Թուրքական ծավալապաշտությունը մեկնարկեց… Թուրք-իսրաելական բախումներ

ՀԱՄ հայտարարությունը
Համաարիականությունը՝ որպես փրկարար օղակ

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական քաղաքականության նոր աշխուժացումների առումով:
Հայ-թուրքական կոչված արձանագրությունների առաջադրումն ու շահարկումը մեկ անգամ եւս հավաստեց հազար անգամ ասված այն խոսքը, որ «թուրքը մնում է թուրք» (հայամերժ եւ մարդակեր)՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ անվան տակ հանդես կգա՝ թուրք, ադրբեջանցի կամ այլ, կամ թե ինչ դեմքով կխոսի՝ եվրոպական, թե ասիական…
Նաեւ մեկ անգամ էլ հստակեցվեց այն փաստը, որ Անկարան ու Բաքուն միշտ էլ գործելու են միասին, եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Արեւմտյան Հայաստանի տարածքների, Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն սահմանների բացման եւ այլ նմանատիպ հարցերը միշտ շաղկապվելու են Արցախ-ԼՂՀ-ի ու ազատագրված (նաեւ դեռ չազատագրված) տարածքների, հարյուր հազարավոր հայ փախստականների ու գաղթականների եւ այլ՝ հայ-ադրբեջանական կոչված խնդիրների հետ:

Վերջերս աշխուժացել է հատկապես համաթուրանական քաղաքականությունը եւ իրենց թյուրքական սերունդների ժառանգորդ համարող ներկայիս Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի իշխանությունները փորձում են «թուրքացնել» եվրոպական Բոսնիա-Հերցեգովինայից (Ստամբուլով, Ղրիմի թաթարներով, Չեչնիայով, միջինասիական պետություններով) մինչեւ չինական Ույղուրստան ու ռուսաստանյան Սախա-Յակուտիա հորիզոնական, ինչպեսեւ՝ իրաքյան Բաղդադից (Հայաստանով, Իրանի Ադրբեջաններով, Վրաստանով, Կովկասով) մինչեւ ռուսաստանյան Բաշկորտոստան եւ Թաթարստան ուղղահայաց ուղղությունները…
Համաթուրանական քաղաքականության առաջին եւ հիմնական հարվածն ուղղված է Հայաստանի ու Արցախի հանրապետություններին եւ թյուրքական երկրները նորից փորձում են կասկածի տակ դնել ոչ միայն Արցախի հայապատկան լինելու եւ միջազգային սկզբունքներով անկախանալու խնդիրը, այլեւ համաթուրքական համաժողովում կասկածի տակ են առել Հայաստանի Հանրապետության Սյունիքի (Զանգեզուրի) եւ այլ մարզերի տարածքների հայապատկան լինելու հարցը:
Այս վտանգավոր եւ սին քաղաքական գիծը թուրք-ադրբեջանական դաշինքը կարողացել է առաջ տանել նաեւ իսլամական երկրների համաժողովում, ինչն առավել վտանգավոր է դարձնում Երեւանի քաղաքական ուղին տարածաշրջանում: Զարմանալի է, բայց ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ղրղըզստանը իրենց դաշնակից Հայաստանին պաշտպանելու փոխարեն աջակցում են Թուրքիային եւ Ադրբեջանին……
Ի տարբերություն համաթուրքական եւ համաիսլամական այս համերաշխությանը (Իսրայելի դեմ գործողություններով եւ Պաղեստինին աջակցելով Թուրքիան պարզապես փորձում է Իրանից խլել իսլամական (նաեւ արաբական) աշխարհի առաջնայնությունը), ի օգուտ Հայաստանի եւ Արցախի չի գործում որեւէ քրիստոնեական համերաշխություն: Ավելին՝ եվրոպական, ամերիկյան եւ այլ աշխարհամասերի քրիստոնեական երկրների մեծ մասն աջակցում է թյուրքական ծրագրերին եւ, կամա թե ակամա, նպաստում է հակահայկական քաղաքականության ծավալմանը: Նույնիսկ էկումենիստական ուղեգծի հետեւորդ եկեղեցիները ավելի շատ մտահոգված են «Բիբլիա»-ի հրեաընտրյալության սին տեսության պաշտպանությամբ, քան՝ քրիստոնեական հռչակված երկրների (այդ թվում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանի (301թ.))…
Ուստի՝ Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը վերահաստատում է իր՝ Համաարիական ռազմա-քաղաքական դաշինքի ձեւավորման անհրաժեշտությունը, ինչը կարող է հօգուտ Հայաստանի հակակշռել համաթուրքական կամ համաիսլամական, եւ նույնիսկ սին համաքրիստոնեական հակահայ դրսեւորումները:
Համաարիական տարածաշրջանային (հետո՝ համաշխարհային) ռազմա-քաղաքական դաշինքը համագործակցության եւ համերաշխության լուրջ խթան կդառնա Կովկասի, Հայկական լեռնաշխարհի եւ Մերձավոր Արեւելքի այն երկրների ու ազգերի համար (անկախ կրոնական դավանանքից), որոնք ստեղծվել (արարվել) եւ ապրում են բնիկության իրավունքով: Այդ իրավունքի հիման վրա էլ Համաարիական դաշինքը կքննարկի նշյալ տարածաշրջանների եկվորների (բռնի ներխուժածների) ու նրանց լկտի, բարբարոս պահվածքի եւ այլ դավադիր դրսեւորումներին առնչվող հարցերը:
Երեւանը պետք է դարձնել Համաարիականության կենտրոն եւ պետք է համայն հայության ներքին կյանքում լրջորեն ներառել արիադավանության (հեթանոսության) վերազարթոնքի հարցը:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
02.05.2010թ. – Երեւան

Թուրքական ծավալապաշտությունը մեկնարկեց

Թուրքական սադրանք

Թուրք-իսրայելական հարաբերությունները միշտ էլ ազդեցություն են ունենում Հայաստանի վրա՝ լավ կամ վատ, քանզի տարածաշրջանային շատ հարցեր առնչվում են այդ հարաբերություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արեւմտյան Հայաստանին վերաբերող հարցերը:

Թուրքիայի ձգտումները հետզհետե ավելի են մեծանում եւ ուղղվում են դեպի իսլամական աշխարհ՝ դեպի արեւելք: Ըստ այդմ, չպետք է մոռանալ, որ իսլամական կրոնական դրոշի ներքո համախմբումը միշտ էլ Հայաստանի համար ծանր վիճակի է վերածվել… Վերջերս դա հավաստեց նաեւ «Իսլամական կոնֆերանս»-ի հերթական հավաքը, երբ թուրքերն ու ադրբեջանցիները Արցախի հարցով ոչ հայանպաստ բանաձեւ առաջադրեցին:
Երեւանը պետք է գիտակցի, որ չնայած Թուրքիան հռչակել է Եվրամիությանը ինտեգրվելու կարգախոս, սակայն հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, Եվրոպային ու իսլամական աշխարհին ինտեգրվելու ճանապարհին վարում է բազմակողմանի քաղաքականություն: Եվ Անկարայի համար այլեւս առաջնային է իսլամական աշխարհի հետ համերաշխությունը, արեւելյան ճակատում գերակա դիրքեր գրավելու ցանկությունը, քան եվրոպական արժեքներն ու եվրոպական չափորոշիչները: Դրա համար էլ Թուրքիան ավելի հակված է արեւելքի՝ իսլամական կողմին:
Վերջին թուրք-իսրայելական բախումից Հայաստանի համար դրական կողմեր կարող են լինել: Քնեսեթում նորից կակտիվանա Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումը եւ հրեական լոբբին կարող է ավելի չեզոք դիրք գրավել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում՝ արեւմուտքում՝ եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում:
Թուրք-իսրայելական առճակատումը ռազմական գործողությունների դեռ չի հանգեցնի, քանի որ, ինչպես միշտ, Թուրքիան դիվանագիտություն կցուցաբերի ու Իսրայելի վրա պատժամիջոցներ կկիրառի, սակայն հետագայում կարող են լուրջ «անակնկալներ» լինել:
Թուրքիան հատուկ է այս անգամ Պաղեստինին աջակցելու հարցում դիմադրություն ցույց տվել, որպեսզի հրեական կողմի հետ բախում առաջանա: Եվ սա կարող է կրկնվել:

Թուրքական հակերություն
Երբ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվեցին Ստամբուլից Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող «Մավի Մարմարա» թուրքական նավի վրա, ինչ հետեւանքով եղան զոհեր ու վիրավորներ, թուրք հակերները (համակարգչահեններ) սկսեցին գրոհել Իսրայելի պետական, հասարակական ու բանկային հաստատությունների կայքերը: «Կոտրած» կայքերում հակերները հաղորդագրություն են թողնում այն մասին, որ Իսրայելի արարքները խիստ դատապարտելի են ու իրենք շարունակելու են գրոհել նրանց կայքերը:
Թուրք հակերների նպատակն է այդ կերպ Իսրայելին նյութական մեծ վնաս հասցնել: Սա էլ պատերազմի մեկ այլ ձեւ է:

Թուրքական զրույց
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան գի Մունի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Կողմերը խոսել են թուրք-իսրայելական միջադեպի մասին: ԱՄՆ նախագահ Բ. Օբաման նույնպես Թուրքիայի վարչապետի հետ զրուցելու ցանկություն էր հայտնել, եւ այն տեւել է 1 ժամից ավելի:

Թուրքական մոտեցում
Թուրքիայի վարչապետը Իսրայելի իշխանություններից պահանջել է անհապաղ վերջ տալ Գազայի «անմարդկային շրջափակմանը»: Այս հայտարարությունը արվել է երկրի խորհրդարանում: Արդեն իսկ հստակեցվում է, որ թուրքերը փորձում են արեւելքի օժանդակությամբ (հատկապես իսլամական եւ արաբական աշխարհների) արեւմուտքին պարտադրել սեփական քաղաքական ծրագրերը…

Արտակ Հայոցյան

Բախումից առաջ` «ռազբորկաներ»

… Իրավական կյանքում
Գազայի հատվածում իսրայելական զինուժի կողմից թուրքական նավատորմի վրա հարձակմանն ի պատասխան Անկարան մտադիր է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ անհրաժեշտ պատժամիջոցներ կիրառելու համար, հնարավոր է համարվում նույնիսկ Հաագայի միջազգային դատարան դիմելը: Երկրի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Հուսեին Չելիքն ասել է. «Մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, նունիսկ դիմել միջազգային ատյանների»: Նա Իսրայելի գործողությունները բնութագրել է որպես «դեսպոտիզմ»: Իսկ Թուրքիայի վարչապետը խաղաղ մարդկանց սպանությունները որակել էր որպես «խայտառակություն» եւ նշել, որ դրանք անպատասխան չեն մնալու:

… Մարզական կյանքում
Թուրքական ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը կասկած է հայտնել, որ Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակչի վայրի որոշման հարցում վերջնահաշվում ճակատագրական է եղել Իսրայելի ֆեդերացիայի նախագահ Ավի Լուզոնի ձայնը:
Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի օգտին քվեարկել են ՈւԵՖԱ-ի գործկոմի 7 անդամներ, իսկ Թուրքիան ստացել է 6 ձայն: Այսպես Իսրայելի ֆեդերացիայի ղեկավարը «վրեժխնդիր» է եղել Թուրքիայի ղեկավարությ
ան քաղաքական հարձակման համար: Իսկ Լուզոնը թուրքերի կասկածներն անհեթեթություն է անվանել եւ հիշեցրել է, որ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի քվեարկությունը գաղտնի է եղել:

Վահագն Նանյան

Թուրք-քրդական արյունալի բախում Հաքքարիում

Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում տեղակայված թուրքական սահմանապահ զինուժը բախվել է քուրդ գրոհայինների հետ: Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթը նշում է, որ փոխհրաձգությունը սկսվել է քրդերի կողմից: Զինված ընդհարման հետեւանքով վիրավորել է թուրքական բանակի 2 եւ սպանվել 1 զինվոր: Թուրքական բանակի լրացուցիչ լեռնադեսանտային ստորոբաժանումներ են ուղղարկվել բախման գոտի:

Գաղտնի՞ ռազմաբազաներ

Ադրբեջանական ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը վերջերս հայտնել է, որ «Ադրբեջանի տարածքում գաղտնի ռազմակայանների տեղակայման հարցը երբեք այդքան սուր դրված չի եղել: Չնայած, վերջին օրերին մի շարք հեղինակավոր պարբերականներ գրեցին, որ հարցն արդեն լուծված է»:
Իսկ մի շարք զլմ-ներ հայտնել են, որ ԱՄՆ-ն գաղտնի ռազմաբազաններ է հիմնում Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում եւ Ուզբեկստանում՝ գաղտնի ռազմական գործողություններ իրականացնելու եւ ամբողջ աշխարհում որոշակի տեղեկություններ հավաքելու նպատակով:
Ընդ որում՝ նշվում է, որ այդ օպերացիայի մեկնարկն արդեն իսկ ստորագրվել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության գեներալ Դեվիդ Պետրեուսի կողմից:
Ու. Ջաֆարովն ասել է, որ առաջին հերթին նման ռազմաբազաների անհրաժեշտություն կա Վրաստանում, բայց ոչ Ադրբեջանում: Նշել է նաեւ, որ եթե հրապարակված երկրների շարքում կա Ադրբեջանի անունը, ապա դա չի նշանակում, որ ԱՄՆ-ի մտադրությունները 100%-ով իրականացվելու են:
«Սակայն մենք չպետք է մոռանանք այն մասին, որ մեր հարեւանները՝ Ռուսաստանն ու Իրանը միանգամայն բացասական կվերաբերվեն այդ համաձայնությանը»,- ասել է փորձագետը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ու Մոսկվան հակամարտում են նաեւ Արցախում եւ ազատագրված տարածքներում ռազմաբազաներ հիմնելու համար…

Արման Դավթյան

Գազայի ապաշրջափակում է պահանջում Էրդողանը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի իշխանություններից պահանջել է անհապաղ վերջ տալ Գազայի «անմարդկային շրջափակմանը»: «Ռոյթերզ»-ի տեղեկացմամբ, նման հայտարարությամբ Թուրքիայի վարչապետը հանդես է եկել երկրի խորհրդարանում:

Հանուն Աստծո
Մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի դեմ սիոնիստական ռեժիմի
հանցավոր հարձակման վերաբերյալ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի ուղերձը

Մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի վրա հանցավոր եւ դաժան հարձակումը այն մեծ ոճիրների շղթայի օղակն է, որոնցով լցված է չար եւ ոճրագործ իշխանության նենգ գոյության յոթերորդ տասնամյակը£ Սա այն հանդուգն եւ անգութ վերաբերմունքի օրինակն է, որին տասնյակ տարիներ անժանանում են տարածաշրջանի եւ հատկապես Պաղեստինի կեղեքված երկրի մահմեդականները եւ պայքարում դրա դեմ£ Այս անգամ շարասյունը իսլամական կամ արեւմտյան չէր, այլ ներկայացնում էր համայն աշխարհի հասարակական կարծիքը եւ մարդկային խիղճը£ Այս հանցավոր հարձակումը բոլորին ապացուցեց, որ սիոնիզմը ֆաշիզմի նոր եւ ավելի կոպիտ դրսեւորումն է եւ վայելում է ազատության ու մարդու իրավունքների պաշտպանությանը հավակնող պետությունների, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության օժանդակությունն ու աջակցությունը£
ԱՄՆ, Անգլիան, Ֆրանսիան եւ եվրոպական այլ երկրները, որոնք ի ծնե ոճրագործներին քաղաքական, ինֆորմացիոն, ռազմական եւ տնտեսական աջակցություն են ցուցաբերել եւ մշտապես կանգնած են նրանց աղետածին գործողությունների հետեւում, լրջորեն պետք է պատասխանատվություն կրեն£ Համայն աշխարհի սթափ խղճերը պետք է լրջորեն մտածեն, թե մարդկությունը այսօր ի՞նչ վտանգավոր երեւույթի հետ է բախվում Միջին Արեւելք կոչվող լարված տարածաշրջանում£ Այս ի՞նչ արյունարբու, հանդուգն եւ խելագար վարչակարգ է այսօր բռնանում գրավյալ Պաղեստինի եւ նրա կեղեքված եւ սգավոր ժողավրդի վրա, ի՞նչ է նշանակում Գազայում մեկուկես միլիոն կանանց, տղամարդկանց եւ երեխաներին երեք տարի ենթարկել պարենային, դեղորայքային եւ կենսական շրջափակմանը£ Ինչպե՞ս հասկանալ Գազայում եւ Արեւմտյան ափում երիտասարդների ամենօրյա սպանդը, ազատազրկումներն ու խոշտանգումները£
Պաղեստինը այլեւս ոչ միայն արաբական եւ անգամ իսլամական հարց է, այլեւ արդի աշխարհի մարդու իրավունքների կարեւորագույն հարցն է£
Ծովային շարասյուն՝ Գազա ուղարկելու խորհրդանշական եւ հրաշալի քայլը պետք է կրկնվի բազմաթիվ անգամներ, տասնյակ այլ ձեւերով ու եղանակներով£ Սիոնիստական դաժան իշխանություններն ու նրանց հովանավորները, հատկապես ԱՄՆ եւ Անգլի
ան, պետք է զգան եւ իրենց առջեւ տեսնեն համաշխարհային հանրության խղճի զարթոնքն ու կամքի անհաղթահարելի ուժը£

Արաբական պետությունները հայտնվել են դժվար փորձության առջեւ£ Արաբական արթուն ժողովուրդները նրանցից պահանջում են կտրուկ եւ վճռական քայլեր£ Իսլամական կոնֆերանսն ու Արաբական լիգան չպետք է բավարարվեն ոչ պակաս, քան Գազայի շրջափակման ամբողջական վերացմամբ, Արեւմտյան ափում պաղեստինյան տների ու տարածքների նկատմամբ ոտնձգությունների ամբողջական դադարեցմամբ եւ Նեթանյահուի եւ Էհուդ Բարաքի պես ոճրագործներին դատարանի առջեւ կանգնեցնելով£
Իսկ Պաղեստինի մարտնչող եւ Գազայի ժողովուրդն ու ժողովրդական կառավարությունը էլ գիտենան, որ այժմ իրենց չարագործ թշնամին առավել  քան երբեւէ թույլ եւ խոցելի է£ Երկուշաբթի օրվա ծովային հանցագործությունը ոչ թէ ուժի, այլ ուզուրպացնող վարչակարգի շփոթմունքի եւ անճարակության նշան է£ Աստվածային ավանդույթը այն պատճառով է կարգադրվել, որպեսզի կեղեքիչները իրենց նենգ գործունեության ավարտին իրենց իսկ ձեռքերով մոտեցնեն իրենց հստակ անկումը£
Նախորդ տարիներին Լիբանանի, այնուհետեւ Գազայի հատվածի վրա հարձակումները այս խելագար քայլերից էին, որ սիոնիզմի գահին բազմած ահաբեկիչներին մոտեցրեց վերջնական անկման անդունդին£ Միջերկրականի ափերում միջազգային մարդասիրական օգնության շարասյան վրա հարձակումը եւս այս կարգի տխմար քայլերից է համարվում£ Պաղեստինցի քույրեր եւ եղբայրներ
Վստահեք ամենագիտուն եւ ամենազոր Աստծու:. Վստահեք ձեր ուժերին եւ ավելացրեք այն, եւ վերջնական հաղթանակի նկատմամբ հավատ ունեցեք£

Սեյեդ Ալի Խամենեի
1 հունիսի 2010թ. (Իրան)

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հայտարարությունը՝
«Ազատության» շարասյան վրա սիոնիստական վարչակարգի հարձակումը դատապարտելու վերաբերյալ

Գազայի կեղեքված եւ անպաշտպան ժողովրդի համար մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության» շարասյան նավերի վրա սիոնիստական ռեժիմի վայրագ հարձակումը եւ խաղաղասեր քաղաքացիական մարդկանց սպանդը հանգեցրեց համաշխարհային սիոնիզմի խայտառակության եւ հերթական անգամ բացահայտեց այդ վարչակարգի ոճրագործ էությունը£
Աներկբա աջակցելով այդ վարչակարգին, մի շարք զոռբա եւ բռնատեր պետություններ պետական ահաբեկչության ընդլայնման պատճառ են դարձել եւ ծիծաղի առարկա դարձրել համաշխարհային խաղաղասիրական չափանիշերը£
Անկասկած, աշխարհի ազատասեր ժողովուրդների արձագանքն ու համաշխարհային ատելությունը այդ անմարդկային քայլի նկատմամբ վկայում են մարդկային, ոչ քաղաքական եւ արդարատենչ խորը գիտակցության մասին, ինչի պակասը, ցավոք սրտի, նկատվում է միջազգային ասպարեզներում£

«Լուսանցք» թիվ 21 (152), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.