«Ազատության» շարասյան վրա սիոնիստական վարչակարգի հարձակումը դատապարտելու վերաբերյալ
Գազայի կեղեքված եւ անպաշտպան ժողովրդի համար մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության» շարասյան նավերի վրա սիոնիստական ռեժիմի վայրագ հարձակումը եւ խաղաղասեր քաղաքացիական մարդկանց սպանդը հանգեցրեց համաշխարհային սիոնիզմի խայտառակության եւ հերթական անգամ բացահայտեց այդ վարչակարգի ոճրագործ էությունը£
Աներկբա աջակցելով այդ վարչակարգին, մի շարք զոռբա եւ բռնատեր պետություններ պետական ահաբեկչության ընդլայնման պատճառ են դարձել եւ ծիծաղի առարկա դարձրել համաշխարհային խաղաղասիրական չափանիշերը:
Անկասկած, աշխարհի ազատասեր ժողովուրդների արձագանքն ու համաշխարհային ատելությունը այդ անմարդկային քայլի նկատմամբ վկայում են մարդկային, ոչ քաղաքական եւ արդարատենչ խորը գիտակցության մասին, ինչի պակասը, ցավոք սրտի, նկատվում է միջազգային ասպարեզներում:



