Անկարայի ներկայացուցիչը Վաշինգտոնում անհանգստացած է Հայոց ցեղասպանության բանաձեւի հնարավոր վերարծարծումից:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ կիրառվելիք նոր պատժամիջոցներ սահմանող բանաձեւին «ոչ» քվեարկելուց հետո պաշտոնական Անկարան իր դիրքորոշումը Վաշինգտոնին բացատրելու համար ԱՄՆ է ուղարկել վարչապետ Էրդողանի գլխավորած իշխանական կուսակցության` «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ-AKP)-ի փոխնախագահ Օմեր Չելիքին:
Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի` Օ. Չելիքը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրարձել է նաեւ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հնչեցրած այն պատրաստակամության հարցին, թե նրանք պատրաստվում են Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ կազմել եւ բերել օրակարգ: Նա այդ կապակցությամբ ասել է. «Անհրաժեշտ է, որ Թուրքիան աջակցություն ստանա Իսրայելի հետ կապված իր արդար դիրքորոշման հարցում: Բայց եթե դրա փոխարեն Թուրքիան քննադատության ենթարկվի, եթե խոսվի թեմայի հետ ոչ մի առնչություն չունեցող Հայկական կամ քրդական հարցերի մասին, ապա ակնհայտ է, որ նման բանը չի համապատասխանում բարեկամական հարաբերություններ հասկացությանը: Բարեկամները միմյանց շանտաժի չեն ենթարկում»:
Պայման դնելով արցախյան հարցը` Թուրքիան խափանեց հայ-թուրքական գործընթացը
Թուրքական «Միլլիյեթ» օրաթերթի վերլուծաբան Սամի Քոհենը «Կիսատ մնացած գործեր» վերտառությամբ հրապարակված իր հոդվածում մատնանշում է Թուրքիայի արտաքին քաղաքականության խոտանները: Կիսատ մնացած, անհաջողաբար ընդհատված գործերի շարքում թուրք հոդվածագիրը հիշեցնում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պատմությունը` մեկնարկից մինչեւ առկախում:
«Թուրքիան Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության եւ այլ շահագրգիռ երկրների խրախուսմամբ անցած տարի Ցյուրիխում Հայաստանի հետ արձանագրություններ ստորագրեց: Սկզբում մեծ հույսեր կային: Այդ համաձայնության արդյունքում երկու երկրները պետք է բնականոն հարաբերություններ հաստատեին եւ մի կողմ թողնեին հին տարաձայնությունները: Սակայն հետո Թուրքիան խափանեց այդ գործընթացը` պայման դնելով ղարաբաղյան խնդիրը լուծումը: Նույնիսկ մի պահ բանը հասնում էր նրան, որ ուր որ է պիտի չեղյալ հայտարարվեին արձանագրությունները: Ի վերջո, արձանագրությունները սառեցվեցին, այլ կերպ ասած` առկախվեցին»,- գրում է Սամի Քոհենը:
Եզրափակելով իր դիտարկումը` թուրք վերլուծաբանը Անկարայի արտաքին քաղաքականության վարիչներին հասկացնել է տալիս. «Կարգավորման գործընթացներ սկսելը, անշուշտ լավ, բայց կարևորը այն ավարտին հասցնել կարողանալն է»:
Իսրայելն արգելել է գերմանացի նախարարին մեկնել Գազա
Գերմանիայի միջազգային համագործակցության եւ զարգացման նախարար Դիրկ Նիբելը քննադատության է ենթարկել Իսրայելի իշխանություններին, ովքեր թույլ չեն տվել վերջինին մեկնել Գազայի հատված: Դ. Նիբելը այցով գտնվելով Իսրայելում, նախատեսել է հանդիպել Գազայում պաղեստինցի փախստականների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ:
Նախարարի խոսքով, Իսրայելը նման կերպ վնաս է հասցնում իր իսկ հետաքրքրություններին, ինչպես նաեւ անհասկանալիության մթնոլորտ առաջացնում իր ընկերների շրջանում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին,
դոնորներին եւ մասնավոր սեկտորին վերջ դնելու անչափահասների աշխատանքին
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատումներով ողջ աշխարհում 5-14 տարեկան 150 միլիոն երեխա է ներգրավված աշխատանքում, ինչը աղքատության թե պատճառ է, եւ թե հետեւանք, եւ այս հանգամանքը վտանգում է երեխաների կրթությունն ու անվտանգությունը:
Համաձայն 2008թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կատարված «Անչափահասների աշխատանքը» ուսումնասիրությանը` 7-18 տարեկան (18-ը չլրացած) երեխաների 4%-ը ներգրավված են տարբեր տեսակի աշխատանքային ձեւերում: Ավելին, ուսումնասիրության ընթացքում հարցազրույց անցած երեխաների ավելի քան 40%-ն ընդհանրապես դպրոց չէր հաճախում:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամլո հաղորդագրության` չնայած Հայաստանի Աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատանքի ընդունման նվազագույն տարիքը 14-ն է, հարցազրույց անցած աշխատող երեխաների 30%-ի տարիքը 14-ից ցածր էր:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին եւ դոնորներին` հասանելի դարձնել եւ ընդլայնել ներդրումները որակյալ կրթության ապահովման գործում, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել բոլոր երեխաների համար սոցիալական պաշտպանության մեխանիզմներ ներդնելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում մասնավոր սեկտորին օգտագործել իրենց ներուժը` որպես սոցիալական փոփոխության գործակալներ, որպեսզի երեխաների իրավունքները պաշտպանված լինեն իրենց մատակարարման ցանցերում:
Իրանի պատասխան հայտարարությունը անվտանգության խորհրդի թիվ 1929 բանաձեվին.
անվտանգության խորհրրդի միջամտությունը Իրանի միջուկային խաղաղ գործունեությանը անօրինական է£
Հայտարարությունը ունի հետեւյալ բովանդակությունը£
2010թ. հունիսի 9-ին հրապարակվեց անվտանգության խորհրդի թիվ 1929 բանաձեւը£ Հակառակ համաշխարհային հանրության սպասումներին, բանաձեւը չի ընդունվել 10 օր առաջ տեղի ունեցած ազատության նավատորմի վրա հարձակումը դատապարտելու եւ կատարողներին պատժելու համար, այլ համաշխարհային հանրությունը ականատեսն էր այն բանի, որ Միացյալ Նահանգները, որն իրեն պարտավորված է զգում պաշտոնապես սիոնիստական ռեժիմը պաշտպանելու, նշված հանցագործությունը պաշտպանելու նպատակով արգելք հանդիսացավ անվտանգության խորհուրդի կողմից քայլեր ձեռնարկելուն£ Սույն բանաձեւը նույնպես պատասխան չէր NPT-ի (միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր) վերանայման համաժողովի վերջնական փաստաթղթին, որում 15 օր առաջ 189 երկիր շեշտել էին սիոնիստական ռեժիմի NPT-ին միանալու անհրաժեշտությունը£ Համաշխարհային հանրությունը նախքան այս էլ սիոնիսիական ռեժիմի կողմից միջուկային զենքի տարածման խնդրի վերաբերյալ ոչ մի բանաձեւի ընդունման ականատեսը չէր եղել եւ անվտանգության խորհուրդը երբեք չի ցանկացել ուսումնասիրալ, որ այդ ռեժիմին միջուկային զենք տրամադրողները ովքեր են եղել, քանի որ անվտագության խորհրդի որոշ մշտական անդամներ իրենք են հանդիսանում տարածման իսկական մեղավորները£ Թիվ 1929 բանաձեւի բովանադակությունը եւս մշտական անդամների կողմից միջուկային զենքերի արտադրության, տարածման եւ դրանց նոր սերնդի փորձարկման մասին մտահոգության արտահայտությունը չէ եւ նրանում ոչ մի ակնարկ չկա ԻԻՀ-ի կողմից NPT-ի վերանայման համաժողովին զինաթափման ու չտարածման վերաբերյալ հնչած 11 առաջարկությունների մասին, որոնք ընդունվել էին համաշխարհային հանրության կողմից£
Բանաձեւի բովանդակությունը, հակառակ համաշխարհային հանրության սպսելիքներին, ԻԻՀ միջուկային խաղաղասիրական գործունեության մասին հիմնված է անհիմն մեղադրանքների վրա, որոնք ոչ միայն երբեք չեն ապացուցվել, այլ գործակալության գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում, որը հրապարակվել է բանաձեւի ընդումից ընդամենը 1 օր առաջ, 22-րդ անգամ հստակօրեն շեշտվել է, որ այս գործունեությունը որեւէ շեղում չունի խաղաղասիրական նպատակներից£
Բանաձեւի հրապարակողները այն ժամանակ հանձնեցին համաշխարհային հանրության դատին, որ աշխարհը միայն մոտ 1 ամիս մինչ նրա ընդունումը ականատեսն էր Թահրանի հայտարարությանը, որում հստակորեն շեշտվել էր միջուկային խաղաղ համագործակցության եւ ժողովուրդների իրավունքներին հակադրվելուց խուսափելու մասին£ ԱՄՆ-ը, այն դեպքում երբ խրախուսում էր Թուքիային ու Բրազիլիային Թահրանի հետ երկխոսելու, Թեհրանի հայտարարությունից մեկ ամիս անց, որը ընդունվեց համաշխարհային հանրության կողմից եւ արտացոլվեց 120 չմիացած երկրների շարժման հայտարարության մեջ, հակադրվեց նրա դեմ£
1929 բանաձեւի ընդունումը Թեհրանի հայտարարության ստեղծած մթնոլորտում, ինչպես նաեւ «Ազատության» նավատորմի վրա հարձակումը միջազգային հանրության համար ապացուցեցին Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցումների իրավացիությունը.
1. ապացուցվեց, որ Անվտանգության խորհուրդը ժողովուրդների անվտանգության եւ իրավունքի ապահովման համար չի կարող լինել նպատակահարմար ատյան եւ ցույց տվեց՝ քանի դեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես իրեն պարտավոր է համարում Սիոնիստական ռեժիմի անվտանգության եւ նրա ոճրագործություններին աջակցման հարցում, Անվտանգության խորհուրդը չի ընդունի որեւէ բանաձեւ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դատապարտման մասին£
2. ապացուցվեց, որ ԱՄՆ-ը այսօր առավել քան երբեւէ կանգնած է համաշխարհային վարկաբեկման եւ վստահության ճգնաժամի առջեւ եւ «Փոփխություն» կարգախոսը չկարողացավ Ամերիկայի կառավարությանը վերադարձնել կորցրած վարկանիշը£ Համաշխարհային հանրությունը ակնհայտորեն ականատեսը եղավ, որ այդ երկրի նախագահը, իր նախնիների պես, պատրաստ է ստի հիման վրա, ծախսել այլ երկրների հեղինակության հաշվին£ Բրազիլիայի մեծարգո նախագահի եւ Թուրքիայի մեծարգո վարչապետի հայտարարությունները ԱՄՆ-ի նախագահի անազնիվ վերաբերմունքի բացահայտման վերաբերյալ այսօր հանձնված է համաշխարհային հանրության դատին£
3. ապացուցվեց, որ ԱՄՆ-ի կառավարությունը, որպես միջուկային զենքի օգտագործման, բազմացման, արտադրման եւ փորձարկման գլխավոր հանցագործ, հանդիսանում է համաշխարհային հանրության ամենամեծ սպառնալիքը, որը ամենից շատ ուղղված է հենց այդ երկրի քաղաքացիների անվտանգության դեմ£ Մի ռեժիմ, որը անգամ ի զորու չէ հսկողության տակ վերցնել մի նավթային հոր, ապա ինչպե՞ս կարող է ապահովել համաշխարհային հանրության վստահությունը համաշխարհային անվտանգությանը սպառնացող իր միջուկային զինանոցների վերահսկման նկատմամբ£
4. ապացուցվեց, որ հանրային կարծիքի ուշադրությունը միջուկային զենքերի կուտակման եւ պետական ահաբեկչության աջակցման հարցում սխալ քաղաքականության արդյունքում առաջացած իրական սպառնալիքներից շեղելու նպատակով, Ամերիկայի կառավարությունը աշխատում է, ստեղծելով կեղծ եւ երեւակայական սպառնալիքներ, շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը իրական սպառնալիքներից£
5. ապացուցվեց, որ մենաշնորհի ձգտող մի շարք պետություններ մտադիր են այլ ազգերին զրկեն միջուկային խաղաղ տեխնոլոգիաներից ու վառելիքի ցիկլից, որոնք հանդիսանում են «զարգացման իրավունքի», «բնական շահերի նկատմամբ ազգերի իրավունքի» եւ «ազգերի ինքնորոշման իրավունքի» հստակ օրինակներ£
Այժմ օգտվելով այն առիթից, որը առաջացել է համաշխարհային հասարակական կարծիքում վերը նշված մոտեցումները ապացուցելու համար, Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարում է.
1. Անվտանգության խորհրդի մուտքը Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային խաղաղ նպատակներով աշխատանքներում անօրինական է եւ բեկանված եւ հակասում է խարտիայի 39-րդ հոդվածի հստակ տառին եւ ոգուն, ինչպես նաեւ լիովին հակասում է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության ինստիտուցիոնալ եւ պայմանագրային պահանջներին, ուստի Անվտանգության Խորհուրդը պետք է արագ քայլեր ձեռնարկի հատուցման եւ իր նախկին սխալները շտկելու ուղղությամբ£
2. ԻԻՀ անկեղծորեն հայտարարում է, որ Իրանի ժողովրդի օրինական շահերի դեմ արված ցանկակաց քայլին օրինական պատասխան կտա ու համապատասխան քայլեր կկատարի£
3. Անվտանգության Խորհրդի բոլոր ձայները ստանալու հարցում ԱՄՆ-ի անհաջողությունը, չնայած բացառիկ ճնշումներին եւ ԱՄՆ-ի նախագահի շփումներին, եւ համաշխարհային հանրության անհամաձայնությունը որոշ տերությունների կամքին, որն արտահայտվում է աշխարհի երկրների երկու երրորդի Չմիացման շարժումով, ցույց են տալիս արդարության եւ հարգանքի հիման վրա ժողովուրդների իրավունքների ապահովմանն ուղղված համաշխարհային փոխհարաբերությունների նոր ժամանակաշրջանի սկիզբը£
4. Մենք ողջունում ենք, որ «խաղաղ միջուկային էներգիան բոլորի համար, միջուկային զենքը ոչ մեկի համար» մարդկային նպատակը վերածվել է անկախ երկրների համագործակցության եւ միավորման հնարավորության եւ այն համարում ենք հիանալի երեւույթ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում£ Ուստի ԱՄՆ-ի կառավարության՝ սխալ ուղին շարունակելու պնդումը նրանց համար ծախսատար, անօգուտ եւ փակուղային ենք համարում, այն միայն մերկացնում է Անվտանգության Խորհրդի անարդար եւ սխալ փոխհարաբերությունները եւ ավելի է լրջացնում ժողովուրդների՝ միջազգային ասպարեզում առողջ փոխհարաբերություններ ստեղծելու մտադրությունը£
5. ԻԻՀ կրկին շեշտելով Թեհրանի հայտարարության կետերը, այն համարում է պատշաճ հիմք՝ չարաշահումներին դիմակայելու համար անկախ երկրների միավորման եւ խաղաղության, արդարության եւ երջանկության նպատակով նրանց առավել գործակցության համար£
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 24 (155), 2010թ.



