Վերջերս Ֆրանսիայի նախագահի կինը՝ Կառլա Բրունին, շատ վատ վիճակում էր հայտնվել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է հին մի տեսագրություն, որտեղ նա միանգամից 4 լեզվով՝ գերմաներեն, իտալերեն, իսպաներեն եւ անգլերեն, դատողություններ է անում սեք-սի մասին: Բրիտանական «The Daily Mail» գործակալությոան տեղեկացմամբ, առաջին անգամ այդ տեսագրությունը ցուցադրվել էր 1996թ. «Eurotrash» սիրված հեռուստաշոուի ժամանակ: Այդ ժամանակ Կառլա Բրունին պայուսակից հանում է «սեքսի վերաբերյալ միջազգային երկու թեժ ուղեցույց» եւ սկսում աշխուժորեն մեկնաբանել դրանք: Բացի դրանից, նշված տեսագրությունում Կառլա Բրունին պատմել է, թե ինչ-պես պետք է սեքսով զբաղվել: Հենց այդ շոուի ժամանակ երգչուհի ֆոտոմոդելին տալիս են «Իտալիայի ամենանրբագեղ հանկարծաստեղծ ապրան-ք» կոչումը:
Ոմն Կազալս, որն այդ տեսագրությունը տեղադրել է համացանցում, ասել է, թե այն շատ այցելուներ կբերի, եւ Բրունիի վերաբերյալ իր գործողությունն էլ պատասխան էր «ավելի պաշտոնական» վավերագրական ֆիլմի, որը որոշ ժամանակ առաջ ցուցադրվում էր ֆրանսիական հեռուստաա-լիքներով:
Անգոլայի նախագահը դեմ է միասեռականությանը
Աֆրիկյան այս երկրի նախագահը ամիսներ առաջ հրաժարվել էր ընդունել Իսրայելի դեսպանին` հայտնելով, որ դիվանագետը համասեռական է եւ չի համապատասխանում այն նորմերին, ինչը դիվանագիտական է համարվում Անգոլայում:
Այս լուրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել քաղաքական աշխարհում, ինչը, իհարկե փորձել էին հերքել իսրայելական դիվանագետնե-րը:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հայ Արիական միաբանություն էր պայքարում ՀՀ-ում ԱՄՆ-ի համասեռական դեսպան Ռիչարդ Հոգլանդի նշա-նակման առիթով: Ինչը բարեբախտաբար հաջողվեց խոչընդոտել, քանի որ այդ դեսպանը նաեւ բացահայտ դեմ էր արտահայտվել Հայոց ցեղասպանու-թյան ճանաչմանը, եւ հայկական բազմաթիվ քաղաքական ու հասարակական ուժեր էլ նաեւ այդ մասով բողոքեցին:
Եվրոպական թեմա՝ համասեռամոլություն
Հայկական զլմ-ները վերջերս անդրադարձել էին ԵԽԽՎ-ում քննարկված միասեռականներին պաշտպանող հերթական բանաձեւին: Նշվում էր, որ «ոչ ոք չի կարող համոզել, որ տղամարդու կապը տղամարդու հետ նույնքան բնական է, որքան տղամարդու եւ կնոջ»: Ավելին՝ ոչ ոք չի կարող ապացու-ցել, որ «սոդոմական այդ մեղքը բխում է եվրոպական (այսինքն՝ ծագումով քրիստոնեական) որեւէ չափանիշից կամ պահանջից»:
Նաեւ կարծիք կար, որ «մարդկանց չի կարելի հետապնդել համասեռամոլության համար. ասենք, որեւէ մեկին աշխատանքի ընդունելիս ոչ ոք ի-րավունք չունի սահմանափակումներ դնել սեռական կոմնորոշման պատճառով՝ դա իրենց անձնական գործն է»: Բայց, նաեւ նշվում էր, որ չպետք է թույլ տալ նրանց հասարակությանն ի ցույց դնել իրենց արատը, ինչը կնշանակի չհարգել մեծամասնության իրավունքները: Ինչո՞ւ պետք է նորմալ մարդը կամ երեխաները տեսնեն այս այլանդակությունը, եթե այն «ագրեսիվ է եւ ցուցադրական»,- շեշտել էին զլմ-ները եւ հի-շեցրել, որ երբ այս բանաձեւը քննարկվում էր ԵԽԽՎ սոցիալիստների խմբում, հայ եւ ադրբեջանցի պատվիրակներ Արմեն Ռուստամյանն ու Սամեդ Սեիդովը, ովքեր այդ խմբի անդամ են, դեմ քվեարկեցին դրան, եւ Ադրբեջանի ներկայացուցիչն առաջարկեց արձանագրել, որ այս հարցում մեր երկրների միջեւ հակասություններ չկան: Բայց դա եվրոպական տղուկներին բնականաբար չի հուզել…
Վրաստանում էլ…
Վրաստանաբնակ լիբերալները վերջերս աղմուկ էին բարձրացրել նախկինում վրաց հասարակությանն անհայտ երիտասարդի հրատարակած գրքի առի-թով: Ի թիվս այլ բողոքավորների, «կրոնական ծայրահեղականները» վիճում են միասեռականության եւ արյունապղծության մասին պատմող դրվագների շուրջ: Եվ կարելի է ասել, որ միասեռականների մասին այս գիրքը մեծ սկանդալ էր առաջացրել Վրաստանում:
Երեւանը` վտանգի տակ
Երեւանի քաղաքապետարանից ոչ շատ հեռու գտնվող այգին այժմ հայտնի է որպես միասեռականների հավաքատեղի:
Ռուսական դեսպանատան դիմաց գտնվող «Կոմայգին», հարեւանությամբ ապրողների համար, նրանց իսկ խոսքերով, դարձել է պատուհաս: Անպարկեշտ գոռգոռոցները, սեռական ծառայությունների համար տարվող բարձրաձայն սակարկությունները զզվացրել են մարդկանց:
«Իրենց ահավոր լկտի են պահում, հասկացանք, որ սեռական փոքրամասնություն են եւ ունեն իրավունքներ, սակայն մենք էլ մեր իրավունք
-ներն ունենք: Հաճախ լինում են դեպքեր, երբ գալիս են եւ անծանոթ տղաներին առաջարկություն անում»,- ասում են այգու սրճարանի աշխա-տողներն ու բնակիչները:
Հիմնական «աշխուժությունն» ապահովում են դասական միասեռականներին ավելի ուշ ժամերին փոխարինած աղջկա շորերով մարմնավաճառ միա-սեռականները՝ տրանսվիստիտները, ովքեր տարբեր սեռական ծառայությունների համար պահանջում են տարբեր գներ՝ սկսած 20.000 դրամից: Իսկ հաճախորդների պակաս, նրանց իսկ խոսքերով, չեն զգում:
«Ինչ Եվրոպայի խորհուրդ ենք մտել, նրանք իրենց ավելի վստահ ու անվախ են զգում, քանի որ պաշտպանված են օրենքի ամբողջ ուժով: Ասում են՝ այս այգին գտնվում է մարդու իրավունքի մասին եվրակոնվենցիայի հատուկ պաշտպանության ներքո»,- բողոքում են սրճարանի այցելու-ներից ոմանք, ովքեր ապշած են այս իրականությունից եւ թողտվությունից: «Եթե առաջ լավ ծեծում էինք դրանց, հիմա արդեն ստիպված շրջան-ցում ենք, որ…»,- ասում են պատվախնդիր երիտասարդները:
Իսկ սեռամոլագարներն էլ իրենց «խնդիրներն» ունեն: «Երբ մեզանից որեւէ մեկին ծեծի են ենթարկում, ոստիկանությունը նախ բավական ուշացած է գալիս, իսկ հետո էլ փոխարենը բաժին տանելու, նրանցից գումար են վերցնում ու բաց թողնում»,- ասում են միասեռականները եւ նկատում, որ իրենք էլ ձեռքերը ծալած չեն նստում եւ անհրաժեշտության դեպքում հավաքվում եւ ծեծում են իրենց նեղացնողներին (դե, գլուխ գովալն էլ հո տղամարդկություն չի պահանջում):
Եթե այսպես շարունակվի` հանդուրժողաբար այս այլանդակությանը վերաբերվելը, ապա հնարավոր է` մի օր էլ Հայաստանում փորձեն անցկացնել միասեռականների շքերթ… իսկ հետեւանքների մասին կարելի է միայն պատկերացնել… Հայաստանում գոնե նորմալ մարդիկ մեծամասնութ-յուն են:
«Մենք նույնիսկ ռեստորաններ եւ այլ ժամանցի վայրեր չենք կարող մտնել, քանի որ արգելում են… Նաեւ վախենում ենք…»,- բողոքում են համասեռականները: Իսկ մենք կավելացնենք, ոչ միայն ռեստորան, այլեւ՝ Հայաստան չպիտի կարողանան մտնել բոլոր տիպի հիվանդներն ու մոլագարները:
Եվրաարժեք՝ եվրամրցույթում
«Եվրատեսիլ 2009» երգի միջազգային մրցույթի հաղթող ռուսաստանցի Ալեքսանդր Ռիբակը արել էր սենսացիոն հայտարարություն Նոր-վեգիայում վերոնշյալ մրցույթի մասնակիցների համար կազմակերպված մի երեկույթի ժամանակ:
Նա խոստովանել էր, որ ինքը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է:
Չնայած կարծիք կա, որ Ա. Ռիբակը կարող էր իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար հայտարարել «Եվրատեսիլ» մրցույթի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու համար:
Ինչեւէ, այս ոլորտն էլ հեռու չէ նման հիվանդների առկայությունից:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 27 (158), 2010թ.



