Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեզվի պետական տեսչության վարչական խախտումների բաժնի նախկին պետ Հովհաննես Սարոյանը այս-պես է արտահայտվել վերջերս: Նա նշել է, որ ինքը դեմ չէ օտար լեզուների կրթական որակի բարձրացմանը, սակայն դեմ է օտարալեզու դպրոց-ների բացմանը:
«Նման դպրոցները հասարակության մեջ սոցիալական մեծ բեւեռացվածություն կառաջացնեն»,- ասել է նա` հավելելով, որ օտարալեզու դպրոց-ների բացումը կխարխլի մեր լեզվի հիմքերը:
Անի Մարության
Օտարալեզու դպրոց հիմնելու մասին օրինագծերը հակասահմանադրական չեն. ՄԻՊ
«Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում կատարված փոփոխությունների մասին օրինագիծը հակասահմանադրական չէ` ըստ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի:
«Այլ բան սպասել չէր էլ կարելի «եսիմում» մարդկային իրավունքների իբր հայ պաշտպանից».- հայտնել են «Ո’չ այլալեզու դպրոցնե-րին» նախաձեռնող խմբից:
Հիշեցնենք, որ փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ: Այդ վիճահարույց օրինագծե-րը, որոնցով նախատեսվում է մեր երկրում բացել օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներ, բողոքի մեծ ալիք բարձրացրեց երկրում եւ այն դեռ կշարունակվի:
Ազգային ժողովում դրանց քննարկման ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ի հակառակ Արմեն հարությունյանի, հայտարարել էր, որ այդ նախագծերը հակասում են Հայաստանի Սահմանադրությանը, քանի որ մեր երկրում պետական լեզուն հայերենն է:
Կարեն Բալյան
Քննարկվեց նաեւ արեւմտահայերենի վիճակը
Հուլիսի սկզբներին Ծաղկաձորում անցկացվեց «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» համահայկական համաժողով, որի նպատակն էր բացահայտել Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրները, կառուցողական քննարկումների եւ վերլուծությունների միջոցով գտնել դրանց լուծման ուղիները, մշակել նպաստող ծրագրեր եւ քննարկել արեւմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հնարավորությունները:
ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Սիրիայից, Թուրքիայից, Լիբանանից եւ Եգիպտոսից ժամանած արեւմտահայերենի մաս-նագետները ներկայացրեցին Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը, ուղղագրության ուսուցման հետ կապված բարդութ-յունները եւ դրանց կարգավորման խնդիրները:
Հայաստանի եւ Սփյուռքի` հայերենի դասագրքեր ստեղծող լավագույն մասնագետները մի քանի օր շարունակ առաջին անգամ միասնաբար քննարկեցին եւ լուծման ուղիներ առաջադրեցին ստեղծվելիք դասագրքերը հնարավորինս արդի իրավիճակին մոտեցնելու խնդրով:
Հաշվի առնվեց հատկապես Լիբանանում, Հալեպում, Սիրիայում արդեն իսկ ստեղծված դասագրքերի հեղինակների փորձը, եղած դասագրքերի ա-ռավելություններն ու թերությունները:
Արտակ Հայոցյան
Շաբաթվա մարզական կյանքից
Իսպանիան աշխարհի չեմպիոն
Հարավաֆրիկական Հանրապետությունում ավարտվեց 2010թ. ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը: Երկրագնդի չեմպիոնի կոչումը նվա-ճեց Իսպանիայի հավաքականը: Եզրափակիչ խաղում Եվրոպայի գործող չեմպիոնները լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեցին Հո-լանդիայի թիմին: Ոսկե գոլը 116-րդ րոպեին խփեց Իսպանիայի ընտրանու կիսապաշտպան Անդրեաս Ինյեստան:
Իսպանիայի հավաքականը առաջին իսկ փորձից նվաճեց ՖԻՖԱ-ի գավաթը, իսկ հոլանդացիները 3-րդ անգամ անհաջողության մատնվեցին եզրա-փակիչ խաղում (առաջին երկուսը 1974 եւ 1978թթ.) եւ արժանացան արծաթե մեդալների:
3-րդ տեղը գրավեց Գերմանիայի ընտրանին, որը 3:2 հաշվով պարտության մատնեց ուժեղագույն քառյակ մտած միակ ոչ եվրոպական թիմին՝ Ու-րուգվայի հավաքականին:
Սակայն հարավամերիկացիներն առանց մրցանակի չվերադարձան հայրենիք, մրցաշարը լուսաբանող լրագրողները առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչեցին Ուրուգվայի հավաքականի հարձակվող Դիեգո Ֆորլանին, ում հանձնվեց «Ոսկե գնդակ» մրցանակը:
Իսկ լավագույն ռմբարկուին հասանելիք «Ոսկե խաղակոշիկ»-ը բաժին հասավ Գերմանիայի թիմի հարձակվող Թոմաս Մյուլլերին, ով իր անվան դիմաց գրանցեց 5 գոլ (նույնքան գոլեր են խփել նաեւ Դիեգո Ֆորլանը, իսպանացի Դավիդ Վիլյան եւ հոլանդացի Վեսլի Սնայդերը, սակայն նրանք ավելի քիչ գոլային փոխանցումներ են կատարել, քան Մյուլլերը):
Թոմաս Մյուլլերը միաժամանակ ճանաչվեց առաջնության լավագույն երիտասարդ խաղացող: Մրցաշարի լավագույն դարպասապահ հռչակվեց Իսպա-նիայի հավաքականի դարպասապահ եւ ավագ Իկեր Կասիլյասը, ով արժանացավ Լեւ Յաշինի անվան մրցանակին:
Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը տեղի կունենա 2014թ. Բրազիլիայում:
Շախմատային խաչմերուկ
Մելքումյանի հաղթարշավը
Իսպանիայի Բենասկե քաղաքում անցկացվող շախմատի ավանդական միջազգային մրցաշարում ՀՀ-ից հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: 5 փուլից հետո նա վաստակել է նույնքան միավոր ու եւս 3 մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղ-յուսակը: Մեր մյուս երկու շախմատիստները՝ Կարեն Մովսիսյանն ու Զավեն Անդրեասյանը ունեն 4-ական միավոր եւ զբաղեցնում են, հա-մապատասխանաբար, 21-րդ եւ 25-րդ տեղերը: Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը նույնքան միավորով ընթանում է 31-րդ -հորիզոնականում:
Ղարամյանը` արծաթե մեդալակիր
Ֆրանսիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը շախմատի Փարիզի բաց առաջնությունում գրավեց 2-րդ տեղը եւ արժա-նացավ արծաթե մեդալի: Հաղթեց Սեբաստիան Ֆելերը (Ֆրանսիա)՝ 9 հնարավորից վաստակեց 8 միավոր, իսկ Տիգրան Ղարամյանը՝ 7,5:
Մրցաշարին մասնակցող հայազգի շախմատիստներ Թոմաս Սահաջյանն ու Գարի Գիրոյանը անկայուն հանդես եկան եւ զբաղեցրին, համապատաս-խանաբար, 30-րդ եւ 47-րդ տեղերը:
Առաջատարը Փաշիկյանն է
Սեւանում մեկնարկեց շախմատի «Սեւանա լիճ-2010» անվանումը կրող միջազգային մրցաշարը:
2 փուլից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Արմեն Փաշիկյանը, ով 2 հաղթանակ է տարել: Նրանից կես միավորով հետ են մնում ռուսաստանցի Մաքսիմ Մատլյակովը եւ մեր շախմատիստներ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:
Մրցաշարն անցկացվում է 2006թ.-ից: Այս տարի դրան մասնակցում են 10 գրոսմայստերներ, շրջանաձեւ մրցակարգով:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 27 (158), 2010թ.



