ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացիկ խնդիրներին եւ առաջիկա ա-նելիքներին: Խորհրդակցության ընթացքում, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին եւ դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Զեկույցներ են ներկա-յացվել ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2010-2015թթ. ծրագրի կատարման վերաբերյալ:
Խորհրդակցությունում եւս մեկ անգամ փաստվեց, որ ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, զորահավաքային եւ մարտական պատրաստականութ-յան, մարտական հերթապահության ուղղությամբ իրականացված բարեփոխումները, նոր մոտեցումներն ու առաջավոր չափանիշներն արդեն դրական ազդեցություն են ունեցել բանակի մարտունակության որակական բարձրացման վրա:
Հայկական բանակը պետք է ամենայն պատրաստվածությամբ հանդես գա հնարավոր ադրբեջանական եւ այլոց սադրանքները կանխելու, արժանի հակահարված ու նաեւ հարվածներ տալու առումով: Մեր բանակը պետք է պահպանի հաղթողի հոգեբանությունն ու հաղթելու կամքը:
Արտակ Հայոցյան
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել.
«Հուլիսի 9-ին ԱՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ պաշտպանության նա-խարարությանը մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ:
Այս կապակցությամբ կրկին հայտարարում ենք. ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր պաշտոնական ոչ մի դիմում չի ստացել հուլի-սի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալ Մ. Իբրահիմովի դիակը վերադարձնելու վերաբերյալ:
Իսկ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին խորհուրդ ենք տալիս մեկ անգամ եւս թերթել պատմության էջերը, վերհիշել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը, Շահումյանի, Գետաշենի սպանված եւ տեղահանված հազարավոր խաղաղ բնակիչներին, քնած հայ սպային կացնահարող ադրբեջան-ցի մարդասպան սպային, եւ չխոսել հումանիտար ու մարդկային նորմերից»:
Սեփ. լրատվություն
ԼՂՀ հակամարտության հարցում ԱՄՆ-ը հստակ դիրքորոշում չունի. Ադրբեջանը հիասթափված է
Ամերիկյան «STRATFOR» վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Ջորջ Ֆրիդմանը վերջերս եղել է Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնում: Ըստ ամերիկացի փորձագետի` «Պաշտոնական Վաշինգթոնը կցանկանար ղարաբաղյան խնդիրը տեսնել լիովին սա-ռեցված: Բայց ոչ թե այն պատճառով, որ այն չի կարող կարգավորվել, այլ որովհետեւ լուծելու բան չկա»,- ասել է Ֆրիդմանը եւ ավելացրել. «Դուք ինքներդ պետք է պահպանեք ձեր տարածաշրջանը: Ադրբեջանն ԱՄՆ-ի թիվ մեկ խնդիրը չէ, դուք չեք կարող ոչ տարածաշրջանային երկրին ստիպել, որ-պեսզի վերջինս ստիպի Հայաստանին փոխվել»:
Միջոցառման վերջում ադրբեջանցիները փորձել են Ֆրիդմանից պոկել մի արտահայտություն, թե արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Սակայն, ամերիակացի փորձագետը հիասթափեցրել է միջոցառման կազմակերպիչներին` կրկին շեշտելով, թե «Ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ հստակ դիրքորոշում չունի»:
Արման Դավթյան
Համանախագահները ԱԳ նախարարների հնգակողմ հանդիպում են կազմակերպել Ալմաթիում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնգակողմ հանդիպում են կազմակերպելմ Ալմաթիում` ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակներում: Այդ մասին արտգործնախարարությունում Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ ասու-լիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նկատենք, որ մինչ այդ լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, թե Ալմաթիում նախատեսվում է հնգակողմ հանդիպում` Ֆրանսիայի, Ռուսաստանի արտգործնախարարների եւ ԱՄՆ Պետքարտուղարի ու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ:
Նախարար Է. Նալբանդյանը մինչ այդ ասել էր. «Եթե նման հանդիպում կայանա, ապա առաջին հերթին պետք է պարզել` արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունները Սանկտ Պետերբուրգում ներկայացված Մադրիդյան սկզբունքների վեր-ջին տարբերակի վրա, ինչի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել հենց Սանկտ Պետերբուրգում»:
Գոհար Վանեսյան
Ղրղզստանում կարող է եւս մեկ ռուսական զինվորական բազա հայտնվել
Այս երկրի իշխանությունները չեն բացառում երկրում եւս մեկ ռուսական զինվորական բազա տեղակայելու հավանականությունը: Ինչպես տե-ղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել է Ղրղզստանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուս-լան Կազակբաեւը:
«Ղրղզստանում 2-րդ ռուսական բազայի տեղակայման հարցը մնում է արդիական: Այս հարցը քննարկվել է Ղրղզստանի նախկին իշխանություն-ների հետ: Այժմ այն կրկին արդիական է, սակայն պաշտոնական բանակցություններ խնդրի շուրջ դեռեւս չեն վարվում»,- նշել է Կազակբաեւը:
Նշենք, նախորդ տարվա օգոստոս ամսին Ռուսաստանն ու Ղրղզստանը հուշագիր էին ստորագրել Ղրղզստանի տարածքում միացյալ ռուսական բազա-յի ստեղծման վերաբերյալ ռուսական եւս մեկ զինվորական օբյեկտի հետագա տեղակայման հնարավորությամբ: Պայմանագրի վերջնական տարբերակը պետք է հանաձայնեցվեր մինչ 2010թ. ապրիլը, երբ Ղրղզստանում իշխանափոխություն տեղի ունեցավ: Ղրղզստանում իշխանափոխություն-ներն արդեն որերրորդ անգամ արյամբ եւ զոհերով են ավարտվում:
Հայկ Թորգոմյան
Գաղտնազերծվել է
Միջազգային ռազմաքաղաքական համագործակցության թափանցիկությունն ապահովելու եւ հանրությանն իրազեկելու նպատակով ՀՀ ԱԳ նախարա-րությունը շահագրգիռ այլ գերատեսչությունների համաձայնությամբ գաղտնազերծել է ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողութ-յունների ծրագիրը (ԱԳԳԾ): Այն անդրադառնում է քաղաքական, պաշտպանական անվտանգության խնդիրներին, ինչպեսեւ՝ հանրային իրազեկման, գի-տության, արտակարգ իրավիճակների պլանավորման եւ այլ հարցերի:
1-ին դեմքերի ոչ պաշտոնական հանդիպում
Ուկրաինայում, Յալթա քաղաքի «Լիվադիա» պալատում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Մասնակ-ցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Քննարկվել են Համագործակցության անդամ պետությունների տնտեսական սերտաճմանը եւ փոխադարձ հե-տաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Գագաթաժողովին մասնակցել են նաեւ հյուրընկալ երկրի՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի նախա-գահները:
Գոհար Վանեսյան
Թուրքիան ուզում է, բայց քամակ է խաղացնում
ՀՀ-ն այժմ ունի լրիվ նոր Երեւանի ՋԷԿ, ՀԷԿ-երի ծրագիրն ենք զարգացնում, նոր ԱԷԿ կունենանք, եթե էլէներգիայի ավելցուկ ունենք, ա-պա ի՞նչ ենք դա անելու:
Ի պատասխան այս հարցադրման, Արմեն Մովսիսյանը նշեց, որ մենք պայմանագրեր ունենք, որոնց համաձայն էլ կարտահանենք էլէներգիան: Օ-րինակ, Իրանի հետ 25 տարվա պայմանագիր կա: Թուրքիա էլէներգիա արտահանելու բանակցություններն էլ «դեռ տաք վիճակում են»: Տեխնիկական ա-ռումով մենք որեւէ խնդիր չունենք, «Թուրքիան քաղաքական խնդիր ունի»: Բայց առայժմ նրանք ՀՀ-ից էլէներգիա ստանալու մտադրությու-նից չեն հրաժարվել: «Ժամկետներ չեն հնչեցնում, բնականաբար‘ մենք էլ»,- ասաց նախարարը:
Այսինքն` Թուրքիան որպեսզի էլէներգիա մեզնից չխնդրի, քամակ է խաղացնում:
Դե… սովոր է…
Նարե Մշեցյան
Առեւտրական ու տուրիստական կտեր
Հայկական զլմ-ները գրում են, որ թուրք-վրացական սահմանին բացվել է «Ստամբուլի շուկա» առեւտրի կենտրոնը, որտեղ առաջարկվում են, այսպես կոչված, աշխարհի առաջատար բրենդերի ապրանքներ՝ մատչելի գներով:
Թուրքիայում այս օրերին ավելի ու ավելի համառորեն են խոսում նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին, թե-կուզ՝ ժամանակավոր բացման, կապված Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կրոնական արարողությունների անցկացման հետ:
Եվ այսպես, վրացա-ադրբեջանական «Սադախլո»-ն համալրվեց թուրք-վրացականով, իսկ թուրքերը հերթի են դրել թուրք-հայկական «Սադախլո»-ի հնարա-վորությունը… Իսկ գուցե ադրբեջանա-հայկականն է՞լ է հերթի մեջ……
Կարծում ենք, թուրքական առեւտրական հոտառությունը փորձելու է հայերի հետ շահարկել ոչ միայն առեւտրական, այլեւ զբոսաշրջության խայծը` հնարավորինս մեծ եկամուտներ ստանալով նաեւ դրանից:
Արման Դավթյան
ԱԺ նախագահը Բրյուսելում մտահոգություն է հայտնել միջազգային հանրության արձագանքի վերաբերյալ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բեգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի հետ հանդիպմանը ներկա-յացրել է Հայաստանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ` հարևան երկրների հետ հարաբերությունների հար-ցերում:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկացմամբ` ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, ինչին մեծապես խոչընդոտում է Ադրբեջանը ավելի հաճախ հնչող իր ռազմատենչ հայտարարություններով:
Նա մտահոգություն է հայտնել, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի գործողություններին:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է նաեւ Եվրախորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի հարցերով զեկուցողներ Թոմաս Պորեբայի եւ Չարլզ Թանոկի հետ: Նա մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող զարգացումները:
Պորեբան եւ Թանոկը հավաստիացրել են, որ կանեն հնարավորը, որպեսզի Հայաստանի եւ հայկական կողմի դիրքորոշման մասին Եվրախորհրդարա-նին ներկայացվի անաչառ տեղեկատվություն: Կողմերը անթույլատրելի են համարել 21-րդ դարի Եվրոպայում փակ սահմանների առկայությունը:
Նարե Մշեցյան
*Զուգահեռներ
Մնացել էին վրացիները, նրանք էլ հրաժարվեցին
Մնայունը միա՛յն ազգային գործն է ու ազգայի՛ն անհատով
Ասում են` Իոսիֆ Ստալինի ամենահայտնի արձանի ապամոնտաժումը մեծ ոգեւորությամբ են ընդունել Վրաստանում, չնայած շատերի համար անա-կնկալ է եղել տասնյակ տարիներ կանգուն արձանը հանելու գաղտնիությունը: Սրանով վրացիները վերացրել են դաժան հիշողությունը նաեւ խորհրդային բռնապետի հայրենի քաղաք Գորիից:
Բայց եղան նաեւ այնպիսիները, ովքեր մեղադրեցին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն՝ հենց ստալինյան մարտավարությունն օգտա-գործելու մեջ՝ անցյալի հետքերը վերացնելու համար: Հունիսի 25-ին արթնանալով՝ Գորիի բնակիչները հայտնաբերեցին, որ 1952թ. ԽՍՀՄ ղեկավարի մահից մեկ տարի առաջ տեղադրված Ստալինի 6-մետրանոց արձանն այլեւս չկար:
Բռնապետի մահվանից տարիներ անց նրա այս արձանը կանգուն մնաց, երբ մյուս արձաններն առանց աղմուկի ապամոնտաժվում էին խորհրդային իշխանությունների կողմից: Արձանը պահպանվեց նաեւ Վրաստանի անկախացման ժամանակ, երբ սովետական վարչակարգի խորհրդանիշները հիմնակա-նում վերացնում էին: Բայց արձանի ժամանակն ի վերջո… սպառվեց: Մ. Սահակաշվիլին հայտարարել էր, որ հնարավոր չէր հարգանքի տուրք մատու-ցել խորհրդային կարգերի զոհերին, քանի դեռ կանգուն էր 1921թ. Վրաստանում բոլշեւիկյան հեղաշրջումը կազմակերպած մարդու արձանը:
Այդ կապակցությամբ շատերն իրենց գոհունակությունն արտահայտում են նաեւ հիմա, բայց կան մարդիկ, ում վիրավորել էր այն փաստը, թե ինչ-պես էր կառավարության այս որոշումն ընդունել եւ իրագործել:
Այս արձանը պահպանվել էր նույնիսկ Գորիի՝ 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի պատերազմի ընթացքում տեղի ունեցած ռուսական գնդակո-ծության ժամանակ: Գորիի բնակիչները՝ հիմնականում մեծահասակների սերունդը, բողոքի ցույցեր անցկացրեցին` պահանջելով, որպեսզի արձանն իր տեղում մնա, բայց, տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով, աշխատանքը կատարվել է ամբողջ գիշերվա ընթաց-քում անվտանգության կանոններին համապատասխան:
Հետաքրքիր է, որ անցյալ տարի Վրաստանում ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակին նվիրված խորհրդային ժամանակաշրջանի արձանը պայթեցնելիս մայր ու երեխա էին զոհվել: Այս անգամ ամեն բան անցավ առանց զոհերի…
Խորհրդային անցյալի մյուս խորհրդանիշները եւս վերացման եզրին են, իսկ մի քանի տարի առաջ սկսված քարոզչության արդյունքում՝ Խորհրդային ժամանակաշրջանի հերոսների անունները կրող փողոցները վերանվանվել են դաշնակից երկների առաջնորդների եւ այլ գործիչ-ների պատվին:
Այսպես, մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներից մեկը ներկայում կրում է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի անունը, իսկ մեկ այլ փողո-ցը՝ Կրեմլի հայտնի քննադատներից մեկի՝ սպանված ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայայի անունը:
Սակայն ժամանակները փոխվում են եւ մի օր էլ ռուսների, ամերիկացիների կամ այլախոհների անվամբ փողոցների կամ արձանների «պատժի» օրն է գալու… Դրա համար անկախ երկրում ազգային հերոսներին հիշելու եւ անմահացնելու խնդիրը պետք է լուծվի մեկընդմիշտ:
Եվ սա նաեւ հայությանն է վերաբերում: Մենք մեր երկրում էլ դեռ շատ ազգային հերոսներ ունենք անմահացնելու, անուններ (նաեւ՝ աշխար-հագրական) վերափոխելու, նաեւ ազատագրված տարածքների իրական ու հայկական անունները վերականգնելու…
Կարեն Բալյան
Հ.Գ. – Հիշեցնենք, որ երբ Երեւանում ապամոնտաժվում էր Լենինի արձանը, մեզանում էլ դեմ գտնվողներ եղան…
Երկրագնդի բնակչությունը 7 միլիարդ է
Երկրագնդի բնակչությունը կազմում է 6,89 միլիարդ մարդ: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով գերմա-նական «Երկրի բնակչություն» (Weltbevolkerung) ֆոնդի տվյալներին:
Վիճակագրության համաձայն, մեկ վայրկյանում երկրագնդի վրա ծնվում է 3 մարդ, իսկ 1 տարվա կտրվածքով երկրագնդի բնակչությունն ավելանում է 80 միլիոնով:
Փորձագետների գնահատմամբ, 50 տարի անց երկրագնդի վրա կբնակվեն 9,1 միլիարդ մարդ: Առավել բարձր տեմպերով է ավելանում զարգացող երկրների բնակչությունը: 2050թ. 49 զարգացող երկրների բնակչությունը կկրկնապատկվի եւ կկազմի 1,7 միլիարդ մարդ: «Եթե այդ ենթադրություններն իրականանան, ապա վտանգի տակ կարող է հայտնվել միջազգային հանրության հազարամյակի մարտահրավերներից մեկը»,- այսպես է հայտարարել հիմ-նադրամի գործադիր տնօրեն Ռենատե Բեռը: Նա ասել է, որ, 2000թ. նպատակ էր դրվել մինչ 2015թ. կրկնակի կրճատել աղքատության մակարդակը զարգացող երկրներում: Սակայն մինչ այսօր այդ ուղղությամբ քիչ բան է հաջողվել անել, քանի որ ծնելիությունը այդ երկրներում բավականին բարձր է:
Անի Մարության
«Հայոց ցեղասպանություն. վերջ խավարամտությանը»
Ամերիկայի Հայկական Համագումարի Երեւանյան գրասենյակը տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ Հայոց Ցեղասպանութ-յան Թանգարան-Ինստիտուտի դահլիճում կազմակերպում է հանդիպում-քննարկումներ, որին մասնակցում է նաեւ թանգարանի տնօրեն Հայկ Դե-մոյանը:
Քննարկման առարկա են դառնում հատկապես վերջին շրջանում օտարերկրյա ուսանողների կողմից հնչեցրած կարծիքները, թե 20-րդ դարի սկզբին հայերն իրենց պահվածքով է, որ հրահրել են թուրքերին կատարել հայտնի անմարդկային ոճրագործությունը:
Մտահոգված լինելով այդ տագնապալի տրամադրություններից եւ հավատարիմ մնալով իրազեկելու եւ կրթելու իր կարեւոր առաքելությանը` Ամե-րիկայի Հայկական Համագումարի Երեւանյան գրասենյակը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալ գիտական հետազոտութ-յունների, փաստերի եւ բացառիկ նմուշների հետ, հարցեր ուղղել մասնագետներին` մեկընդմիշտ վերջ տալով խավարամտությանը:
Գոհար Վանեսյան
Համագործակցություն
Յրերս վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինին:
Հանդիպման ընթացքում Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգսյանը եւ Ի-գոր Լեւիտինը քննարկել են Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջին` 11-րդ լիագումար նիստի ար-ձանագրության կետերի կատարման ընթացքը: Նշվել է, որ Հանձնաժողովի 12-րդ լիագումար նիստն անցկացվելու է այս տարի Ռուսաստանի Դաշնութ-յունում:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարն ստորագրել են արձանագրություն քննարկման արդյունքների հիման վրա:
Մեդվեդեւի այցից առաջ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն նույնպես ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով Հայ- ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինին:
Հանրապետության ղեկավարը հյուրի հետ քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել` միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում կայացված որոշումների կատարման ընթացքին: Զրուցակիցները խոսել են նաեւ տնտեսական փոխ-գործակցությանը վերաբերող այն հարցերի շուրջ, որոնք նախատեսվում է քննարկել առաջիկայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատա-րելիք պետական այցի շրջանակներում:
Սեփ. լրատվություն
Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձը
«Ես այլեւս որեւէ մեկի փոխարեն հրաժարական չեմ տալու»,- «Ժառանգություն» կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ ճե-պազրույցում խոստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գուցե ներողություն խնդրի, բայց հրաժարական չի տա: Նա նորից դարձավ խորհրդարանական այս կուսակցության նախագահը:
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական ճակատով հանդես գալու վերաբերյալ հարցին, նա ասաց, եթե լինի այլընտրանքային թեկնածու, որը վայելում է հասարակության վստահությունը, ընտրություններին կարելի է մասնակցել այդ թեկնածո-ւով, եթե ոչ, ապա «Ժառանգությունը» կմտածի սեփական թեկածուի մասին: Բայց հավելեց. «Հույս ունեմ, որ ընդդիմությունը, ի տարբերութ-յուն նախորդ տապալված փորձի, կունենա միասնական այլընտրանքային թեկնածու, որը ներկայացնում է կոլեգիալ հավաքական պատասխանատվություն եւ դա կիսում է բոլորի հետ»:
Լ. Տեր-Պետրոսյանի եւ իր մասնակցության վերաբերյալ ՀՀ առաջին արտգործնախարարը նշեց, որ եւ ինքը, եւ ՀՀ առաջին նախագահը ունեն ի-րենց թերությունները ու առավելությունները, եւ ինքը չի որոշելու, թե ով կառաջադրվի:
Ի դեպ, «Շատ ուրախ կլինեի, որ ՀՀ նախագահի այլընտրանքային թեկնածուն լիներ կին»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, միաժամանակ, նկատե-լով, որ հարկավոր է փնտրել կին թեկնածու: Խորհրդարանական ընտրություններին էլ նա գերադասում է մասնակցել դաշինքով, թեեւ չձեւավորվե-լու դեպքում պատրաստ են նաեւ առանձին մասնակցել:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 27 (158), 2010թ.



