(նկարները նայել «Լուսանցք»-ի PDF տարբերակում` այս կայքի «Մամուլ» բաժնի (թիվ 27(158) համարում)
Հուլիսի 11-ին, ժ. 13:00-15.00-ին Զվարթնոց տաճարում կայացավ արիական-հեթանոսական Վարդավառ տոնի ծիսական եւ տոնական արարողություն: Արարողությունը կազմակերպել էին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները: Ծիսական մասն անցկացրեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, քուրմ Մանուկը եւ քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը:
Ծիսական արարողությունից հետո մասնակիցները օծված ջրով ջրեցին միմյանց եւ գինեձոներ նվիրեցին Աստղիկ Աստվածուհուն եւ Հայ Աստվածներին:
Ծիսական եւ տոնական արարողություններին մասնակցեցին նաեւ արորդիներ Հայաստանից, Արցախից, նաեւ՝ Զվարթնոց տաճար այցելած սփյուռ-քահայեր:
Զվարթնոցի տոնից հետո մասնակիցները այցելեցին Գառնի արիական-հեթանոսական տաճար եւ փառաբանեցին Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնին՝ Աստղիկ Աստվածուհու տիեզերական կեսին:
Հայ Արիական Միաբանության
Lրատվական կենտրոն
Հ.Գ. – Հայ արիները ձոներ հղեցին նաեւ Հայոց իմաստնության Աստված Տիրին` լինելով Զվարթնոց տաճարի այն հատվածում, որտեղ ժամանա-կին կանգուն է եղել Տիր Աստծո մեհյանը:
* * *
«Ոսկե ծիրանը» ոսկե ծիրաններ կտա՞
Երեւանում ընթանում է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը:
Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ տարեցտարի «Ոսկե ծիրան»-ն ընդլայնում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող կինոնկարները, բարձրանում է նաեւ փառատոնի հեղինակությունը, եւ «Ոսկե ծիրան»ն աշխարհում դառնում է առավել ճանաչե-լի:
Այս տարի փառատոնը միավորել է հարյուրավոր կինոգործիչների` Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից, կազմակերպիչները նշել են, որ 7-րդ «Ոսկե ծիրան»-ը անցնում է հայկական կինոյի շեշտադրությամբ: Անդրադարձ է եղել նաեւ աշխարհի հայազգի կինոգործիչների ներուժը միավորելու գաղափարին, ինչպես նաեւ կինոարվետի զարգացմանն ու տարածմանը վերաբերող հարցերի:
Կինոփառատոնի մասնակիցների պատվին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել կինոփառատոնին մասնակ-ցելու նպատակով ժամանած բազմաթիվ հյուրեր, փառատոնի կազմակերպիչներ, Երեւանում հավատարմագրված դեսպաններ եւ միջազգային կազմա-կերպությունների ներկայացուցիչներ: Հյուրերի թվում են եղել համաշխարհային կինոարվեստի հռչակավոր ներկայացուցիչներ Ա-լեն Թերզյանը, Ատոմ Էգոյանը եւ Կլաուդիա Կարդինալեն:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ. «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունը` Երեւա-նում հավաքելով աշխարհի ավելի ու ավելի մեծ թվով երկրներից ժամանած արվեստագետների, ովքեր թեեւ խոսում են տարբեր լեզուներով, բայց հաղորդակցվում են նույն լեզվով՝ կինոյի լեզվով:
Փառատոնի սկզբում Կ. Կարդինալեին շնորվեց մրցանակ` կինոյի ասպարեզում ունեցած ներդման համար: Հետո ցուցադրվեց Անրի Վերնոյի «Մայրիկը» ֆիլմը: Գլխավոր դերակատարներն են Օմար Շարիֆը եւ Կլաուդիա Կարդինալեն, վերջինս էլ մարմնավորել է հենց մայրիկի կեր-պարը:
Այս տարի փառատոնին ներկայացված է 500 հայտ` աշխարհի 75 երկրներից:
Աշոտ Բադալյան
«Լուսանցք» թիվ 27 (158), 2010թ.



