Արտաքին լուրեր և խնդիրներ

Իրան-Թուրքիա գազատարի պայթյունի պատասխանատուն, ըստ թուրքերի,
Քրդական բանվորական  կուսակցությունն (ՔԲԿ) է

Թուրքական անվտանգության ուժերը Իրան-Թուրքիա գազատարի պայթյունի մեջ մեղադրել են ՔԲԿ-ին (PKK): Այս մասին հաղորդում է թուր-քական Զաման (Zaman) պարբերականը:
Հիշեցնենք, Իրան-Թուրքիա բնական գազի խողովակաշարում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օրերս դադարեցվել էր Իրանից Թուր-քիա բնական գազի արտահանումը:

Ադրբեջանցի կանայք Իրանի իրավապահների ուշադրության կենտրոնում են

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կանայք, որոնք տարբեր նպատակներով մուտք են գործում սահմանային Ասթարա քաղաք, իրենց հանդերձանքով խախտում են Իրանի օրենքները: Այդ մասին հայտնում է իրանական «Շոմալնյուզ.քոմ» կայքը:


Ասթարայի գերագույն դատարանի նախագահ Ալի Ղայեբին քաղաքի պատասխանատու պաշտոնյաների հետ խորհրդակցության ժամանակ հանձարարել է, որպեսզի Իրանի համապատասխան մարմինները հատուկ ուշադրություն դարձնեն ադրբեջանցի կանանց հանդերձանքին եւ կանխեն նման անձանց մուտքն իրանական տարածք:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ նմանօրինակ դեպքերն իրենց բացասական ազեդցությունն են գործում բնակչության շրջա-նում, ինչն էլ տեղի ազգաբնակչության դժգոհության առիթ է հանդիսանում:
Ասթարան գտնվում է Իրանի հյուսիսային` Ադրբեջանի սահմանակից, Կասպից ծովին ափամերձ Գիլան նահանգում, Իրանի ռազմավարական նշանա-կություն ունեցող նավահանգիսներից մեկն է:

Թուրքիան Նախիջեւանին մատակարարելու է ադրբեջանական գազ

Թուրքիայի «Bota» ընկերության եւ Ադրբեջանի «Socar» պետական ընկերության միջեւ կնքվել է պայմանագիր, որի համաձայն ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով հասցվելու է Նախիջեւան Ինքնավար Հանրապետություն: Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախա-րար Թաներ Յըլդըզը հայտնել է, որ այդ գազատարն ունենալու է 180-200 կմ է: Այդպիսով Ադրբեջանի Շահդենիզ 1 ավազանից Թուրքիա մատակա-րարվելիք բնական գազի ծավալները պետք է ավելացվի 500 մլն. խմ-ով, ինչը հնարավորություն կտա, Թուրքիային ադրբենական գազը Իգդիրի տա-րածքով արտահանել Նախիջեւան:
Յըլդըզը, հիշեցնելով, որ Թուրքական ավիաընկերությունները շաբաթական 3 անգամ չվերթ են իրականացնում դեպի Նախիջեւան, ցանկութ-յուն է հայտնել, որ Բաքու-Կարս երկաթգիծը նաեւ Նախիջեւանի հետ կապի:

Կապերն ամրանում են

«Այսօր կարեւոր քայլ է կատարվում` ուղղված Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների նոր մակարդակի բարձրացնելուն»,- օրերս հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նկատել է, որ Եվրոպան ընկալվում է իբրեւ հանդուրժողականություն, համերաշխություն, պաշտպանություն: Այդ առիթով Երեւանում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Կնքվելիք պայմանագիրը ենթադրում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության խորացում, տնտեսական առավել խորը համագործակցություն:

Ադրբեջանական մարդասպան հերոսները

«Ադրբեջանը սաֆարովների, իբրագիմովների եւ տարբեր տրամաչափի դիվերսանտ ու մարդասպան ենթասպաներով հպարտացող երկիր է»,- անդրադառնա-լով Իլհամ Ալիեւի կողմից Մուբարիզ Իբրագիմովին ազգային հերոսի կոչում շնորհելու փաստին՝ Panorama.am-ի հետ զրույ-ցում նշել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը
Ենթասպա Մուբարիզ Իբրագիմովն այն դիվեսանտներից էր, որոնք այս տարվա հունիսի 18-ին, Չայլու գյուղի ուղղությամբ հատել էին ԼՂՀ սահմանը եւ մարտի բռնվել ՊԲ առաջատար ստորաբաժանումների հետ, ինչի արդյունքում ադրբեջանցի դիվերսանտը սպանվել էր:
Խորհրդարանականի խոսքերով, նման երեւույթներն Ադրբեջանում սովորական բնույթ են կրում՝ հիշեցնելով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմա-կերպած դասընթացների ընթացքում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից, հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու փաստը, ինչից հետո Ադրբեջանում կրկին վերջինիս հերոս էին հռչակել:

Կպարզեցնի՞ վիզային ռեժիմը Իսրայելի հետ,
թե՞ Իրանի դեմ լրտեսություն կարվի

Իսրայելն Ադրբեջանին առաջարկել է դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վերացնել վիզային ռեժիմը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխայիլ Լավոն-Լոտեմը: Ըստ «Ազադլըգ»-ի, դեսպանը միաժամանակ ակնարկել է, որ նման փոփոխության հար-ցում պակաս շահագրգռված չէ ադրբեջանական կողմը:
«Հետաքրքրական է, եթե Ադրբեջանն ընդունի Իսրայելի այդ առաջարկը, ի՞նչ ճնշումների առաջ կկանգնի: Չէ՞ որ Իրանը Ադրբեջանին բազ-միցս մեղադրել է Իսրայելի եւ ԱՄՆ-ի գործակալներին օգնելու մեջ: Իսրայելի հետ նման մերձեցումն, անկասկած, միանշանակ չի ըն-դունվի Թեհրանում»,- գրում է թերթը: Իսկ անվտանգության հարցերի գծով փորձագետ Սուլհեդդին Աքբարի խոսքերով, ամբողջ աշխարհում դիվանագիտական անձնագրեր ունեցողներին վիզան տրվում է պարզեցված կերպով, սակայն Իսրայելի` Ադրբեջանին արած այդ առաջարկի հետեւում Բաքվի նկատմամբ Թել Ավիվի աճող շահերն են կանգնած, ինչից էլ անհանգստանում է Իրանը:
«Չի բացառվում, որ դիվանագիտական անձնագրերով Ադրբեջանում հայտնված գործակալները լրտեսական գործունեություն ծավալեն Իրանի դեմ: Այդ տե-սակետից, չեմ կարծում, որ պաշտոնական Բաքուն ներկայիս պայմաններում Իրանին զայրացնող քայլ կկատարի. Բաքվում լավ են հիշում պարսկա-կան Ֆաթմայի-Զահրա մզկիթը փակելու ժամանակ Իրանի` Ադրբեջանի իշխանության նկատմամբ ցուցադրած հակազդեցությունը»,- եզրահանգել է փորձագետը:

Կարեն Բալյան, Գոհար Վանեսյան

Իրաք ներխուժումը 2003թ.-ին անօրինական էր

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ, լիբերալ-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Նիկ Քլեգն հայտարարել է, թե 2003թ.-ին ամերիկյան եւ բրիտանական զորքերի ներխուժումն Իրաք անօրինական է եղել: Ն. Քլեգն այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանում, Միացյալ Նա-հանգներում այցով գտնվող վարչապետ Դեյվիդ Քեմերոնի փոխարեն ելույթ ունենալիս,- հայտնում է «Ռոյթերս»-ը (Reuters):
Հիշատակելով Իրաք ներխուժման տարիներիներին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեկ Ստրոյին, Ն. Քլեգն ասել է, թե հուսով է, որ մի օր կտեսնի վերջինիս հրապարակված հուշերը, որտեղ «Ստրոն կպատմի ամենասարսափելի որոշումներից մեկում, այն է Իրաք ներ-խուժման հարցում իր դերակատարաության մասին»: Ավելի ուշ, մեկնաբանելով փոխվարչապետի հայտարարությունը, Բրիտանիայի վարչապետ Քե-մերոնի պաշտոնական ներկայացուցիչն հայտարարել է, թե Քլեգն արտահայտել է իր անձնական տեսակետը, իսկ ինչ վերաբերում է կոալիցիոն կառա-վարության դիրքորոշմանը իրաքյան պատերազմի հարցում , այն դեռևս հստակեցված չէ:
Հատկանշական է, որ Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալման օպերացիայի տարիներին ներկայիս վարչապետ Քեմերոնն ու պահպանողական կուսակ-ցության այլ ղեկավարներ սատարում էին բրիտանական զորամիավորումների մասնակցությունը պատերազմին:

Ռազմաարդյունաբերական համագործակցություն

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման նպատակով 3-օրյա այցով Երեւան էր ժամանել ՌԴ -ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությունը:
Նրան ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀԱՊԿ գլխավոր քար-տուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նախա-գահ Ալեքսանդր Նոզդրաչեւը, ինչպես նաեւ` ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի` մեկ տասնյակից ավելի առաջատար ձեռնարկությունների ղեկավարներ:
Քննարկվել են ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության շրջա-նակում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցերը:
Հանդիպումից հետո Ա. Բաղդասարյանը պատվիրակության հետ մեկնել է Գյումրիի ավիացիոն բազա, Վանաձորի «Սլացք» եւ «Ավտոգեն-մ» ձեռնար-կություններ: Պատվիրակությունն այցելել է նաեւ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան», Հրազդանի «Պատնեշ» ձեռնարկություններ, ուսումնասիրել դրանց հզորությունները: 2 երկրների ձեռնարկությունների ղեկավարները քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները:
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունիսյան նստաշրջանի միջոցառումների պլանի իրագործման հարցերի քննարկումը նախատես-վում է հուլիսի 20-ին: Այդ նպատակով էլ Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությու-նը:

ՆԱՏՕ-ն գոհ է

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվել: Սա ամրագրվել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործո-ղությունների ծրագրի կատարման վերաբերյալ ՆԱՏՕ-ի` մայիսին հրապարակված զեկույցում: Հուլիսի 16-ին քննարկվել է համանուն միջ-գերատեսչական հանձնաժողովի 5-րդ նիստում, որը վարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոս-քով` զեկույցում մատնանշվել են նաեւ խնդիրներ, որոնք պետք է վերացնել կարճ ժամանակահատվածում:
Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2010թ. 2-րդ եռամսյակի միջոցառումների կատարման ընթացքը: Նիստում քննարկվել են նաեւ 2010թ. սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Հայաստան-2010» աղետների արձագանքման զորավարժության նախապատրաստման հետ կապված հարցեր:
Քննարկվել են սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Հայաստան-2010» զորավարժության նախապատրաստման հետ կապված հարցեր: ՀՀ ԱԱԽ քար-տուղարի, վկայում են, որ մեր զինված ուժերը գտնվում են միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների փուլում: «Դա չա-փազանց կարեւոր է մեր երկրի համար, քանի որ բարձրացնում է մեր զինված ուժերի մարտունակությունը, մեր երկրի անվտանգության մա-կարդակը: Ուզում եմ մատնանշել զեկույցի հատկապես` այն շեշտադրումները, որտեղ նշվում է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել կոռուպ-ցիայի դեմ պայքարում, որի արդյունքում մեծացել է պետական պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությանն առնչվող դատական հետապնդում-ների քանակը, բարելավումներ են նկատվում պետական կառավարման ոլորտում հակակոռուպցիոն գործունեությանն առնչվող խնդիրներում, բարե-փոխումներ կան մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական համակարգերում: Մենք կարողացանք մշակել նաեւ ոստիկանության ոլոր-տում բարեփոխումնեի ծրագիրը, եւ վստահ եմ, որ հասարակական կարգի ամրապնդման ուղղությամբ եւս լավ արդյունքներ կունենանք»,- նշել է Ա. Բաղդասարյանը:

Արման Դավթյան

Թուրք սպաներին մեղադրանք է առաջադրվել դավադրության համար

Թուրքիայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Ստամբուլի դատարանը 196 զինվորականի մեղադրանք է առաջադրել իշխանության տա-պալման համար: Կասկածյալները, որոնց թվում կան, ինչպես ժամկետային զինծառայողներ, այնպես էլ պահեստայիններ, այդ թվում` գեներալ-ներ ու ծովակալներ, ձերբակալվել էին այս տարվա սկզբին:
Ենթադրյալ դավադրությունը կազմակերպվել է դեռ 2003թ.-ին: Նախկինում, Թուրքիայում մեկ անգամ չէ, որ տեղի են ունեցել իշխանափո-խության պատրաստման գործով դատավարություններ:

Կիեւ-Մոսկվա նոր հակադրություն
Ուկրաինայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի դիրքորոշումը Սեւաստոպոլի կարգավիճակի հար-ցում: Հայտարարվել է, թե Յ. Լուժկովի դիրքորոշումը ղրիմյան Սեւաստոպոլի կարգավիճակի վերաբերյալ չի համապատասխանում Մոսկվայի եւ Կիեւի միջեւ վերջերս ձեւավորված բարիդրացիական հարաբերությունների ոգուն:
Նշենք, որ 2008թ-ի մայիսին Մոսկվայի քաղաքապետը հայտարարել էր, թե Սեւաստոպոլը պետք է վերադարձվի Ռուսաստանին, ինչին հետեւել էր Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի որոշումը արգելել վերջինիս մուտքը Ուկրաինա: Նախորդ ամիս, Ուկրաինայի նորըն-տիր նախագահ Վիկտոր Յանուկովիչը չեղյալ էր համարել այդ որոշումը: Ուկրաինայի ԱԳ նախարարության տեղեկատվական քաղաքականության բաժնի ղեկավար Օլեգ Վոլոշինը, մեկնաբանելով Լուժկովի հայտարարությունը, ընդգծել է, թե համոզված է, որ Ռուսաստանի քաղաքական բարձր վերնախա-վը նախկինի պես «ատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու հարգում նրա ինքնիշխանությունը»:

Միացյալ Նահանգներում կարծում են, թե Բեն Լադենը թաքնվում է Պակիստանում

«Ալ Քաիդաե իսլամական ահաբեկչական խմբավորման ղեկավար Ուսամա Բեն Լադենն ու աֆղանական «Թալիբան» շարժման առաջնորդ Մուլլահ Օմարը թաքնվում են Պակիստանում: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» (Reuters) գործակալությունը, այս մասին Պակիստանում այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Կարծում եմ, որ նրանք այստեղ են, Պակիստանում: Եթե կարողանայինք նրանց ձերբակալել, մեծ օգուտ կլիներ»,- հայտարարել է Քլինթոնը: Իսկ Պակիստանի ռազմական ղեկավարներն ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչները բազմիցս են ժխտել Բեն Լադենի` իրենց երկ-րում գտնվելու մասին վարկածներն ու ենթադրությունները:

Իրանի խորհրդարանը միջուկային ծրագրի վերաբերյալ նախագիծ է հաստատել

Իրանի իսլամական հանրապետության խորհրդարանը երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր նախագիծ է հաստատել:
«Ֆարս» (Fars) գործակալությունը տեղեկացնում է, որ ընդունված նախագծի նպատակն է պաշտպանել Իրանի միջուկային ծրագրի ձեռքբերումնե-րը: Նախագիծն ընդունվել է 181 կողմ, 4 դեմ եւ 6 ձեռնպահ ձայների համամասնությամբ:
Նախագծի համաձայն, երկրի կառավարությունը պետք է ձեռնամուխ լինի, որպեսզի Իրանը միջուկային վառելիքի արտադրման բոլոր ցիկ-լային փուլերում ապահովված լինի անհրաժեշտ տեխնոլոգիաներով: Կառավարությունը պետք է շարունակի աշխատանքներն ուրանի հարստացման ուղղությամբ արդյունաբերական նպատակներով մինչեւ 3,5% եւ միջուկային լաբորատորիաների համար մինչեւ 20% հարստացման գործըն-թացում:
Նախագծի մեկ այլ դրույթի համաձայն, եթե Իրանի ինքնաթիռներն ու նավերը հետախուզվեն մեկ այլ երկրի կողմից, Իրանը իրեն կվերա-պահի նմանատիպ գործողություններ իրականացնել տվյալ երկրի փոխադրամիջոցների նկատմամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահները դեսպաններ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Յու-րի Մերզլյակովին Էստոնիայում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին:
Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի նախկին համանախագահ-ներկայացուցիչ Մեթյու Բրայզան էլ նշանակվում է ԱՄՆ-ի դեսպանն Ադրբեջանում:

Վահագն Նանյան, Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 28 (159), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.