Ներքին լուրեր և խնդիրներ

Համակարգիչն ու հակահամակարգիչը

Մասնագետներից շատերը կարծում են, որ համակարգչային «հիվանդությունը» կարող է երեխաներին դարձնել մարդասպան, անհանդուրժող եւ կռվազան, նրանք կկտրվեն շրջապատից ու ընտանիքի անդամներից, իրական կյանքում թշնամիներ կհորինեն, որպեսզի կռվելով նրանց հետ‘ ջար-դուփշուր անեն հակառակորդների եղած-չեղածը… եւ այսպես շարունակ: Իհարկե, չեն հերքում այդ մասնագետները, որ կարելի է նաեւ երեխա-ների համար անիրական‘ «վիրտուալ աշխարհում էքսկուրսիա կազմակերպել եւ այլ  21-րդ դարին համահունչ նոր տեխնոլոգիաների հետ առնչվել», բայց այդ բոլորը նույնպես իրական չեն լինի սերնդակրթությունը ճիշտ կազմակերպելու համար: Մի խոսքով երեխաների համար համակարգիչը հաճախ «նորահայտ հիվանդությունների» պատճառ է դառնում…


Նշվում է, որ «Odnoklassniki.ru»-ի հետ համաչափ եւ մի բան էլ ավելին քայլում են համակարգչային տարբեր խաղերը: Այս դարի երեխա-ներն «ապրում ու շնչում են» այդ խաղերով, մոռանալով կյանքում ունենալ իրական հերոսներ եւ նպատակներ:
«Երեխան ոտքը դնում է սեղմիչ կոճակի վրան ու հայտնվում Երեւանի փողոցներում: Դա նրա օդն ու ջուրն է դառնում, ադրենալին, կյանքի գազ է հանդիսանում… եւ այլեւս ոչինչ երեխային չի վախեցնում, չի փոթորկում հոգին, ձգտումները…»,- ասում են մասնագետ մանկա-վարժները:
Իսկ «նորահայտ հիվանդությունների» բուժում դեռ չկա: Կամքից թույլ մարդն ընկնում է համակարգչային խաղերի սարդոստայնը, իսկ ե-րեխան խճճվում է այնտեղ միանշանակ: Խաղերով տարված երեխան կարծես անհոգի է, համակարգչային խաղերի անկենդան, «մանեկեն ֆիգուրները» երեխային էլ են դարձնում իրենց պես: Դրանք ջնջում են մանուկ հոգու հուզական աշխարհը, եւ երեխաները կարծում են, որ ամեն բան ջարդող-փշրող հերոսներ են:
«Մարդասպանությունից մինչեւ ինքնասպանություն, աչքի չորությունից մինչեւ ուղեղի բթացում դաժան խաղերի հետեւանքն են,- նորից պնդում են համակարգչային մասնագետներից շատերը եւ հավելում,- երեխայի համար ակումբում խաղալը սրճարան գնալու պես մի բան է, վիրտուալ, անիրական սարսափ աշխարհը ուրվականի պես քայլում է բոլորի կողքով, բայց ոչ ոք նրան չի տեսնում, թերեւս երե-խաներն են դույզն-ինչ տեսնում ու նրանց հետ ընկնում քարափից»:
Իհարկե մենք բնավ նպատակ չունենք հակահամակարգչային քարոզչության, համակարգիչները, ինտերնետը այսօր ռազմավարական նշանակութ-յուն ունեն նաեւ եւ անփոխարինելի են մեր կյանքի բոլոր ոլորտներում: Բայց վերոնշյալ վտանգներն իրապես առկա են ու մենք պարտա-վոր ենք դրանք պահել հսկողության տակ:
Ինչպես ասում են՝ լավ բանն էլ չարաշահելը վտանգավոր է լինում:

Արտակ Հայոցյան

Մրցույթներն ավարտված են

Այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտարարեց եւս 7 թվային մրցույթ` 7 մարզային կայանների հա-մար: Հիշեցնենք, որ երեւանյան եւ համապետական հեռուստահեռարձակողների 18 մրցույթները, որոնցից 3-ը մարզային սփռման հա-մար, հայտարարվել են մի քանի օր առաջ: Եվ այսպիսով, մրցույթների հայտարարման գործընթացն ավարտված է:
Հանձնաժողովն այսօրվա 5 րոպե տեւողությամբ նիստում միաձայն հաստատեց կարգը եւ հայտարարեց մրցույթը: Ըստ Գ. Ամալյանի` «Մրցույթները հայտարարվում են թվային ցանցով հեռուստահեռարձակում իրականացնելու համար, իսկ թվային ցանցում հեռարձակումն իրականացվելու է մուլտիպլեքսներով եւ որեւէ մեկ հեռուստաընկերության առանձին վերցրած հաճախություն չի հատկացվում, մի հաճա-խության վրա գործում են մի քանի հեռուստաընկերություններ»:
Իսկ որո՞նք են այն 4 հաճախությունները, որոնք թվայնացվելու են (իսկ 4 հեռուստաընկերություն փակվելու են), Գ. Ամալյանը չպա-տասխանեց, ասելով, որ կարելի է դիմել Կապի եւ տրանսպորտի նախարարութուն:
Վերահեռարձակողների պարագայում որեւէ սկզբունք չկա, թե հատկապես ինչպիսի հեռուստաալիքի վերահեռարձակում առաջարկողին կտրվի ա-ռավելություն: ՀՌԱՀ նախագահը հիշեցրեց, որ ըստ օրենքի, կոտենտային, բովանդակային քննարկում չի լինելու եւ այսօր հնարավոր չէ ասել, թե հանձնաժողովը որ վերահեռարձակմանը կտա առավելություն: Բայց հաշվի կառնվեն որոշ  չափորոշիչներ. «Վերահեռարձակող ընկե-րությունը չի բավարարվում զուտ պայմանագիր կնքելով, նա ունի իր տեխնիկական կազմը, ունի իր աշխատակիցները, վերահեռարձակումը զուտ տեխնիկական գործընթաց չի»,- ասել է Գ. Ամալյանն ու նկատել, որ պակաս կարեւոր չի լինելու նաեւ վերահեռարձակող ընկերության ֆի-նանսական վիճակը: «Մեր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ վերահեռարձակողները խնդիրներ են ունեցել պայմանագրային կողմի հետ, ում ծրագրերը պետք է վերահեռարձակեն, դրա համար անհրաժեշտ է ավելի երաշխավորված ընտրություն»,- նշել է ՀՌԱՀ նախագահը:

Կարեն Բալյան

«Բայց եթե դուք Հայաստան չվերադառնալով դրսում անեք այն աշխատանքը,
որ կարող եք այստեղ անել, ձեզ որեւէ մեկը չի հասկանա»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ: Նա շնորհավորել է ուսանողնե-րին` աշխարհի առաջնակարգ ուսումնական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ եւ ասել է, որ ներկայումս որակյալ կադրերի պա-կասը մեծ խնդիր է, ուստի լավ կրթված երիտասարդ կադրերի մեծ պահանջարկ կա. «որոնցով մենք պետք է կարողանանք համալրել մեր պետական ապարա-տը, դրան նոր շունչ հաղորդել եւ դարձնել ավելի արդիական, իսկ դրա համար անհրաժեշտ են մարդիկ, ովքեր ունեն գիտելիք, ունեն ակտիվ դիր-քորոշում եւ պատրաստ են ծառայել մեր պետության հզորացմանը»:
Նախագահը միեւնույն ժամանակ նշել է, որ եթե նրանցից որեւէ մեկը կարողանա իր գործունեությունը շարունակել այնպիսի ոլորտ-ներում, գիտական այնպիսի հաստատություններում, որոնք Հայաստանում բացակայում են, դա միայն խրախուսելի կլինի, քանի որ շահա-վետ կլինի նաեւ մեր երկրի ու ժողովրդի համար: Ս. Սաչգսյանի խոսքով`նման պարագայում որեւէ մեկը չի կարող նրանց կշտամբել, թե ին-չու ընտրեցիք այդ ճանապարհը, ինչու չվերադարձաք Հայաստան. «Բայց եթե դուք Հայաստան չվերադառնալով դրսում անեք այն աշխատանքը, որ կա-րող եք այստեղ անել, ձեզ որեւէ մեկը չի հասկանա»:
ՀՀ նախագահը ուսանողների հետ զրուցել է նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Նա կրթաթոշակառուներին հանձնել է հավաստագրեր եւ հաջողություն մաղթել, նշելով, որ նրանք իրենց թիկունքում մշտապես կզգան պետության աջակցությունը, նաեւ վստահություն է հայտնել, որ նրանցից շատերն իրենց գործուն մասնակցությունը կունենան մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:
 
Նարե Մշեցյան

«Հայոց ցեղասպանությունը»` պարտադիր առարկա

Կորդոբայում համաձայնագիր է ստորագրվել ԻՆԱՏԻ (Խտրականության, Օտարատյացության եւ Ցեղապաշտության դեմ Ազգային Ինստիտուտ) Կոր-դոբա քաղաքի քաղաքապետարանի, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի եւ հրեական կազմակերպությունների համախմբում՝ Տ-ԱԻԱ-ի Կորդոբայի մասնաճյուղի միջեւ, Մարդկային Իրավունքների վերաբերյալ միասնական քաղաքականություն հաստատելու նպատակով: Հա-մաձայնագիրը հաստատում է, որ «Հայ եւ հրեական Ցեղասպանությունները» պարտադիր ուսուցման նյութ պետք է լինեն Կորդոբայի պետա-կան վարժարաններում: Ըստ համաձայնագրի` քաղաքի ուսուցչական կազմին, նշված նյութերի մասով օժանդակելու համար կնշանակվի հանձնա-խումբ:
Այն պարբերաբար կկազմակերպի սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսների եւ այլ տեսակի աշխատանքներ, Հայոց Ցեղասպանության եւ Հրեաներ ողջակիզման մասին նյութերի էլ ավելի լայն տարածման համար:
Ըստ ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Կորդոբայի մասնաճյուղի տնօրեն՝ Էդուարդո Թորոսյանի առաջիկայում նմանա-տիպ համաձայնագիր կստորագրվի Կորդոբայի Պետական Համալսարանի հետ, որի համաձայն 2011թ. համալսարանի ավելի քան 20.000 դիմորդնե-րի քննաշարում պարտադիր է լինելու նաեւ Հայոց Ցեղասպանության եւ Հրեաների ողջակիզման նյութերը:
Նշենք, որ Կորդոբայի Պետական Համալսարանը Արգենտինայում հիմնված առաջին բարձր ուսումնական հաստատությունն է եւ ուսանողութ-յան քանակով համարվում է երկրի երկրորդ ԲՈՒՀ-ը:

Հրապարկվել են միասնական լրացուցիչ վերջին քննության արդյունքները

Միասնական լրացուցիչ վերջին քննության արդյունքները հայտնի են: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գա-յանե Մանուկյանը հայտնել է, որ անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի քննություններից դրական միավորի շեմը չեն հաղթահարել համապատասխանաբար 60, 2, եւ 8 դիմորդ:
Նա նշեց, որ անգլերենի քննությանը մասնակցելու համար Հայաստանից եւ ԼՂՀ-ից ԳԹԿ դիմում-հայտ էր ներկայացրել 295 դիմորդ, ֆրանսերենից` 10 դիմորդ, գերմաներենից`33, պարսկերենից եւ իսպաներենից` մեկական դիմորդ:
Քննություններն անցկացնելու համար Հայաստանում եւ ԼՂՀ-ում ձեւավորվել էր մեկական քննական կենտրոն: Անգլերենի քննությունից բացակայել է 39-ը, ֆրանսերենից` 2, իսկ գերմաներենից` 9 դիմորդ:
Անգելերենի միասնական լրացուցիչ քննության միջին միավորը 11.8-ն է, ֆրանսերենինը`12.4-ը, իսկ գերմաներենինը`10.3-ն է:
Անգլերնեի միասնական լրացուցիչ քննությունից 17.5-20 միավոր է ստացել 51 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 52 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 93 դիմորդ: Ֆրանսերենի միասնական լրացուցիչ քննությունից 17.5-20 միավոր է ստացել 3 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 1 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 2 դիմորդ: Գերմաներենի լրացուցիչ քննությունից 17.5-20 միավոր է ստացել 1 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 6 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 11 դիմորդ:
Պարսկերենի քննությանը մասնակցած մեկ դիմորդը ստացել է 11,25 միավոր, իսկ իսպաներենի քննությանը մասնակցած 1 դիմորդ ստացել է 17,75 միավոր:
Հիշեցնենք, որ դիմորդները օտար լեզուներից միասնական լրացուցիչ քննությունը հանձնել են հուլիսի 14-ին:

Երեւանում թմրամոլների թիվը կազմում է 56%.
Նրանք ամենաշատն օգտագործում են մարիխուանա, ափիոն, հաշիշ…

Այս կիսամյակում առանց բժշկի նշանակման թմրամիջոց գործածելու համար հաշվառման է վերցվել 629 անձ: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ մարդկանց թիվը կազմել է 1142: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառա-յությունից:
Թմրամոլների ամենավտանգավոր խմբերն են 35-ից բարձր տարիքային խումբը, որոնք կազմում են 60-67%-ը, ինչպես նաեւ 25-ից 35 տարիքային խումբը` 29,8-31,1%:
Թմրամոլության տարածվածությունը Հայաստանի տարածքում` ըստ մարզերի հետևյալ պատկերն ունի` Երեւան քաղաք – մոտ 56,0%, Արագածոտնի մարզ – մոտ 2%, Արարատի մարզ – մոտ 7%, Արմավիրի մարզ – մոտ 9%, Գեղարքունիքի մարզ – մոտ 2%, Լոռու մարզ – մոտ 9%, Շիրակի մարզ – մոտ 8%, Սյունիքի մարզ – մոտ 4%, Վայոց ձորի մարզ – մոտ 1%, Տավուշի մարզ – մոտ 2%:
Ըստ ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների քանակի` ՀՀ-ում թմրամիջոցների տարածված են թմրամիջոցների հետևյալ տեսակները` մարիխուանա, ափիոն, հաշիշ, սինթետիկ թմրամիջոցներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվողների համար նախատեսված են պատժամիջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 266, 267, 268, 269, 2691, 270, 272, 273, 274 հոդվածներով:
Կանանց համար պատժամիջոցները նույնն են, իսկ անչափահասների նկատմամբ պատիժ է նշանակվում ՀՀ քր. օր.-ի դրույթներին համապատաս-խան, որոնք նախատեսված են նշված օրենսգրքի «Անչափահասների քրեական պատասխանատվության եւ պատժի առանձնահատկությունները» բաժնում:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 28 (159), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.