Երեւանի Աբովյան փողոցում կար մի գողտրիկ շենք, որի առջեւով անցնող ամեն հայ, ով քիչ թե շատ ծանոթ է նրա պատմությանը, խորին ակ-նածանքով էր նայում այդ շենքին: Քանզի այն ո՛չ միայն սոսկ ճարտարապետական կառույց էր (այդ առումով էլ էր ուշագրավ), այլեւ հայ գիտա-կան մտքի զարգացման ներկա դարաշրջանի նշանավոր օջախներից մեկն էր՝ Գիտությունների ազգային ակադեմիայի առաջին շենքը: Այդտե-ղի՛ց էր սկիզբ առել մեր գիտությունների ակադեմիայի իրապես արգասավոր գործունեությունը, նրա պատմությունը:
Ինչպե՞ս կարող էիր ակնածանքով չնայել այդ շենքին՝ հիշելով այն մեծերին, ովքեր հենց այդտեղ ի կատար ածեցին ու շարունակեցին հա-մաշխարհային գիտության սահմաններում հռչակ վայելող հայ գիտական մտքի վիթխարի թռիչքները. սկսած ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելուց, այնուհետեւ Վիկտոր Համբարձումյանից եւ գիտության անպիսի հսկաներից, որոնց անունների սոսկ թվարկումն ան-գամ երկար ժամանակ կպահանջեր: Արդյո՞ք նրանք ավելի արժանի չեն «սուրբ» կոչվելու, քան եկեղեցական պատմության մեջ «սուրբ» հռչակված շա-տերը, որ բարբարոսաբար ոչնչացրին հայ ազգի դարավոր ձեռքբերումները. եւ կամ այն «սրբերը», որոնք քարայրներում ճգնել են՝ աղո-թելով չգիտես ում կամ ինչի համար…
Գիտությունների ակադեմիայի նոր շենքի կառուցումից հետո այն ծառայում էր լեզվի ինստիտուտին, որը կրում էր հայ մեծագույն լեզվաբան-գիտնական Հրաչյա Աճառյանի անունը:
Եվ ի՞նչ կատարվեց… Երեւանի բնակիչները մի առավոտ արթնացան եւ տեսան, որ այդ շենքից դատարկ տեղ է մնացել: Շենքն այլեւս գոյություն չուներ:
Իսկ ո՞վ էր նախաձեռնել այդ բարբարոսական արարքը: Դե, իհարկե, հայ առաքելական եկեղեցին, որը հերթական անգամ այլ տեղ չգտավ ավերածութ-յուն անելու, քան հենց այդ շենքն էր: Դա, այո, խիստ բնորոշ է հայ առաքելական-լուսավորչական հորջորջված եկեղեցու գործունեությա-նը,- իր եկեղեցիներից ու իրեն ստրկամտորեն նվիրված հոգեւորականներից զատ այլ սրբություն չճանաչել: Ավելին՝ ինչ իրենը չէ, անխնա ոչնչացնել:
Մի՞թե քիչ են Երեւանում եւ ամենուր օրավուր կառուցվող եկեղեցիները, որ հենց ա՛յդ շենքը պետք է վերացվեր երկրի երեսից՝ իր տեղը զիջելով եւս մի եկեղեցու:
Չկա՞ մեկը, որ հարցնի, թե այդքան շատ եկեղեցիներ կառուցող հայ առաքելական-քրիստոնեական եկեղեցին քանի՞ անօթեւան հայի համար է գեթ մի կացարան կառուցել կամ քանի՞ մոլորյալ հայի է փրկել տգիտության ու անհավատության խավարից: Փոխարենը, որտեղ աչքը կտրում է, այնտեղ եկեղեցի է կառուցում: Արդյո՞ք դրանք միայն մեղսոտ «նոր հայերի» «հոգու փրկության» համար չեն: Հետաքրքիր է՝ ո՞ր շեն-քը կամ ժողովրդի համար սիրելի դարձած վայրն է լինելու հաջորդ զոհը… «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլի՞ճը, թե՞ գիտության կամ մշակույթի մի այլ օջախ…
Շատ-շատերի կարծիքով` Գիտությունների ակադեմիայի առաջին շենքը պետք է դառնար հայ գիտական մտքի զարգացման թանգարան, ուր պետք է ներ-կայացվեին մեր ազգային գիտության նվաճումներն ու նրա երախտավորների գործունեության դրվագները:
Զարմանալի է եւ վրդովեցուցիչ, որ ներկայիս մտավորականությունը եւ, հատկապես, Գիտությունների ակադեմիայի նախագահությունը լուռ անտարբերությամբ հանդուրժեցին եկեղեցու չարանենգ «հաղթարշավի» հերթական քայլը, որն անկասելի համառությամբ սկզբնավոր-վել է Գրիգոր «լուսավորչից» եւ շարունակվում է մինչեւ մեր օրերը: Չուզեցի՞ն, թե՞ վախեցան դեմ կանգնել «ամենազոր» եկեղեցուն: Իսկ պետական իշխանություննե՞րը: Դե, նրանք էլ, ինչպես միշտ, ճկված են գրիգորյան-քրիստոնեական եկեղեցու կրնկի տակ:
Մինչեւ ե՞րբ…
Ստորեւ բերում ենք մի հատված, որը քաղված է օտարալեզու «Թեոսոֆիստ» հանդեսում 1881թ. հրապարակված մի նամակից («Նամակ Սուրբ Հով-հաննեսի վանքից»), որի հեղինակը մարդկության Ուսուցիչներից մեկն է՝ Հիլարիոն Սմերդիսը.-
«… Թեեւ արքան ու արքունիքի մի մասը քրիստոնյա են դարձել, այնուհանդերձ ժողովուրդն ընդդիմացել է դրան եւ նոր հավատի է բեր-վել բռնի ուժով: Այդ դիմադրությունը խորտակելու նպատակով Գրիգորը հենց այդ նույն տարում խորհուրդ է տվել արքային, որ հողին հավասարացնի Բագավանի հրո տաճարը եւ դրա տեղում կառուցի քրիստոնեական եկեղեցի: Այնուհետեւ դրանում թաղվել են մասունքներ (կո-ղոսկր եւ երկու մատի ոսկորներ), որոնք իբր պատկանել են սուրբ Հովհաննես Մկրտչին կամ «Նախավկային»:
Մակեդոնիայից մեկուկեսդարյա [անուղղակի] կախվածության ընթացքում (Ք.ծ.ա. 325թ.-ից սկսած) հայերն իրենց մարդ-ձուկ Անեդոտին արդեն հասցրել էին կնքել Հովհաննես անունով: Ուստի եւ նրանց հեշտորեն կարողացան հավատացնել, որ «Հովհաննես Մկրտիչը», որը մարդկանց ջուրն էր մտցնում, նույնական է այն Հովհաննեսի կամ Օհանի հետ, որը ջրից դուրս ելնելով խրատում էր իրենց նախնյաց, ապա կրկին վե-րադառնում ետ դեպի ջուրը: Կարճ ասած՝ անվան ու տարերքի նույնականությունն օգտակար դաշնակիցը դարձավ այն պլանի, որը մոգոնել էր դիվանա-գետ սուրբը: 11-րդ դարի վերջում արդեն ողջ Հայաստանը քրիստոնեացված էր:
Բարոյական խրատը, որը կարելի է հետեւեցնել այս պատմությունից, այն է, որ ծերունիները մահանում են, նոր սերունդ է հասակ առ-նում, սակայն նույն այն մոլեռանդ ու աղանդավորական ոգին, որն այսօր թեւ է տալիս միսիոներին ու հոգեւորականին, թեւ է տվել նաեւ անցյալի միսիոներին ու հոգեւորականին, քանզի հոգեւորական դասն ամենահամառն է…»:
Արտավազդ Անտինյան
Արամ Ասլանյան
Ստեփան Մարտիրոսյան
Խաչիկ Մանասելյան
Հ.Գ. – խմբ. կողմից – Մեզ հասցեագրված այս նամակը տպագրում ենք առանց կրճատումների, աննշան խմբագրումներով. ասելիքը հայերեն էր, պարզ, ցավոտ, վրդովեցուցիչ…
«Լուսանցք» թիվ 28 (159), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



