Մշակույթ և մարզական կյանք

 «Ոսկե ծիրան»-ի ծիրանը թուրքին բաշխեցին

Թուրքերին սիրելու պոռնկամիտ քարոզը շարունակվում է – 1

«Ոսկե ծիրան» 7-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի փակման եւ մրցանակների հանձնման արարողությունը կայացավ «Մոսկվա» կինոթատրո-նում:
Այս տարի փառատոնի ստացած շուրջ 500 հայտերից ընտրվել էին եւ ցուցադրվեցին մոտ 120 ֆիլմեր, որոնցից 45-ը մրցում էին միջազգային 3 մրցույթներում, իսկ դրանք դատում էին 5 միջազգային ժյուրիներ:
– Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ
1. «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմին:
2. «Արծաթե ծիրան» մրցանակ Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմին:
– Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթ


1. «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ Պավել Կոստոմարովին՝ «Երկուսով» ֆիլմի համար:
2. «Արծաթե ծիրան» մրցանակ Վադիմ Յենդրեյկոյին՝ «Հինգ փղերով կինը» ֆիլմի համար:
– Հայկական համայնապատկեր մրցույթ
1. «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ Արման Երիցյանի եւ Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմին:
2. «Արծաթե ծիրան» մրցանակ Կոմս Շահբազյանի «Այստեղ՝ ներքեւում» ֆիլմին:
3. Հատուկ հիշատակում – Նիկոլայ Դավթյանի «Քեռի Վալյա» ֆիլմը:
FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ ստացավ Յասմիլա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը:
– Էկումենիկ կամ Եկեղեցիների անկախ ժյուրիի մրցանակը հանձնվեց Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմին, իսկ պատվոգիրը՝ Ա-լեքսեյ Պոպոգրեբսկուն՝ «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմի համար:
– Հրանտ Մաթեւոսյանի անվան հատուկ մրցանակ շնորհվեց Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմին, որը լավագույնը ճանաչվեց նաեւ Բրի-տանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:
Փառատոնը մեկնարկել էր հուլիսի 11-ին, եւ այս տարի ծրագիրը բավականին հագեցած էր: Բացի մրցութային ծրագրերից, փառատոնի ընթացքում անց-կացվեցին տարաբնույթ միջոցառումներ. հարգանքի տուրք է մատուցվել՝ տոնելով հայ կինոյի նվիրյալների` ռեժիսոր Հենրիկ Մալյանի 85 եւ օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակները, սփյուռքահայ ռեժիսորներ Անրի Վեռնոյի 90 եւ Ատոմ Էգոյանի 50-ամյա հոբելյանները: Փառատոնի 7 օրերի ընթացքում տեղի է ունեցել ջազ համերգ՝ հայկական ջազային խմբերի մասնակցությամբ, անցկացվել է «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը եւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը եւ այն:
Փառատոնը Երեւան էր բերել այնպիսի անվանի դերասանների, ռեժիսորների, ինչպիսիք են իտալացի կինոաստղ Կլաուդիա Կարդինալեն, լեհ կինո-ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, ֆրանսահայ կինոգործիչ, պրոդյուսեր Ալեն Թերզյանը եւ այլք:
Փակմանը ներկայացվել է Ս. Ավեդիքյանի «Շների կղզի» կամ «Շների պատմություն» ֆիլմը, որն այս տարի Կաննի 63-րդ կինոփառատոնում «Ոսկե արմավենու» է արժանացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: 1-ին անգամ «Ոսկե ծիրան»-ն անցկացվել է 2004թ.:

Անի Մարության

 *  *  *
Թուրքերին սիրելու պոռնկամիտ քարոզը շարունակվում է – 2

Այնպիսի տպավորություն էր, որ «Ոսկե ծիրան»-ը ոչ թե հանդիսատեսի, այլ բացառապես ժյուրիի համար էր. ֆիլմերի թարգմանությունը (տո-ղատակում գրվողը) հայերեն չէր: Իսկ անգլերեն հասկացողն էլ հազիվ հասցներ կարդալ՝ կադրի կառուցվածքին հետեւելու փոխարեն:
Կազմակերպչական առումով մեկ այլ խնդիր էլ. ծրագիրը փոփոխվում էր. ֆիլմի համար նախօրոք գնված տոմսը երբեմն, պարզվում էր, տվյալ ֆիլմի համար չէ…

Աշոտ Բադալյան

 *  *  *
Թուրքերին սիրելու պոռնկամիտ քարոզը շարունակվում է – 3

Բայց այս եւ այլ թերացումները ոչինչ էին այն փաստի համեմատ, որ «Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցանակը բաշխվեց թուրքին, այն էլ նրան, ով հայտնի է իր ընդգծված հայատյացությամբ եւ ով ցուցադրաբար լքել էր դահլիճը, երբ ցուցադրվել էր «Շների պատմություն» ֆիլմը:  
Թե ովքեր են եղել միջազգային ժյուրիների կազմում, հիմա չեմ անդրադառնա. մամուլը գրել է այդ մասին: Եվ այս պարագայում դա, հավատացեք, էական չէ: Էական չէ, որովհետեւ  մի բան հաստատ է. Թուրքիայում ոչ մի միջազգային ժյուրի չէր համարձակվի, ասենք, «Գորշ յաթաղանի» գլխա-վոր մրցանակը շնորհել հայի:
Կասեք` կինոն արվեստ է` առանց քաղաքականության: Կասեմ` կուտ է, իրական արվեստը ազգայինով է համամարդկայինի հասնում: Կամ` այդ ի՞նչ արվեստ էր ներկայացրել թուրքը, որից սիրտներդ նվաղեց, բայց մեջներդ կատաղած ոչխար անգամ չարթնացավ, երբ Կարսը տեսաք…
Կասեք` Թուրքիայում հայի շնորհել են մրցանակ: Կասեմ` «Ոսկե ծիրան»-ի փառատոնի պատասխանատու Հարություն Խաչատրյանի մասի՞ն է խոսքը, որ  Անթալիայում նախորդ տարի թուրքական կուտ կերավ` թուրքական մրցանակի (բայց ոչ գլխավոր) տեսքով:
Կասեք… իսկ թե ինչ կասեք, այս պահից սկսած ինձ չի հետաքրքրում, որովհետեւ վստահ եմ` այդ կտերին դուք էլ չեք հավատում: Իսկ ես կասեմ, բո-լոր նրանք, ովքեր ամենաանուղղակի ձեւով մեր երկրում շարունակում են թուրքին սիրելու քարոզը, պոռնկամիտներ են ու դրանցից պետք է հեռու փախչել:
Դրանք` կլինեն ռեժիսորներ, նկարիչներ, գրողներ, քաղաքական գործիչներ թե լրագրողներ… կամաց-կամաց Հայաստանի փլուզման հիմքերն են դնում:
Դրանք մանկապիղծներ  են (պեդոֆիլներ), որովհետեւ  սերունդ են փչացնում:
Դրանք անասուններ են, իսկ անասուններին չեն սիրում, անասունների հետ չեն բանավիճում, անասուններին չեն հավատում: Էդ անասուններին քշում են էս ու էն կողմ` սեփական տնից հեռու, ու էնքան են քշում, որ միսն էլ հարամվում է…
Թե չէ քաղաքականությու՜ն, արվե՜ստ… Հավատացեք, առանց հպարտության քաղաքականությունն էլ, արվեստն էլ վերածվում են պոռնկության: Սա` մեղմ ու դրանց սիրած եվրաչափանիշներով ասած…

Աստղինե Քարամյան

*  *  *
Շաբաթվա մարզական կյանքից.

Սյուզին հաղթեց տեխնիկական նոկաուտով
Գերմանիայի Շվերին քաղաքում, առաջին թեթեւ քաշային կարգում WBO-ի, WBA-ի եւ WIBF-ի վարկածներով գերմանահայ աշխարհի չեմպիոնու-հի Սյուզի Կենտիկյանը օրարս մենամարտեց մեքսիկուհի Արելի Մուչինոյի հետ: 3-րդ ռաունդի սկզբումՍյուզին գլխի վնասվածք ստացավ մրցակցի անկանոն գլխի շարժումներից եւ բժիշկները զննումից հետո դադարեցրին մրցամարտը:
Հաղթանակը շնորհվեց Սյուզի Կենտիկյանին, քանի որ նա մարտը չկարողացավ շարունակել մեքսիկուհու կողմից պատճառած վնասից:

Վիկը պատրաստվում է նոր մարտի
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթեւքաշային կարգում WBC-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, ով մայիսի վերջին տիրացավ նաեւ IBO-ի վարկածով չեմպիոնական կոչմանը՝ պարտության մատնելով Էրիկ Բարսելոնային, հայտարարել է, որ ցանկանում է մենա-մարտել թեթեւքաշային կարգում WBC-ի եւ WBO-ի վարկածներով չեմպիոն Ֆեռնանդո Մոնտիելի հետ:
«Նոնիտո Դոներն այլեւս երբեք չի մենամարտի ինձ հետ: Նա պայմանագիր ստորագրելու համար 6 շաբաթ ժամանակ ուներ, սակայն հրաժարվեց: Նրա հետ մարտն ինձ այլեւս չի հետաքրքրում: Այժմ ես կենտրոնացել եմ Ֆեռնանդո Մոնտիելի հետ հնարավոր հանդիպման վրա…», ասել է Վ. Դարչին-յանը:

4-ն էլ դուրս մնացին
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո կրկին ուշադրության կենտրոնում են ակումբային միջազգային մրցաշարերը: Հայաստանի 4 թի-մեր մասնակցում էին եվրագավաթների խաղարկության մրցաշարերին: Երեւանի «Բանանց»-ն ու «Ուլիս»-ը հանդիպեցին ոչ այնքան ահեղ մրցակից-ների հետ, սակայն, նորից անհաջողության մատնվեցին: «Բանանց»-ը մրցեց Կիպրոսի «Անորտոսիս»-ի հետ եւ 2 պարտություն կրելով դուրս մնա-ցին հետագա պայքարից՝ 0:3 եւ 0:1: «Ուլիս»-ը մրցակցեց իսրայելական «Բնեյ Յեհուդա»-ի հետ, սեփական հարկի տակ խաղաց 0:0, բայց Թել Ավիվում պարտվեց՝ 0:1 հաշվով եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Մյուս 2 թիմերը առաջին խաղերից հետո կարող էին շարունակել պայքարը, բայց… Աշտարակի «Միկա»-ն մրցակցի դաշտում 0:1 հաշվով Մակեդոնիայի «Ռաբոտնիչկի» թիմին պարտվելուց հետո, սեփական հարկի տակ բավարարվեց միայն 0:0 հաշվով: Իսկ Երեւանի «Փյունիկ»-ը, որը հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում, արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվելուց հետո, սեփական հարկի տակ 0:1 հաշվով նորից պարտվեց Սերբիայի «Պարտիզան»-ին:

* * *
Հայտնի դարձան 2011թ. աշխարհի ֆուտբոլի կանանց գավաթի Հայաստան-Պորտուգալիա ընտրական հանդիպման անցկացման վայրն ու ժամկետը: Խաղը, ինչ-պես տեղեկացնում են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, կկայանա «Միկա» մարզադաշտում, օգոստոսի 25-ին, ժամը 18:00-ին:
Իսկ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի հետաձգված «Շիրակ»-«Բանանց» հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, ժամը 19:00-ին:

Գերմանիայում էլ` թուրքավարի
Գերմանիայի Մյոնխենգլադբախ քաղաքում կայացած «Գալաթասարայ»-«Ֆեներբախչե» ընկերական հանդիպման ժամանակ 3 ֆուտբոլասեր ստացել են տարբեր կարգի այրվածքներ: Նրանցից մեկը 19-ամյա մեկ աղջնակ, 3-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նա նման ծանր վնասվածք է ստացել իր վրա նետված ճայթրուկի պատճառով:
Նշենք, որ խաղը, որին ներկա են եղել 34 հազ. թուրք ֆուտբոլասերներ, քանի որ միմյանց հետ հանդիպելիս են եղել Թուրքիայի 2 առաջա-տար թիմերը, 10 րոպեով ընդհատվել է ծխացող ճայթրուկներ դաշտ նետելու համար: Ոստիկանները ստիպված ձերբակալել են բոլոր նրանց, ովքեր ի-րենց կրքերը նշել են նման եղանակով:

Շախմատային մրցաշարերում
ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր (0,5 միավոր զիջեց հաղթողին) եւ բաժանեց 2-3-րդ տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիշներով արժանացավ բրոնզե մեդալի: Գրոսմայստեր Կատերինա Ռոհոն-յանը վաստակեց 4,5 միավոր եւ գրավեց 4-րդ տեղը:
Միջազգային վարպետ Դինա Կագրամանովան, Դալյա Կագրամանովան եւ Ստեփան Տոնականյանը Տորոնտոյում ավարտված Կանադայի միջազգային բաց առաջնությու-նում 9 հնարավորից վաստակեցին 5-ական, Ջո Յալկեզյանը՝ 4 միավոր: 1-ին մրցանակը նվաճեց անգլիացի գրոսմայստեր Լյուկ Մակշեյնը՝ 8 միավոր արդյունքով:
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, ցավոք, դուրս մնացել Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող «Նանա Ալեքսանդրիայի գավաթ» մրցաշարից: Նա հի-վանդության պատճառով 7-րդ փուլից հետո այլեւս ի վիճակի չէր շարունակել ելույթները, իսկ մինչ այդ Տ. Քոթանջյանը վաստակել էր 3 միավոր:
Իոլանտա Մադոյանը (Վրաստան) 8 հնարավորից վաստակել է 3, ՖԻԴԵ-ի վարպետ Անահիտ Խառատյանը՝ 2,5 միավոր:

Հաղթեց Փաշիկյանը
Մարտունիում ավարտվեց «Սեւանա լիճ-2010» շախմատի միջազգային մրցաշարը:
Արման Փաշիկյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակեցին 6-ական միավոր, սակայն մրցաշարի հաղթող ճանաչվեց Արման Փաշիկյանը, քանի որ ավելի բարձր լրացուցիչ գործակիցներ ուներ: 3-րդ տեղը գրավեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլյակովը, ով վաստակեց 5 միավոր: Հաջորդ տեղերը համապատասխա-նաբար զբաղեցրին Սամվել Տեր-Սահակյանը, Լուկա Լենիչը (Սլովենիա)՝ 4,5-ական, Գ. Գոպալը (Հնդկաստան), Դավիթ Հարությունյանը, Ավետիք Գրիգոր-յանը (4-ական), Պավել Պոնկրատովը (Ռուսաստան), Ռոբերտ Հովհաննիսյանը (3,5-ական) միավորներով:

Սարգսյանը կիսեց հաղթանակը
Մեր շախմատիստներ Գաբրիել Սարգսյանն ու Մհեր Հովհաննիսյանն մասնակցեցին Կրետե կղզում (Հունաստան) գտնվող Ռեթիմնո քաղաքում անց-կացվող միջազգային մրցաշարին: Գ. Սարգսյաննը եւս 5 մասնակիցների հետ վաստակեց 7 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գրավեց 2-րդ տեղը: Մ. Հովհաննիսյանը վաստակեց 6 միավոր եւ զբաղեցրեց է 28-րդ տեղը:

Գաբրիելյանի 2-րդ մրցանակը
Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը (Ռուսաստան) 35 հնարավորից վաստակելով 31 միավոր, 2-րդ տեղը գրավեց Պարդուբիցեում անցկացվող «Չեխական օփեն» փառատոնի շրջանակներում ավարտված կայծակնային մարաթոնում: Մրցաշարը, որին մասնակցում էին 36 շախմատիստներ, ընթանում էր շրջա-նաձeu մրցակարգով: Առաջին մրցանակը 32,5 միավորով նվաճեց գրոսմայստեր Դմիտրի Կոնոնենկոն (Ուկրաինա):

Մելքումյանի 3-րդ անընդմեջ հաղթանակը
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն Իսպանիայի Բալագեր քաղաքում անցկացվող 15-րդ օփենում 3 հնարավորից վաստակել է 3 միավոր եւ գլխավո-րում է մրցաշարային աղյուսակը գրոսմայստերներ Քեսադայի (Կուբա) ու Վոկատուրոյի (Իտալիա) հետ միասին: Գրոսմայստեր Զավեն Անդրիաս-յանն ունի 2 միավոր:

Սիմոնյանը` Նայդորֆի հուշամրցաշարում
Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող Միգել Նայդորֆի հուշամրցաշարում 5 հնարավորից վաստակել է 3,5 միավոր եւ 1 միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Միշտայից (Լեհաստան), Բրոդսկուց (Ուկրաինա) եւ Ռադուլսկուց (Բուլղարիա):

Հայ շախմատիստները` աշխարհի առաջնությունում
Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Հրայր Սիմոնյանը, ինչպես նաեւ Անի Խանամիրյանը օգոստոսի 3-16-ը կմասնակցեն Լեհաստանի Չոտովա քաղաքում անցկացվելիք աշխարհի մինչեւ 20 տարեկան պատանիների ու աղջիկների առաջնությանը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հանդիպումները կկայանան օգոստոսի 3-7-ը եւ 9-16-ը: Սկիզբը` ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով):

Եվս 2 ուղեգիր
Սինգապուրում օգոստոսի 14-26-ին անցկացվելիք օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերի մասնակցի ուղեգիր ստացան նաեւ Հայաստանի 2 լողորդներ: Անահիտ Բարսեղյանը կմրցի թիկնալողում (50 մ եւ 100 մ), իսկ Սերգեյ Պեւնեեւը՝ ազատ լողաոճում (50 մ եւ 100 մ):
Նրանց մասնակցությունը հաստատել է Միջազգային օլիմպիական կոմիտեն: Սինգապուր մեկնող Հայաստանի մարզիկների թիվը, այսպիսով, հասավ 14-ի: Հնարավոր է՝ ՄՕԿ-ը կրկին տեղ հատկացնի ՀՀ պատվիրակությանը:

1 ոսկե եւ 1 բրոնզե մեդալներ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Առաջինը մրցագորգ մտան հու-նահռոմեական ոճի ըմբիշները: Մրցումների առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին ընդամենը 1 մեդալ:
Թեթեւագույն, 50 կգ քաշային կարգում, Աշոտ Խաչատրյանը առաջին փուլում հաղթեց ռուսաստանցի Ռոդիոն Աշանակովին, սակայն երկրորդում պարտվեց ամերիկացի Մակս Նոուրիին եւ դուրս մնաց պայքարից:
60 կգ քաշայինների մրցումներում Ալեքսան Միքայելյանը, հաղթահարելով առաջին երեք փուլերը, մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ նա պարտվեց ադրբեջանցի ըմբիշին եւ չմտավ եզրափակիչ: 3-րդ տեղի համար գոտեմարտում Ալեքսան Միքայելյանը վստահ հաղթեց (5:0) դանիացի Ֆրեդրիկ Բյե-րեհուսին եւ նվաճեց բրոնզե մեդալ:
74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը նույնպես լավ սկսեց եւ առաջին մարտում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Ուշան Չիտիաշվիլուն, բայց 1/8 եզրափակիչում պարտվեց Իրանը ներկայացնող ադրբեջանցի ըմբիշ Քյամալ Մոհամեդ Ալիզադեին եւ ավարտեց ելույթները:
96 կգ ըմբիշների մրցումներում Էդուարդ Սողոմոնյանը առաջին իսկ մրցամարտում զիջեց ռուսաստանցի Իսլամ Մագոմեդովին, սակայն քա-նի որ վերջինս մտավ եզրափակիչ, մեր ըմբիշը մասնակցեց սփոփիչ մրցաշարին: Նա հաղթեց առաջին երկու մրցակիցներին, սակայն երրորդ, վճռո-րոշ գոտեմարտում զիջեց գերմանացի Կոշում Էֆեին եւ զրկվեց նաեւ բրոնզե մեդալից:
84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում 7:0 հաշվով հաղթեց հարավկորեացի Սի Յուլ Լիին եւ նվաճեց ոսկե մեդալ:
Ոսկե մեդալ նվաճեց նաեւ ռուսաստանցի Ստեփան Մարինյանը, ով եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի ըմբիշին: Մեկ այլ ռուսաստանցի` Դավիթ Հովհաննիսյանը եզրափակիչում զիջեց ուկրաինացի մրցակցին եւ դարձավ արծաթե մեդալակիր: Այլ երկրների հավաքականներում էլ կային հայազգի ըմբիշներ, բայց նրանք մեդալակյիրի չարժանացան:

Ծանոթացան արգելված նյութերին
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում օրերս կազմակերպվել էր սեմինար՝ «Բուժման նպատակով արգելված նյութերի օգ-տագործման վերաբերյալ» թեմայով: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը մաղթեց արդյունավետ ու արգասաբեր աշխատանք: Իսկ նախաձեռնության հեղինակները շեշտեցին, որ նման թեմատիկ քննարկումն անհրաժեշտություն է, քանի որ բուժման նպատակով ար-գելված նյութերի օգտագործման խնդիրների վերաբերյալ թեմատիկ քննարկում վերջին անգամ կազմակերպվել է 12 տարի առաջ, եւ, բնականաբար, բազմա-թիվ նոր հարցեր են ծագել, որոնք պետք է քննարկվեն:
Սեմինարը նպատակ ուներ ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին, բժիշկներին եւ ֆեդերացիաների ներկայացուցիչներին ծանոթացնել հաստատված արգելված նյութերի եւ մեթոդների ցուցակին:
Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի հակադոպինգային բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանն ընդգծեց, որ այդ ցուցակը Հայաստանը բավական արագ է ստանում՝ միջազգային կազմակերպության հետ արդյունավետ ու շարունակական համագործակցության շնոր-հիվ: Հետաքրքիր է, որ 2011թ. հակադոպինգային նյութերի ցանկում ավելացել են բոլոր միզամուղ միջոցները, որոնք նպաստում են մար-զիկների քաշի իջեցմանը: Բետապաշարիչների օգտագործումն արգելվում է ոչ միայն մրցումների, այլեւ մարզումների ժամանակահատվածում:

* * *
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության եւ Սպորտի ու տուրիզմի նախարարություններին հանձնարարել է կարգավորել գույքային հա-րաբերությունները՝ Կովկասյան հանքային ջրերում գտնվող մարզաբազան օգտագործելու նպատակով:
Իսկ ՌԴ կառավարության նախագահությունում փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը վարչապետին զեկուցել է Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվա-ծության մասին՝ կապված բարձրլեռնային բազաներից մեկի օգտագործման հետ:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 28 (159), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.