Վահագն Չախալյանի հայտարարությունը և էմիգրանտների խնդիրները

Հայ­տա­րա­րութ­յուն բան­տից

Վրաս­տա­նում հրա­ժար­վում են լսել հայ քաղ­բան­տարկ­յալ­նե­րի բո­ղո­քը

Ջա­վախ­քա­հա­յութ­յա­նը հու­զող բո­լոր խնդիր­նե­րին պետք է տր­­վեն մի­ջազ­գա­յին նոր­մե­րի ո­գուց բխող լու­ծում­ներ. ա­սել է ա­նա­զա­տութ­յան մեջ գտնվող ջա­վախ­քա­հայ քա­ղա­քա­կան գոր­ծիչ Վա­հագն Չա­խալ­յա­նը՝ իր տա­րա­ծած հայ­տա­­րա­րութ­յու­նում:
Հի­շեց­նենք, որ Վրաս­տա­նի Գե­­­րա­գույն դա­տա­րա­նը հրա­ժար­վել է Չա­խալ­յա­նի հոր՝ Ռու­բեն Չա­խալ­յա­նի, կրտսեր եղ­բոր՝ Ար­մեն Չա­խալ­յա­նի եւ նրա գործն ըն­դու­նել վա­րույթ՝ թող­նե­լով ի­րենց նկատ­մամբ կա­յաց­ված դա­տավ­ճիռ­ներն ան­փո­փոխ:
«Այս ո­րո­շու­մը սպա­սե­լի էր. գե­րա­գույն դա­տա­րա­նը, ինչ­պես մինչ այդ՝ ա­ռա­ջին ատ­յա­նի ու վե­րաքն­նիչ դա­տա­րան­նե­րը, հլու հն­­ա­զանդ են­թարկ­վեց վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի կամ­քին՝ ոտ­նա­հա­րե­լով ար­դար դա­տա­վա­րութ­յան տար­րա­կան սկզբունք­նե­րը: Դա­տա­րա­նի այս ո­րո­շու­մը հա­­մա­հունչ է ջա­վախ­քա­հա­յութ­յան քա­ղա­քա­կան, քա­ղա­քա­ցիա­կան, լեզ­վա-կրթա­կան, կրո­նա­կան եւ մշա­կու­թա­յին ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հար­­ման վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­­նե­րի քա­ղա­քա­կա­նութ­յա­նը վեր­ջին շրջա­նում նոր թափ հա­ղոր­դե­լու մի­տում­նե­րին:

Դրա վեր­ջին եւ ա­մե­նա­վառ վկ­­ա­յութ­յու­նը, ըստ Վ. Չա­խալ­յա­նի, մա­­յի­սի 30-ի Վրաս­տա­նի ՏԻՄ ըն­տ­­րութ­յուն­նե­րի ջա­վախ­քա­հա­յութ­յան կող­մից փաս­տա­ցի բոյ­կոտն էր, ին­չը վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին ստի­պեց կեղ­ծել Ջա­վախ­քում դրանց արդ­յունք­նե­րը՝ «նկա­րե­լո­վ» 75-78% մաս­նակ­ցու­թ­­յուն եւ ստեղ­ծե­լով իշ­խող կու­սակ­ցութ­յան օգ­տին քվեար­կած «մեռ­յալ հո­գի­նե­րի» ստվար բա­նակ:
Հայ քաղ­բան­տարկ­յա­լը գրում է նաեւ, որ վե­րա­հաս­տա­տում է իր եւ իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի նկատ­մամբ ար­դա­րութ­յան վե­րա­կանգն­ման հա­մար մի­ջազ­գա­յին բո­լոր ատ­յան­նե­րում պայ­քա­րե­լու վճռա­կա­նութ­յու­նը եւ պա­հան­ջում է դա­դա­րեց­նել ջա­վախ­քա­հայ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­­ծիչ­նե­րի հե­տապն­դում­նե­րը:
Վ. Չա­խալ­յա­նը հայ­տա­րա­րում է, որ Վրաս­տա­նի հա­յաբ­նակ շր­­ջան­նե­րի էթ­նո-ժո­ղովր­դագ­րա­կան պա­տ­­կե­րի ար­հես­տա­կան փո­փո­խ­­մանն ուղղ­ված բո­լոր ծրագ­րե­րը պետք է կա­սեց­վեն: «Մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը պար­տա­վոր են հս­­տակ կեց­վածք որ­դեգ­րել հայ բն­­ակ­չութ­յան նկատ­մամբ վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող խտրա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան ան­հան­դուր­ժե­լիո­ւթ­­յան վե­րա­բեր­յալ: Եր­կա­կի չա­փա­­­նիշ­նե­րը, ա­նո­րոշ եւ լղոզ­ված քայ­լե­րը մի­միայն ա­վե­լի են խո­րաց­նե­լու խնդիր­նե­րը, մե­ծաց­նե­լու են ան­կա­յու­նութ­յու­նը եւ ան­կան­խա­տե­սե­լի զար­գա­ցում­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը»,- աս­ված է Չա­­խալ­յա­նի հայ­տա­րա­րութ­յու­նում:

Վա­հագն Նան­յան

Հ.Գ. – Մենք՝ «Լու­սանցք»-ի խմ­­բագ­րա­կազ­մը, նաեւ Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յունն (ՀԱՄ) ու Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը (ՀԱՀ), շա­­րու­նա­կում ենք պա­հան­ջել Վա­հագն Չա­խալ­յա­նին ու Վրաս­տան­ում բո­լոր հայ քաղ­բան­տարկ­յալ­նե­­րին ար­դա­րաց­նե­լու եւ ա­զատ ար­­ձա­կե­լու մեր պնդում­նե­րը:

* * *
Կի­րառ­վում են հա­կա­հայ քա­ղա­քա­կա­նութ­յան նոր մե­թոդ­նե­ր

«Վրաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ջա­վա­խա­հա­յութ­յան նկատ­մամբ «սպի­տակ ե­ղեռ­ն» է»,-այս մա­սին լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­մանն ա­սել է «Ջա­վախ­ք» հայ­րե­նակ­ցա­կան միութ­յան նա­խա­գահ, ԱԺ պատ­գա­մա­վոր Շի­րակ Թո­­րոս­յա­նը: Նա մաս­նա­վո­րա­պես անդ­րա­դար­ձել է վեր­ջին շրջա­նում վրա­ցա­կան իշ­խա­նութ­յան կող­մից կի­րառ­վող հա­կա­հայ քա­ղա­քա­կա­նութ­յան նոր մե­թոդ­նե­րին:
«Վրաս­տա­նի իշ­խա­նութ­յու­նը Ջա­վախ­քի հայ­կա­կան դպրոց­նե­րում նվա­զեց­րել է հա­յե­րե­նի դա­սա­ժա­մե­րի քա­նա­կը: Այ­սու­հե­տեւ շա­բա­թա­կան ըն­դա­մե­նը 2 դա­սա­ժամ է տրա­մադր­վե­լու հա­յե­րե­նի­ն»,- նշել է նա եւ հա­վե­լել, որ «Ես կար­ծում եմ, որ այն հար­ցե­րը, ո­րոնք ա­ռանձ­նա­կի շեշ­տադ­րու­մով են ներ­կա­յաց­վում Հա­յաս­տա­նում, որ­պես ջա­վա­խա­հա­յութ­յան ինք­նութ­յան վտանգ­ված խնդիր­ներ, այն­քան էլ ի­րա­կա­նութ­յա­նը չեն հա­մա­պա­տաս­խա­նու­մ»:
Սամց­խե-Ջա­վախ­քում լույս տես­նող «Հա­րա­վա­յին դար­պա­ս» երկ­լե­զու շա­բա­թա­թեր­թի լրագ­րող Քրիս­տի­նե Մա­րաբ­յա­նը նշել է, որ Ջա­վախ­քում ի­հար­կե կան խնդիր­ներ, ո­րոնք ան­տե­սել պետք չէ, սա­կայն չպետք է նաեւ ան­տե­սել, որ «ջա­վա­խա­հա­յե­րը Վրաս­տա­նի, եւ` ոչ Հա­յա­
սա­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ ե­ն»: Անդ­րա­դառ­նա­լով վրաց լե­զուն ջա­վա­խա­հա­յե­րին սո­վո­րել պար­տադ­րե­լու խնդիր­նե­րին` լրագ­րո­ղը նկա­տում է. «Ե­թե վրա­ցա­կան կա­ռա­վա­րութ­յու­նը փոր­ձեր է կա­տա­րում հայ հա­մայն­քին վրա­ցե­րեն լե­զուն սո­վո­րաց­նել, ես չեմ կար­ծում, որ դրա մեջ ան­պայ­ման չա­րիք է թաքն­վա­ծ: Ե­թե չես ցան­կա­նում սո­վո­րել այն լե­զուն, որ­տեղ ապ­րում ես, ըն­դա­մե­նը ինքդ քեզ ես մե­կու­սաց­նում, եւ բնա­կա­նա­բար հե­տա­գա­յում մեծ հա­ջո­ղութ­յուն­նե­րի հաս­նել չես կա­րո­ղ»,- ա­սել է նա:

Ի հա­կադ­րութ­յուն դրա­կան ո­րոշ փո­փո­խութ­յուն­նե­րի, ո­րոնք, ըստ մեկ­նա­բա­նող­նե­րի, ակն­հայտ են, ինչ­պես քա­ղա­քի բա­րե­կար­գու­մը, ճա­նա­պար­հա­շի­նութ­յու­նը, դպրոց­նե­րի վե­րա­նո­րո­գու­մը եւ այլն, լխոս­վեց նաեւ բաց­թո­ղում­նե­րի մա­սին, հատ­կա­պես մատ­նա­ցույց ար­վեց Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ա­նո­րոշ դե­րը:
Նշվեց, որ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու խնդի­րը Վրաս­տա­նում բա­վա­կան մտա­հո­գիչ է մեզ հա­մար, քա­նի որ այն ոչ մի ստա­տուս չու­նի, չնա­յած վե­րա­նո­րոգ­վում են նաեւ ո­րոշ հայ­կա­կան ե­կե­ղե­ցի­նե­ր: Մտա­հո­գիչ է, որ Կարս-Ա­խալ­քա­լաք եր­կա­թու­ղու շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րին հա­յե­րը ներգ­րավ­ված չեն: Երբ փոր­ձում են պար­զել, թե ին­չու՞, պատ­ճա­ռա­բա­նում են` իբ­րեւ լեզ­վի չի­մա­ցութ­յու­նը, նաեւ փոր­ձի պա­կա­սը, որն ի­հար­կե ան­հիմն է, ինչպես անհիմն են հայերին հասարակական եւ քաղաքական ակտիվ կյանքից դուրս թողնելու բոլոր վրացական պատճառաբանությունները…

Արտակ Հայոցյան

* * *
Է­միգ­րանտ­ա­կան խնդիր­ներ

Հայ է­միգ­րանտ­նե­րի խոս­քե­րով, ա­մեն քայ­լա­փո­խի խախտ­վում են ի­րենց ի­րա­վունք­նե­րը օ­տար երկր­նե­րում: Աշ­խա­տան­քի մեկ­նած է­միգ­րանտ­նե­րի ի­րա­վունք­նե­րը պաշտ­պան­ված են միայն այն դեպ­քում, ե­թե միգ­րա­ցիոն քարտ ու­նեն, ե­թե ոչ` ա­պա վտանգ կա նաեւ վտար­ման: Իսկ քարտ ձեռք բե­րե­լը շատ դժվար է, եր­կար ժա­մա­նակ է պա­հանջ­վում: Եվ բա­ցի այդ` մեծ գու­մար­նե­րի հետ է կապ­ված: Բայց քար­տը անհ­րա­ժեշտ է, քա­նի որ հնա­րա­վո­րութ­յուն­ներ է բա­ցում, ին­չը ա­նաշ­խա­տանք մնա­լուց լավ է:
ՄԱԿ-ի «Բո­լոր աշ­խա­տա­վոր միգ­րանտ­նե­րի եւ նրանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան մա­սին կոն­վեն­ցիա­յի» վա­վե­րաց­ման 20-յա­կին նվիր­ված ՄԱԿ-ի ե­րե­ւան­յան գրա­սեն­յա­կում անց­կաց­վեց քն­­նար­կում: Ըստ Միգ­րա­ցիա­յի մի­ջա­զ­­գա­յին կազ­մա­կեր­պութ­յան (ՄՄԿ) մի­ջազ­գա­յին միգ­րա­ցիոն ի­րա­վուն­քի գլխա­վոր վար­չութ­յան ծր­­ագ­րե­րի պա­տաս­խա­նա­տու Պա­ո­լա Պա­սեի, բո­լոր միգ­րանտ­նե­րը բա­ցի քա­ղա­քա­կան ի­րա­վունք­նե­րից ու­նեն նույն ի­րա­վունք­նե­րը, ինչ տե­ղա­ցի­նե­րը:
Ըստ ՀՀ ­պե­տա­կան միգ­րա­ցիոն ծա­ռա­յութ­յան պետ Գա­գիկ Ե­գան­յա­նի, ամ­բողջ աշ­խար­հում ա­վե­լի քան 200 մլն. ­մարդ միգ­րանտ­ներ են: «Հայ է­միգ­րանտ­նե­րի ընդ­հա­նուր թի­վը կազ­մում է ա­վե­լի քան 800.000 մարդ, բնակ­չութ­յան 26,9%-ը: Նրան­ցից մոտ 600.000-ը ար­տա­գաղ­թել են ըն­տա­նիք­նե­րով, իսկ մյուս մա­սը` մոտ 80.000-ը մեկ­նում են սե­զո­նա­յին աշ­խա­տան­քի»,- նշում է Գ. Ե­գան­յա­նը եւ ա­վե­լաց­նում, թե քա­նի որ հայ միգ­րանտ­նե­րը հիմ­նա­կա­նում Ռու­սաս­տա­ն­ են մեկ­նում աշ­խա­տան­քի, ուս­տի ար­դեն իսկ ստեղծ­վել է միգ­րա­ցիա­յի կար­գա­վոր­ման հայ-ռու­սա­կան աշ­խա­տան­քա­յին խումբ, ո­րը կփոր­ձի հստակ ծա­ռա­յութ­յուն մա­տու­ցել ո­րո­շա­կի միգ­րանտ­նե­րի հա­մար:

Գո­հար Վա­նես­յան

«Իսկ, ե՞րբ­ ենք մենք հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նա­լու վե­րա­դառ­նալ մեր տնե­րը»

ԵԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի մուս­կոկ­յան հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո Միգ­րա­ցիա­յի պե­տա­կան գոր­ծա­կա­լութ­յա­նը ադր­բե­ջա­նա­կան տե­ղա­հա­նում­նե­րից տու­ժած փախս­տա­կան­ներ շատ են սկսել դի­մել: «Հայ­տա­րա­րութ­յու­նը մեծ ու­շադ­րութ­յան է ար­ժա­նա­ցել Ադր­բե­ջա­նից բռնի բռնա­գաղ­թած­նե­րի շրջա­նում եւ նրան­ցից շա­տե­րը դի­մում են, որ­պես­զի տեղ­յակ լի­նեն` երբ, ինչ­պես ու ինչ­պի­սի մե­խա­նիզմ­նե­րով է կյան­քի կոչ­վե­լու այդ վե­րա­դար­ձը, քա­նի որ նրանք ցան­կութ­յուն ու­նեն վե­րա­դառ­նա­լու ի­րենց նախ­կին բնա­կութ­յան վայ­րե­րը»,- հայ­տա­րա­րել է Միգ­րա­ցիա­յի պե­տա­կան գոր­ծա­կա­լութ­յան պետ Գա­գիկ Ե­գան­յա­նը:
Նրա խոս­քով, հատ­կա­պես դի­մում են Ադր­բե­ջա­նի կող­մից բռնա­զավ­թած Շա­հում­յա­նի, Գե­տա­շե­նի, Մար­տա­կեր­տի շրջան­նե­րից ու Մար­տու­նա­շե­նի են­թաշր­ջա­նից Հա­յաս­տան բռնա­գաղ­թած փախս­տա­կան­նե­րը: Գ. Ե­գան­յա­նի տվյալ­նե­րով, ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի էթ­նի­կա­կան զտում­նե­րի արդ­յուն­քում 1988-1992 թթ. շուրջ կես մի­լիոն հայ է վտ
ար­վել ու տե­ղա­հան­վել իր մշտա­կան բնա­կութ­յան վայ­րից, նրան­ցից 408 հա­զա­րը բռնա­գաղ­թել է ՀՀ` դառ­նա­լով փախս­տա­կան: Այդ փախս­տա­կան­նե­րից 18 հա­զա­րը ԼՂՀ ­Շա­հում­յա­նի շրջա­նից են ե­ղել, իսկ 14 հա­զա­րը` Գե­տա­շե­նի շրջա­նից ու Մար­տու­նա­շե­նի են­թաշր­ջա­նից, 16 հա­զարն էլ` Մար­տա­կեր­տի շրջա­նից:

«Նշված հայ­տա­րա­րութ­յու­նը հենց այդ բնա­կա­վայ­րե­րի փախս­տա­կան­նե­րի շրջա­նում է ա­վե­լի մեծ ար­ձա­գանք ա­ռա­ջաց­րե­լ»,- նկա­տել է Գ. Ե­գան­յա­նը` միա­ժա­մա­նակ նշե­լով, որ կան նաեւ ի­րենց դի­մող Ադր­բե­ջա­նի քա­ղա­քաբ­նակ փախս­տա­կան­ներ:
Օ­րի­նակ` Գրի­գո­րի Այ­վազ­յա­նը, ով ղե­կա­վա­րում է «Ադր­բե­ջա­նա­հա­յե­րի ա­սամբ­լեա» կազ­մա­կեր­պութ­յու­նը ու «ան­չափ շատ է ու­զու­մ» վե­րա­դառ­նալ այն­տեղ, որ­տե­ղից ե­կել է: Ա­վե­լին, ա­սու­լի­սում նա հար­ցով դի­մեց Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Ա­լիե­ւին. «Իսկ ե՞րբ­ ենք մենք հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նա­լու վե­րա­դառ­նալ մեր տնե­րը»: Նա նաև Ա­լիե­ւին «բռնա­զավթ­ված ո­ւեց­ված­քը հետ վե­րա­դարձ­նե­լո­ւե կոչ ա­րեց»:
Իսկ թե ինչ­պե՞ս ­կա­րե­լի է հա­մար­ձակ­վել վե­րա­դառ­նալ Ադր­բե­ջան՝ հի­շե­լով այն ա­մե­նը, ինչ ա­րել են նրանք հա­յե­րի հետ հար­ցին Գ. Այ­վազ­յա­նը ու­ներ իր պա­տաս­խա­նը. «Մենք ոչ ո­քից չենք վա­խե­նում: Ե­թե թուր­քը չի վա­խե­նում հայ­կա­կան սրբա­զան հո­ղում ապ­րել, ու­րեմն մենք էլ չենք վա­խե­նում Ադր­բե­ջա­նում ապ­րե­լ»:
Հի­շեց­նենք, որ հու­նի­սի 26-ի մուս­կոկ­յան հայ­տա­րա­րութ­յան մեջ այլ սկզբունք­նե­րի շար­քում նշվում է նաեւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վերջ­նա­կան ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի ո­րո­շու­մը` «նրա բնա­կիչ­նե­րի` ի­րա­վա­կան պար­տա­դիր ուժ ու­նե­ցող կա­մար­տա­հայ­տութ­յան մի­ջո­ցով, բո­լոր ներ­քին տե­ղա­հան­ված­նե­րի ու փախս­տա­կան­նե­րի ի­րենց նախ­կին բնա­կութ­յան վայ­րը վե­րա­դառ­նա­լու ի­րա­վուն­քը, անվ­տան­գութ­յան մի­ջազ­գա­յին ե­րաշ­խիք­նե­րը` նե­րառ­յալ խա­ղա­ղա­րար գոր­ծո­ղութ­յու­նը»: «Ե­թե հայ­տա­րա­րութ­յան մեջ խոսք է գնում փա­խս­տա­կան­նե­րի վե­րա­դար­ձի վե­րա­բեր­յալ, ա­պա դա նախ և ա­ռաջ հայ­կա­կան կող­մին է վե­րա­բե­րում, ո­րով­հե­տեւ Ադր­բե­ջա­նը չու­նի փա­խս­տա­կա­նի կար­գա­վի­ճա­կով ան­ձին­ք»,- նկա­տել է Գ. Այ­վազ­յա­նը:

Ա­նի Մա­րութ­յան
 
«Լու­սանցք» թիվ 28 (159), 2010թ.
Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.