Սիրելի ընթերցողս: Ինչպես յուրաքանչյուր ոք, մենք էլ իրավունք ունենք տարին գոնե մեկ անգամ հանգստանալու:
Արդեն 3 տարի մամուլի աշխարհի մասնիկը լինելով՝ ընթերցողների թեկուզ ոչ այնքան մեծաթիվ, բայց կայուն բանակ ունենք, որ հաստա-տապես միտում ունի համալրվելու: Ու մեզ համար կարեւորն այն է, որ ընթերցող-թերթ կապը մի՛շտ եղել է, կա՛: Ու սա այն է, ինչ անհ-րաժեշտ է թերթին ընթերցողի զարկերակը զգալու համար, զգալու նրա ցավերը, հոգսերը, ուրախությունն ու տխրությունը…
Մեր ընթերցողի հետ կրկին կհանդիպենք կարճ ժամանակ անց՝ սեպտեմբերի 3-ին՝ կրկին նորովի, հետաքրքիր նյութերով` կրկին ազգային դիմագծով:
«Լուսանցք»
* * *
Հայոց հին հավատի նոր քրմերը
2010թ. հուլիսի 21-ին, ժ. 21:00-ին ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կայացավ Հոգեւոր Խորհրդի արտահերթ ընդլայնված ժողովը:
Քննարկվեցին Քրմական դասի ձեւավորման ընթացքը, Երեւանում Արիական Տաճարի կառուցման համար կատարվող աշխատանքները, հայ-արիական տե-սության միջազգայնացման հարցերը եւ Հայոց հավատի (հեթանոսության) ծավալման հեռանկարները:
Հոգեւոր Խորհրդի արտահերթ ընդլայնված ժողովը ղեկավարում էր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Բացի Խորհրդի անդամներից, ներկա էին նաեւ քրմի մի շարք թեկնածուներ, ովքեր նախապատրաստվում են Հայոց հավատի քրմերը դառնալու:
ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց Քրմական դասի ձեւավորման նպատակով արված քայլերը, քրմի թեկնածուների հավակնորդներին եւ նշեց, որ Հոգե-ւոր Խորհրդի հաստատմանն են ներկայացված քրմի թեկնածուներ Երեւանից, Աբովյանից, Չարենցավանից, Գյումրիից, Վանաձորից, Ալավեր-դուց, Արարատից, Կապանից, Ստեփանակերտից եւ Ախալքալաքից:
Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ բացի այս ընդլայնված հանդիպումից, եղել են նաեւ առանձին հանդիպումներ քրմի թեկնածուների հավակնորդների հետ, ովքեր նույնպես կներկայացվեն Խորհրդին:
Մանրամասներ հաղորդվեցին մայրաքաղաքում Արիական Տաճարի կառուցման հարցով: Քննարկվեցին նաեւ համաարիականության շրջանակներում այլ ազգերի ներկայացուցիչների հետ հանդիպումների եւ կապերի ամրապնդմանն ուղղված խնդիրներ:
Հոգեւոր Խորհրդի պատասխանատու խումբը ներկայացրեց Հայաստանում, Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում Հայոց հավատի (հեթանո-սության) ծավալման գործընթացը:
ՀԱՄ Հոգեւոր Խորհուրդը քննարկեց նաեւ ներազգային մի շարք խնդիրներ` կապված պետության կողմից այլալեզու դպրոցներ հիմնե-լու, հանրակրթական եւ բուհական ուսումնական հաստատություններում բուն հայկական արժեքներն անտեսելու, պատմությունն ու հավատը ոչ ամբողջական ու հաճախ ոչ ճշմարիտ ներկայացնելու հետ:
Քննարկվեցին նաեւ արտաքին հիմնախնդիրներ, մասնավորապես` հայ-թուրքական կոչված հարաբերություններին եւ Արցախին ու ազատագրված տա-րածքներին առնչվող: Ներկայացվեցին նաեւ Ջավախքին ու ջավախքահայությանը վերաբերող հրատապ հարցեր:
ք. Երեւան – 21.07.2010թ.
«Լուսանցք» թիվ 28 (159), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



