Արտաքին լուրեր.

Ադրբեջանն արգելել է Երեւան ուղեւորվող գերմանական ինքնաթիռի մուտքը իր օդային տարածք
Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքի օգտագործման թույլատվությունը` Աֆղանստանից Երեւան ուղեւորվող գերմանական ինք-նաթիռին: Հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանի անվտանգության ապահովման միջազգային ուժերի գործողությունների համար փոխադ-րումներ կատարող մարդատար ինքնաթիռը Երեւան էր տեղափոխում Կունդուզի նահանգում գերմանական հրամանատարության ներքո իրենց ծառա-յությունը ավարտած հայ խաղաղապահների հերթափոխին: Այն հարկադրված է եղել այլ երթուղի ընտրել:
Հայաստանի պաշտպանության նախարարությունում այս միջադեպը գնահատվել է որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթա-ցը խոչընդոտելու, ինչպես նաեւ դեպի Աֆղանստան փոխադրումների համար Հայաստանի օդային տարածքի եւ օդանավակայանների օգտագործման հնա-րավորությունները սահմանափակելու փորձ:

Ըստ այդմ, պաշտպանության նախարարությունում քննարկվում է համարժեք քայլեր ձեռնարկելու՝ մասնավորապես` Բաքվում վայրէջք կատարող ռազմական նշանակության բեռներ տեղափոխող ինքնաթիռներին Հայաստանի օդային տարածքի օգտագործման թույլատվությունը չտալու համար: Նախկինում Հայաստանը մշտապես բաց է պահել իր օդային տարածքը` Թուրքիայից դեպի Ադրբեջան, իսկ այնուհետեւ Աֆղանստան մեկնող եւ վե-րադարձող ինքնաթիռների համար:

Ռուսական ավիաընկերությունը թույլտվություն է ստացել կանոնավոր չվերթներ կատարել Վրաստան
Ռուսաստանի օդային տրանսպորտի ազգային գործակալությունը (Ռուսավիացիա) S7 Airlines («Սիբիր») ավիաընկերությանը թույլատրել է կա-նոնավոր կերպով ուղիղ չվերթներ կատարել Վրաստան: S7-ը չվերթներ է կատարելու «Դոմոդեդովո» օդանավակայանից Թբիլիսի: Ռուսաստանի եւ Վրաս-տանի միջեւ ուղիղ ավիահաղորդացությունը դադարեցվել է 2006թ. այն բանից հետո, երբ ռուսական կողմը մեղադրել է վրացական կողմին ա-վիանավիգացիոն ծառայությունների համար կուտակված պարտքի համար:
2008թ. 2 երկրների միջեւ ավիահաղորդացությունը վերականգնվեց, բայց օգոստոսյան պատերազմից հետո կրկին դադարեցվեց: Դրանից հետո 2 երկրների ավիաընկերությունները իրականացրել են միայն չարտերային չվերթներ:

Գերմանական Deutsche Welle-ի զրույցը ախալքալակցի Հակոբ Խանոյանի հետ
Գերմանական «Deutsche Welle»-ն անդրադարձել է Ջավախքի խնդիրներին` տարածաշրջանը ռուսական զորքերի լքելուց հետո կոնտեքստում: Ռու-սական զորքերը Ախալքալակը լքել են 5 տարի առաջ, սակայն այդ օրվանից այս կողմ վրաց իշխանությունները իրենց խոստումը` ավելի քան 1000 անգործ մնացածներին ապահովել աշխատանքով, չեն շտապում կատարել: Մասնավորապես, ռուսական բազայի նախկին աշխատակիցներին խոստացվել էր, որ նրանք աշխատանք կստանան ազգային բանակում, սակայն  խոստումն այդպես էլ չկատարվեց: Պարբերականը հղում է անում Ախալքալակի բնակիչ Հակոբ Խանոյանին, որն էլ պատմել է վերոնշյալի մասին եւ նշել, թե նախկին աշխատակիցներից մոտ 30-ին է հաջողվել տեղավորվել աշխատան-քի, իսկ շատերը պարզապես հեռացել են հայրենի քաղաքից: Վրաց իշխանությունները, ըստ Հ. Խանոյանի, չեն շկատարել մեկ այլ խոստում եւս` բանակի համար ախալքալակցիներից գնել կարտոֆիլ եւ այլ գյուղմթերք:
Բացի այս, ախալքալակցիները քաղաքական դրդապատճառներով խտրականության զոհ են դարձել, քանի որ շատերի համար կենսաթոշակ կամ նպաստ ստանա-լու գործընթացը բարդ է ու գրեթե անհնարին` վրաց իշխանությունները հորդորում են այս հարցերը լուծելու համար դիմել «օկուպանտ-ներին, որոնց մոտ աշխատել են եւ թող նրանք էլ թոշակ կամ նպաստ վճարեն»:
Մի խոսքով, Ջավախքի ազգաբնակչության հույսը ՌԴ-ում կամ ՀՀ-ում բնակվող բարեկամներն են: Ի դեպ, Հ. Խանումյանից բացի, գրում է պարբերականը, որեւէ այլ տղամարդ, որ ներկա է եղել խոսակցությանը, չի ցանկացել ներկայանալ` վախենալով, թե հարազատ-բարեկամները դրա պատ-ճառով կզրկվեն աշխատանքից:
Հաջորդիվ «Deutsche Welle»-ն ներկայացնում է Վրաստանի փոարտգործնապարար Ալեքսանդր Նալբանդովի մեկնաբանությունը վերը նշված խնդիր-ների կապակցությամբ:
Վերջինը շեշտում է, թե խնդիրներ, որոնք առկա են հայաբնակ Ջավախքում, կան Վրաստանի բոլոր շրջաններում: Սրան ի պատասխան ջավախահայերը նշում են, որ ի տարբերություն վրացիների, իրենք ունեն մայրենի լեզուն եւ պատմությունը ուսումնասիրելու խնդիրներ եւ այլն:
Նարան ընդգծում են, որ վրաց իշխանությունները չեն շտապում լուծել իրենց խնդիրները եւ նույնիսկ խոչընդոտում որոշ հարցե-րում` օրինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին արգելված է մուտքը Վրաստան:
Վերջում պարբերականը գրում է` Ջավախքում ակնհայտ են նաեւ դրական փոփոխությունները, օրինակ` «ճանապարհներն են վերանորոգվում եւ Ա-խալքալակի հայկական եկեղեցում ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Եվ, ինչպես ասում են, կոռուպցիան է լքել տարածաշրջանը…»:

Հայերը «գրավել են» Աջարիան
Յգոստոս ամսին աջարական ծովափեր է այցելել 417 հազար զբոսաշրջիկ: Այդ մասին տեղեկացրել է Աջարիայի զբոսաշրջության հարցերով վար-չության պետ Թեմուր Դիասամիձեն, գրում է «Բիզնես-Գռուզիա» պարբերականը: Ըստ աղբյուրի, Աջարիայում հանգստացողների 2/3-ը Վրաս-տանի քաղաքացիներ են: Դիասամիձեի խոսքով, օտարերկրյա զբոսաշրջիկներից մեծ մասը եկել են թուրքական Սամսուն, Տրապզոն եւ Արտվին քաղաքներից: Աջարիա այցելող զբոսաշրջիկների քանակով 2-րդ տեղում է Հայաստանը:
Զբոսաշրջության վարչությունում սպասում են, որ Հայաստանից Աջարիա մեկնողների թիվը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին էլ ավելի կաճի: Վարչության պետը նաեւ նշել է, որ շատ են օտարերկրացի զբոսաշրջիկները, ինչն ըստ նրա, «տուրիստական լավ ու որակյալ մենեջմենթով է պայմանավորված»:
Զբոսաշրջային սեզոնին անցկացվեցին նաեւ մշակութային մի շարք միջոցառումներ: դրանցից էին` Բաթումիում Նինո Կատամաձեի եւ Քրիս դե Բուրգի համերգները:

Հաղթեց մեքսիկուհի գեղեցկուհին
«Միսս Տիեզերք- 2010» տիտղոսին է արժանացել 22-ամյա մեքսիկուհի Խիմենա Նավարետը: Այդ տիտղոսին հավակնում էին 83 մասնակից: Մրցույթը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում:
Նշենք, որ ժյուրին ընտրություն է կատարել նրա եւ Ճամայկան ներկայացնող գեղեցկուհու միջեւ:
Խիմենային ադամանդե թագը փոխանցել է նախորդ տարվա «Միսս-Տիեզերքը»` վենեսուելացի Ստեֆանիա Ֆերնանդեսը:
Հաղթողն արժանացել է ոսկե զարդերի, նշանակվել է աշխատավարձ, մեկ տարի նա կարող է անվճար սովորել Նյու-Յորքի կինոակադեմիայում: Նրա մրցանակային փաթեթի մեջ մտնում են նաեւ կոշիկի, լողազգեստների հավաքածու, մաշկի, մազերի խնամքի հավաքածու, հայտնի վարսահարդար-ների, ոճաբաններ ծառայություններ եւ այլն:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 29 (160), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.