Թուրքերը կթաղեն հայ լեռնագնացներին..

Թուրքիայի Աղրը նահանգի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մեհմեթ Էրաթը մտահոգություն ու զայրույթ է հայտնել վեր-ջերս Մասիսի գագաթին հայ լեռնագնացների կողմից Հայաստանի եւ Արցախի դրոշները կանգնեցնելու փաստի առնչությամբ: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր» լրատվական կայքը՝ վկայակոչելով «Անկարա» լրատվական գործակալությանը:
Նա ասել է. «Եթե իրականում այդպես է, համոզված եմ` դա բոլոր աղրըցիներին խորապես կվշտացնի: Մենք չենք ուզում հավատալ, որ դրոշ-ները իրոք կանգնեցվել են: Այնումանայնիվ, եթե դա եղել է, ուրեմն ես եւ աղրըցիները այդ դրոշները կիջեցնենք եւ Հայաստանի կող-մից Արարատի գագաթին Թուրքիայի դրոշը կկանգնեցնենք»:
Մ. Էրաթը պնդելով, թե այդ` դրոշ կանգնեցնելու վարկածն առայժմ չի հաստատվել ոչ մեկի կողմից, ավելացրել է. «Աղրըցիները նման լուր ստանալու դեպքում այդ լեռնագնացներին հենց լեռան գլխին էլ կթաղեին»:


Այո, մի շարք նկարներ վաղուց են հայտնվել համացանցում՝ փաստելով, որ հայերը բարձրանալով Արարատի գագաթը, նկարվել են հայկական դրոշ-ներով, եւ այստեղ զայրանալու կամ զարմանալու ոչինչ չկա: Այլազգիները նույնպես իրենց դրոշներով նկարվում են Արարատի գագաթին (կամ Էվերեստի, Կազբեկի,- ընդունված ձեւ է), եւ թուրքերը որեւէ վայնասուն չեն բարձրացնում… Առավել եւս հայերը Մեծ եւ Փոքր Մա-սիսների գագաթներին իրավունք ունեցել, ունեն եւ պիտի ունենան հայկական դրոշներ բարձրացնելու եւ դրանցով նկարվելու:
Հարավային Կալիֆորնիայի, Նյու Ջերսիի, Կանադայի ու Ֆրեզնոյի 11 սփյուռքահայեր ձեւավորել են «Արարատ-11» թիմը եւ վերջերս բարձրացել Արարատ լեռան գագաթ: Խումբը Թուրքիա (Արեւմտյան Հայաստան) է հասել Վրաստանի միջով, գնացքով` 14-ժամյա ճանապարհից հետո: Արարատի գագաթ բարձրացել է եղանակային ծանր պայմաններում, հաստաշերտ ձյան միջով: 3 օր անց նրանք հասել են լեռան գագաթ ու այնտեղ կանգնեցրել Հայաստանի ու Արցախի պետական դրոշները: «Պետք է այնտեղ լինեիք, որպեսզի տեսնեիք յուրաքանչյուրիս զգացումնե-րը՝ մենք դրախտում էինք մեզ զգում»,- զլմ-ներին ասել են «Արարատ 11»-ի անդամները: Իսկ սա թուրքերին հնարավոր չէ բացատրել… ո՜չ մի կերպ:
Իսկ թուրքական «Սի Էն Էն թուրք» լրատվական կայքը հայ լեռնագնացների` Արարատի գագաթին Հայաստանի եւ Արցախի դրոշը պարզելու հետ կապված հայտնել է, թե լեռնագնացների նպատակը իրենց այս արարքով Արարատ լեռան՝ հայերին պատկանելու փաստը ցույց տալն էր, «սրանով էլ չսահմանափակվեցին. նույնիսկ ակնարկում են, թե Թուքիան այս շրջանում հեղինակություն չունի: Պարզից էլ պարզ է, որ այս լեռ-նագնացները Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) քարոզչության կամակատարներն են»: Ահա՜ այսպիսի բաներ…
Թուրք մի պաշտոնյա, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտնել է. «Արարատը բարձրանալ
ցանկացող ոչ մի տուրիստի ինքնությունը սովորաբար չենք պարզում: Անցած տարի Արարատ լեռ մոտ 6000 տուրիստ է բարձրացել, որոնց մեծամասնությունը օտարերկրացի է եղել: Հայերը ամերիկյան եւ կանդական անձնագրերով են մտել երկիր եւ ԱՄՆ-ի ու Կանադայի դրոշների փոխարեն հայկական դրոշ են բարձրացրել: Ճարպկություն են դրսեւորել»: Իսկ Աղրըի նահանգապետարանը հետաքննություն է սկսել, որ-պեսզի պարզի, թե լեռնագնացները որտեղ են մնացել, ով է նրանց ուղեկցել լեռ բարձրանալիս: Այսպես էլ «բարեկամաբար» ապրում ենք…

Կարեն Բալյան

Հախվերդյանի երգերը թուրքական շուկայո՞ւմ

Թուրքական ընկերությունները պատրաստվում են ձեռք բերել հայ երգչի հեղինակային իրավունքը: Այս մասին արդեն ասվել եւ գրվել է: Ռ. Հախվերդյանը դեմ չէ, սակայն տարաբնույթ խնդիրներ են առաջանում` կապված հայ-թուրքական հարաբերություններ ասվածի (իրականում` չհարաբերությունների) հետ:
Չի բացառվում, որ սա հերթական թուրքական շոուն է: Վերջերս մեծ աղմուկ հանեց հանրահայտ Ջիվան Գասպարյանի հնարավոր այցը Թուրքիա եւ նախատեսված համերգների մասին լուրը: Հայ անվանի դուդուկահարը նշել էր, թե դեմ չէ, կգնա, քանի որ մշակույթը քաղաքականության հետ չի խառնում, բայց ինչպես միշտ հայ մշակութային գործիչները սխալվում են, հատկապես թուրքերի հարցում: Թուրքերը մերժե-ցին նրա համերգներն իրենց երկրում եւ հաստատեցին, որ մշակույթն էլ քաղաքականություն է, ինչը համառորեն անտեսում են հայ մշակութային գործիչները:
Հիմա էլ թուրքական երաժշտական ընկերությունները միջոցներ են ձեռնարկում ձեռք բերելու հեղինակային երգի հայ կատարող Ռու-բեն Հախվերդյանի հեղինակային իրավունքը: «Թուրքական ընկերությունները հերթ են կանգնած թուրքական շուկայում ներկայացնելու Ռ. Հախվերդյանի երգերը»,- գրում են որոշ զլմ-ներ:  
«Սահմանը փակ է, բայց փոխադարձ մշակութային կապեր կան»,- նկատել է Ռ. Հախվերդյանը: Նա նշել է, որ հայ երգիչները չեն «գողացել թուրքական ու ադրբեջանական երաժշտությունը անցյալում: Հայկական երգերը գողացել են Թուրքիայում, բայց այժմ այդպես են վարվում նաեւ Հայաստանում: Սա մեծ սխալ է, մենք չպետք է կրկնենք նույն սխալները»:
Ռ. Հախվերդայնն ասել է, որ շատ է ճանապարհորդել, բայց երբեք չի եղել Թուրքիայում եւ նկատել է, որ անպայման կայցելի, եթե հրավեր լինի: Նա գնահատել է թուրք մտավորականների` 2 երկրների հաշտեցմանն ուղղված քայլերը: «Եկեք հեռու մնանք ազգայնամոլությու-նից: Ազգայնամոլությունը թունավորում է բոլորիս»,- հավելել է երգիչը:
Վստահ ենք, շուտով Ռ. Հախվերդյանը նույնպես կարժանանա Ջ. Գասպարյանի «ճակատագրին»…

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 29 (160), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.