Վանաձորում անցկացվում է Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը: 14 մասնակիցներ են պայքարում բարձրագույն խմբի 3 ուղեգրի համար: Մրցաշարը նվիրված է հայկական շախմատի վետերան Արծրուն Սարգսյանի հիշատակին: Խաղացված 9 փուլից հետո աղյու-սակը 7,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: 0,5-ական միավորով հետ է մնում գրոսմայստեր Արա Մինասյանը, ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Կարեն Հ. Գրիգորյանն ունի 6 միավոր:
Արոնյանը չհաջողեց այս անգամ
ՀՀ ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը «Chess Masters» մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր չնվաճեց: Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող որակավորման մրցաշարում նա Վլ. Կրամնիկի հետ հավասար միավորներ հավաքեց, բայց լրացուցիչ «կայծակնային» մրցա-պայքարում զիջեց 1:2 հաշվով, եւ մրցաշարում գրավեց 3-րդ տեղը: Որակավորման մրցաշարում 1-2 տեղերը գրաված շախմատիստները աշխարհի չեմպիոն Վ. Անանդի (Հնդկաստան) եւ Մ. Կառլսենի (Նորվեգիա) հետ կմասնակցեն հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանա-լիք եզրափակիչ փուլին:
Միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը Կուալա Լումպուրում (Մալայզիայ) ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ 133 մասնակիցների մեջ գրավեց 27-րդ տեղը: 7-ական միավորով 1-3-րդ տեղերը բաժանեցին գրոսմայստերներ Ցաո Սանգը (Վիետնամ), Ժոու Վեյքին (Չինաստան) եւ միջազգային վարպետ Սեթուրամանը (Հնդկաստան):
Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվող համալսարանական շախմատիստների աշխարհի ա-ռաջնությունում 4 հնարավորից վաստակել է 2 միավոր: Առաջատարներն են միջազգային վարպետ Խմելնիկերը (Իսրայել), գրոսմայստեր Վան Յուն (Չինաստան) եւ Գունդավան (Մոնղոլիա), ովքեր ունեն 3,5-ական միավոր:
Սյուզին գոտիները չի տալու
WIBF-ի եւ WBO-ի վարկածներով գերթեթեւ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը վերջերս հան-գիստն անցկացրեց Հայաստանում եւ Գերմանիա վերադարձավ նոր լիցքերով ու հաղթանակները շարունակելու վճռականությամբ: Նա Հայաստա-նում եղավ 2-րդ անգամ եւ ընտանիքի անդամների հետ այցի էր եկել հարազատներին: «Առանց հանգստանալու հնարավոր չէ շարունակել աշխատան-քը: Այս տարի էլ որոշեցի այստեղ գալ, թեեւ սովորաբար գերադասում եմ Իսպանիան եւ Կրետե կղզին»,- ասաց նա:
Գերմանուհի Նադյա Ռաուի հետ վերջին մենամարտի ժամանակ գլխին ստացած վնասվածքներն արդեն անցյալում են: Սյուզին պատրաստ է նոր մե-նամարտի: «Առաջիկայում շատ դժվար մենամարտեր են սպասվում, աշխարհ չեմպիոն եմ, 3 գոտիներ ունեմ, բոլորն ուզում են այն վերցնել, ուստի պետք է պատրաստ լինեմ ամենադժվարին մարտերին եւ շատ աշխատեմ»,- ասաց նա:
«Մարդասպան թագուհի» մականունով հայտնի Սյուզին առաջին հայացքից ամենեւին բռնցքամարտիկի նման չէ: Մինչդեռ, աշխարհի 22-ամ-յա չեմպիոնուհին առանց պարտության անցկացրել է ավելի քան 25 մենամարտ: Ի դեպ, բռնցքամարտի թագուհու հայաստանյան այցի ժամանակ նրա մենեջեր գերմանացի Քրիստոֆ Վեշեի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սյուզիի՝ չեմպիոնական գոտու պաշտպանության ա-ռաջիկա մարտերից մեկը Հայաստանում անցկացնելու մասին: «Դեռ հայտնի չէ օրը, սակայն այն պետք է լինի 12 ամսվա ընթացքում»,- ասել է Սյուզին:
Անձնական կյանքում Սյուզի Կենտիկյանը դեռ փոփոխություն չունի: Ասում է՝ հիմա ամբողջովին կենտրոնացած է մարզական կյանքի վրա: Հայրենիքում մշտական բնակության մասին էլ դեռ չի մտածում, սակայն չբացառեց, որ հաջորդ այցը կլինի ավելի երկարաժամկետ:
Ադրբեջանին կատվախոտ է պետք
Վերջին շրջանում ադրբեջանական մամուլի բարձրացրած հիստերիան կապված է Ղազախստանում կայացած սամբոյի միջազգային մրցաշարի հետ, որին մասնակցել եւ 74 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը: Ադրբեջանը վաղուց է փորձում խոչըն-դոտել արցախցի մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին՝ նրանց մեկուսացնելու եւ ճանաչման գործընթացն արգելա-կելու նպատակով: Բայց ապարդյուն:
Օրերս ադրբեջանական կայքերում հայտնվել է «Մերկացված է հայկական զլմ-ների հերթական կեղծարարությունը» բարձրագոչ վերնագրով հա-ղորդագրություն, որում նշված էր, թե Ղազախստանում Ադրբեջանի դեսպանատունը հետաքննություն է անցկացրել եւ Ղազախստանի տուրիզ-մի ու սպորտի նախարարությունից պարզել, որ Ա. Դանիելյանը ներկայացրել է ՀՀ-ն եւ հանդես եկել հայկական դրոշի ներքո: Այս առի-թով Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հաստատում է, որ Ա. Դանիելյանը հանդես է եկել ՀՀ դրոշի ներքո, ներկայացրել է ՀՀ-ն, նաեւ՝ եւս մեկ անգամ հայտարարում, որ Նազարբաեւի մրցաշարում ոսկե մեդալի արժանացած մարզիկը, ով, ի դեպ, այս տարի նվաճել է նաեւ մարտական սամ-բոյի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ծնվել, մեծացել, մարզվել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Հատուկ ադրբեջանական զլմ-ների համար եւս մեկ հիշեցում: 1993թ. ՌԴ Կստովո քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի եւ Իտալիայի Թուրին քաղաքում տեղի ունեցած Եվ-րոպայի առաջնություններում Արցախ-ԼՂՀ-ն մասնակցել է առանձին թիմով եւ, ի պատիվ արցախցի մարզիկների, 14 անգամ բարձրացվել է ԼՂՀ պետական դրոշը»: Արցախցի մարզիկների հաջողությունները շարունակելու են նյարդայնացնել ադրբեջանցիներին:
Ֆուտբոլում դեռ կաղում ենք
Երեւանում կայացավ Եվրոպայի 2012թ. առաջնության Հայաստան-Իռլանդիա խաղը եւ ավարտվեց հայ ֆուտբոլիստների պարտությամբ՝ 0:1 հաշ-վով, չնայած Հայաստանի հավաքականն իր խաղով հնարավորություն ուներ հաղթանակի հասնելու, բայց ինչպես միշտ մեր ֆուտբոլիստները կորցնում էին գոլային պահերը եւ չկարողացան գրավել հակառակորդի դարպասը:
Իսկ հաջորդ` արտագնա խաղում, Մակեդոնիայի հետ մեր հավաքականը խաղաց ոչ-ոքի` 2:2, չնայած մինչեւ խաղի վերջին րոպեները մերոնք հաղթում էր 2:1 հաշվով:
Խ Հ Ո Պ Գ Մ
Իսպանիա 2 2 0 0 4-1 6
Սլովակիա 2 2 0 0 2-0 6
Ռուսաստան 2 1 0 1 2-1 3
Հայաստան 2 0 1 1 2-3 1
Մակեդոնիա 2 0 1 1 2-3 1
Անդորրա 2 0 0 2 1-5 0
Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղում Թբիլիսիում հաղթեց վրաց երիտասարդ-ներին՝ 2:0 հաշվով եւ խմբում գրավեց 4-րդ տեղը: Եվրոպայի առաջնությունների ընթացքում մեր երիտասարդական հավաքականն իր պատմութ-յան մեջ 2-րդ արդյունքը ցույց տվեց: Ավելի հաջող 2002թ. ընտրական մրցաշարում էր հանդես եկել` 10 հանդիպումներում 14 միավոր էր վաստակել: Իսկ արդյունավետությամբ այս մրցաշարում է առաջինը` 18 գոլ, որից 7-ը խփել է 6 խաղի մասնակցած Հենրիխ Մխիթարյանը, ով այս մրցաշարի ռմբարկուների շարքում է:
Խ Հ Ո Պ Գ Մ
Շվեյցարիա 10 6 2 2 15-8 20
Թուրքիա 10 5 1 4 13-11 16
Վրաստան 10 4 3 3 12-9 15
Հայաստան 10 4 1 5 18-19 13
Էստոնիա 10 3 3 4 9-16 12
Իռլանդիա 10 1 4 5 11-15 7
Հանդբոլում` 2-րդը
Վանաձորում ավարտվեց «ՀՀ վարչապետի գավաթ» ձեռքի գնդակի միջազգային 2-րդ մրցաշարը, որի մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Վրաստա-նի եւ Իրանի տղամարդկանց հավաքականները: Հաղթելով բոլոր 3 հանդիպումներում՝ 1-ին տեղը գրավեց եւ վարչապետի գավաթին տիրեց Բելա-ռուսի ընտրանին: Մեր հավաքականը, որի կազմն ուժեղացվել էր ֆրանսահայ հանդբոլիստներով, 4 միավորով ճանաչվեց 2-րդը՝ առաջ անցնելով Իրանի եւ Վրաստանի ազգային թիմերից:
Հիմա էլ` նախարարությունները
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ-2010» ֆուտբոլային մրցաշարի ժա-մանակացույցի վիճակահանությունը: Գավաթի խաղարկության ընթացքում տեղի է ունենալու 36 ֆուտբոլային հանդիպում: Այս մրցաշա-րի նպատակն է նպաստել պետական գերատեսչություններում աշխատող անձանց շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական եւ մարզա-կան աշխատանքների աշխուժացմանը, նրանց ֆիզիկական պատրաստականության բարձրացմանը, ակտիվացնել ֆուտբոլի մասսայականությունը ՀՀ-ի պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում, նպաստել «Արդար խաղ» եւ «Առողջ Հայաստան» սկզբունքների արմատավորմանը:
Մրցաշարին կմասնակցեն կառավարության, պաշտպանության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, առողջապահության, էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության, էկոնոմիկայի, մշակույթի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ԿԳ, սփյուռքի, ֆինանսների, արդարադատության նախարարությունների, դատախազության, կադաստրի պետկոմի եւ ԿԲ ֆուտբոլային թիմերը: Մրցաշարը մեկնարկել է սեպտեմ-բերի 8-ին: Եզրափակիչ խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Մեզանից` 2 փոխչեմպիոն
Մոսկվայում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: ՀՀ-ից մասնակցեցին 14 մարզիկներ՝ 7-ական ըմբշամարտիկներ հունահռո-մեական եւ ազատ ոճերից: Հայ մարզիկները նվաճեցին 2 արծաթե (Յուրի Պատրիկեեւ՝ 120 կգ եւ Արսեն Ջուլֆալակյան՝ 74 կգ) եւ 1 բրոնզե (Ռոման Ամոյան՝ 55 կգ) մեդալներ:
Հայուհիները` մրցանակակիր
Օսլոյում կայացած «Նորվեգիայի գավաթ» կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարին մասնակցեց նաեւ Հայաստանի անփոփոխ չեմպիոն «Քոլեջ» ակումբը:
Հայ ֆուտբոլիստուհիները 64 երկրների թիմերի միջեւ մրցապայքարում գրավեցին 3-րդ տեղը եւ պարգեւատրվեցին բրոնզե մեդալ-ներով ու գավաթով: Կիսաեզրափակչում մեր թիմը զիջեց ապագա չեմպիոններին: «Քոլեջ»-ը 4 օրում 8 խաղ է անցկացրել՝ օրական 2 խաղ:”
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 30 (161), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



