Սեպտեմբերի 8-ը լրագրողների համերաշխության միջազգային օրն էր: Այս օրը նշվում է 1958թ.-ից՝ ի հիշատակ 1943թ. Բուխարեստում նացիստական Գերմանիայի կողմից մահապատժի ենթարկված չեխ լրագրող Յուլիս Ֆուչիկի:
Չնայած այսօր Հայաստանում խոսում են համերաշխության բացակայությունից, բայց գոնե լրագրողական աշխարհում այդ համերաշխութ-յունը հնարավորինս նկատելի է: Անկախ այն հանգամանքից, թե ինչ քաղաքական ճամբարում են գտնվում զլմ-ները: Ու որպեսզի այս մտքի հետ կապված թյուրըմբռնում չլինի, ասեմ, որ եթե զլմ-ները միմյանց հետ հաշտ չեն, ապա դրա պատճառը ոչ թե տարբեր ճամբարներում աշ-խատող լրագրողներն ու խմբագիրներն են, այլ` զլմ-ների պատվիրատուները: Սեփական փորձից եմ ասում: Երբ մի հարցով կամ որպես լրագ-րող կամ որպես խմբագիր դիմում եմ գործընկերներիս, նրանք եթե ստիպված են լինում մերժել, ապա անկեղծորեն խոստովանում են. «Թույլ չեն տա, հետո խնդիրներ կունենանք»: Հասկանում եմ եւ բնավ չեմ նեղանում: Նեղվում եմ:
Ուստի հասկանալի է, թե ինչ կմաղթեմ լրագրողներիս այդ օրվա առիթով: Բայց եւս մեկ ցանկություն կհավելեմ` հայրենանվեր աշխատանք` ա-ռանց ահաբեկումների:
Հարգանքներով`
Գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյան
«Էլիտար» զուգարանն էր պակաս
Գործադիրը երեկվա նիստում քննարկեց մի հարց, որ վերաբերում էր զուգարանների ձեռք բերմանը եւ որոշեց, որ դա կարվի «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցով:
Ըստ էկոնոմիկայի նախարարի, «նախատեսվում է տեղադրել բարձրակարգ զուգարաններ, իսկ նման զուգարաններ արտադրող ընկերությունները տե-ղաբաշխված են հիմնականում եվրոպական երկրներում եւ պետության միջոցները արդյունավետ օգտագործելու համար նպատակահարմար է զուգարան-ների ձեռք բերումը իրականացնել ուղղակի արտադրողից, իսկ դա մրցութային գնման ձեւով դժվար կլինի իրականացնել, ուստի հարկ է իրա-կանացնել մրցակցային բանակցությունների գնման ձեւով»:
Գործադիրը երկրի համար կարեւորագույն ոչ մի հարց բաց չի թողնում: Իսկ զուգարանների խնդիրը լուծելը շա՜տ է անհրաժեշտ. տնտեսական աճ ենք արձանագրել, շատ ուտում ենք, շատ էլ…
Մի խոսքով` թեթեւացած փորով` թեթեւ հարցեր:
Աստղինե Քարամյան
40 տոկոսով ավելացել է սննդի գինը
Հոկտեմբերի 1-ից ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային հիմնադրամը պատրաստվում է Տավուշի եւ Գեղարքունիքի մարզի 11.800 երեխաներին ա-պահովել սննդով: Սնունդը կհատկացվի 1-8-րդ դասարանի աշակերտներին: Ինչպես նշեց Պարենի Համաշխարհային ծրագրի Միջին Արեւելքի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Դալի Բելգասմին` հաշվի են առնվելու երեխաների նախասիրություննե-րը:
Սկզբնական շրջանում այն կլինի ապուրի տեսքով, որը պատրաստվելու է դպրոցում: Ըստ տնօրեն Դալի Բելգասմիի` ծրագրի նվիրատուն Ռուսաս-տանն է, որը արդեն 8 մլն դոլար է փոխանցել Հայաստանին: Իսրայելի կառավարությունը նույնպես օժանդակում է:
ՀՀ կառավարությանը, Հազարամյակների մարտահրավերների ծրագրի շրջանակներում, խնդրել է Պարենի Համաշխարհային ծրագրին օգնություն ցուցաբերել երկրին` հատկապես դպրոցական սնունդ ծրագրի շրջանակներում: Ընդհանրապես, Դալի Բելգասմիի խոսքերով, ճգնաժամի պատճառով սննդի գները 15-ից 40 %-ով բարձրացել են եւ դա իր բացասական ազդեցությունն է ունենում:
«Մարդիկ նույն գումարով հիմա ավելի քիչ սնունդ են գնում, քան նախկինում»,- ասաց նա:
Իսկ Հայաստանում սննդի թանկացումների վերաբերյալ հարցերին նա խոստացավ պատասխանել հաջորդ անգամ:
Փոխհատուցում գազի գնի թանկացումից հետո
Գազի սակագնի ավելացմամբ պայմանավորված` կառավարությունը որոշել է նպաստառու ընտանիքներին լրացուցիչ ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով հատկացնել 367,582,8 հազար դրամ:
Նույն նպատակով կենսաթոշակառուներին լրացուցիչ սոցիալական կենսաթոշակ տրամադրելու նպատակով կհատկացվի 89,021,9 հազար դրամ: Ի դեպ, կեն-սաթոշակառուներին լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ տրամադրելու նպատակով հատկացվել է 2,640,027,3 հազար դրամ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սրանով ամբողջությամբ իրականացվում է մայիսից գազի սակագնի բարձրացման հետեւանքով բնակ-չության խոցելի խավերի ծախսի փոխհատուցումը: Նախ ավելացվել են 104 հազար ընտանիքների սոցիալական նպաստները, իսկ նոյեմբերի 1-ից կենսաթոշակառուները կստանան ավելի բարձր թոշակներ:
Պահանջում են «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները
Օրվա հրամայականն է բանակի նկատմամբ իրականացնել իրապես հասարակական հսկողություն, որը կկանխարգելի զինված ուժերում վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքերը: Այս էին պահանջում «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները: Նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք «Ազգային խորհրդարան»-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության եւ պաշտպանության» հարցերի նոր հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Քննարկմանն անդրադարձ եղավ զինված ուժերում վերջին շաբաթներում կատարված ողբերգական դեպքերին ու հայ-ադրբեջանական սահմանային դիր-քերում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաեւ` վերջին 2 ամսում Արցախի եւ անգամ ՀՀ-ի տարածքով թռչող անօդաչու ադրբե-ջանական սարքերի առկայությանը:
Հանձնաժողովի անդամներից մի քանիսի կարծիքով` հայկական բանակում տիրող բարոյահոգեբանական իրավիճակի առողջացման համար անհրաժեշտ է իշխանափոխություն, իսկ քաղաքագետ Իգոր Մուրադյանը նույնիսկ առաջարկեց պահանջել Պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի ղեկավարության հրաժարականը:
«Սարդարապատ» շարժման հիմնադիր-անդամ Ժիրայր Սեֆիլյանն իր խոսքում նշեց, որ հայկական բանակը դարձել է միայն աղքատների որդինե-րի ծառայության վայր: «Սոցիալական անարդարությունն է վերքերի վերքը: Մինչեւ այն ժամանակ, երբ բանակի կամ զորամասի հրամանատարութ-յունն ապրում է հղփացած կյանքով եւ ժողովրդի զգալի մասի համար ընտանիքներում օրվա հացը խնդիր է, բանակ չի կարող դառնալ»,- ընդգծեց նա: Իսկ շարժման անդամ Տիգրան Խզմալյանն էլ ասաց. «Մենք կարծում ենք, որ հայոց բանակի հրամանակազմի համար սովորական փոխադրամիջոց դարձած ջիպերով պատերազմի պատրաստ չենք»:
Ինչ վերաբերում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերին, ապա «Ազգային խորհրդարան»-ի անդամների կարծիքով` դրանք իսրայելական արտադ-րության են եւ հայկական կողմից դրանք ոչնչացնելու փորձերն անհաջող են եղել: «Իրավիճակն իսկապես բարդ է եւ մտահոգիչ. եթե այդ ա-նօդաչու սարքերը կատարում են հետախուզական խնդիրներ, ապա նրանք շատ հեշտ կարող են օժտված լինել ռումբերով: Դա մի իրավիճակ է ստեղ-ծում, որի լույսի ներքո շատ բան է փոխվելու տարածաշրջանում»,- նշել է Տ. Խզմալյանը:
Քննարկման ժամանակ լրագրողներից մեկի այն մտահոգությունը, թե բացեիբաց խոսելով ռազմական խնդիրների մասին, արդյոք չե՞նք վտան-գում մեր ազգային անվտանգությունը, Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ թշնամին թե այդ թռչող սարքերի, թե այլ միջոցներով մեզնից ավելին գիտի, ու արդեն այդ ամենը ռազմական գաղտնիք չէ:
Մեկնարկում է փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հնարավորությունների զարգացման ծրագիրը
ՀՀ-ում մեկնարկում է փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հնարավորությունների զարգացման ծրագիրը, որը կիրականացվի նորվեգական «Norsk Energi» եւ հայկական «Հիդրոէներգետիկա» ընկերութունների սերտ համագործակցության ներքո: Ծրագրի իրագործմանն ակտիվ մասնակցություն է ցուցա-բերում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, էներգետիկայի ու բնական պաշարների, բնապահպանության նախարարությունները, «Էներգիայի վերականգման ծրագիրը», ԵՊՃՀ-ն:
Ինչպես նկատեց «Gaukdal Consult» ընկերության նախագահ Էն Էլեն Հելսեթը, ծրագիրը կիրագործվի 4 ամսում, իսկ ֆինանսավորումը, որի մեծամասնությունը կտրամադրի Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը, կկազմի 180 հազ. եվրո: Ֆինանսավորման մի մասն էլ ընկնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վրա, սակայն, թե որքան է կազմում այդ գումարը, Հելսեթը չի ցանկացել նշել:
Ծրագրի իրագործման հայ-գերմանական ֆոնդի ղեկավար Գեւորգ Թումանյանի խոսքով, փոքր ՀԷԿ-ի ֆինանսավորման ծրագիրը սկսվել է 2006թ.-ին: Առաջին փուլում ծրագրի գործընկերներն են եղել 6 կոմերցիոն բանկեր, այս` երկրորդ փուլում, կմասնակցեն 16 բանկեր, որոնք փոքր ՀԷԿ-երին տրամադրում են 12% տոկոսադրույքով, 12 տարի մարման ժամկետով, որից 2 տարին արտոնյալ: Տոկոսադրույքները տրամադրվում են բացառա-պես դրամով:
Ինչպես նկատեց էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրությունից միայն 5%-ն է ընկնում փոքր ՀԷԿ-երին: Այս ոլորտում առաջընթաց է նկատվում, եւ վերջին 5 տարվա ընթացքում փոքր ՀԷԿ-երի միջոցով է-ներգիայի արտադրությունը կրկնապատկվել է: Նախարարության կանխատեսումների համաձայն, մինչեւ 2020թ. փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրած էներգիայի ծավալը ընդհանուր ներքին պահանջարկի 10%-ին կհասնի:
Իր հերթին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ողջունելով ծրագրի մեկնարկը նշեց, որ այն կնպաստի հիդրոէներգետիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների ուսուցմանը, իսկ այդ մասնագետների կարիքը Հայաստանում մեծ է: Լավա-գույն ուսանողները ծրագրի շրջանակներում կկարողանան պրակտիկա անցնել ու աշխատանք ձեռք բերել:
3 հազար ուսուցիչ գործազուրկ չդարձավ
Այս ուսումնական տարում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սոցիալական մեծ ձեռքբերում է համարում այն, որ չնայած հանրակրթական դպրոցնե-րում աշակերտների թիվը նվազել է, սակայն ուսուցիչները չեն կրճատվել: «Կառավարությանը հաջողվեց խուսափել զանգվածային կրճատումնե-րից: Սա ամենամեծ ձեռքբերումն է սոցիալական ոլորտում, որի մասին ուզում եմ բարձրաձայնել»,- ասել է նախարարը, ապա մանրամասնեց, եթե հարցին մոտենային զուտ նորմատիվային տեսանկյունից, ապա 3000 ուսուցիչ գործազուրկ էր դառնալու:
Ձեռքբերումներից մեկն էլ Աշոտյանը համարում է դասագրքային պարտավորությունների կատարումը: Ընդամենը ավագ դպրոցի մի գիրք է փոքր տպաքանակով հրատարակվել: «1-ից 4-րդ դասարանների դասագրքերն անվճար են եւ ապահովվում են պետության կողմից բոլոր աշակերտերի հա-մար: Տարրական դպրոցներում աշակերտներին դասագրքերով ապահովումը պետության պարտավորությունն է, եւ այդ դասագրքերը անվճար են»,- նույն միտքը տարբեր ձեւակերպումներով կրկնեց նախարարը, հույս ունենալով, որ կհասնի ճիշտ լսարանին: «Եթե կլինեն դպրոցներ, որտեղ այդ գրքերի համար կփորձեն գանձել գումարներ, ապա այդ տնօրենները խստագույնս կպատժվեն»,- սպառնաց գերատեսչության ղեկավարը:
Այս ուսումնական տարում ոչ մի 11-րդ դասարանցի չի ավարտի դպրոցը,
իսկ ընդունելության քննություններ կլինեն
Այս ուսումնական տարում ընդունելության քննություններ լինելու են, չնայած այն հանգամանքին, որ դպրոցները շրջանավարտ չեն ու-նենալու ու ՀՀ-ում վերջին զանգ չի հնչելու: Այսօրվա ասուլիսում այս մասին հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ընդգծելով, որ ոչ մի ավագ դպրոց այս տարի շրջանավարտ չի ունենալու, այստեղ թռիչքներն արգելվում են:
«Էքստեռն գոյություն ունի տարրական ու միջին դպրոցում` այսինքն 1-ից 9-րդ դասարաններում: Ավագ դասարաններում այս տարի ոչ մի 11-րդ դասարանցի դպրոց չի ավարտելու, 2006թ.-ից մենք ունենք 12-ամյա հանրակրթություն եւ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ համակարգը կայանա: Եթե մենք այս տարի թույլատրենք թռիչքներ, ապա ավագ դպրոցը չի կայանա ու բացարձակապես չի ծառայի նպատակին»,- պարզա-բանեց նախարարը, ավելացնելով, որ շրջանավարտ չի ունենա ոչ մի նորարարական, մասնավոր, էքսպերիմենտալ ու այլ դպրոցներ:
«Պատահական չեմ ասում այս բառերը»,- ընդգծել է Աշոտյանը, ապա հավելեց, որ անկախ թե ով է տնօրենը` նախարարի բարեկամն է, ծանոթը, գործընկե-րը, թե մի մարդ, ով մտնում ու դուրս է գալիս իր աշխատասենյակը: Հակառակ դեպքում բոլորը կպատաժվեն` անկախ ունեցած վաստակից, քաղաքական պատկա-նելությունից: «Մենք պետք է սովորենք, որ դպրոցում գոնե մինիմալ բարեկրթության եւ օրինապահության մշակույթ սահմանվի»,- ա-սել է Աշոտյանը:
Այս դեպքում ո՞ւմ համար են ընդունելության քննություները: «Բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ»,- նշել է նախարարը` նշելով հնարավոր թիրախային խմբերը` զորացրվածներ, քոլեջների եւ ուսումնարանների շրջանավարտներ, մե-ծահասակ մարդիկ: «Մեր քաղաքականությունն այդ ոլորտում շատ պարզ է: Բուհ ընդունվելը պետք է լինի շատ-շատ հեշտ, իսկ ավարտելը շատ դժվար: Մենք նախորդ տարիներին հակառակ պատկերն ենք ունեցել»,- հայտարարել է նախարարը:
Կստեղծվի եւս 40-44 ավագ դպրոց
Ավագ դպրոցներում թերհավաք չկա: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ապա ավելացրել, որ ավագ դպրոց-ներ կան, որոնցում բացվել էն 15-17 10-րդ դասարաններ: «Բավականին մեծ թիվ է սա»,- նկատել է նախարարը: Ներկայումս հանրապետության տարած-քում գործում է 91 ավագ դպրոց, սակայն դրանց ձեւավորման գործընթացը չի ավարտվել: Աշխատանքների ավարտի ժամկետը 2011թ.-ն է, ավագ դպրոցների թվի ակնկալվող ավելացումը` 40-44-ը:
«Ավագ դպրոցները մրցակցության մեջ են գտնվում քոլեջների ու ուսումնարանների հետ, նրանք պայքարում են միեւնույն ուսանողի ու միեւնույն աշակերտի համար»,- ասաց Աշոտյանը:
Ի դեպ, նախարարն այսօր հայտարարեց, որ անկախ այն բանից, թե ինչ բուհ են ընդունվելու շրջանավարտները` մասնավոր, թե պետական, պետք է ըն-դունելության քննությունը հանձնեն միասնական համակարգով: Սա առայժմ օրինագիծ է, ԱԺ նստաշրջանի մեկնարկից հետո կդրվի քննարկման: «Հուսով եմ օրինագիծը կընդունվի մինչեւ այս տարեվերջ, ու 2011թ. դիմորդները` անկախ այն բանից, թե որ բուհ են դիմելու, պետք է հանձնեն միասնական ընդունելության քննություններ, որպեսզի դառնան ուսանող»,- բացատրել է Աշոտյանը: Ըստ ոլորտի պատասխանատուի, դա եւս մի քայլ է ուղղված պետական ու մասնավոր բուհերի իրավահավասարության ստեղծմանը: «Առաջինը հիշում եք, վճարովի համակարգից տարկետ-ման իրավունքի վերացումն էր»,- նշեց նախարարը:
Ստուգիչ-պատժիչ-մահակային. Սա ԿԳՆ իմիջն է
Հապաղելն անհնար է
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լսել է, որ վերջին 1 տարվա ընթացքում իր ղեկավարած գերատեսչությունը «ստուգիչ-պատժիչ-մահակային» իմիջ է ձեռք բերել: Նախարարը հայտարարել է, որ ստուգումներ եղել են ու դեռ կլինեն, ավելին, գնալով դրանք հաճախակի կդառնան, իսկ խախտում թույլ տվածները պետք է պատրաստ լինեն պատժի:
Տարին 2 անգամ ստուգումների համար պետք է դռները բացեն մասնավոր բուհերը: Հունվար-փետրվարին ակնկալվող ստուգումների արդյունքնե-րի մասին նախարարը մոտավոր պատկերացում ունի, ենթադրում է, որ լիցենզիաներից էլի հաստատություններ կզրկվեն: Լիցենզավորման գործընթացը շատ մատչելի է, դրանից կես քայլ շեղվողները անպայման պատժվելու են: Սա նախարարի զգուշացումն է: Ինչ վերաբերում է վեր-ջերս լիցենզիաներից զրկվելու պատճառով հաստատություններից դուրս մնացած 2200 ուսանողներին, ապա նախարարն ասաց, որ 100-ը դի-մել են նախարարությանը ուսումը շարունակելու համար, 100-ը` այդ բուհերի ղեկավարությանը: Առջեւում դեռ մեկ շաբաթ կա, բայց նախա-րարի համար մի բան հստակ է. «Արդեն ակնհայտ է, որ 2200 հոգուց բուհական համակարգը չի հավաքագրի կեսը: Սա գալիս է ապացուցելու, որ մեր քաղաքականությունը ճիշտ է, նման բուհերում ուղղակի ձևակերպված են մարդիկ, կրթական գործընթաց կամ չկա, կամ էլ կա` շատ թույլ ուժգնութ-յամբ է: Այս քաղաքականությունը շարունակվելու է»:
Չնայած լիցենզիաների կասեցմանը, այս պահին հանրապետությունում գործում է 47 մասնավոր բուհ: «Ակնհայտ է, որ մենք երկրում չու-նենք նման գիտամանակավարժական պոտենցիալ 47 մասնավոր եւ 19 պետական բուհ սպասարկելու համար, եւ չունենք այդքան ժողովրդագրական ռե-սուրսներ»,- այս վերլուծությունը ներկայացրեց նախարարը:
Ոլորտի պատասխանատուի խոսքով, ստուգումներ դեռեւս լինելու են մարզպետարանների համապատասխան վարչություններում, հատուկ դպրոց-ներում: Հիմա որոշման նախագիծ է շրջանառվում մեջ թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման ու Փոքր Մհեր կրթահամալիրի վերամիավորման մա-սին:
«Հատուկ դպրոցների համակարգում շատ շուտով կլսեք կադրային փոփոխությունների մասին»,- հայտնել է Աշոտյանը, ապա խոստացավ հստակ ստու-գումներից հետո հստակ տվյալներ տալ, թե ում ինչի համար են ազատել աշխատանքից: «Ես հասկանում եմ, որ նախարարության վերջին տարում ձեւավորված իմիջը` ստուգող-պատժիչ-մահակային գործունեություն իրականացնող մարմնի իմիջ է, բայց կարծում եմ, որ սա է անհրաժեշ-տությունը մեր կրթական համակարգի: Հապաղել այլեւս հնարավոր չէ»,- ասաց նախարարը, նշելով, որ զանգվածային ստուգումներ են լինելու նաեւ հանրակրթական դպրոցներում` հատկապես առաջին դասարանցիների ընդունելության հետ կապված: Եթե պարզվի, որ աշակերտները 5 տարեկանում են ընդունվել դպրոց, 6-ի փոխարեն, ինչպես սահմանում է օրենքը, ապա պատիժը չի ուշանա:
«Այդ ստուգումների արդյունքում խախտում թույլ տված տնօրեններն անմիջապես պատժի են ենթարկվելու: Նախարարության ենթակայության ներքո գտնող դպրոցների դեպքում միանգամից ես եմ ստորագրելու հեռացման հրամանը, մարզպետարանների ու քաղաքապետարանի ենթակա-յության ներքո գործող դպրոցների դեպքում ներկայացնելու ենք տույժի»,- ասել է նա: Նախորդ տարի ստուգումների արդյունքում 2 տնօ-րեն ազատվել է աշխատանքից, եւս 4-ը ներկայացվել են ազատման, մի քանի տասնյակ տնօրեններ էլ ստացել են խիստ նկատողություն: «Դա նշանա-կում է, որ ստուգման ընթացքում մի հատ էլ խիստ նկատողություն եւ իրենք ուղղակի չեն աշխատելու` Աշատանքային օրենսգրքի համապա-տասխան»,- զգուշացրեց Աշոտյանը:
ՀԴՄ-ներ դպրոցներո՞ւմ
Շիրակի մարզում ավարտվեցին մանկավարժների ամենամյա օգոստոսյան համաժողովները: Ուսուցիչներն ու տնօրեն-փոխտնօրենները ծանոթա-ցել են ուսումնական նոր տարվա նորամուծություններին, օրենսդրական ու ենթաօրենսդրական փոփոխություններին: Այս տարի փոփոխութ-յուններն ու ասելիքը անհամեմատ շատ է եղել. փոխվել է տնօրենի ընտրության կարգը, դպրոցի կառավարման խորհրդի թվի փոփոխություն է տեղի ունեցել: Փոխվել են նաեւ գործառույթներ:
Այսուհետ տնօրենին կվերապահվի հավելյալ եկամուտներ ապահովելու գործառույթ եւ այդ եկամուտներից մասնաբաժին պետք է հատկացնի նաեւ պետությանը: Այլ կերպ ասած՝ դպրոցը դառնում է հարկատու, տեղադրում է ՀԴՄ ու վճարում է կատարում պետությանը:
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Միջազգային եվրոպական շարժում
կազմակերպության պատվիրակությանը
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության պատվիրակությանը` փոխնախագահ, Բելգիայի պետնախա-րար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմի գլխավորությամբ: ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Միջազգային եվրոպական շարժման ներդրումը եվրոպա-կան արժեքների տարածման եւ միասնական Եվրոպայի ստեղծման գործում` նշելով, որ կազմակերպությունը կեսդարյա գործունեության ընթաց-քում արժեքավոր եւ լուրջ փորձ է կուտակել:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ` նշելով, որ այն մեծ ներուժ է պարունակում ինչպես ներառված երկրների եւ ԵՄ միջեւ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հա-մար:
Շարլ-Ֆերդինանդ Նոթոմը տեղեկացրել է հաջորդ տարի Երեւանում Եվրոպական շարժման համաժողովը անցկացնելու մտադրության մասին, եւ հայցել Հայաստանի իշխանությունների աջակցությունը համաժողովի կազմակերպման հարցում:
Հանդիպման վերջում կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին ու դրանց լուծման ուղիներին:
Նշենք, որ Եվրոպական շարժումը բազմակուսակցական, քաղաքական եւ մշակութային ուղղվածություն ունեցող միջազգային հասարակական կազմա-կերպություն է: Շարժումը հիմադրվել է 1948թ. Հաագայում, հանդես է գալիս որպես եվրոպամետ հասարակական կազմակերպությունների հարթակ: Հիմնադիր համաժողովը նախագահել է Ուինսթոն Չերչիլը: Սկզբնական շրջանում շարժումը եղել է շատ ազդեցիկ կառույց, որի նախագահներ են եղել Ռոբերտ Շումանը, Վալտեր Հալշտայնը, Վալերի Ժիսկար դ’Էստենը, Մարիո Սոարեշը եւ այլ ակնառու եվրոպական քաղաքական գործիչներ: Ներկայիս նախագահը Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Փաթ Քոկսն է: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Բրյու-սելում:
Կայացավ «Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի
հայաստանյան նախընտրական փուլի եզրափակիչը
Ժյուրիի ու հեռուստադիտողի քվեարկության արդյունքում (50×50 հարաբերակցությամբ) «Մանկական Եվրատեսիլ-2010»-ում Հայաստանը ներկայացնելու է 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մայրիկ» երգով: Հիշեցնենք, որ Վլադիմիրը «Մանկական Նովոյա Վոլնա-2010» ե-րիտասարդ կատարողների միջազգային մրցույթում 8-12 տարիքային խմբում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը:
«Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու ցանկություն է ունեցել 31 հոգի, սակայն նա-խընտարական առաջին փուլի շեմը հաղթահարել է միայն 25-ը: Սեպտեմբերի 2-3-ին տեղի ունեցած կիսաեզափակիչների արդյունքում 25 երգից ժյուրին ընտրել էր 15-ին, իսկ շաբաթ օրը կայացած կիսաեզրափակիչում ընտրվել էին լավագույն 10 երգերը: Եվ ահա հենց այս 10 եր-գից էլ ընտրվել է Վ. Արզումանյանի «Մայրիկ»-ը:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է 2003թ.-ից: Մրցույթին մասնակցում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ.-ին. «Արեւիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ.-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց կրկին 2-րդ հորիզոնականը:
Կերպարվեստի գործիչների 2-օրյա համահայկական համաժողով` Երեւանում
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երեւանում կայացավ «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» խորագիրը կրող կերպարվեստի գործիչների 2-օրյա համահայկական համաժողովը: Համաժողովին մասնակցել են 158 արվեստագետ Ամերիկայի Միացյալ Նահանգնե-րից, Իտալիայից, Իրանից, Իրաքից, Լիբանանից, Կանադայից, Մակեդոնիայի Հանրապետությունից, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդների Թագավորությունից, Չեխիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Ար-ցախից եւ Հայաստանից:
Համաժողովը կազմակերպվել է ներկայացուցչական սկզբունքով ըստ տարածաշրջանների երկրների: Նպատակն էր` վեր հանել բնագավառի արդի խնդիր-ները, երիտասարդ ստեղծագործողների կրթական հարցերը, քննարկել կերպարվեստի գիտական ուսումնասիրության եւ ժառանգության պահպանման, մնայուն արժեքների թվայնացման հնարավորությունները, հայ կերպարվեստի զարգացման հեռանկարները, այդ ոլորտում Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիները եւ ստեղծել համահայկական մասնագիտական ընկերակցություն:
Համաժողովի մասնակիցները այցելել են Հայոց Ցեղասպանության թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան, այնուհետեւ մասնակցել են «Հայաստան-Սփյուռք» կերպարվեստի գործիչների ցուցահանդեսի:
Համաժողովը տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության մասնաշենքում: Համաժողովի մասնակիցները այ-ցելել են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից կազմակերպվել է ընդունե-լություն:
«Երբ երկիրն ունի այսպիսի խորը ավանդույթներ, նշանակում է`
հայ մարդու բնույթը հանդուրժողական է, մեծահոգի»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին, ով Հայաստան էր ժամանել «Կարոտ» միջազ-գային հայկական երրորդ փառատոնի շրջանակներում: Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջունելով անվանի հյուրին` Հանրապե-տության ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օժանդակում են հայկական մշակույթի զարգացմանը: Իսկ Ժ. Դե-պարդիեի մասնակցությունը մեր մշակութային միջոցառումներին, նախագահի խոսքով, ինքնին մեծ օժանդակություն է հայկական մշա-կույթին:
«Ընդհանրապես, հայերս շատ հուզական ժողովուրդ ենք, մեզ համարում ենք մշակութասեր ժողովուրդ եւ համարում ենք, որ մեր ազգային ինքնության հիմքը հենց մշակույթն է: Այդ հիմքից, արմատներից մենք մշտապես ազդակներ ենք ստանում եւ այդ ազդակներով կարողա-նում ենք ապահովել մեր հարատեւությունը»,- ասել է նախագահ Սարգսյանը, ընդգծելով, թե Հայաստանում շատ քիչ մարդիկ կլինեն, որ չճանա-չեն աշխարհահռչակ Ժ. Դեպարդիեին:
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանը նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, թե ճանաչում է, նույնիսկ կարող է ասել` շատ լավ է ճանա-չում ցեղասպանությունից փրկված այն հայերին եւ նրանց զավակներին, ովքեր ապրում են Ֆրանսիայում. «Ես նույնպես շատ հպարտ եմ եւ շնորհակալ, որ գտնվում եմ այստեղ` Հայաստանում: Այստեղ ես ինձ ուղղակի հայ եմ զգում: Տարիների ընթացքում հասցրել եմ ճանաչել Ֆրանսիայում ապրող բազմաթիվ հայերի, ովքեր 1915թ. ցեղասպանությունից հետո իրենց մշակույթի եւ գոյատեւման ունակության շնորհիվ, կարողացան ապրել եւ վերակառուցել իրենց կյանքը: Ես ճանաչում եմ ֆրանսահայ համայնքի բոլոր զավակներին եւ զավակների զա-վակներին: Նրանք ռեժիսոր, բեմադրիչներ են, ինչպես Անրի Վերնոյը, նրանք նկարիչներ են, ինչպես Ժանսեմը, երգիչներ, կոմպոզիտոր-ներ են, ինչպես Շառլ Ազնավուրը: Այդ իսկ պատճառով, սիրով պատասխանեցի Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի հրավերին` տեսնե-լով նաեւ ձեր երկրի պատկերները: Երբ երկիրն ունի այսպիսի խորը ավանդույթներ եւ այսպիսի հետաքրքիր աշխարհագրություն, նշանա-կում է, որ հայ մարդու բնույթը հանդուրժողական է, մեծահոգի եւ շատ հարուստ»:
Վարչապետը եղել է Դսեղում, թումանյանական տրամադրությունների ներքո
Կիրակի, սեպտեմբերի 5-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհանես Թումանյանի ծննդավայր Դսեղ` մասնակցելու այնտեղ անցկացվող «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին: Այս մասին տե-ղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Կառավարության ղեկավարը բացման հանդիսավոր արարողությունից հետո շրջել է համայնքում, այցելել է գյուղի դպրոցը: Տիգրան Սարգս-յանը կարճատեւ խորհրդակցություն է անցկացրել կրթօջախի աշխատակիցների եւ մարզպետի մասնակցությամբ, որտեղ առաջ են քաշվել դպրոցի մասնաշենքի վերանորոգման, ներհամայնքային` դեպի դպրոց տանող ճանապարհի վերականգման խնդիրները: Խորհրդակցության ավարտին դպրոցի կոլեկտիվը «Դսեղ» գիրքը` որպես խորհրդանշական նվեր, հանձնել է վարչապետին: Գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան այցելությունից հետո Տ. Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին` մասնավորապես նշելով. «Մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը հրավիրել այս միջոցառման վրա եւ, իհարկե ցանկալի է, որպեսզի բոլոր ծնողները իրենց երեխաների հետ մասնակցեն այս հիասքանչ միջոցառմանը, որը միջազգային կարգավիճակ ունի: Փառատոնը բնականաբար հնա-րավորություն է տալու նաեւ պրոպագանդել Թումանյանին, աշխարհին ներկայացնել մեր մեծատաղանդ գրողին»: Վարչապետը Դսեղ է գնացել կնոջ եւ որդիների ուղեկցությամբ, որոնց հետ էլ մասնակցել է տիկնիկային փառատոնի ընթացքում կազմակերպված միջոցառումներին: Նշենք, որ «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը անց է կացվում Դսեղ գյուղում սեպտեմբերի 5-11-ը:
Թեղուտցիների «համբերության բաժակը լցվել է»
Վերջերս կրկին աշխուժացել էր Թեղուտի պաշտպանության խումբը, քանի որ այս հարցում դեռ վտանգը մնում է: Ռուսական ՎՏԲ բանկը պատրաստ-վում է այս տարի ACP ընկերությանը տրամադրել խոստացված շուրջ 300 մլն. դոլար վարկը` Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով: Մինչեւ օրս վարկի մի փոքր մասն է միայն տրամադրվել, իսկ հիմնական գումարի տրամադրումն առ այսօր ձգձգվում է ֆինանսական ճգնաժամի եւ Թեղուտի պաշտպանության խմբի գործադրած ջանքերի շնորհիվ:
Չնայած Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի օրինականությունը վիճարկվում է ՀՀ դատական ատյաններում եւ ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեում` ՎՏԲ-ն պատրաստակամություն է հայտնել ACP-ին հատկացնել նաեւ վարկի մնացած մասը, եթե հանքարդյունաբերական նախագիծը համապատասխանեցվի բանկի մշակած բնապահպանական չափորոշիչներին:
Թեղուտի պաշտպանության խումբը հայտարարել է. «Մենք պահանջում ենք ՎՏԲ-ից.
– կասեցնել Թեղուտի հակաէկոլոգիական եւ անօրինական ծրագրի ֆինանսավորումը,
– հանրայնացնել իր բնապահպանական չափորոշիչները եւ դրանք մշակողների անունները,
– վերջ տալ հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունքին, հարգել եւ ի կատար ածել հաշվետվության եւ թափանցիկության սկզբունք-ները: Պահանջում ենք հստակ պատասխան էկոլոգիական եւ իրավապաշտպան կազմակերպությունների նամակներին:
Խումբը շարունակելու է իր անզիջում պայքարը: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է եւ հաջորդ քայլը քաղաքացիական անհնազան-դությունն է»,- ասված է հայտարարության մեջ:
Պատժաչափն ավելացավ. Մանկապիղծ ուսուցիչը ազատազրկման մեջ կմնա 3 տարով
Վերաքննիչ քրեական դատարանը վերջերս մասնակիորեն բավարարել է Նուբարաշենի թիվ 11 դպրոցի նախկին սան Հասմիկ Սինանյանի բողոքը եւ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի պատժաչափն ավելացրել է 1 տարով: Այսպիսով, ըստ կայացրած որոշման, Լ. Ավագյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման:
Հիշեցնենք, որ Նուբարաշենի համար 11 հատուկ դպրոցի 2 նախկին սաները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճի-ռը, որով նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լ. Ավագյանը անչափահասների նկատմամաբ անառակաբարո գործողությունների համար դատապարտվել էր 2 տարի ազատազրկման:
Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը հնարավոր է բողոքարկել Վճռաբեկ դատարանում:Կայացած դատական նիստում բողոք ներկայացրած Հ. Սինան-յանը հայտարարել էր, որ Լ. Ավագյանը արժանի է ցմահ ազատազրկման:
Տնտեսություն
ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթա-կան նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը խորհրդի անդամներին է ներկայացրել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատ-վածի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» փաստաթուղթը Ասիական զարգացման բանկի ու ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կայքերում hրապարակելու մասին: Փաստաթղթի վերաբերյալ հնչեցված առաջարկություններն ու դիտողությունները ներառելուց հետո, այն կներկայացվի հանրային քննարկման:
Ըստ օրակարգի, հաստատվել է նաեւ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2010թ. պահպանման ծախսերի նախահաշիվը
* * *
Վերջերս Ներսես Երիցյանը մասնակցել է Ուրումչիում (ՉԺՀ) կայացած Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության գործարարության զարգացման (CAREC) 9-րդ համաժողովին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը 5-օրյա աշխատանքային այցով էր եղել Ճինաստանում: 9-րդ համաժողովը կազմա-կերպվել էր Ասիական զարգացման բանկի (ADB) կողմից, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական համագործակցության (CAREC) գործարարութ-յան զարգացման համար:
Համաժողովի նպատակն էր` խրախուսել օտարերկրյա ուղղակի ներդրումները ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում, ինչպես նաեւ Կենտրո-նական Ասիայի տարածաշրջանի երկրներում մասնավոր եւ պետական ձեռնարկությունների միջեւ համագործակցության խթանումը:
Ազգային գիտական լաբորատորիան` տարածաշրջանային գերազանցության կենտրո՞ն
ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումն իրականացնելու եւ գիտական հետազոտությունների արդ-յունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2009թ. մայիսի 20-ի «Փորձագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» որոշ-մամբ ստեղծված Միջազգային փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա մշակված ինստիտուտի զարգացման ուղղությունների վերաբերյալ զեկույցին:
Ինստիտուտի հեռանկարային զարգացումն ապահովելու, կառավարման բարեփոխում իրականացնելու եւ գիտական հետազոտությունների արդյու-նավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն իր հաջորդ որոշմամբ տվյալ կազմակերպությունը վերանվանել է «Ա. Ի. Ալիխան-յանի անվան Ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապե-րի բաժնից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ գործող միջազգային փորձագիտական հանձնաժողովին, որին անդամակցում են տարբեր երկրների աշխարհահռչակ գիտնականներ եւ մասնագետներ եւ որը մեծ ջանք ներդրեց իր աշխատանքը հաջողությամբ կատարելու համար: Առաջիկայում եւս մեր կարևորագույն ծրագրերի քննարկման փու-լում խորհուրդ ենք հարցնելու անվանի գիտնականներից, որոնց մասնագիտական եզրակացությունները ճանաչում կունենան ամբողջ աշխար-հում: Այնուհետեւ վարչապետը նշել է, որ չնայած ծրագիրն ունի նաեւ ընդդիմախոսներ, սակայն հեղինակավոր հանձնաժողովը չի կասկածում, որ հետևողական լինելու դեպքում Ազգային գիտական լաբորատորիան իրոք կդառնա տարածաշրջանային գերազանցության կենտրոն:
Գերմանական Deutsche Welle-ի զրույցը ախալքալակցի Հակոբ Խանոյանի հետ
Գերմանական «Deutsche Welle»-ն անդրադարձել է Ջավախքի խնդիրներին` տարածաշրջանը ռուսական զորքերի լքելուց հետո կոնտեքստում: Նշենք, որ ռուսական զորքերը Ախալքալակը լքել են 5 տարի առաջ, սակայն այդ օրվանից այս կողմ վրաց իշխանությունները իրենց խոստու-մը` ավելի քան հազար անգործ մնացածներին ապահովել աշխատանքով, չեն շտապում կատարել: Մասնավորապես, ռուսական բազայի նախկին աշխատակիցնե-րին խոստացվել էր, որ նրանք աշխատանք կստանան ազգային բանակում, սակայն խոստումն այդպես էլ չկատարվեց:
Պարբերականը հղում է անում Ախալքալակի բնակիչ Հակոբ Խանոյանին, որն էլ պատմել է վերոնշյալի մասին եւ նշել, թե նախկին աշխատակից-ներից մոտ 30-ին է հաջողվել տեղավորվել աշխատանքի, իսկ շատերը պարզապես հեռացել են հայրենի քաղաքից: Վրաց իշխանությունները, ըստ Հ. Խանոյանի, չեն շկատարել մեկ այլ խոստում եւս` բանակի համար ախալքալակցիներից գնել կարտոֆիլ եւ այլ գյուղմթերք:
Բացի այս, ախալքալակցիները քաղաքական դրդապատճառներով խտրականության զոհ են դարձել, քանի որ շատերի համար կենսաթոշակ կամ նպաստ ստանա-լու գործընթացը բարդ է ու գրեթե անհնարին` վրաց իշխանությունները հորդորում են այս հարցերը լուծելու համար դիմել «օկուպանտ-ներին, որոնց մոտ աշխատել են եւ թող նրանք էլ թոշակ կամ նպաստ վճարեն»:
Մի խոսքով, Ջավախքի ազգաբնակչության հույսը ՌԴ-ում կամ ՀՀ-ում բնակվող բարեկամներն են:
Ի դեպ, Հ. Խանումյանից բացի, գրում է պարբերականը, որեւէ այլ տղամարդ, որ ներկա է եղել խոսակցությանը, չի ցանկացել ներկայանալ` վա-խենալով, թե հարազատ-բարեկամները դրա պատճառով կզրկվեն աշխատանքից:
Հաջորդիվ «Deutsche Welle»-ն ներկայացնում է Վրաստանի փոարտգործնապարար Ալեքսանդր Նալբանդովի մեկնաբանությունը վերը նշված խնդիր-ների կապակցությամբ:
Վերջինը շեշտում է, թե խնդիրներ, որոնք առկա են հայաբնակ Ջավախքում, կան Վրաստանի բոլոր շրջաններում: Սրան ի պատասխան ջավախահայերը նշում են, որ ի տարբերություն վրացիների, իրենք ունեն մայրենի լեզուն եւ պատմությունը ուսումնասիրելու խնդիրներ եւ այլն:
Նարան ընդգծում են, որ վրաց իշխանությունները չեն շտապում լուծել իրենց խնդիրները եւ նույնիսկ խոչընդոտում որոշ հարցե-րում` օրինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին արգելված է մուտքը Վրաստան:
Վերջում պարբերականը գրում է` Ջավախքում ակնհայտ են նաեւ դրական փոփոխությունները, օրինակ` «ճանապարհներն են վերանորոգվում եւ Ա-խալքալակի հայկական եկեղեցում ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Եվ, ինչպես ասում են, կոռուպցիան է լքել տարածաշրջանը…»:
Հայաստանը 3-4 ամսվա ցորենի պաշար ունի
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ-ն 3-4 ամսվա ցորենի պաշար ունի: Ըստ նրա, ոլոր-տում մենաշնորհ չկա: 6-7 կազմակերպության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նրանք նշել են, որ իրենք ընկերներ են, սակայն իրենց միջեւ առկա է ուժեղ մրցակցություն, ինչն էլ նախարարին հիմք է տալիս ասելու, որ ցորենի գինը շատ չի բարձրանա: Ցորենի, ինչպես նաեւ կարտոֆիլի, մրգի, բանջարեղենի գնի բարձացումը նա պայմանավորում է եղանակային աննպաստ պայմաններով, ցորենի ու կարտոֆիլի պա-րագայում` նաեւ ցանքատարածությունների կրճատմամբ:
Նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 370 հազ. տոննա ցորեն, իսկ այս տարի` 280 հազ. տոննա: Պարենային ցորենի ներքին պահանջարկը կազ-մում է 650-720 հազ. տաննա:
Ըստ նախարարի, այսօր ցորենը ներկրվում է 80-140 դրամով, կապված տեսակի, որակի եւ այլնի հետ: Գնի նման բարձացումը նախարարը պայմանավո-րում է նաեւ տրանսպորտային ծախսերի ավելացմամբ. Այրումից-Երեւան բեռը հասնելու համար նախկին 8 դոլարի փոխարեն այսօր տնտեսվա-րողները ստիպված են վճարել 30 դոլար:
Գ. Ալավերդյանը պատասխանելով «Panorama.am»-ի հարցին` Իրանից Հայաստան ցորեն ներկրելու մասին, նշեց, որ Իրանից սկսվել է ցորե-նի ներկրում, որոշակի խմբաքանակ արդեն ներկրվել է, սակայն պետք է անցկացվի փորձաքննություն` պարզելու հացահատիկի մի շարք հատկա-նիշներ, որպեսզի չստացվի լավության փոխարեն վատություն:
Նախարարը ցորենի գնի եւ պաշարների ապահովման հետ կապված մեծ հույսեր է կապում սերմնաբուծության ազգային ծրագրի հետ, որը հաստատվել է օրերս: Ըստ ծրագրի, իրականացվելու դեպքում առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներքին պահանջմունքը կբավարարի 50-5%-ով:
Սեփ. լրատվություն
Հայաստան. հացի խնդիր
Մինչ Հակամենաշնորհային հանձնաժողովը զբաղված է հացահատիկի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության ուսումնա-սիրությամբ, հացը շքեղություն է դառնում: Ցորենի գների կտրուկ թանկացումը բնակչությանը հացի խնդրի առջեւ է կանգնեցրել, իսկ տնտեսագետներն իրենց հերթին քննադատում են ներքին շուկան վերահսկող ընկերություններին:
Վերջին մեկ ամսվա ընթացքում հացի գները 40%-ով բարձրացել են, իսկ հնդկաձավարի գները կրկնապատկել են: Եթե ժամանակին մայրաքաղաքից դուրս ալյուրի 50-կիլոգրամանոց պարկը կարելի էր գնել 8 հազ. դրամով, ապա այժմ այն արժե 14 հազ. դրամ: Հացահատիկի մեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունները պնդում են, որ ապրիլի 1-ից բնական գազի սակագների թանկացումը ավելացրել է իրենց ընթացիկ ծախսե-րը`ստիպելով բարձրացնել ալյուրի եւ հացամթերքի գները: Արդյունքում` սպառողների շրջանում խուճապ է առաջացել, եւ նրանք սկսել են ալյուր գնել:
«Կտրուկ գնաճը պայմանավորված է արհեստական պակասուրդով: Մեծածախ առեւտրով զբաղվողները լուրեր են տարածել, թե ալյուր այլեւս չի լինե-լու, եւ մարդիկ ստիպված սկսել են բարձր գներով մեծ քանակությամբ ալյուր գնել: Երկրում բավարար չափով ցորեն եւ ալյուր կա»,- ասում է եր-կիր ներմուծվող հացահատիկի եւ ալյուրի 38%-ն ապահովող «Manana Grain» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանը: «Manana Grain»-ը մեկ այլ`«Aleks Grig» ընկերության հետ միասին (վերահսկում է հացահատիկի շուկայի 47%-ը) հացահատիկի հիմնական ներկրողնե-րից է:
Ըստ հայկական զլմ-ների` 2 ընկերություններն էլ պատկանում են գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Այս ընկերությունները ներկայում մեղադրվում են շուկայում իրենց ունեցած մենաշնորհային դիրքն օգտագործելու մեջ:
«Անկախ շուկան վերահսկողների քանակից`նրանք, միեւնույն է, գերիշխող դիրքեր ունեն: Նրանք կարող են համաձայնության գալ մրցակ-ցությունից հրաժարվելու վերաբերյալ`այսպիսով բարձրացնելով երկիր ներմուծվող ապրանքների գները: Ահա թե ինչ է կատարվում ներկա-յում»,- ասում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Ասատրյանի խոսքերով`կտրուկ գնաճը չի համապատասխանում համաշխարհային շուկայի զարգացումներին. այստեղ հացահատիկի գները, ինչպես բարձրացել էին, այնպես էլ իջել են վերջին ամիսների ընթացքում:
«Հայաստանում միայն մեկ տնտեսական օրենք է գործում`եթե համաշխարհային շուկայում թանկացում է լինում, ապա այստեղ էլ է գնաճ նկատ-վում: Իսկ երբ ամբողջ աշխարհում գներն իջնում են, այստեղ դրանք շարունակում են բարձրանալ»,- ասում է Ասատրյանը: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնտեսագետ Հովսեփ Խուրշուդյանն այն կարծիքին է, որ կառավարությունը պետք է ավելին անի` շուկան կարգավորելու համար:
«Մեր կառավարությունը ոչ թե ժողովրդին է ծառայում, այլ որոշ ներմուծողների: Այն ոչ մի քայլ չի ձեռնարկում նրանց «ախորժակնե-րը զսպելուե համար, արդյունքում` իշխանությունը գերշահույթ ստացող մի քանի խմբերի ձեռքերում է»,- նշում է տնտեսագետը:
Ներկայում Հակամենաշնորհային հանձնաժողովը ուսումնասիրում է հացահատիկ ներմուծող ընկերությունների գործունեությունը: Հանձնաժողովի խոսնակ Նելլի Դանիելյանի խոսքերով` հնարավոր է, որ այս ուսումնասիրությունների վրա հիմնված զեկույցը պարտա-դիր 90-օրյա ժամկետից շուտ հրապարակվի:
Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, սակայն, այն կարծիքին է, որ նման իրադրության պատճառը ոչ թե տեղական ընկերութ-յուններն են, այլ Ռուսաստանից հացահատիկի ներմուծման դադարեցումը:
Օգոստոսի 15-ին այս ամռանը խիստ երաշտից վնասներ կրած Ռուսաստանը դադարեցրեց հացահատիկի, ալյուրի եւ այլ գյուղատնտեսական ապրանքնե-րի արտահանումը:
Գալստյանի խոսքերով`Հայաստանը ներմուծում է իր սպառած հացահատիկի 70%-ը, որի մեծ մասը գալիս է Ռուսաստանից:
Գնաճը չի կարող չազդել հայ սպառողների ֆինանսական դրության վրա, հատկապես նրանց, ովքեր ֆիքսված եկամուտով են ապրում: «Սա պարզապես մղձավանջ է: Հացի եւ հնդկաձավարի գները բարձրացել են: Ամռան սկզբին փոքր-ինչ հեշտ էր էժան սննդամթերքով ապրելը, բայց այժմ գնե-րը կրկին բարձրացել են: Ես թոշակառու եմ, ամսական 38 հազար դրամ եմ ստանում, եւ կան մարդիկ, ովքեր ավելի սուղ միջոցներով պետք է բավա-րարվեն: Ինչպե՞ս կարելի է այս գումարով ապրել»,- դժգոհում է 65-ամյա Լյուդմիլա Գրիգորյեվնան:
Նաիրա Մելքումյան
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի
«Կովկասյան լրատու» պարբերականից
Ադրբեջանում էլ հացի խնդիր կա
Մշտական ցածր արտադրողականությանը գումարվում են անբարենպաստ եղանակային պայմանները եւ հացահատիկի ներմուծման հետ կապված խնդիրնե-րը: Ադրբեջանում հացի գների թանկացում է նկատվում վատ բերքի, ինչպես նաեւ Ռուսաստանից եւ Ղազախստանից հացահատիկի ներմուծման դադա-րեցման պատճառով: Պետական վիճակագրական գործակալության տվյալներով`այս տարի հացահատիկի բերքը կազմել է 1,3 միլիոն տոննա, ի տարբերութ-յուն 2009թ. ցուցանիշի, որը կազմել էր 2 մլն. տոննա:
Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների խոսքերով`այս տարվա վատ բերքատվության պատճառը գարնան հորդառատ անձրեւներն են: Այս ամենի հետեւանքով հացահատիկն է թանկացել: Այժմ մեկ կիլոգրամն արժե 25-30 քափիկ (մոտավորապես 35 ցենտ)`անցյալ տարվա 15 քափիկի փոխարեն: Սա չէր կարող չանդրադառնալ հացի գների վրա, եւ այժմ սովորական հացի բոքոնը Բաքվում արժե 40 քափիկ`10 քափիկով ավելի, քան ե-ղել է տարվա սկզբին:
«Իսկ եթե որեւէ տեղ հացի գինը չի բարձրացել, փոխարենը քաշն է պակասել: Այս պահին գրեթե բոլոր խանութներում սովորական հացի բոքոնի քաշը կազմում է 200-250` 400-ի փոխարեն»,- ասում է «Կենսամակարդակ» կենտրոնի փորձագետ Քադիր Իբրահիմլին:
Ադրբեջանական ընտանիքները գնաճի հետ կապված արդեն իսկ ֆինանսական խնդիրներ ունեն:
Բաքվի 47-ամյա բնակիչ Ռաֆիկ Օրուջովը, ով մասնագիտությամբ շինարար է եւ ամսական 250 մանաթ (312 դոլար) է ստանում, նման խնդիրներ ու-նի: «Ընտանիքս մեծ է, եւ միակ աշխատողը ես եմ: Օրական 3-4 հաց ենք գնում: Ժամանակին հացը 30 քափիկ արժեր, իսկ հիմա`40: Նշանակում է`մենք օրական 30-40 քափիկ ավելի ենք ծախսում, չնայած 4 տարվա ընթացքում իմ աշխատավարձը չի բարձրացել: Եթե գնաճը շարունակվի, մեզ միայն կկարողանանք հաց թույլ տալ, որովհետեւ մնացածի համար էլ փող չի մնա», – դժգոհում է նա:
Որպես կանոն, հացահատիկի պակասը ներմուծման հաշվին է լրացվում, սակայն փորձագետները նշում են, որ տարածաշրջանային հիմնական արտադ-րողները` Ռուսաստանը եւ Ղազախստանը, այլեւս հացահատիկ չեն վաճառում այս ամռան խիստ երաշտի պատճառով: Ադրբեջանի վիճակագրական գործակա-լության տվյալներով`այս տարի 1,85 միլիոն տոննա հացահատիկ է ներմուծվել, ինչը 970 000 տոննայով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից: «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» կենտրոնի ղեկավար Վուգար Բայրամովի խոսքերով`ադրբեջանցի ներմուծողները սովորաբար միայն ի-րենց հայտնի վայրերից են հացահատիկ գնում:
«Տարածաշրջանում ամենաէժան հացահատիկը Ղազախստանն է առաջարկում: Իսկ հացահատիկի ներմուծման նպատակով նոր երկրներ փնտրելը ծախսեր եւ ժամանակ է պահանջում: Այս ողջ գործընթացը նպաստում է գնաճին»,- նշում է նա:
Բայրամովը նաեւ նշում է, որ այս ամենի արդյունքում Ադրբեջանում հացահատիկի պաշարի պակաս է զգացվում ներկայում, եւ մեղադրում է կառավարական մարմիններին իրադրությունը շտկելու համար ոչ բավարար ջանք գործադրելու մեջ:
«Նրանք դեռ պետք է քայլեր ձեռնարկեն հացի պահանջարկը բավարարելու եւ այս ռազմավարական նշանակության ապրանքի պակասուրդը կանխելու համար»,- համոզված է Բայրամովը:
Գյուղատնտեսության նախարարությունը կոչ է արել կառավարությանը վերացնել ներմուծվող հացահատիկի համար գանձվող 18 տոկոս ավելացված արժեքի հարկը, սակայն այս պահանջը մերժվել է:
Բայրամովը կանխատեսում է, որ հացահատիկի ներմուծման գներին զուգահեռ, հացի գները եւս կբարձրանան, մինչեւ ավելացված արժեքի հարկը չվերացնեն:
«Եթե այս միտումը շարունակվի, տարվա վերջին սովորական հացի բոքոնի գինը կհասնի 50 քափիկի», – ասում է նա:
Այս տարվա աղքատիկ բերքը կարելի է վերագրել անբարենպաստ եղանակային պայմաններին, սակայն Ադրբեջանի գյուղատնտեսական սեկտորում ցածր ար-տադրողականության խնդիրը միշտ էլ եղել է:
Գյուղացիները պնդում են, որ չեն կարող իրենց ժամանակակից սարքավորումներ թույլ տալ եւ նոր մեթոդների դիմել:
Աղջաբադի շրջանում բնակվող Ազաֆ Քազիմովը պատմում է, որ լավ տարիներին իր ընտանիքը կարող էր 20-30 հեկտար հող վարձակալել, սակայն հազվադեպ էր հացահատիկ ցանում այնտեղ:
«Բերքը պահելու համար ամբարներ չկան, այդ պատճառով էլ ստիպված ես վաճառել այն հունիսին կամ հուլիսին շատ ցածր գնով, ինչն այնքան էլ լավ չէ: Մեկ անգամ հացահատիկ ցանելուց հետո, գյուղացին երկրորդ անգամ դա չի անի»:
«Տնտեսական նախաձեռնությունների սոցիալական միությունը» ներկայացնող Ռովշան Ագաեւը պնդում է, որ համատարած գնաճի պայմաններում միակ լուծումը երկրում արտադրողականության բարձրացումն է: Ագաեւի կարծիքով` կառավարությունը պետք է հացահատիկի պաշարներ գնի` ազգա-յին պահեստ ստեղծելու համար:
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով`բերքը շատ աղքատ է, եւ երբեմն Եվրոպայում ստացվող բերքի 1/3 մասն է կազմում: Նախարա-րությունն իր հերթին նշում է, որ ամեն հնարավորն անում է գյուղացիներին օգնելու համար` նրանց դրամաշնորհներ տրամադրելու միջոցով:
Ղազախի շրջանում բնակվող Իլգար Մուստաֆաեւն ասում է, սակայն, որ կառավարության տրամադրած օգնությունը հօդս է ցնդում կաշառակերութ-յան պատճառով: «Յուրաքանչյուր հեկտար հողի համար կառավարությունը 80 մանաթ է վճարում (100 դոլար), սակայն գյուղացուն միայն 50-60 մանաթն է հասնում, որովհետեւ գումարի որոշ մասը ծախսվում է պաշտոնյաներին կաշառելու վրա»,- բացատրում է գյուղացին:
Սաբուհի Մամեդլին (Ազադլիգե թերթի թղթակիցն)
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի
«Կովկասյան լրատու» պարբերականից
«Լուսանցք» թիվ 30 (161), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



