Աշխարհի հրեաներն օրերս տոնեցին իրենց Նոր տարին՝ 5771 թվականի սկիզբը: Նրանք կարծում եմ, որ այդ օրը, որը հաճախ կոչվում է «ա-րարման 6-րդ օր», Աստված ավարտեց աշխարհի ստեղծումը եւ արարեց առաջին մարդուն՝ Ադամին: (Խոսքն իհարկե հրեաների Աստծո մասին է եւ հո-ղածին Ադամի: Այս ամենը կապ չունի Հայ Աստվածների, հայերի ու հրածին արիների հետ… – Վ. Ն.):
Հրեական Նոր տարին՝ Ռոշ Աշանան, թարգմանավում է որպես «գլուխ, նոր տարվա սկիզբ»: Այդ օրերին նրանք շնորհավորում են միմյանց ու մաղթում. «Թող ձեր մասին միայն լավ բաներ գրանցվեն այս տարի»: Հրեական հին ավանդույթն ասում է, որ երկնքում կա մի հաստ Գիրք, ո-րի մեջ գրված են Երկիր մոլորակի վրա բնակվող բոլոր մարդկանց անունները: Եվ այդ օրերին Աստված այդ գրքում նշումներ է անում՝ թե ինչ ճակատագիր է սպասվում մարդկանց, «ով կապրի, ով կմահանա, ում է հանգիստ կյանք սպասվում, ում՝ դժվարություններով լի, ում է սպասվում աղքատություն եւ ում՝ հարստություն»:
Վահագն Նանյան
Հ.Գ. – Երբ մենք` հայերս ենք խոսում 5, 6, 7 կամ 10 հազար տարվա պատմությունից (իհարկե մեր պատմությունն ավելի վաղ ժամանակնե-րից է գալիս), չգիտես ինչու նույնիսկ Հայաստանում հայ համարվող շատերն իրենց անհարմար են զգում հանկարծ (էլ օտարների մասին չենք ասում):
Բա՜ ոնց կլինի, ի՜նչ կասեն մեր մասին, մենք 1.700-ամյա քրիստոնյա ազգ ենք, դրանից առաջ դեռ լավ չէի՜նք ձեւավորվել ու… այլ տխմա-րություններ: Միայն Քարահունջի աստղադիտարանը հստակ փաստում է, որ հայերն այն կառուցել են 7.500 տարի առաջ եւ, ըստ գիտնականների, առնվազն մի քանի անգամ ավելի ապրած ազգը` գոնե 35-40 հազ. տարվա, կարող էր աստղադիտարան հիմնել:
Բայց մեր ներքին ու արտաքին թշնամիները դեռ դիմադրում են եւ հայերին փորձում սահմանափակել 2-5 հազ. տարվա մեջ:
Բայց նախկին եւ վերջին ժամանակների հնագիտական պեղումներն այլ բան են փաստում…
Սթոունհենջ – Քարահունջ(չ) – Հնչեղ (Զորաց) քարեր
Սեպտեմբերից Օքսֆորդի համալսարանից մի խումբ գիտնականներ Հայաստանում ուսումնասիրելու են Քարահունջն ու շրջակա բնակավայ-րերը: Հայկական Քարահունջը նմանություններ ունի անգլիական Սթոունհենջին: Եվրոպայում այսպիսի շատ ուրիշ «հենջներ» կան, ո-րոնք գիտնականների կարծիքով, ընդհանուր շատ բան ունեն: Քարահունջի ուսումնասիրությունը այդ շղթայի բացահայտման մի մասն է:
Անգլիացիները հետաքրքրվել են, որովհետեւ հայկականը շատ նման է Սթոունհենջի կառուցվածքին, երկուսն էլ արեւադարձի օրը նայում են արեւին: Քարահունջի այս նոր ուսումնասիրությամբ շարունակվում է Պարիս Հերունու սկսած աշխատանքը, ու նոր մեթոդներով կչա-փվի Քարահունջի տարիքը, կքննվեն տեղանքի յուրահատկությունները, եւ դրանք կներկայացվեն աշխարհին:
Մեծբրիտանական այս նախագծին աջակցում են Թագավորական աշխարհագրական ասոցիացիան ու Օքսֆորդի համալսարանը: Գիտնականների խմբում լի-նելու է 5 հետազոտող Բրիտանիայից, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը՝ Հայաստանից ու հայաստանցի ուսանողներ: Դեռ տարիներ առաջ հայ անվանի գիտնական, աստղագետ Հերունին պնդել եւ գիտական ապացույցներ է ներկայացրել, որոնց համաձայն հայկական Քարահունջը եւ անգլիա-կան Սթոունհենջը կառուցվածքային նմանություններ ունեն, թեեւ հայկական Քարահունջը շատ ավելի հին է:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 30 (161), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



