Վրացական նոր ,,հայասիրություն,,.

Մեր ոխերիմ բարեկա՞մը

ԵՄ-ն երկար ժամանակ համոզում էր Հայաստանին փակել Մեծամորի ատոմակայանը, բայց դա ոչնչի չբերեց. Հայաստանում կկառուցվի՛ նոր ատո-մակայան:
Սա են միմյանց բառացիորեն գուժում թուրքական ու ադրբեջանական կայքերը: Նրանց միացել են վրացականները, մեր այն հարեւանները, որոնց հասցեին մեր պաշտոնյաները ամբողջ օրը բարեկամական խոսքեր են հղում: Ի դեպ, կայքերում զետեղված նյութերն ուսում-նասիրելիս պարզ է դառնում, որ դա պաշտոնական Թբիլիսիի տեսակետն է: Պարզապես նրանք դա անում են իբր անկախ էլեկտրոնային միջոց-ներով:


Մի խոսքով, վրացի աշխարհահռչակ (վրացիների բնորոշումն է) ֆիզիկոս Միխայիլ Կավիլաձեն հայտարարել է, թե Մեծամորի ատոմակայանը «Վրաստանի համար վտանգ է ներկայացնում»: Հարկ է ներկայացնել, որ ֆիզիկոսի ամբողջ հայտարարությունը հետեւյալն է. «ԱԷԿ-ը հնացել է, այդ իսկ պատռճառով վթարի ռիսկը բավականին մեծ է: Եվ եթե ճառագայթման հոսք լինի, այն կտարածվի նաեւ Վրաստանի վրա: Հիմա էլ նորն են ու-զում կառուցել: Դա չպետք է թույլ տալ»: Ահա եւ վերջ: Ի տարբերություն Թուրքիայի, որ դեմ է եւ այս եւ կառուցվելիք ԱԷԿ-ին եւ հան-դես է գալիս քաղաքական գործիչների միջոցով, Վրաստանը դեմ է, բայց խոսում է իբր մասնագետների միջոցով: Իբր եմ ասում, քանզի ֆի-զիկոսը պետք է լավ իմանա, որ իր ասած այդ «ճառագայթման հոսք»-ի դեպքում ՀՀ-ն առավելապես կվտանգվի, ուստի այնքան անզգույշ չէ, որ վտանգի սեփական ժողովրդին: Բացի այդ, Հայկական ԱԷԿ-ում ամեն տարի անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում, եւ այդ մասով ՄԱԳԱՏԵ-ի եզրակացությունը երբեք բացասական չի եղել: Եվ որ հայկական ԱԷԿ-ը իր տեսակով աշխարհում այն ատոմակայանների թվին է պատկանում, որոնց գործողության ժամկետը կարելի է երկարաձգել եւս 15 տարով, եւ այդպիսի փորձեր աշխարհում կան: Այսքանը կարծում եմ բավարար է «ֆիզկո-սին», ում «մասնագիտական» խոսքը քաղաքականից չի տարբերվում: Մեղադրել, սակայն, պետք չէ. Վրաստանն էլ միջուկային էներգետիկայի դպրոց չունի եւ «իրավունք ունի» ատոմակայանից ու դրա գործունեությունից ոչինչ չհասկանալու: Պարզապես հետաքրքրիր է մի բան. Վրաստանը, որ Հայաստանից էլհաղորդման փոխհոսքով ապրանք է ստանում, նույն այդ ապրանքն արտադրող կայանին դեմ է խոսում: Նույնը՝ Թուրքիայի մասով.  դեռ պաշտոնապես չի հրաժարվել, որ մեզանից ուզում է էլներգիա գնել ու բանակցությունները շարունակում է իբր մասնավոր ընկերության միջոցով, բայց դեմ է հանդես գալիս ՀԱԷԿ-ին: Այլ կերպ՝ մեր երկու հարեւաններն էլ միջուկային էներ-գետիկան բացառապես քաղաքական ոլորտում են դիտարկում եւ նույնիսկ սեփական տնտեսական շահի մասին չեն մտածում:
Հասկանալի է, որ Ադրբեջանը հետ չէր մնա այս ամենից: Ադրբեջանական զլմ-ները սկսել են արտատպել տարիներ առաջ «Ջեորջիան թայմս»-ում տպագրված տարբեր հոդվածներ «դարանակալված հայկական վտանգի» մասին: Իբր տեսեք, մենք չենք ասում, որ քաղաքական ենթատեքստ չփնտրեն, այլ ա-սում է Վրաստանը, որ «քաղաքական ոչ մի հարց չունի Հայաստանի հետ»: Այդ հոդվածում վրացիները նախ  հիշում են, որ «1986 թվին Չեռ-նոբիլից եկած ռադիոակտիվ ամպը բացահայտորեն ավելացրեց Վրաստանի շրջաններում հիվանդությունների (հիմնականում` ուռուցքաբանա-կան) թիվը», ապա եւ ավելացնում, թե «Եվրոխորհրդի ղեկավարներին այն աստիճանի վրդովվեցրեց հայկական ԱԷԿ-ի վիճակը, որ Հայաստանի ղեկավա-րությանը 100 միլիոն եվրո առաջարկեցին ԱԷԿ-ի փակման փոխարեն, բայց… հայը հայ չէր լինի, որ բավարարվեր 100 միլիոնով եւ մի-լիարդ չառաջարկեր»: Կրկնում եմ՝ դարձյալ մեր հարեւանից նեղանալ պետք չէ. ատոմակայան չունեցողը ինչ իմանա, որ ԱԷԿ-ը 100 մլն չար-ժե եւ որ ԱԷԿ-ի փակվելու դեպքում նույնիսկ 100 մլրդ-ն այլընտրանք-փոխարինող լինել չի կարող……
Վրացական կողմը մեջբերում է դարձյալ «աշխարհահռչակ վրաց գիտնական» ֆիզիկոս Թամազ Ճելիձեին. «Կովկասը սեյսմիկորեն շատ ակտիվ է: Հայաստանը ծածկված է գոտիներով, ուր հնարավոր է երկրաշարժի հզորությունը հասնի 9-10 բալի: Սպիտակի երկրաշարժի ժամանակ տեղական ցնցումները հասնում էին 10 բալի: Այսպիսի գոտում վտանգավոր է ԱԷԿ կառուցելը»: Այս աշխարհահռչակն էլ «մոռանում» է նշել, որ մեր ԱԷԿ-ի անվտանգությունը հենց Սպիտակի երկրաշարժով ապացուցվեց……
Ադրբեջանական կայքերը վրացական «աշխարհահռչակներին» դարձրեցին իրենց ֆորումների աստղը՝ անընդհատ մեջբերելով ու հայկական ԱԷԿ-ի դեմ խոսելով: Փոխարենը նրանց պատասխանը տվեցին հենց իրենք՝ ադրբեջանական ու վրացական ընդդիմությունները: Վրաստանի նախկին նախա-գահ Շեւարդնաձեն, օրինակ, Վրաստանում սով է կանխատեսել: Նույնն արել է ադրբեջանական ընդդիմությունը՝ նշելով. «Լավ կանեք Հայաստա-նին հանգիստ թողեք, նրանք անգամ պատերազմի ժամանակ սովից չմեռան: Փոխարենը մտածեք սեփական ժողովրդի մասին, որ սովամահ է լի-նում»:
Վրաստանի արտաքին պարտքը հատել է 7 միլիարդ դոլարի սահմանը: Այս տվյալն ասել է Շեւարդնաձեն: Այս պայմաններում Վրաստանին հաստատ անհրաժեշտ է ՀՀ-ից ստացված էլէներգիան: Ու հիմա Վրաստանի համար բնավ ժամանակը չէ հայկական ԱԷԿ-ի վրա հոխորտալու…
Մի խոսքով՝ մեր հարեւաններն իրենց խնդիրները թողած՝ Հայկական ԱԷԿ-ի հարցն են ուզում լուծել: Մի հարց, որ վաղուց լուծված է մեզ համար՝ թե մասնագիտական, թե տեխնիկական եւ անվտանգության առումով:
Ընդամենը կհավելեմ, որ հասկանալի է ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլեւ` Վրաստանի վերաբերմունքը: Առաջին երկուսի ու վեր-ջինի միջեւ ընդամենը մեկ տարբերություն կա: Տես վերնագիրը:
Որ վաղուց արդեն չեմ ուզում հարցականով գրել:

Աստղինե Քարամյան

Վրացական հայասիրություն

Վրաստանի հայ համայնքի հաղորդագրության համաձայն՝ Թբիլիսիում ընթանում է թիվ 110 ու 95 դպրոցների, ինչպես նաեւ թիվ 146 դպրոցի հայկական բաժնի լուծարման ու վերակազմավորման գործընթացը: Բոլոր նշված դպրոցներում գործում են հայկական բաժիններ, այդ իսկ պատճառով համայնքը դիմել է կրթության նախարարությանը՝ պարզաբանումներ ստանալու համար:
Ջավախքի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը ասել է. «Թե ի՞նչ է իրականում կատարվում, դեռեւս հայտնի չէ, քանի որ վրա-ցական իշխանություններն օգտվելով այն բանից, որ դպրոցները գործելու են միայն սեպտեմբերի 15-ից, որեւէ տեղեկատվություն չեն հրապարակում: Որեւէ հստակություն դպրոցների հետագա ճակատագրի առումով այս պահին բացակայում է: Պետք է սպասենք թե նախարարության արձագանքին, թե դպրոցների բացմանը»:
Իրականում Վրաստանում հայկական դպրոց հասկացություն արդեն վաղուց չկա, ոչ Ջավախքում, ոչ էլ երկրի այլ շրջաններում: «Վրաստանում ազգային փոքրամասնությունների դպրոցներ այլեւս «դե յուրե» չկան, դա միֆ է»,- հավելել է «Վիրք»-ի համանախագահը: Ինչ մնում է «դե ֆակտոյին», ապա Վրաստանի «Կրթության մասին» օրենքի նոր շարադրությունում ասվում է, որ Վրաստանի հանրային դպրոցներում դասա-վանդման լեզուն համարվում է վրացերենը. «Այսինքն` որեւէ ուսուցիչ այլեւս իրավունք չունի դպրոցում խոսել հայերեն եւ, բնա-կան է, այն ուսուցիչները, որոնք հավուր պատշաճի չեն տիրապետում վրացերենին, պետք է ազատվեն աշխատանքից»,- հայտնել է Դ. Ռստակյանը:
Փաստորեն, շուրջ 2 ամիս առաջ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի տարածած այն տեղեկությունը, որ վրաց դպրոցներում աշխատանքից ազատվում են հայ մանկավարժները, ճիշտ է ու ստացվում է` վրացիները դա կատարում են օրենքի շրջանակում: Իրականում «քողարկում են այդ գործընթա-ցը օրենքի տառի տակ»,- հայտնել է Դ. Ռստակյանը, սակայն որոշակի բողոքելով այս ամենի դեմ, հաջողվել է փոքր-ինչ ժամանակ շահել, քանի որ մանկավարժներին աշխատանքից միանգամից համատարած
հեռացնելու համար անհրաժեշտ է ունենալ նրանց համապատասխան փոխարինողներ:
Բայց հուսադրող միտումներ, այդուհանդերձ, չկան, քանի որ արդեն հստակ կարելի է ասել՝ հաջորդ տարի հայոց լեզվի (նաեւ՝ հայոց պատ-մության) դասաժամերն էլ ավելի կկրճատվեն, եւ հայ երեխայի համար մայրենի լեզուն կդառնա օտար լեզու, հետեւաբար` կօտարանա ազգային պատմությունը:

Արտակ Հայոցյան

Կկայանա արդյո՞ք ԵԱՀԿ երկար սպասված գագաթաժողովը

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը կանխատեսել է, թե արցախյան հակամարտության կարգավորման հարցում լուրջ տեղաշարժեր է սպա-սվում, քանի որ դեկտեմբերին Աստանայում կայանալու է ԵԱՀԿ գագաթաժողովը: Այս հավաքի ու ԼՂՀ հակամարտության կարգավորումը կապող զու-գահեռն այն է, որ նման միջոցառում վերջին անգամ անցկացվել է 10 տարի առաջ, ինչն էլ ենթադրել է տալիս ատենապետին, որ սպասելի է լուծում կոնկրետ ԼՂ-ի հարցում:
Դեռ 2 ամիս առաջ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը եւսս անդրադարձել էր սպասվող գագաթաժողովին` կարեւորե-լով դրա նշանակությունը Հայաստանի համար, քանի որ գագաթաժողովի աշխատանքներում անպայման ներառված է լինելու ԼՂ-ի հարցը: Բայց ի տարբերություն ՀՌԱԿ ատենապետի, Ա. Սաֆարյանն այն կարծիքին է, որ ԵԱՀԿ-ում, ու առհասարակ բոլոր միջազգային կառույցներում, որոնք հետաքրքրված ու ներգրավված են բանակցային գործընթացում, քաջ գիտակցում են, որ արցախյան հակամարտությունը հեշտ լուծվող խնդիրներից չէ, այսինքն` շուտափույտ լուծումն էլ, փաստորեն, մոտ ժամանակում ակնկալելն այդքան էլ հավանական չէ եւ որ միակը, ինչում գրեթե բո-լորը միակարծիք են` բանակցությունները պետք է շարունակվեն:
…Սակայն, Վրաստանի պատճառով, այդքան սպասված գագաթաժողովը, որի հետ մեր քաղաքական գործիչները, փաստորեն, որոշակի հույսեր են կապում, դիտարկելով այն արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր ազդակ, կարող է չկայանալ: «Rustavi-2» հեռուստաընկերության ե-թերում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն հայտարարել է, որ գագաթաժողովի աշխատանքները ձախողման եզրին են, քանի որ մասնավորապես Վրաստանի հետ կապված խնդիրները շատ-շատ են:
Այս առումով Հայաստանի ներքաղաքական դաշտի ներկայացուցիչների սպասումները կարծես երկրորդական են դառնում, քանի որ, փաստորեն, եր-կար սպասված գագաթաժողովի հիմնական կռվախնձորը, այդ կառույցի ղեկավարի խոստովանությամբ, Վրաստանն է իր խնդիրներով եւ ոչ թե արցախ-յան հարցը, ինչպես որ դա կանխատեսում են վերոնշյալ եւ այլ գործիչները:

Անի Մարության

Վրացակա՞ն, թե՞ ադրբեջանական սադրանք

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացմանն ու մասնավորապես շեշտել, որ այս որոշումը վտանգում է ոչ միայն Ադրբեջանին ու Վրաս-տանին, այլեւ հենց Հայաստանի անկախությանը: Իբր ռազմաբազան տարածաշրջանային որեւէ երկրի կայունացման, անվտանգության եւ համա-գործակցության հնարավորություն չի տալիս ու առավել եւս չի խթանում Հարավային Կովկասում առկա հակամարտությունների խաղաղ կարգա-վորմանը:
«Մի խոսքով, այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար»,- իր պայծառ միտքը այսպես է ամփոփել Գ. Վաշաձեն:
Այս առիթով իր մեկնաբանություն է տվել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «Այդ կարծիքը մենք չենք կիսում: Հայաստանում ռուսաստան-յան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը:
Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացված այդ տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում է պա-րունակում»,- ասել է Տ. Բալայանը:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 30 (161), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.