Պաշտպանենք, որ պաշտպանվենք
Խոսե՛լ, գրե՛լ, քննադատե՛լ, բայց` միայն հան-ցա-վո-րին, այլ ոչ թե բանակին
Վերջին ժամանակներս շատ ու առավել բացահայտ գրվեց մեր բանակում կատարվող որոշ անարդարությունների եւ սպանությունների (նաեւ՝ ինքնասպանությունների) մասին: Իհարկե, բանակը մեր կյանքի բաղկացուցիչ մասն է, եւ այնտեղ էլ բնորոշ են առօրյա կյանքին հա-տուկ վարվելակերպն ու մտայնությունները, բայց զինվորական կյանքը հաստատ քաղաքացիական կյանք չէ, եւ հանրությունն ակնկալում է այն-տեղ առավելագույնս կարգ ու կանոն տեսնել (թեեւ կարգ ու կանոնն առհասարակ պետք է լինի թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական կյանքի անբաժա-նելի ուղեկիցը):
Մեզ համար գոնե ընկալելի է այն տեսակետը, որ բանակի մասին ճիշտը գրելը միայն օգտակար կլինի եւ կարագացնի անօրինականություննե-րի վերացմանն ուղղված քայլերը: Իսկ մեր թշնամիները (իհարկե` մտածող) կհասկանան, որ եթե մենք կարող ենք անգամ ինչ-որ տեղ համա-կերպվել մեր առօրյայում տիրող որոշ անարդար բարքերին, ապա բանակում դա այլեւս բացառում ենք. որպեսզի հայոց բանակը լինի ա-մու՛ր, արդա՛ր, հաղթակա՛ն…
Վերջերս բանակային թեմաների արծարծումները մասնակի դեպքերի էին անդրադառնում (ծեծ, սպանություն, կաշառակերություն եւ այլն) եւ դրանք բանակային ընդհանրական վարք ու բարք չեն (չթողնենք, որ դառնան), ուստի վախենալու խնդիր չկա, եւ անօրեններին անուն առ անուն նշելը չի կարող վտանգել բանակի համբավը: Ընդհակառակը՝ անօրեններին հրապարակայնորեն խստագույնս պատժելով եւ պախարակելով հաստատապես կբարձրացնենք ՀՀ ԶՈւ-ի վարկը:
Հաճախ, հենց բացահայտ չխոսելու հետեւանքով է, որ ընդհանրացումներ են կատարվում, թե այս ի՜նչ ահավոր է մեր բանակը: Մինչդեռ բանա-կում առավելապես առկա են առողջ եւ հայրենասեր ուժեր, քան՝ հակառակը: Հաճախ էլ որոշ զլմ-ներ «մեծ աղմուկի» հետեւից են ընկնում (դա էլ մեր գործն է), ոչ թե փորձում ճշտել եղելությունը (սա է մեր գործը): Իսկ ճշտելը դժվար է, բայց` անհրաժեշտ: Որ նաեւ կնպաս-տի, որպեսզի իրական պատասխանատուները հայտնաբերվեն-պատժվեն:
Բնավ կարիք չկա, որ մենք էլ ադրբեջանական զլմ-ների պես միայն դրական ներկայացնենք բանակը, չէ՞ որ բոլորին է հայտնի, թե ի՞նչ է կա-տարվում մեր հակառակորդների բանակում,- զինվորների են ծեծում, բռնաբարում, խոշտանգում, սպանում: Չէ՞ որ դրանց մասին չգրելով այդ դեպքերը չեն քչանում եւ ավելի անհանգստացնող ծավալներ են ընդունում…
Պետք է խոսե՛լ, ասե՛լ, գրե՛լ, քննադատե՛լ, բայց` միայն հանցավոր արարք թույլ տված մարդկանց, ոչ թե բանակին: Բանակին կարելի է եւ պետք է քննադատել միայն անձնավորված, ամբողջությամբ չի կարելի քննադատել, ինչը նաեւ իրականությունը կնսեմացնի, պետք է թիրախ դառնանան այն մարդիկ, ովքեր թերացել ու հանցավոր արարքներ են թույլ տվել: Քանզի երբ քննադատությունն անհիմն տեղափոխվում է ամբողջ բա-նակի վրա, դա կտրուկ կարող է ազդել մեր զինուժի մարտունակությանը եւ անիմաստ անհանգստություն պատճառել քաղաքացիական կյանքում գտն-վողներին: Լրագրողական հանրությունը` իշխանական թե ընդդիմադիր, իր սլաքը չպետք է ուղղի բանակի վարկաբեկմանը. դա հարվածում է բա-նակի ուժեղ լինելուն: Ճշմարտությունը պետք է պաշտպանել ճշմարտորեն եւ հետեւողականորեն:
Գուցե նաեւ սա է պատճառներից մեկը, որ ադրբեջանական բանակը վերջին ժամանակներում պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը եւ փոր-ձում ապակայունացնել վիճակը արցախա-ադրբեջանական ներկայիս սահմաններում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն ասում է. «Մեր տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Ադրբեջանի ազգային դրոշը կկանգնեցվի այն հողերում, որոնք դեռեւս գտնվում են օկուպացման մեջ: Մեր դրոշը կծածանվի Ղարաբաղում, Ստեփանակերտում, Շուշիում»:
Իհարկե մենք կասենք, թե Ալիեւն անհեթեթ բաներ է խոսում, էլի երազանքների մեջ է ընկել, քանզի ո՞վ թույլ կտա (գերտերութ-յուններից), որ Ալիեւը նոր պատերազմ սկսի… Բայց որ պահին Բաքուն համոզվեց, որ հայկական բանակը սոցիալական եւ հոգեբանական ճգնա-ժամի մեջ է եւ ի վիճակի չէ կամային պատերազմ մղելու, հաստատ զինված սահմանային խախտումները կվերածվեն պատերազմական գործողութ-յունների:
…Թեեւ պատերազմի բովով անցած մեր տղերքը պատերազմ սկսել չեն ուզում, բայց եթե բանը դրան հասնի, եթե Ալիեւը նման ցանկութ-յուն ունենա, ապա մեր ազատամարտիկները մտածելու բան չեն ունենա այլեւս, եւ կամավորականների հզոր ալիքը վճռականորեն կսատարի ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերին: Հայ կամավորականները երբեք մենակ չեն թողնի իրենց զինվորական պարտականությունը կատարող երիտասարդնե-րին: Այ ա՛յս դեպքերում է հենց կարեւորվում ներբանակային արդարությունը եւ ճիշտ ու կանոնակարգված վերաբերմունքի թափանցիկութ-յունը: Եվ այդ դեպքում ադրբեջանցիները ոչ թե Ստեփանակերտ կամ Շուշի կհասնեն, այլ ստիպված կլինեն պաշտպանել Գանձակից Բաքու տարած-քը…
Ադրբեջանական քարոզչամեքենան անընդհատ փորձում է սահմանային խախտումներով բարձրացնել իրենց զինվորների մարտական ոգին, սա-կայն այդ փորձերը ձախողվում են, քանզի հայկական զինուժը կտրուկ ու վճռական պատասխաններով լռեցնում է հակառակորդին: Բաքուն նաեւ փորձում է ապատեղեկատվությամբ միջազգային ճնշումներ գործադրել ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների վրա, սակայն ամեն անգամ դիվեր-սիոն գործողություններից հետո ադրբեջանցի զինվորների դիակները հայտնվում են հայկական կողմում, եւ քիչ թե շատ վերլուծող մարդիկ չեն հավատում, որ դիվերսիայի հեղինակն ադրբեջանցիները չեն… Ամեն անգամ ադրբեջանցիներին թվում է, որ առանց զոհերի հետ կփախչեն եւ կմեղադրեն հայկական կողմին, բայց… Նույնիսկ մի սպանված ադրբեջանցի զինվորի մոտ ձեռնաշղթա են գտել, ինչը խո-սում է այն մասին, որ ադրբեջանցիների դիվերսիոն նպատակը հայ զինվոր գերեվարելն էր, որին հետո կստիպեին հեռուստատեսությամբ ելույթ ունենալ եւ ասել այն ամենը, ինչ կնախապատրաստեր ադրբեջանական քարոզչամեքենան: Դա ցանկանում էին անել ՄԱԿ-ի առաջիկա գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի հիմնավորման եւ անցկացման համար: Մի շարք թուրք փորձագետներ համոզված են, որ Ադրբեջանի նախագահը «բլեֆ է անում»: Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններն ու պատերազմի սպառնալիքները սին են. ա-սել է թուրք փորձագետ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանը, ով համոզված է. «Ալիեւը իրականում չի ցանկանում լուծել Ղարաբաղի հարցը, առավել եւս` պատերազմի միջոցով: Նա չի ցանկանում, որ Ղարաբաղի հարցը լուծվի, որովհետեւ այսօրվա իրավիճակը Ա-լիեւին շատ ձեռնտու է: Նա նստած է միլիարդավոր նավթադոլարների վրա, եւ այդ նավթամուղերը կառուցվել են, որովհետեւ նա երաշխիքներ է տվել խոշոր նավթային ընկերություններին, որ պատերազմ չի լինելու: Բոլորը գիտեն, որ այդ նավթամուղն այսօր անցնում է Հայաստա-նից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա, եւ եթե հանկարծ պատերազմ սկսվի, ապա հայերը կարող են ռմբակոծել այն: Ալիեւի կողմից պատերազմ սկսելու ռիսկ չկա, նա պարզապես իր հասարակության հետ է խաղում»:
Թուրք փորձագետներից շատերը բողոքում են, որ «ոչ ժողովրդավարական երկրներում ժողովրդին ղեկավարելու ամենալավ մեթոդը կորուս-յալ հողերի վերադարձի մասին ամեն տարի խոստումներ տալն է», իսկ ինչ առնչվում է հայ-թուրքական սահմանին եւ հարաբերություն-ներին, ապա Բ. Օզքանն անուղղակիորեն մեղքը բարդել է ադրբեջանցիների վրա. «Թուրքիայում շատ ուժեղ ադրբեջանական լոբբի կա, որով-հետեւ շատ մեծ նավթային եւ քիմիական ընկերություններ կան. կառավարության վրա շատ մեծ ճնշում են գործադրում: Ադրբեջանի նման հիս-թերիայի համատեքստում Թուրքիան չի կարող բացել իր սահմանները»:
Վերեւում խոսեցինք հայկական բանակի թերությունների մասին: Դրանցից զերծ չէ նաեւ ադրբեջանական բանակը: Ադրբեջանի ՊՆ-ն նույ-նիսկ անկարող է լինում քողարկել դիվերսիաների հետեւանքով սպանված զինծառայողների իրական թիվը: Նրանք պարբերաբար փորձում են նաեւ իրենց բանակում կատարված սպանությունները ներկայացնել իբր հայկական զինուժի հետ բախումների հետեւանք, սակայն դա էլ հաճախ չի հաջողվում: Օրինակ՝ Նավաթալանում տեղակայված զորամասերից մեկում արտակարգ պատահար է գրանցվել, ինչի հետեւանքով նույն զորամա-սի զինծառայողներից մեկը՝ Նամիգ Պիրմամեդովը, մահացել է կամ զորամասերից մեկում մեկ այլ պատահար է գրանցվել, ինչի հետեւան-քով 19-ամյա Ալյադդին Ալիֆագաօղլու Ջալիլովը ծանր վերք է ստացել կամ մի այլ զորամասում բացահայտ սպանություն է եղել… եւ է-լի նման բաներ… Ու այս դեպքերը փորձում են ներկայացնել որպես հայերի հետ ընդհարման «հերոսական» դրսեւորումներ:…
Անդրադառնալով ադրբեջանցիների ռազմական դիվերսիաներին, ամերիկյան զլմ-ները գրում են, որ նմանատիպ բոլոր դիվերսիաների ժամա-նակ ադրբեջանցի զինվորների դիակները միշտ հայտնաբերվում են հայկական կողմում, ինչն արդեն վկայում է այն մասին, որ դիվերսիայի կազմակերպիչը Ադրբեջանն է. «3 ամսում Ադրբեջանը մի քանի լայնամասշտաբ դիվերսիա է իրականացրել, սակայն ԱՄՆ-ն, որը Մինսկի խմբի համանախագահող երկիր է, շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: ԱՄՆ-ի ռեսուրսներն Ադրբեջանն օգտագործում է տարածաշրջանն ապակայունացնելու համար»:
ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն եւ Մարկ Քըրքը օրերս դատապարտել են արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի հերթա-կան դիվերսիան ու կոչ են արել Հիլարի Քլինթոնին՝ սահմանափակել Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը. «Չպետք է թույլ տալ, որպեսզի շարունակվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից կազմակերպվող հրահրման նման դեպքերը»,- ասել է կոնգրեսական Փա-լոնեն եւ հավելել. «Տարածաշրջանում Ադրբեջանի՝ օրեցօր աճող ագրեսիվ վարքագիծը չպետք է դուրս մնա միջազգային հանրության եւ ԱՄՆ ուշադրությունից: Քանի դեռ Բաքուն Լեռնային Ղարաբաղում լարված իրավիճակ է ստեղծում իր այդ պահվածքով, ես կոչ եմ անում ԱՄՆ պետ-քարտուղարին լրացուցիչ սահմանափակումներ կիրառել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում»:
Բարաք Օբամայի վարչակազմը պարզորոշ չի քննադատում ադրբեջանական հարձակումները արցախա-ադրբեջանական շփման գծում, եւ դա ոգեւորում է ալիեւյան ռեժիմին՝ խաթարելու բանակցային գործընթացը:
Թուրքիան նույնպես փորձում է խառնվել այս գործընթացներին: Այդ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Անկա-րան հետեւում է ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում տեղի ունեցող իրադարձություններին եւ պատրաստվում է խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի հետ տվյալ հարցի շուրջ: Կովկասում կայունությունը հնարավոր է միայն Ադրբեջանի տա-րածքների ազատագրման դեպքում, ուստի Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում վերջ դրվի հրադադա-րի խախտումներին»:
Թուրքերը չեն «նկատում», որ «կայունությունը խախտող» կողմը Ադրբեջանն է եւ հակված են հավատալու Բաքվի ապատեղեկատվությանը՝ իբր սադ-րանքը «ղարաբաղյան ուժերն են նախաձեռնել»: Այս ամենը եւս մեկ անգամ փաստում է, որ հարեւան պետության իշխանություններն ար-համարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմի ջանքերը, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմ-նախնդիրը եւ պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների ու ապատեղեկատվության՝ արհեստականորեն ապակայունացնելով իրավիճա-կը սահմանագոտում… Ադրբեջանական ԶՈւ այս գործելաոճը, փոքր-ինչ պակաս չափով, գործադրվում է ՀՀ սահմանամերձ շրջաններում` փոխհ-րաձգություններ սադրելով:
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ապատեղեկատվություն համարեց ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, իբր Հայաստանն է դիվերսիոն գործողությունների դիմել. «Մեր զինծառայողները գտնվում են համապատասխան մարտական վիճակում եւ մեր սահմանների պաշտպանութ-յան իրենց պարտքն են կատարում: Չնայած Ադրբեջանը նորից իր դեմքը ցույց տվեց, բայց մեր դիրքապահների կողմից ստանալով արժանի պա-տասխան հարված` նրանք փախուստի են դիմել՝ ունենալով համապատասխան կորուստներ»: Ադրբեջանական կողմը «սուտ» լուրեր է տարածել նույ-նիսկ դիվերսիոն գործողությունից տուժածների թվի մասին:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին ներկայացրել է Արցախի եւ Ադր-բեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նշել է. «ՄԱԿ-ում, Ադրբեջանի նախաձեռնությամբ, Արցախի հակամարտության մի բաղադրամասի վերաբերյալ ինչ-որ ֆիքսված կարծիք ստեղծելու փորձերը ապակառուցողական քայլեր են եւ միայն կարող են երկարաձգել գործընթացը: Ըստ ամենայնի, Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի հարցը փակուղի մտցնել: Արցախցիները կառուցողական չեն համարում ՄԱԿ-ի ԳԱ-ում՝ «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծի ընդգրկումը»: Ադրբեջանը որդեգրել է քաղաքականություն, որի հետեւանքով վերջինս փորձում է փաս-տաթղթերի մի «կոլեկցիա» հավաքել, ինչը փորձելու է օգտագործել բանակցային գործընթացում, սակայն դա չի կարող արդյունավետ լինել Բաքվի համար, որովհետեւ բանակցությունները ոչ միայն իրավական նորմերով չեն սահմանափակվում, դրանք ավելի խորը բնույթ ունեն: Ըստ արցախյան կողմի, դա ուղղակի «ժամանակի եւ ռեսուրսների վատնում է» ու ամենակարեւորը՝ վստահության կորուստ հակամարտության մյուս կողմերի՝ Հայաստանի եւ Արցախի աչքում: ԼՂ հարցը այլ հարթություն՝ ՄԱԿ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ ԽՎ տեղափոխումը միայն ու միայն վնասում է բանակցային գործընթացը:
Բայց թուրքական դիվանագիտությունը դեռ «սեփական խաղն է խաղում» եւ Արցախի թեմայից զատ զլմ-ներում նոր թեմա է քննարկվում, այն` որ «Նախիջեւան թուրքական զորք մտցնելը ձեռնտու չէ Ադրբեջանին», այսպիսով փորձելով ստանալ «փոքր եղբոր» եւ հարեւան երկր-ների արձագանքները: Թուրքիայի խնդիրը Կովկասն իր վերահսկողության տակ վերցնելն է, եւ այդ նպատակով նա ագրեսիվ քաղաքականություն է վարում բոլոր ոլորտներում եւ հարավկովկասյան 3 հանրապետություններում: Անկարան «տնտեսական եւ քաղաքական էքսպանսիա» է իրականաց-նում Վրաստանում ու Ադրբեջանում, ինչի վառ ապացույցն է Աջարիայի ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե «Աջարիան պատկանում է թուրքերին»: Գուցե թուրքերը հույս են տածում, թե Ադրբեջանի ղեկավարներն էլ կհայտարարեն, թե «Նախիջեւանն է պատկանում Թուրքիա-յին.. Հետո էլ՝ Արցախը…»:
Թուրքիան հսկողության տակ է վերցրել Վրաստանը Հայաստանին կապող ենթակառուցվածքները: Ջավախքում հայաթափությանը միտված ծրագրերը նույնպես իրականացնում է Թուրքիան: Այսպիսի ծրագրեր ու նպատակներ ունի նաեւ Նախիջեւանի առումով: Բնական է, որ եթե Անկարան հնա-րավորություն ունենա, այսօր իսկ ռազմաբազա կտեղակայի Աջարիայում եւ Նախիջեւանում: Սակայն դա կարժանանա ինչպես Մոսկվայի, այն-պես էլ Վաշինգտոնի եւ Բրյուսելի կոշտ արձագանքներին եւ հարաբերությունների խզմանը: Դա կվտանգի նաեւ Արցախի խնդիրը (այդ մա-սին խոսեց նաեւ ՌԴ նախագահը ՀՀ-ում գտնվելու ժամանակ):
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մինչ այդ նամակ էր գրել ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Ջոն Թաներին, որում մասնավորապես ասված էր. «Դիմում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հավանական զեկույցի առնչությամբ… Անկեղծ ասած զարմացած եմ, որ նման քայլը կարող էր տեղի ունենալ առանց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ համապատասխան խորհրդակցութ-յան: Ինչպես հայտնի է, ԼՂ-ի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջնորդությամբ: Մեր համոզմամբ, նկատի ունենալով բանակցությունների գաղտնիությունը, առանձ-նահատկությունները եւ զգայուն բնույթը, Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս կայացած նախաձեռնությունները, նույնիսկ բարի մտադրությամբ, բանակցային գործընթացը վտանգելու եւ միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն: Հետեւա-բար, ԼՂ-ի հակամարտության կարգավորման հետ կապված որեւիցե նախաձեռնություն ցուցաբերելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել Մինս-կի խմբի համանախագահների հետ` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են… Հատկանշական է, որ համանախագահ երկրները դեմ քվեարկեցին 2008թ. մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի առաջարկած բանաձեւին՝ պարզաբանելով, որ այն «ընտրողաբար քարոզում է (հակամարտության կարգավորման) միայն որոշակի սկզբունքներ՝ բացառելով մյուսնե-րը… Իմ կարծիքով, այս ըմբռնումով են առաջնորդվել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ռասմուսենը եւ ՆԱՏՕ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյա-ները, ովքեր տարբեր առիթներով իրենց զորավոր աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող ջանքերին եւ նշել, որ ՆԱՏՕ-ն ուղղակի ներգրավվածություն չունի այդ խնդրում եւ չի կարող իր սեփական դերակատարումն ունենալ միջնորդական գոր-ծընթացում: Հիմնվելով այս նկատառումներին` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին հորդորում եւ առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակա-մարտության հարցը քննարկելուց»:
Հիմա նման մի քարոզարշավ Երեւանը պետք է նախաձեռնի ՄԱԿ-ում՝ հերթական «ադրբեջանական բանաձեւի» ընդունման դեմ: Բայց ամենակարե-ւորը հայկական բանակի դիրքերն ամրապնդելն է: Այդ դիրքերը եւ՛ արտաքին են (մեր թշնամիների հետ սահմանագոտիներում) եւ՛ «ներ-քին» (հայ զինվորի կյանքն արժեւորելու եւ բանակում արդար միջավայր ստեղծելու առումով):
Հայկական զինուժը նաեւ նոր տեսակի զենքերի ձեռքբերմամբ է զբաղված, ինչը նույնպես կարեւոր է, դա կազդի տարածաշրջանում ուժերի հարաբերակցությանը: Մինչեւ Ադրբեջանը C-300 զենիթահրթիռային համալիրների հնարավոր գնումը կարգավորի, հայկական բանակն արդեն ունի այդ զինատեսակից: ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի լրամշակման աշխատանքները պետք է շարունակվեն:
Ս. Օհանյանը վերջերս Աֆղանստանում այցելեց ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի հյուսիսային հրա-մանատարությունում գերմանական ուժերի կազմում տեղակայված հայկական զորախմբին, հանդիպումներ ունեցավ ԱՄԱԱՈւ հրամանատար, ԱՄՆ ԶՈւ գեներալ Դեվիդ Պետրեուսի, Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի, Աֆղանստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմի, ԱՄԱԱՈւ հյուսիսային հրամանատարության հետ: Հայկական ԶՈւ-ն իրեն լավագույնս է դրսեւորել նաեւ Իրա-քում եւ Կոսովոյում: Մեր բանակը լավագույնն է համարվում Կովկասյան տարածաշրջանում:
Իսկ Բաքուն հույսը դրել է միայն աճող ռազմական ծախսերի վրա: Բայց ադրբեջանի ռազմական մեծ բյուջեն դեռ հաջողության գրավական չէ: Որեւէ երկրի ռազմական հաջողությունների հնարավորությունը չի պայմանավորվում այդ պետության ռազմական ծախսերով: 1960-ական թթ. ԱՄՆ ռազմական բյուջեն հասնում էր տրիլիոնների եւ մի քանի տասնյակ անգամներ գերազանցում էր Վիետնամի հնարավորութ-յունները, նույնը կարելի է ասել 70-ականների ԽՍՀՄ-ի եւ Աֆղանստանի կամ այսօրվա արեւմտյան երկրների դաշինքի եւ Իրաքի ու նույն Աֆղանստանի մասին: Եվ ռազմական մեծ բյուջեներ ունեցող երկրները չեն կարողացել հասնել իրենց նպատակներին:
Ի հակակշիռ ադրբեջանական ռազմական ծախսերի աճի, շարունակում են ավելանալ ադրբեջանական բանակի կորուստները, որոնց թիվը պետությունը քողարկում է… Այս տարվա 1-6 ամիսներին, ըստ «Ազադլիգ» պարբերականի, ադրբեջանական բանակը 48 զոհ է տվել, որից 15-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների, 25-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում: «Դոկտրինա» ռազմական ուսումնասիրություննե-րի կենտրոնի դիտարկումը պարզել է, որ ամենաշատ կորուստները գրանցվել են Դաշքեսանի շրջանում տեղակայված զորամասերում, որին հա-ջորդում են Բաքուն եւ Աղդամի շրջանը: Զեկույցում նշվում է, որ 2003-2010թթ. ընթացքում ադրբեջանական բանակն ունեցել է 421 զինծառայողի կորուստ, որից 269-ը` խաղաղ պայմաններում: Այս ցուցանիշներում նշվում է, որ 16-ը սպանվել է տարօրինակ պայման-ներում, իսկ 87-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում ստեղծված իրավիճակներում: Չնայած այս ցուցանիշներին՝ անկախ ռազմական փորձագետները համոզված են, որ ադրբեջանական բանակում գրանցվող արտակարգ պատահարներն ու սպանված զինծառայողների թիվն ավելի շատ է, սակայն պետությունն ամեն կերպ քողարկում է այն: Լինում են նաեւ դեպքեր, երբ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հայ դիրքապահներին են հանձնվում ադրբեջանցի զինվորներ:
Բազմաթիվ տվյալներ կան նաեւ Ադրբեջանի բանակում տիրող կոռուպցիայի մասին: «Բանակում տեղի ունեցող անօրինականությունների մա-սին շատ է գրվել եւ խոսվել: Սակայն իրավիճակն այդպես էլ չի փոխվում: Հասարակությունը, մամուլը, հասարակ քաղաքացիները հաճախ ահա-զանգեր են հնչեցնում: Ժողովուրդը նույնպես լավ գիտի իր բանակում առկա սարսափելի իրավիճակի մասին»,- գրում է «Ենի Մուսավաթ»-ը: Շատ են կաշառակեր սպաները, բժշկակետերը հիմնականում վերածված են ոջլանոցների, զինվորների սպիտակեղենը եւ ներքնաշորերը փոխում են 6 ամիսը մեկ, ենթասպաներն էլ վատ են վերաբերվում զինվորներին, ճաշարաններում վերակարգ ստացած զինվորներին ստիպում են վազել՝ ձեռքում մեծ կաթսա բռնած, իրար հետ կռվել՝ սեղանների տակ, անհնազանդներին տանում են «դաստիարակման», ստորացնում են… Փողի գործոնն օգտագործվում է զինվորներին արձակուրդ ուղարկելու համար եւ այլն: «Սա՞ է ծառայությունը՝ ձեր ամեն օր նկարագրած գերզարգացած բանա-կում: Սա՞ է բանակի բարձր մարտական ոգին: Կյանքը փրկելու համար զինվորներն օրերն են հաշվում: Սա՞ է ադրբեջանցիների տղամարդկութ-յան դպրոցը»,- հարցնում են ադրբեջանական զլմ-ները:
Ադրբեջանի ռազմական դոկտրինը ոչ միայն Հայաստանի դեմ է, այլեւ՝ Իրանի: Եվ սա պետք է կարեւորեն Երեւանն ու Թեհրանը: Հաշվի առնելով Իրանի ատոմային ծրագրերը, հրթիռային փորձարկումները` Ադրբեջանում «իսլամական շիական հեղափոխության» գաղափարախոսության քարոզչությունը, պաշտպանական եւ ռազմական ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությունը, Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ Իրանի հնա-րավոր պատերազմը՝ Ադրբեջանն իր նոր ռազմական դոկտրինում համապատասխան «կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկել»: Դա Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ ռազմական եւ անվտանգության ոլորտում համագործակցության փաստն է, ինչը ու վերջին շրջանում տեղի ունեցած այցերը արդեն իսկ անհանգստացնում են Իրանի իշխանություններին:
Ուստի հասկանալի է, որ Իրանը նոր թափ է հաղորդել իր ռազմական հզորության զարգացմանը: Երեւանը նույնպես օրակարգի հարց է դարձրել Հայաստանին նոր զինատեսակների տրամադրումը: ՌԴ նախագահի այցը Երեւան կարգավորեց ՀՀ-ին նոր զինատեսակների տրամադրումը ՌԴ կողմից, որը Հայաստանի եւ Արցախի անվտանգության լրացուցիչ երաշխիք կլինի: Հայկական պետությունների ԶՈւ-երի մարտունա-կության հետեւողական բարձրացումը եւ այդ ոլորտում համագործակցության խորացումը ամբողջ տարածաշրջանում կայունության պահպան-ման կարեւոր նախապայմաններից է:
Սակայն, կրկին անդրադառնալով սույն հոդվածի սկզբնամասին՝ հայկական բանակում կատարվող անօրինակություններին եւ դրանց մասին բացա-հայտ խոսելուն եւ իրական մեղավորներին պատժելուն, պետք է նշենք, որ բանակում կատարված հանցագործությունների հեղինակները իրա-վական գնահատական պետք է ստանան: Հարուցված քրգործերը պետք է գտնվեն խիստ հսկողության տակ՝ պաշտպանության նախարարի կողմից, որպեսզի պատժվեն հանցագործությունների հեղինակները: Այսօր խոսք կա ՊՆ-ում զինվորական օմբուդսմենի ինստիտուտի հիմնման մասին: ԱԺ-ում «ՀՀ ԶՈւ-ում կարգապահական կանոնագրքի» քննարկման ժամանակ այդ հարցը հնչել է արդեն: Զինվորականության հարցերով զբաղվող խորհրդականի հաստիք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում 2008թ. ստեղծվել է, իսկ ահա, որպես ինստիտուտի, նոր պետք է քն-նարկվի այդ հարցը: Դրա լուծման համար քաղաքական կամք է անհրաժեշտ: Իսկ այդպիսին պետք է դրսեւորել, քանզի մեր բանակի ուժն ու նվի-րական ոգին պահպանելու համար պետք է ունենանք պաշտպանված եւ կամային զինվորներ, որպեսզի նաեւ մենք բոլորս մեզ պաշտպանված եւ ա-պահով զգանք:
Հայկ Թորգոմյան
Արման Դավթյան
* * *
«Արդեն ավանդույթ են դարձել շփման գծում Ադրբեջանի ղեկավարության կազմակերպած սադրանքները, որոնց նպատակն է ձախողել հրադադարի ռե-ժիմը ամրապնդելուն, դիպուկահարներին շփման գծից հետ քաշելուն, բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն ուղղված միջ-նորդների ջանքերը»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նա մեկնաբանել է արցախա-ադրբեջանական շփման գծում հաճախակիացած Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքները, մասնավորապես այս օրե-րին տեղի ունեցող դիվերսիոն գործողությունները:
«Այս անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Բաքվում ղարաբաղյան հիմնախնդիրը զուտ խաղաղ մի-ջոցներով լուծելուն ուղղված հորդորներից եւ կոչերից ժամեր անց Ադրբեջանի ղեկավարությունը կրկին անգամ ցույց տվեց իր իրական դեմքը եւ սեփական քաղաքացիների կյանքի գնով սադրիչ գործողություններ իրականացնելու մոլուցքը: Այն ցինիզմը, որով իրականացվեց հունիսի 18-ի սադրանքը, կրկնապատկվեց այսօր:
Ժամանակն է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տապալմանը եւ միջնորդական ջանքերի ձախողմանն ուղղված Ադր-բեջանի նմանատիպ հուսահատ եւ սադրիչ գործողությունները իրենց համարժեք գնահատականը ստանան միջազգային հանրության կողմից»,- ա-սել է Շ. Քոչարյանը:
Կարելի՞ է արդյոք Վան չգնալ
«Ազգ» թերթն անդրադարձել է Վանա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին տրվող Սուրբ պատարագի հարցին ու գրել. «…Ու հի-մա իրենց թուրք գործընկերներից վիրավորված` ՀՀ իշխանությունները գործի են դրել իրենց «ծանր հրետանին»` իշխանամետ գործիչները, քաղաքագետները, պատմաբան-արեւելագետները, լրագրողները հայաստանցիներին խելք են սովորեցնում, թե` գիտե՞ք, պետք է ընդհանրապես հրաժարվել Վան գնալուց եւ պատարագին մասնակցելուց, քանի որ թուրքերը դա շահարկելու են: Անկասկած, թուրքերը շահարկելու են: Իսկ եթե ո-րեւէ հայ, անգամ պոլսահայ, չգնա Աղթամար, ինչը բացառվում է, թուրքերը դա չե՞ն շահարկելու»…
Հ.Գ. – Է, թող դա շահարկեն, մենք էլ «կշահարկենք», թե ինչու չենք գնում մեր պապերի բռնազավթված հողը… ոչ թե մենք նրանց ջրաղացին ջուր կլցնենք գնալով…
Աղթամարի եկեղեցու գմբեթին սեպտեմբերի 19-ին խաչ չի լինելու
Իսկ ըստ թուրքական «Միլլիյեթ» օրաթերթի` Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, խոսելով Վանա լճի Աղթամար կղզու հայկական պատմական Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագի նախապատրաստական աշ-խատանքների մասին, տեղեկացրել է, որ եկեղեցու գմբեթի համար նախատեսված 200 կիլոգրամանոց խաչը տեխնիկական պատճառներով հնարավոր չի լինի մինչեւ պատարագի օրը ամրակցել գմբեթին: Փոխարենը այցելություններն ուղղակի կկարողանա տեսնել խաչը` միայն թե ոչ գմբե-թին:
Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հանդիպում է ունեցել Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուի հետ` սեպտեմբերի 19-ի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկանալու նպատակով: Նրա գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է նաեւ Վանի առեւտրաարդյունաբերական պալա-տում եւ քաղաքապետարանում: Քաղաքապետ Բեքիր Քայայը արքեպիսկոպոս Աթեշյանին հավաստիացրել է, թե իրենք սեպտեմբերի 19-ին հյու-րամեծար ձեւով հարգելու եւ պատվելու են Վան ժամանելիք հայ ուխտավորներին:
Հ.Գ – Այդ հավաստիացումները արդեն տեսանք, թե ինչպես են արգելում հայ զբոսաշրջիկներին աղոթել անգամ եկեղեցում… Դե իսկ որոշ թուրք գործարարներ ուզում են իրենց գրպանից գումար դնել եւ խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին… տեսնես սրանք ինչ շահ ունեն…
Ի՞նչ է պատահել Թուրքիայում հանգստացող հղի Աննայի հետ. Մայրը ճանաչել է նրա դին
Հուլիսի կեսերին հանգստանալու նպատակով Թուրքիա մեկնած 29-ամյա հայուհի, հղիության 6-րդ ամսում գտնվող Աննա Դավթյանի մայ-րը հայտնել է, թե գտել է աղջկա դին ու 90%-ով ճանաչել նրա խոշտանգված մարմինը: Նկատենք, որ «Panorama.am»-ը եւս, վկայակոչելով թուքա-կան մամուլին, անդրադարձել էր հայուհու անհետացման փաստին: «Ազատություն» ռ/կ-ն տեղեկացնում է, որ Աննան չարենցավանցի է եղել եւ Չարենցավանում արդեն լուրեր են տարածվել, թե Անթալիայում գտնվել է անհետացած աղջկա դին: Այդ մասին լուրը ռադիոկայանին հաստատել է Չա-րենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը` նշելով, որ դստերը գտնելու նպատակով Անթալիա մեկնած Աննայի մայրը 90% հավանականությամբ ճանա-չել է դստեր մարմինը:
Երիտասարդ կնոջ դին Հայաստան տեղափոխելու հարցում դժվարություններ են ծագել, որովհետեւ Աննայի դին անճանաչելի վիճակում է` խոշ-տանգված: Շահգալդյանն ասել է, որ թուրքական իշխանությունները չեն թույլատրում դին տեղափոխել, մինչեւ ԴՆԹ-ի պատասխանները չստաց-վեն. Հարազատներն առայժմ սպասում են:
Իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Թուրքիան եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն: ԱԳՆ լրատվական ծա-ռայության ղեկավար Տիգրան Բալայանը ռադիոկայանին ասել է, որ նման հարցերը ոչ մի ձեւ չեն լուծվում, եւ Հայաստանի քաղաքացին այս պարագայում չի կարող պաշտպանվել, քանի որ Թուրքիայի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի:
«Լուսանցք» թիվ 30 (161), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



