Քյուֆթա` թանապուրի մեջ
Բաղադրությունը
Քյուֆթա – 0.5կգ,
Բլղուր – 0.25,
Սոխ – 0.15,
Մածուն – 1.5լ,
Ձու – 2 հատ,
Ալյուր – 0.025,
Թթվասեր – 0.2,
Կարագ – 0.1,
Կարմիր, սեւ պղպեղ,
Նանա կամ ուրց:
Քյուֆթան, բլղուրը, սեւ պղպեղն ու կարմիր պղպեղը խառնել, միասեռ զանգված պատրաստել, բաժանել 0.030 գ գնդիկների, մեջը դնել փոքր կարագի կտոր եւ տալ կոլոլակի տեսք: Պատրաստի գնդիկները դնել սառնարանում, թողնել հանգստանա:
Առանձին կաթսայի մեջ լցնել մածուն, ձու, ալյուր, թթվասեր, այս ամենը խառնել եւ ավելացնել 4 լ ջուր, փայտե գդալով խառնել մինչեւ ե-ռալը: Ավելացնել պատրաստի կոլոլակները, սոխը եւ մարմանդ կրակով եփել 20 րոպե:
Մատուցելուց առաջ լցնել նանա կամ ուրց:
Անու՛շ վայելեք առողջարար այս կերակուրը:
Շաբաթվա մարզական կյանքից –
Սպորտը` որպես քաղաքականություն
Ադրբեջանցի գրոսմայստեր Վուղար Հաշիմովը վերջերս հեռացվել է իր երկրի հավաքականի կազմից, որը պատրաստվում է շախմատի օլիմպիադա-յին: Նա մեղադրվում է «անվայել պահվածքի», իսկ ավելի պարզ, հայ շախմատիստների հետ շփվելու համար: Ըստ ադրբեջանական զլմ-ների, Վ. Հաշի-մովը հրաժարվել է հանդես գալ ադրբեջանական ակումբի կազմում, սակայն իբր ընդունել է հայազգի շախմատիստ Գարի Կասպարովի հրավերը՝ նրա ան-վանումը կրող թիմում խաղալու համար: Պարզաբանելով ստեղծված իրավիճակը` Հաշիմովը հայտարարել է, որ նախ «Կասպարով-Մարկոտ» ակումբը, որն ստեղծվել է 1991թ., այժմ պատկանում է իսպանացի գործարարի, այլ ոչ թե Կասպարովին, երկրորդ, եթե Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան ցանկանում է պարզել, թե ադրբեջանցի շախմատիստներից ովքեր կապեր ունեն հայ շախմատիստների հետ, ապա առաջին հերթին պետք է զբաղվի Թեյմուր Ռա-ջաբովի գործով:
«Ես երբեք նույն թիմի կազմում չեմ խաղացել հայ շախմատիստների հետ, առավել եւս հանդես չեմ եկել հայկական ակումբի կազմում: Բայց, օրինակ, մեր շախմատիստներից մի քանիսը ժամանակին եղել են հայ շախմատիստների թիմակիցը: Օրինակ, Ռաջաբովը նույն թիմի կազմում խաղացել է Վլադիմիր Հակոբյանի հետ»,- ասել է Հաշիմովը:
Հայաստանը՝ շախմատի օլիմպիադայում
Օլիմպիական կրկնակի չեմպիոն ՀՀ հավաքականը սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկելիք շախմատի 39-րդ հա-մաշխարհային օլիմպիադայում հանդես կգա հետեւյալ կազմով՝ Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան, Ա-վետիք Գրիգորյան (մարզիչ՝ Արշակ Պետրոսյան):
Հայաստանի կանանց հավաքականը հետեւյալն է՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան, Անահիտ Խառատյան (մարզիչ՝ Աշոտ Անաստասյան):
Շախմատ. 1-ին խումբ
Վանաձորում կայացավ Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը, որը նվիրված էր հայկական շախմատի վետերան Արծրուն Սարգս-յանի հիշատակին: 1-ին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը (Վանաձոր)՝ 13 հնարավորից վաստակեց 9,5 միավոր: 0,5 միավորով հետ մնաց գրոսմայստեր Արա Մինասյանը (Գյումրի), իսկ գրոսմայստեր Դավիթ Գ. Պետրոսյանը (Երեւան) 8,5 միավորով 3-րդն էր: Այս 3 շախմատիստնե-րը իրավունք ստացան մասնակցելու 2011թ. հունվարին Երեւանում անցկացվելիք Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:
Մրցեցին համալսարանականները
Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (Բրազիլիա) Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ավարտված համալսարանական շախմատիստների աշխարհի 11-րդ առաջնությունում 9 հնարավորից վաստակել է 5 միավոր եւ 57 մասնակիցների մեջ գրավել 22-րդ տեղը: 8,5 միավորով չեմպիոնի կոչու-մը նվաճել է գրոսմայստեր Վան Յուն (Չինաստան):
Բարձրագույն խմբի առաջնությունում
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվել է 20-րդ փուլը, նախորդ տարիների չեմպիոն «Փյունիկ»-ը շարունա-կում է զիջել «Բանանց»-ին, արդեն 5 միավորով: Մրցաշարային աղյուսակն այսպիսին է 20-րդ փուլից հետո.
Խ Հ Ո Պ Գնդ. Մ
1. Բանանց 20 15 3 2 46-18 48
3. Փյունիկ 20 13 5 3 51-18 43
2. Ուլիս 20 13 3 4 31-14 42
4. Միկա 20 10 4 6 30-18 34
5. Իմպուլս 20 6 5 9 17-34 23
6. Գանձասար 20 6 1 13 15-30 19
7. Կիլիկիա 20 4 3 13 18-39 15
8. Շիրակ 20 1 1 18 12-49 4
Ռմբարկուներն են՝ Էդուարդո դոս Սանթոսը («Բանանց») եւ Գեւորգ Ղազարյանը («Փյունիկ»)-11-ական գնդակ, Մարկոս Պինեյրո Պիզելի («Փյու-նիկ»)-9, Էդնեյ դե Օլիվեյրա («Միկա»)-8 եւ Սամվել Մելքոնյան («Բանանց»)-7 գնդակ:
* * *
ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ազգային թիմը զբաղեցնում է 105-րդ տեղը: Օգոս-տոս ամսվա համեմատ մեր ընտրանին նահանջել է 9 աստիճանով:
Այդ ժամանակահատվածում Հայաստանի հավաքականը ընկերական խաղում պարտվել էր Իրանի ընտրանուն (1:3), Եվրո-2012-ի ընտրական փուլի առաջին խա-ղում զիջել էր Իռլանդիային (0:1), իսկ երկրորդում` ոչ-ոքի խաղացել Մակեդոնիայի հետ (2:2):
Հայաստանի ընտրանու առաջիկա մրցակից Սլովակիայի հավաքականը առաջադիմել է 11 աստիճանով եւ այժմ գտնվում է 16-րդ հորիզոնականում: Բարձ-րացել է նաեւ Իռլանդիայի վարկանիշը, իսկ ահա Հայաստանի մյուս մրցակիցներ Ռուսաստանն ու Մակեդոնիան մեր թիմի նման նահանջ են ապ-րել: ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավա-քականը:
Խայտառակ պարտություններ
Սեպտեմբերի 13-ին Մոլդովայում անցկացվող կանանց ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի «A» խմբի մրցաշարում Հայաստանի հավաքականը հերթականությամբ պարտվեց Ֆինլանդիային՝ 0:5 եւ Անգլիային՝ 0:9 հաշիվներով:
Վերջին խաղում մեր թիմը ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ:
Մրցաշարային աղյուսակը 2-րդ փուլից հետո.
Խ Հ Ո Պ Գնդ. Մ
1. Անգլիա 2 2 0 0 13-0 6
2. Ֆինլանդիա 2 2 0 0 9-0 6
3. Մոլդովա 2 0 0 2 0-8 0
4. Հայաստան 2 0 0 2 0-14 0
* * *
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Վրաստանի հասակակիցների հետ 2 ընկերական խաղ անցկացրեց, եւ 2 խաղերն էլ ավարտվե-ցին 0:0 հաշվով:
Ազատ ոճայինները՝ 25-րդ տեղում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում ընդամենը 3 միավոր վաստակեց եւ թիմային հաշվարկով զբաղեցրեց 25-րդ տեղը:
1-ին հորիզոնականում հաստատված Ռուսաստանի ընտրանին հավաքեց 66 միավոր, հաջորդ տեղերում Ադրբեջանի ու Կուբայի հավաքականներն էին՝ համապատասխանաբար 42 եւ 37 միավորով:
Մոսկվայում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ՌԴ հավաքականի հայ ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արսեն Գալստյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Ձյուդոյում՝ առանց մեդալների
Հայաստանի ներկայացուցիչները չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել Ճապոնիայում կայացած այս առաջնությանը: Տղամարդկանց մրցում-ներում հանդես եկան Հովհաննես Դավթյանը (60 կգ քաշային կարգ), Արմեն Նազարյանը եւ Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ 66 կգ): Ավաղ, նրանք պարտություն կրեցին նախնական փուլերում եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ գեղեցիկ սեռի մեր միակ մասնակիցը՝ Գայանե Հարությունյանը (48 կգ):
Տոկիոյում, այնուամենայնիվ, 1 հայազգի մարզիկ մեդալ նվաճեց՝ Ռուսաստանի ձյուդոյի տղամարդկանց հավաքականի անդամ Արսեն Գալստյանը 60 կգ քաշայինների պայքարում զբաղեցրեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի:
1 ոսկե մեդալ
Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտվեց թեքվոնդոյի երիտասարդների Եվրոպայի 2-րդ առաջնությունը: 58 կգ քաշային կարգում 14:4 հաշվով պար-տության մատնելով ռուսաստանցի Սոսլանբեկ Կոժիեւին, հայ մարտիկը նվաճեց ոսկե մեդալ:
Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավեց Թուրքիայի հավաքականը` նվաճելով 4 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ:
Նվիրվեց ՀԱՕԿ-ի տարեդարձին
Գյումրիում տեղի ունեցավ Եվրոպայի գործող ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի եւ մրցանակների միջազգային խա-ղարկությունը: Գյումրիի քաղաքային մարզադաշտում կայացած ավանդական միջոցառումն անվանի հեռացատկորդը նվիրեց Հայաստանի ԱՕԿ-ի հիմ-նադրման 20-ամյակին: Ռ. Էմմիյանի մրցանակների խաղարկության առթիվ Գյումրի ժամանեցին 14 երկրների շուրջ 25 հեռացատկորդներ:
Տղամարդկանց մրցապայքարում հաղթեց լատվիացի Յանիս Լեյտիսը՝ 7,75 մ արդյունքով, իսկ կանանց մեջ լավագույնը բուլղարուհի Մագդալենա Խրուստովան էր՝ 6,27 մ: Վանաձորցի Արսեն Սարգսյանը 7,71 մ արդյունքով 2-րդն էր:
Կայացավ բոչիայի 1-ին առաջնությունը
Տեղի ունեցավ է ՀՀ բոչիայի 1-ին առաջնությունը, որն անցկացնում էր Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան: Այս ֆեդե-րացիան հանդիսանում է բոչիայի` CPISRA միջազգային սպորտային կազմակերպության միակ հավատարմագրված ազգային ներկայացուցիչը Հա-յաստանում: Առաջնությանը մասնակցել են 18 մարզիկներ եւ 6 թիմեր Հայաստանից ու Արցախից: Մարզիկները մրցաշարի 2 օրերի ընթաց-քում իրենց ուժերը չափել են թիմային եւ անհատական պայքարում:
Առաջնության կազմակերպիչների տեղեկացմամբ, թիմային պայքարում առաջին տեղը գրավելով ՀՀ չեմպիոն է դարձել «Հայկական ճամբար» թի-մը (Երեւան): 2-րդը` «Հույսի կամուրջ-Իջեւան» թիմն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ տեղը գրավել է «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» թիմը (Արմավիր): Անհատական մրցապայքարն անցկացվում էր մարզիկների 2 տարբեր ֆունկցիոնալ դասակարգերում` BC1 եւ BC2:
BC1 դասակարգում հաղթող է ճանաչվել 11-ամյա Նվեր Միրզոյանը «Լիարժեք կյանք» ակումբից (Ստեփանավան), 2-րդ տեղում էր` Աշոտ Օհանյանը («Հույսի կամուրջ-Իջեւան») եւ 3-րդ տեղում էր Սարգիս Հակոբյանը («Հայաստանի մանուկներ հիմնադրամ»):
BC2-ում առաջատար է դարձել Սեւակ Ասլանյանը («Հայաստանի մանուկներ հիմնադրամ»), 2-րդ եւ 3-րդ տեղերում էին` Մանուշակ Մելքումյանն ու Քրիստինե Աբրահամյանը (Արցախ):
Բոլոր մասնակիցները Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից ստացել են հուշանվերներ ու պատվոգրեր, իսկ մրցանա-կակիրները պարգեւատրվել են նաեւ մեդալներով:
Առաջնությունն անցկացվում էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդ-կանց համար» ծրագրի շրջանակներում եւ կրում էր «Սպորտով դեպի հասարակություն խորագիրը»: Առաջնության անցկացումը նպատակ ուներ`
– Հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում քարոզել սպորտով զբաղվելու կարեւորությունը:
– Նպաստել հաշմանդամային սպորտաձեւերի մասսայականացմանը եւ հետագա զարգացմանը:
– Խրախուսել պարբերաբար մարզումների անցկացումը:
– Բարձրացնել մարզիկների սպորտային վարպետությունը:
– Ամփոփել սպորտային ակումբներում տարվող աշխատանքները:
– Ի հայտ բերել հանրապետության լավագույն մարզիկներին:
Բոչիան պարալիմպիկ սպորտաձեւ է: Անցկացվում են բոչիայի Եվրոպայի, Աշխարհի առաջնություններ: Այն սպորտաձեւ է մարդկանց համար, ովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով, ինչը պայմանավորված է մանկական ուղեղային կաթված ախտորոշման ծանր ձևերով, կամ այլ նեւրոլոգիական խնդիր-ներով: Բոչիան գնդերով խաղերից ամենատարածվածն է աշխարհում: Խաղում են համապատասխան նշագծումով` 12,5մճ6մ չափեր ունեցող հարթ դաշ-տում: Խաղի էությունը կայանում է սեփական գնդակը նշանակետին հնարավորինս մոտ տեղակայելը, ինչն էլ հաղթանակ է բերում մարզիկին կամ թիմին:
Նախապատրաստվել այսօրվանից
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ կայացած կազմակերպության գործկոմի հերթական նիստըում տեղի ունեցավ Սինգապուրում կա-յացածած օլիմպիական պատանեկան առաջին խաղերի մասնակցության արդյունքների մասին հաշվետվությունը: Զեկուցեց ՀԱՕԿ-ի փոխնախագահ, ՀՀ մարզական պատվիրակության գլխավոր հանձնակատար Դերենիկ Գաբրիելյանը:
Հայաստանի 14 պատվիրակներ մրցեցին 12 մարզաձեւում: Ծանրամարտում Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե, իսկ Սմբատ Մարգարյանը` բրոնզե մե-դալ: Երրորդը ճանաչվեցին նաև ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանը և ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը: Հուսալի մրցելույթ ունեցավ մարմնամարզիկ Վահան Վարդանյանը, ով 24 ուժեղագույնների պայքարում 10-րդ արդյունքով մտավ եզրափակիչ եւ, ի վերջո, հանգրվանեց 8-րդ տե-ղում: Հայաստանի մյուս պատվիրակները տեղ զբաղեցրեցին միջին հորիզոնականներում: Մեր պատվիրակությանը մշտապես աջակցել են Սինգա-պուրի հայ համայնքի ներկայացուցիչները:
ՀԱՕԿ-ի նախագահը կարեւորեց մեր մարզիչների, մարզիկների եւ ՀԱՕԿ-ի աշխատակազմի նպատակային աշխատանքը: Նա անդրադարձավ նաեւ թերութ-յուններին: Հայաստանում եւ արտերկրում մեծ ուշադրություն պետք է հատկացվի մանկապատանեկան մարզադպրոցներում հերթափոխի հետ տարվող աշխատանքներին: Իսկ հաջորդ պատանեկան օլիմպիական խաղերին, որոնք անցկացվելու են Չինաստանի Նանկին քաղաքում, անհրաժեշտ է նախապատրաստ-վել այսօրվանից:
ՀԱՕԿ-ին հանձնարարվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, մարզական ֆեդերացիաների հետ միասին վերլուծել մեր մարզիկների մասնակցությունը եւ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկներ մարզիչների վերապատրաստման, մարզիկների շրջանում տարվող բժշկական, հոգեբանական աշխատանքների հետագա բարելավման, ազգային եւ միջազգային ֆեդերացիաների միջև կապերի ամրապնդման, գործու-նեության համատեղ ծրագրերի մշակման եւ հավաքականների մարզումային գործընթացի կազմակերպման համար նյութատեխնիկական բազայի ամ-րապնդման վերաբերյալ:
ՀԱՕԿ-ը 20 տարեկան է
2010թ. լրանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20 տարին: Այդ առթիվ նախատեսված են մի շարք միջոցառումներ: Աշխատանքների կազմակերպման համար ՀԱՕԿ-ի գործկոմի վերջին նիստում ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին ՀԱՕԿ-ի փոխնախագահներն ու գործկոմի անդամները: Տոնական արարողությունները տեղի կունենան նոյեմբերի 13-14-ին: Ինչպես տեղեկաց-նում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից, միջոցառումներին մասնակցելու համար կհրավիրվեն ՄՕԿ-ի, ԵՎՕԿ-ի եւ տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
Արսեն Պետրոսյան
Նրա սաները միշտ հաղթող էին
78 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ առաջին «Պատվավոր մրցավար» Ռեգինալդ Սանոյանը:
17 տարեկան հասակում հրաձգությունից դարձել էր Հայաստանի չեմպիոն: Խորհրդային բանակում ծառայելուց հետո ընդունվել էր Լատվիայի Լիեպայա քաղաքի ծովային զինվորական ուսումնարանը, գերազանց սովորել եւ կապիտանի կոչումով վերադարձել Երեւան:
Ռ. Սանոյանը վիթխարի գործ է արել Հայաստանում տեխնիկական սպորտաձեւերի զարգացման ուղղությամբ: Ջրամոտորային սպորտում մեծ հաջո-ղությունների է հասել համամիութենական տարբեր մրցումներում, ընդգրկված է եղել ծովային մահապարտների ջոկատում, ղեկավարել Երեւանի ջրային տեխնիկական ձեւերի մարզադպրոցը, ապա 10 տարի՝ ծովային ակումբը, իսկ 1992-ից ՀՊՄՏ կենտրոնական խորհրդի նախագահի տեղակալն էր:
Մեծ է նրա ավանդը հայկական սպորտում երիտասարդ սերնդի տեխնիկական վարպետության բարձրացման եւ դաստիրակության գործում: Նա ակտիվորեն նպաս-տել է տեխնիկական սպորտաձեւերի զարգացմանը, կազմակերպել է միջոցառումներ եւ մրցումներ, այդ թվում միջազգային: Նրա ղեկավարութ-յամբ եւ անմիջական մասնակցությամբ Հայաստանում զարգացել է ստորջրյա արագընթաց լողն ու կողմնորոշումը, ծովային բազմամարտը, ջրա-մոտորային եւ նավամոդելային մարզաձեւերը: Մարզադպրոցի սաները բազմիցս հաղթող են ճանաչվել համամիութենական եւ միջազգային մրցումներում:
Ռ. Սանոյանը շարունակ վարել է միութենական տարբեր մակարդակի մրցումներ` դրսեւորելով մասնագիտական նախանձելի կարողություններ յու-րաքանչյուր մարզաձեւի մրցավարություններում, արժանանալով մրցավարական հանձնաժողովների բարձըր գնահատականների:
Իր լավ աշխատանքի համար արժանացել է ՀԽՍՀ Գերագույն Սովետի, ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի, ՀՀ պաշտպանության նախարարության բազմաթիվ պատվոգրերի:
Ի դեպ, մեր հանրապետությունում նա 2-րդն էր, որ արժանացել է Բուլղարիայի «Պատվո նշան»-ին:
Ռեգինալդ Սանոյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
Մի խումբ ընկերներ
«Լուսանցք» թիվ 31 (162), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



