Ներքին խնդիրներ…

Գյուղերում մանկապարտեզներ չկան

Անկախացումից հետո մեծ դժվարություններ կան մանկապարտեզների գործունեությունը կարգավորելու հարցում: Օրինակ՝ մինչ օրս Արմավի-րի մարզի Զարթոնք գյուղի միակ մանկապարտեզն ընդամենը մի քանի ամիս է գործել: Տեղացիները պատմում են, որ վերջին տարիների ըն-թացքում մանկապարտեզում մի փոքր խումբ է եղել, սակայն դաստիարակչուհու ամուսնանալուց հետո մանկապարտեզն ամբողջովին փակվել է: Գյուղապետը պնդում է, որ գյուղի միակ մանկապարտեզը չի գործում ընդամենը վերջին 3 տարիների ընթացքում՝ պատճառաբանելով, որ երե-խաները քիչ են:


Արմավիրի մարզում ներկայումս գործում է 57 մանկապարտեզ: 19 համայնքում մանկապարտեզ չկա, իսկ 45-ում շենքը կա, բայց չի գործում: Ի դեպ, Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանը միակն է հանրապետությունում, որտեղ ոչ մի գյուղական համայնքում նախադպրոցական հաստա-տություն չի գործում: Իսկ Շիրակի մարզում նախադպրոցականների թիվը ամենացածրն է՝ 12%: Մարզի 119 համայնքից 95-ում մանկապարտե-զներ չկան: Գործող հաստատությունները հիմանականում Գյումրի քաղաքում են: Այլ մարզերում նույնպես վատ է վիճակը:
ՀՀ ԿԳՆ-ն 2008-2015թթ. Համաշխարհային բանկի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Շիրակի եւ Լոռու մարզե-րում նախադպրոցական կրթության բարեփոխումների փորձնական ծրագիր» է իրականացնում:
Հիմնական նպատակը նախադպրոցական կրթության որակի եւ մատչելիության բարելավումն է ու գործընթացում հնարավորինս շատ սոցիալապես ա-նապահով ընտանիքների երեխաների ընդգրկումը:

Արտակ Հայոցյան

Այլալեզու կրթությունը դեռ քիչ էր…

Սեպտեմբերի 15-22-ը Ծաղկաձորի գրողների միության տանը կազմակերպվում է Նանոֆոտոնիկայի եւ Նանովոլտայիկայի 2-րդ միջազգային դպրոցը: ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, դպրոցին կմասնակցեն 12 երկրի՝ այդ ոլորտում առաջատար շուրջ 80 մասնագետներ եւ ասպի-րանտներ:
Միջազգային դպրոցի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին:

Աշոտյանը դեռ ցանկանում է, որ Դիլիջանի դպրոցը իրականություն դառնա

Երևանում օրեր առաջ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Դիլիջանում միջազգային դպրոցի նախաձեռնող խնբի անդամ Ռուբեն Վարդանյանի հետ: «Ես ասեմ ձեզ անկեղծ, իհարկե լավ կլինի, եթե այդ պրոեկտը մինչեւ վերջ իրականացվի: Բայց օրենքի փոփոխությունը` կոնցեպտուալ ու բովանդակային իմաստով, բացարձակապես կապ չունեն Ռեգենտների դպրոցի կամ Դիլիջանի դպրոցի հետ: Դրանք կոնկրետ պրոեկտներ էին, որոնք այդ պահին ուրվագծվում էին»,- ասել Աշոտյանը: Նա հույս հայտնեց, որ Դիլիջանի դպրոցի ստեղծման նախա-ձեռնությունը իրականություն կդառանա, եւս մեկ անգամ ասաց, որ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունները այդ դպրոց-ների ստեղծման հետ չեն շաղկապվում:
Աշոտյանը նաեւ ասել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակշվիլու` անգլերենը 2-րդ լեզու ծրագրի մասին ելույթը կարդալիս դեժավյու է ունեցել: «Ես հասկացա, որ 6 ամիս առաջ նույն բանը ասում էինք մենք այստեղ` Հայաստանում: Ասում ենք, որ մեր հասարակությունը լինի երկլեզվանի հասարակություն: Վրաստանում կոնկրետ այդ ծրագիրը կյանքի է կոչվում»,- ասաց Աշոտյանը, ավելացնելով, որ ծրագիրն իրակա-նացնելու համար յուրաքաչյուր տարի անգլիախոս 2 հազար ուսուցիչներ տարբեր երկրներից կգան Վրաստան:
«Ակնհայտ է, որ դա միջազգային տենդենց է: Աշոտյանը չլինի, մեկ ուրիշը լինի, կապ չունի, դա բնության օրենքներից մեկն է, եթե մենք ուզում ենք լինել մրցունակ»,- ասաց նախարարը, միաժամանակ հայտարարելով, որ հայագիտական խնդրի ու հայոց լեզվի մասին շահարկումնե-րին այլեւս չի պատասխանելու: «Կա նախարարություն կառավարությունում, որը կարծես թե այստեղ պետք է մեկնաբանություններով զբաղվի, բայց դա կրթության նախարարությունը չէ»,- մանրամասներ չասելով, նշեց Աշոտյանը:
Այսպես էլ դեռ շարունակում է հոխորտալ Աշոտյանը… Տեսնենք մինչեւ ում դուռը… եւ վերջում ում լեզվով…

Կարեն Բալյան
 
Փրկենք նաեւ երաժշտական դպրոցները

Երաժշտական ոլորտի խնդիրների մասին ահազանգում էին վաղուց, այժմ ահազանգում է նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գե-ղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը` «Մենք այսօր կորցնում ենք այն, ինչ 70 տարվա ընթացքում ձեռք էինք բերել: Նա նշել է, որ դրա մասին վտանգավոր է խոսել, բայց իրեն հանցագործ կհամարի, եթե «չասի, որ մենք կորցնում ենք այն ամենը, ինչ որ ունեն-ք»:
Ըստ նրա` այսօր երաժշտական ոլորտում լրջագույն խնդիրներ են առաջացել կապված երաժշտական դպրոցների եւ համապատասխան կադրերի բացակա-յության հետ: «Մենք Սայաթ-Նովայի դպրոցը վերջնականապես թաղեցինք: Բոլոր լավագույն հայ երաժիշտների անունները այսպես թե այն-պես կապված են այդ դպրոցի հետ, բայց հիմա չգիտեմ` ինչու են բոլորը լռում: Դժբախտություն է. 5-6 տարի հետո ոչինչ չենք ունենալո-ւ»,- կարծում է դիրիժորը` ավելացնելով, որ քանի դեռ չունենք երաժշտական ոչ մի լավ դպրոց, բնականաբար կոնսերվատորիա եւս չենք կարող ու-նենալ, «Հայաստանից բոլորը փախչում են»:
«Երբ դրսից հայտնի երաժիշտներ են գալիս այստեղ համերգներով, զարմանում են` ասելով, որ դուք մեծ ավանդույթներ եք ունեցել, նվա-գախմբում լավ երաժիշտներ կան, ո՞ւր են, մենք էլ ասում ենք` լավագույններին դասատուները չեն թողնում, որ գան: Բա էլ ի՞նչ ասենք, հո չենք ասելու` էլ չունենք»,- ասում է դիրիժորը:
Առաջացած խնդիրների պատճառները շատ են. «Լավագույն դասատուները գնացին, սխալ ուսման պրոցես սկսվեց, սկսեցին փողով ընդունվել ու-սումնական հաստատություններ, մարդիկ էլ մտածում են, որ արվեստով ապրել չի լինի… Երաժիշտները երբեք Հայաստանում ամենալավ վարձատր-վող մասսան չեն եղել, բայց մենք ունեցել ենք փայլուն երաժիշտներ` մեկը մյուսի ետեւից գալիս էին եւ թե որտեղ այդ գիծը կանգ ա-ռավ, գիտեմ, ավելի մանրամասն գիտեմ, մեղավորներին էլ գիտեմ: Ես կարծում եմ, որ շտապ, ամենաբարձր ատյաններից որոշում է պետք` ինչ ա-նել, որ էլ կորուստներ չունենանք»:
Էդուարդ Թոփչյանը առաջարկում է գոնե երաժշտական 2 դպրոց փրկել, հարկավոր է ծանոթներից, այլ բաներից դուրս ղեկավարություն դնել, ճիշտ համակարգ բերել, լավագույն դասատուներին կենտրոնացնել, որոնք դեռ կան այդ դպրոցներում, որ 8 տարի հետո գոնե այդ երեխաները գնան կոնսերվատորիա:

* * *

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը կազմակերպել է Երեւանյան միջազգային 4-րդ ե-րաժշտական փառատոնը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը:
Փառատոնին մասնակցելու են Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին (դաշնամուր), Էշլի Վոսը (դաշնամուր), Դայշին Կաշիմոտոը (ջութակ), Ռադովան Վլատկովիչը (գալարափող) եւ այլ հայտնի արվեստագետներ:
Փառատոնի ընթացքում անցկացվելու է Կամերային երաժշտության համերգներ, Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակին, ՀՀ Անկախության օրվան նվիրված համերգային ծրագրեր, դաշնամուրային երաժշտության համերգ:

Նոր քարտեզներ հանրակրթական դպրոցներում

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության երաշխավորությամբ` հանրակրթական դպրոցներին են տրամադրվել «Հայաստանի Հանրապետութ-յուն. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ֆիզիկական եւ վարչական քարտեզները, որոնցում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն ներկայացված են որպես մեկ ամբողջություն: «Արցախյան ազատամարտի տարիներին ես սովորում էի ինստիտուտում: Ընկերներիս հետ գնում էինք օպերայի հրա-պարակ, նստացույցի ու հանրահավաքների մասնակցում: Գիտակցում կար, որ կարեւոր նպատակ ունենք` բոլորս` միասնական: Գիտեինք, որ մեր ապա-գայի ու մեր անկախության համար էինք պայքարում: Այդպիսի միասնականություն էլ երբեք չեմ զգացել: Դա «ազատության սերունդնե է-ր»,- այսպես սկսեց իր հերթական դասը աշխարհագրության ուսուցչուհի տիկ. Գեւորգյանը:
Այս դասը փոքր ինչ տարբերվում էր մնացած բոլոր դասաժամերից. աշակերտները երեւի լավ չեն հասկանում միշտ հանգիստ ու հավասարակշռված ի-րենց ուսուցչուհու ոգեւորությունը, ով տարիներ շարունակ պատմելով արցախյան հերոսամարտի, ազատագրված տարածքների ու ԼՂՀ անկախութ-յան մասին, հնարավորություն չի ունեցել ցույց տալ դրանց իրական աշխարհագրական պատկերը:
«Կարելի է վստահորեն ասել, որ նման քարտեզներով գիտելիք ստացող աշակերտի համար առավել ընկալելի է լինելու մեր հաղթանակը, որը ձեռք է բերվել հազարավոր հայորդիների կյանքի գնով»,- ասում է ուսուցչուհին, ով համոզված է` այս քարտեզները վաղուց պետք է լի-նեին յուրաքանչյուր դպրոցում:

Թուրքիայի Կայսերիի համալսարանի հայագիտության ամբիոնում կա ուսանող,
չկա դասախոս

Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի Գրականության ֆակուլտետում այս տարի բացված Հայոց լեզվի եւ գրականության ամ-բիոնը 2010-2011 ուստարվա համար ընդունելություն էր հայտարարել: Ներկայումս բաժինն ունի 4 ուսանող:
Թուրքական «Թարաֆ» թերթին տված հարցազրույցում համալսարանի ռեկտորի տեղակալ դոկտոր պրոֆեսոր Մեթին Հյուլագյուն, նախ նշել է, որ այս ուսանողներն ավարտելուց հետո հեշտությամբ գործ կգտնեն, ապա հավելել, որ ամբիոնում դասախոսի խնդիր կա: Հյուլագյուն ասել է, որ ներկայումս 1 դասախոս ունեն եւ Հայաստանից 1 դասախոս էլ են ուզում հրավիրել, սակայն Ֆինանսների վարչությունը մերժել է նոր դասախոս բերելու խնդրանքը պատճառաբանելով, թե համալսարանի մյուս ամբիոններում բավականին շատ արտասահմանից հրավիրված դասախոսներ կան:
Հյուլագյուն նաեւ ասել է. «Հիմա տեսեք, բաժինը բացվել է, ուսանող կա, դասախոս չկա: Պետք է փորձենք ամեն կերպ համոզել Ֆինանսների վարչությանը, միայն թե, եթե թույլտվությունն ուշանա, այս անգամ էլ դասախոսները կհրաժարվեն: Դա արդեն լուրջ խնդիր կլինի»:

Սեփ. լրատվություն

Թինա Քայդենաուն կարեւրել է ՀՀ մասնակցությունը
միջազգային անվտանգության կայունացման առաքելություններին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին: Ող-ջունելով հյուրին, պաշտպանության նախարարը նշել է, որ 2 երկրների միջեւ համագործակցությունը ՀՀ պաշտպանական քաղաքականության կա-րեւորագույն ուղղություններից մեկն է:
Այս մասին տեղեկացանք ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կողմերն ընգծել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման կարեւորությունը եւ քննարկել պլանավորված ռազմական համագործակցութ-յան միջոցառումների իրականացումը:
Թինա Քայդենաուն կարեւորել է ՀՀ մասնակցությունը միջազգային անվտանգության կայունացման առաքելություններին, հատկապես Աֆ-ղանստանում, եւ հետագա երկկողմ ջանքերն այդ ասպարեզում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային վերջին զարգա-ցումները:
Ընդգծվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը, կարեւորվեց շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը՝ որպես կարե-ւոր գործոն հետագա բանակցային ջանքերի արդյունավետության համար:

Առաջարկվում է Հայաստանում ստեղծել ընդերքի առանձին նախարարություն

Գործադիրի հերթական նիստում հավանություն է ստացել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը, որով սահմանվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանելու սկզբունքներն ու կարգը եւ այլ իրավահարաբերություններ: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս օրենքը կարևորագույններից է եւ լուրջ նշանակություն է ունենալու մեր երկրի տնտեսական զարգացման համար: Այդ նկատառումով նույնիսկ առաջարկվում է Հայաստանում ստեղծել ընդերքի առանձին նախարարություն: «Մենք սխալվե-լու իրավունք չունենք: Եվ չնայած օրենքի նախագիծը մշակվել է Համաշխարհային բանկի փորձագետների մասնակցությամբ, այնուամենայնիվ դրա հեղինակային իրավունքը մեզ է պատկանելու»,- ասել է Տ. Սարգսյանը:
Նա նպատակահարմար է համարել ստանալ բոլոր նախարարությունների կարծիքը եւ առաջարկել է իր մոտ եւս մեկ քննարկում անցկացնել եւ գալ ընդհանուր հայտարարի:

Հազարամյակի զարգացման ազգային նպատակներ…

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործակալությունները Հայաստանի փոխվարչապետի, ԿԳ նախարարի եւ այլ պետական պաշտոնյաների հետ միասին այսօր ներկայացրել են Հայաստանի Հազարամյակի զարգացման ազգային նպատակների (ՀԶՆ) նկատմամբ ունեցած առաջընթացի զեկույցը:
Տեղեկատվության համաձայն, միջոցառման մասնակիցները քննարկել են այն ձեռքբերումները եւ հաջողությունները, ինչպես նաեւ մարտահրավերները, որոնց դեռ պետք է անդրադառնա Հայաստանը զարգացման միջազգային եւ ազգային գործընկերների հետ միասին: Առաջընթացի այս 2-րդ զեկույցը պարունակում է հետճգնաժամային սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ ՀԶՆ-ների նկատմամբ ունեցած առաջընթացի վրա ճգնա-ժամի ազդեցության վերլուծություն:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւայի խոսքով Հայաստանում 2004-2008թթ. աղքատությունը նկատելիորեն նվազել է: Աղքատ մարդկանց թիվը 2004թ. եղած 34,6%-ից ըստ 2008թ. տվյալների նվազել է մինչեւ 23,5%: Աճ է գրանցվել նաեւ դպրոց հաճախող երեխաների թվում: Հատուկ կրթության բարեփոխումների արդյունքում փակվել են մի շարք գիշերօթիկ դպրոցներ եւ բացվել են ներառական դպրոցներ: Այսօր ա-վելի քան 1000 հատուկ կարիքավոր երեխաներ հնարավորություն ունեն սովորել 49 հիմնական դպրոցներում: «ՄԱԿ-ի հայաստանյան գրասեն-յակի գործակալությունները կշարունակեն անհրաժեշտ աջակցություն տրամադրել մինչեւ 2015թ. ազգային մակարդակում ՀԶՆ-երին հասնե-լու երկրի ջանքերին»,- նշել է նա:
Պետական պաշտոնյաները, քաղաքացիական հասարակության փորձագետները, միջազգային համայնքը եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները քննարկել են մինչեւ 2015թ. յուրաքանչյուր ՀԶՆ-ին հասնելուն վերաբերող առաջընթացը, խնդիրները եւ առաջնային ոլորտները: Զե-կույցն իր առաջարկություններով օգտագործվելու է կառավարության ու դոնոր համայնքի կողմից, որպեսզի ավելի նպատակային դարձնեն զար-գացման աջակցությունը և երաշխավորեն առաջնային զարգացման արդյունավետությունը:
Փոխվարչապետ եւ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն իր հերթին նշել է, որ ընդունելով Հազարամյակի զարգացման նպատակնե-րը Հայաստանը ձեռնամուխ է եղել դրանց իրականացմանը` արձանագրելով նշանակալից արդյունքներ երկրի սոցիալտնտեսական տարբեր ոլորտնե-րում: «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը բացասաբար անդրադարձավ նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշների վրա: Զեկույցում փորձ է արվում ճգնաժամի լույսի ներքո` ներկայացնել հնարավոր կանխատեսումները ՀԶՆ-ներին հասնելու ուղղութ-յամբ»,- ասել է նա: Փոխվարչապետը վերահաստատել է երկրի իշխանությունների հանձնառությունն ու կամքը հետեւողական աշխատանքի շնոր-հիվ մինչեւ 2015թ. հասնել ՀԶՆ-ով նախատեսված կայուն զարգացումն ապահովող ցուցիչներին:
Նշենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործակալությունները աջակցել են ՀԶՆ Ազգային զեկույցի վերաբերյալ հատուկ տեսաֆիլմի պատրաստմանը: Վավերագրական տեսաֆիլմը ցուցադրվել է այսօր զեկույցի ներկայացման ժամանակ եւ կցուցադրվի Հանրային հեռուստատեսութ-յամբ: Տեսաֆիլմը պատրաստել է «Բանաձեւ» տեղական ընկերությունը:
Ավելացնենք, որ ներկայացվել է նաեւ «Արմենիաինֆո» տվյալների բազան: Այն թույլ է տալիս զարգացման ոլորտում աշխատողներին, որո-շում կայացնողներին, հետազոտողներին եւ հանրությանը ՀԶՆ-ներին վերաբերող տարբեր ձեւաչափերով տվյալներ գտնել: Տվյալների բա-զան նաեւ օգնում է տարբեր հաստատությունների եւ վարչությունների միջեւ արագորեն տարածել մարդկային զարգացման եւ սոցիալ-տնտեսա-կան ցուցիչների տվյալներն ու ժամանակին հետեւել զարգացման միտումներին:

Մայր Աթոռը առկախել է 2 հոգեւորականների մասնակցությունը
Վանի հայկական եկեղեցու պատարագին

Սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեց գմբեթին խաչ չտեղադրելու մասին թուրքական իշխանությունների որոշումը տարակուսանք է առաջացրել Մայր Աթոռում եւ վերջինս որոշել է առկախել 2 հոգեւորականների մասնակցության հարցը: Այդ կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարակուսանքով եւ ափսոսանքով տեղեկացավ, որ Աղթա-մարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիո իշխանությունների կողմից անհիմն պատճառաբանությամբ հետաձգ-վում է: Մայր Աթոռին վստահեցվել էր, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող Պատարագից 1 շաբաթ առաջ եկեղեցու գմբե-թին մնայուն կերպով պիտի զետեղվեր օծված խաչը:
Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնու-պոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր 2 ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը»:
Հիշեցնենք, որ մինչ այդ Մայր Աթոռը հրապարակել էր այն հոգեւորականների անունները, ովքեր պետք է մասնակցեին պատարագի սուրբ արա-րողությանը : Նրանք էին` Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Ծիծաղելի է, ստացվում է թուրքական հսկայական պետությունը չի կարողանում բարձրացնել
ընդամենը 200 կգ կշռող խաչը

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին 200 կգ-անոց խաչի չտեղադրման վերաբերյալ թուրքական կողմի պատճառաբանությունը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ծիծաղելի ու ծաղր է համարում, որակում որպես ամենապարզունակ ու անհաջող պատրվակը, որ կարող էին ընտրել թուր-քական իշխանությունները: Հիշեցնենք, որ թուրքական կողմը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ին հայկական եկեղեցում կայանալիք արա-րողության ժամանակ եկեղեցու գմբեթին խաչը չի տեղադրվի, քանի որ այն ծանր է ու տեղադրելը դժվար է: «Ամբողջ 2 ամիս թուրքական ողջ քարոզչամեքենան ամբողջ թուրքական լրատվամիջոցներով ու միջազգային մամուլում տարփողում էր այն միտքը, որ Թուրքիան որպես «հանդուրժող» պետություն, լրջագույնս պատրաստվում է Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին, անգամ նոր նավեր, նոր կառամատույցներ են կառուց-վում, բոլոր հարմարությունները ստեղծվում են հայ ուխտավորների համար, որպեսզի նրանք խնդիր չունենան, եւ այս ամենի համա-տեքստում ներկայացնել, որ խաչի չտեղադրումը կապված է տեխնիկական խնդիրների հետ, կարծում եմ, բավական անլուրջ է, ստացվում է թուրքական հսկայական պետությունը չի կարողանում բարձրացնել ընդամենը 200 կգ կշռող խաչը»,- ասաց Ռ. Մելքոնյանը:
Խաչի չտեղադրումը Մելքոնյանը պայմանավորում է մի քանի գործոնով, այդ թվում ներքաղաքական խնդիրներով: Նրա վերլուծության համա-ձայն, սեպտեմբերի 12-ին Թուրքիայում կայանալիք սահմանդրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ, որոնց դեմ են արտահատվում ընդդիմադիր ուժերը, իշխանությունները չեն ուզում գնալ խաչը տեղադրելու քայլին, քանի որ դա թուրք հանրության կողմից բացա-սաբար է ընկալվելու ու անմիջապես ազդելու է իշխող կուսակցության քաղաքական վարկանիշի վրա:
«Այսօր էլ Թուրքիայում քաղաքական կուլիսներում խաչի չտեղադրման պատաճառ հենց դա է նշվում»,- ասաց նա: Բանախոսը համարում է, որ խա-չի տեղադրման հետ կապված թուրքական շուոն չի ավարտվել, ու հնարավոր են այլ զարգացումներ, մարտահրավերներ ու որոգայթներ, որոնց պետք է համարժեք պատասխան տանք:
Անդրադառնալով հայկական կողմի արձագանքին, Մելքոնյանն ասաց, որ քաղաքական իշխանությունները ճիշտ արեցին, որ չխառնվեցին, քանի որ սա զուտ կրոնական հարց պետք է դիտել: Ինչ վերաբերում է Մայր աթոռի արձագանքին, ապա, ըստ թուրքագետի, այն շտապել է, պետք էր պատասխան տալ արարողության նախորդող 1-2 օրին: Մելքոնյանը հիշեցրեց, որ Մայր աթոռին Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Սրբազանի միջոցով վստահեցրել են, որ եկեղեցու գմբեթին օծված խաչ է տեղադրվելու, ինչին հետեւել էր Էջմիածնի զուսպ պատասխանը` ուղարկել 2 հոգեւորական: Հենց Արամ Սրբազանի միջոցով էլ թուրքերը հրաժարվեցին իրեն խոստումից, ինչին հետեւեց Մայր աթոռի որոշումը` առկախել է 2 հոգեւորականների մասնակցությունը Վանի հայկական եկեղեցու պատարագին: Անթիլիասի կաթողիկոսությունը եւս բոյկոտել է արարողությունը: Այս որոշումները թուրքագետը համարում է ամենաճիշտը ստեղծված իրավիճակում: Թուրքական իշխանութ-յունների նման վարքագիծը Մելքոնյանին հիմք է տվել կրկին համոզվելու, որ թուրքական իշխանությունները շարունակում են գործել երիտթուրքական տրամաբանությամբ, որը այլամերժ է ու չի ընդունում այլ կրոն:

«Երիցս ոչ Սեպտեմբերի 19-ին». Հայրենակցական միությունների համատեղ հայտարարությունը
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագի վերաբերյալ այսօր մի շարք հայրենակցական միություն-ներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ մասնավորպես նշված է.
«Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագը թուրքական կողմը ներկայացնելով որպես բարի կամքի արտահայտություն հայ ժողովր-դի եւ Հայաստանի հանդեպ` քարոզչական լայն կամպանիա է ծավալել, որպեսզի հազարավոր հայեր ներգրավի հիշյալ միջոցառմանը: Թուրքական այս մտահաղացումը միայն առաջին հայացքից կարել է անվանել բայրացակամության դրսևորում հայ ժողովրդի հանդեպ: Իրականում ամեն ինչ այլ է: Հեռագնա նպատակներ հետապնդող այդ քայլով թուրքերը ցանկանում են իրագործել մի շարք ետին մտքեր, որոնք իրենց խորքում հայավնաս են»,- ասված է Հայրենակցական միությունների հայտարարությունում:
Ըստ նրանց, Թուրքիան ձգտում է նախեւառաջ բարելավել, իր որպես «քաղաքակիրթե եւ «դեմոկրատ» երկրի կերպարը Արեւմուտքի աչքում:  
«Սեպտեմբերի 19-ով թուրքական կողմը նաեւ աններելի ոտնձգություն է կատարում հայ ժողովրդի եւ հայ հավատացյալ մարդու ազգային-կրո-նական պատկերացումների եւ զգացումների նկատմամբ: Հայ առաքելական եկեղեցու սուրբ խաչը սրբագործված է ոչ միայն սուրբ մեռոնով, այլ նաեւ վասն հավատո եւ վասն հայրենյաց մարտիրոսված ու նահատակված բազում տասնյակ սերունդների հարյուր հազարավոր հայորդիների թանկ ար-յունով: Եվ հենց այդ պատճառով Սուրբ Խաչը չի կարող խաղալիք լինել օտարի ձեռքում, որպեսզի նա ուզած ժամանակ այն հանի եւ ապա տեղադ-րի Աղթամարի հազարամյա տաճարի գմբեթին… եւ դարձյան հանի»,- հայտարարության մեջ նշել են հայրենակցական միությունների ներկա-յացուցիչները:
«Այն, ինչ Թուրքիան փորձում է ներկայացնել որպես բարեգործություն հայ եկեղեցու եւ հայ ժոցովրդի հանդեպ, միջազգային իրա-վունքի տեսակետից լոկ պարտավորություն է, որն այն երկիրը ստանձնել է 1923թ. Լոզանի պայմանագրով: Ընդ որում, Թուրքիան այն պարտավո-րությունը կատարում է խիստ անբավարար եւ շատ ուշացած: Վերջապես, «Սեպտեմբերի 19-ի նվերի» համար, Թուրքիան հայկական կողմից անպայմա-նորեն պահանջելու է բավական թանկ փոխհատուցում»:
ՀՄ-ները հայտարարությամբ նաեւ կոչ են անում. «Կոչ ենք անում իրենց ազգային եւ կրոնական արժանապատվությունը հարգող ամեն մի հա-յի, որպեսզի չայցելի Աղթամար եւ չդառնա գործիք օտարի ձեռքում` սեպտեմբերի 19-ի անմաքուր եւ հայավնաս խաղում: Մենք կոչ ենք ա-նում համայն հայությանը, միավորելու ջանքերը` քողազերծելու եւ արժանի հակահարված տալու «Սեպտեմբերի 19-իե թուրքական էժանա-գին շոուին, որ խորքի մեջ իրականում քաղաքական սադրանք է`ուղղված Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ:
Երիցս ոչ «Սեպտեմբերի 19-ին»»:

Սուրբ Խաչն օծված չէ, չօծված եկեղեցում պատարագ չեն մատուցում. հուշարձանագետ

Վանի Սուրբ Խաչ եկեղեցին օծված չէ եւ չօծված եկեղեցում պատարագ չի մատուցվում: Այսօր ասուլիսում հայտարարեց հուշարձանագետ Սամվել Կա-րապետյանը` նկատելով, որ պատարագ մատուցելու համար պետք է անպայմանորեն եկեղեցու օծում լինի:
Ըստ Կարապետյանի, Սուրբ Խաչ եկեղեցու խորանը սալահատակ է եւ վեմ քար տեղադրված չէ: «Հայտնի է, որ մինչեւ վերականգնելը վեմ քարը չկար, իսկ խորանը տակնուվրա վիճակում էր: Վեմ քարը հուշարձանի առանցքային դրվագն է համարվում: Եկեղեցին ենթակա է վերաօծման, անգամ եթե վեմ քարը մի փոքր թեքվել է»,- բացատրեց հուշարձանագետը:
Բանախոսն ասաց, որ անպայման չէ այդ օրը գնալ Աղթամար, Վան: «Ես կողմ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը այցելի և տեսնի Աղթամարը եւ մնացած հուշարձանները, բայց անպայման չէ հենց այդ օրը: Եվ եթե թուրքերն ուղղակի ուզում են զուռնա-դհոլ կազմակերպել, ապա այդ թատրոնին մասնակցելը ճիշտ չէ»,- նկատեց նա:
Այդ համատեքստում նա կարծիք հայտնեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արժանապատիվ որոշում է կայացրել` առկախելով մասնակցությունը պատարագի արարողությանը: Նշենք, որ թուրքական իշխանությունները խոստացել էին մինչեւ սեպտեմբերի 19-ը` պատարագի մատուցման օ-րը, Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին տեղադրել խաչ, սակայն օրերս Վանի իշխանությունները հայտարարել էին, թե խաչը ծանր է` 200 կգ եւ տեխնիկական դժվարությունների պատճառով այն չի կարող տեղադրվել եկեղեցու գմբեթին:

Ֆիլմ – Անհայտ մնացած ողբերգության

Ավարտին են հասցվել «Մարաղա, 10 ապրիլի 1992թ. Սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի աշխատանքները: Ֆիլմը պատմում է աշ-խարհի համար անհայտ մնացած ողբերգության, ԼՂ-ի Մարաղա գյուղի գազանաբար սպանված, գերեվարված, գերության մեջ տանջամահ արված ու անհայտ կորած տասնյակից ավել բնակիչների մասին:
Մարաղայի խաչելությունը, որը դքսուհի Քերոլայն Քոքսն անվանել է. «Ժամանակակից Գողգոթա, պարզապես` շատ ավելի դժոխային», ներկա-յացված է ականատեսների աչքերով, որոնց վկայությունները հաստատված են վավերագրական խրոնիկայի կադրերով:
«Ներկայումս Նոր Մարաղա գյուղում ապրող նախկին մարաղացիների պատմությունները լույս են սփռում նախկինում անհայտ շատ փաս-տերի վրա, որոնց միջոցով բացահայտվում են 1992թ. ապրիլի 10-ին կատարված ողբերգության պատճառներն ու հետեւանքները,- ասում է «Սովո-րական ցեղասպանությունե նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:- Մասնավորապես` մեզ հաջողվել է ապացուցել, որ ադրբեջանցիների կող-մից Մարաղայի ոչնչացումը, մասսայական սպանություններն ու գյուղի բնակիչների` կանանց, երեխաների, ծերերի գերեվարումն անմի-ջական կապ ուներ Բաքվի նավթային շահերի հետ: Բացի այդ` ֆիլմում տեղ են գտել նախկինում անհայտ մի շարք այլ փաստեր եւ վկայություննե-ր»:
Մ. Գրիգորյանի խոսքերով` նոր ֆիլմերի թողարկման հետ զուգահեռ չեն դադարեցվում Բաքվում ու Սումգայիթում հայերի ցեղասպա-նության վերաբերյալ նոր փաստերի եւ տվյալների որոնումները: Այսպես, հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք ապացուցում են հայե-րի գազանաբարո սպանությունները 1990թ. հունվարի Բաքվի ջարդերին նախորդող ժամանակահատվածում: Վերոնշյալ փաստերը կներկայացվեն «Բա-քու` հունվար 1990» ֆիլմի նորացված տարբերակում:
«Մարաղա, 10 ապրիլի 1992թ. Սովորական ցեղասպանություն» ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերի կեսերին Հայաստանի Հանրային հե-ռուստաընկերությամբ:
«Սովորական ցեղասպանություն» նախագիծը նախաձեռնել է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության» կենտրոնը: Ֆիլմաշարի առաջին 2 ֆիլմերը` «Բաքու` հունվար 1990» եւ «Սումգայիթ` փետրվար 1988», ներկայացվել են համապատասխանաբար հունվարին եւ ապրիլին: Ֆիլմերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ արաբերեն լեզուներով: Ֆիլմերը տեղադրված են համացան-ցում եւ լայնորեն տարածվում են խտասկավառակների միջոցով:

Սեփ. լրատվություն

Վարչապետ. Ատոմակայանի կառուցումը ենթադրում է
մեր էներգետիկ համակարգի որակական բարելավում

Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի հզորությունը լինելու է 1000 մեգավատտ: «Նախնական գնահատականներով այդ մեծ ծրագիրը ենթադրում է շուրջ 5 մլրդ դոլարի ներդրում»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` խոսելով օրերս ստորագրված նոր էներգաբլոկի կառուցման հայ-ռուսական համաձայնագրի մասին:
Նրա խոսքով, համաձայնագիրը ենթադրում է, որ ռուս գործընկերները մասնակցելու են ատոմակայանի կառուցմանը եւ ունենալու են ուղղա-կի ներդրում: «Մեր ռուս գործընկերները նույնպես մասնակցելու են այդ ներդրումային ծրագրին. պայմանագրի իմաստը հենց դա էր»,- ա-սել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի խոսքով, լինելու է նոր կոնֆիգուրացիա, նոր նախագիծ, որից հետո հանրությանը ավելի հստակ կներկայացվի մանրակրկիտ տեղեկատ-վություն, թե ինչպիսին է լինելու ատոմակայանը:
«Բայց ակնհայտ է, որ ատոմակայանի կառուցումը ենթադրում է մեր էներգետիկ համակարգի որակական բարելավում: Դա լինելու է ժամանակակից ատմա-կայան, որն էապես ավելացնելու է ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի հզորությունները: Դա նշանակում է, որ, ընդհանուր առմամբ, մեր արդյունաբերությունը զարգացման առումով ունենալու է ավելի լավ հեռանկարներ»,- նման գնահատկան է տվել Տ. Սարգսյանը:

ՀՀԿ-ն չի զիջելու ԱԺ նախագահի պաշտոնը

Վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, իբր ՀՀԿ-ն պատրաստվում է ԱԺ նախագահի պաշտոնը զիջել այլ քա-ղաքական ուժի: «Լիազորված եմ հայտարարելու, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը. ՀՀԿ-ն չի պատրաստվում ԱԺ նախագահի պաշտոնը զիջել որեւէ այլ կուսակցության»,- նման հայտարարություն է տարածել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ օրերս լուրեր են շրջանառվում, որ ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանին փոխարինելու է ՕԵԿ ա-ռաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Կարծում ենք այս լուրերը դեռ նոր սկսվող «թոհուբոհի» ծիլերն են թերեւս, քանի որ քաղաքական ուժերն արդեն պատրաստվում են գալիք ԱԺ եւ նախագահական ընտրություններին:

Դեռ 74-ն են…

Այս տարվա ընթացքում որեւէ կուսակցություն չի դիմել ԱՆ պետական ռեգիստրում գրանցվելու համար: Այս մասին «Panorama.am»-ին հայտնել է ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը: Ըստ նրա, լուծարման համար այս տարվա ընթացքում դիմում ներկայացնողներ եւս չեն եղել: Ավելի վաղ դիմել են ու դեռ այսօր լուծարման գործընթացում են 3 կուսակցություններ՝ «Նոր ուղի» «Լիբերալ դեմոկրատական» եւ «Միավորում հանուն Հայաստանի»:
Այսօրվա դրությամբ պետռեգիստրում գրանցված է 74 կուսակցություն:

«Լուսանցք» թիվ 31 (162), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.