ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը, ով հարկադրաբար հեռացել է հայրենի գյուղից, դի-մել է միջազգային դատարան հայցով, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածը (անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), եւ 13-րդ հոդվածը (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք): Դիմումատուն փաստարկել է նաեւ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ արժանապատ-վությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), ինչպես նաեւ 8-րդ եւ 9-րդ հոդվածների (կրոնի ազատություն) խախտումը:
Ինչ մնում է գանգատը ներկայացնելու ժամկետներին, ապա դիմումատուի փաստաբանները պարզաբանեցին, որ իր իրավունքի շարունակական ոտնա-հարման պարագայում Մ. Սարգսյանը 2006թ. է դիմել ՄԻԵԴ այն պատճառով, որ այդ ժամանակ պաշտոնական հայտարարություն է հնչել ԵԱՀԿ Մինս-կի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի տապալման մասին եւ դիմումատուն հայրենի տուն վերադառնալու հեռանկար այլեւս չի տե-սել:
Պատասխանելով դատավոր Ալվինա Գյուլումյանի հարցին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի աշխատակից Չինգիզ Ասգարովը նշել է, որ Բաքուն ճանաչում է այդ երկրից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը: Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանից բռնագաղթի ենթարկված հայ փախստականների՝ իրենց նախկին բնակության վայր վերադառնալու հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների մաս է կազմում: Ադրբեջանցի պաշտոնյան զավեշտալի մեկնաբանություն է արել՝ նշե-լով, թե քանի որ ՀՀ-ն պահանջում է նախ միջազգայնորեն ճանաչել ԼՂ-ն, ապա անդրադառնալ փախստականների վերադարձին, ուստի իրենք առաջար-կում են, որ սկզբում վերադառնան ադրբեջանցի փախստականները, իսկ մնացած բոլոր հարցերը քննարկվեն հետագայում:
Հիշեցնենք. վերջերս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը միաձայն որոշում կայացրեց` բավարարեց Հրանտ Դինքի մասով գործը ու նրա ընտանիքի հայցն ընդդեմ Թուրքիայի: Դատարանը որոշել է, որ թուրք իշխանությունները թերացել են իրենց պարտականություն-ները կատարելիս՝ չապահովելով լրագրող Դինքի կյանքի ու ազատ արտահայտվելու իրավունքը:
Վահագն Նանյան
Թուրքահայերը կմասնակցեն որպես պատանդնե՞ր
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ անցկացնելու թուրքական շոուի մասին շատ է գրվել: Եվ ահա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էր-դողանը «ATV» հեռուստաընկերության ուղիղ եթերում նորից հիշատակել է Վանի Աղթամար կղզու Ս. Խաչ հայկական եկեղեցին:
Խոսելով Թուրքիայի վերջին 8 տարիների ժողովրդավարական ձեռքբերումների մասին՝ նա մատնանշել է Սուլեմա վանքի եւ Սուրբ Խաչ եկե-ղեցու հետ կապված վերջին զարգացումները: «Ասացինք՝ տարին մեկ անգամ թող գան եւ Սուլեմա վանքում կրոնական արարողություն կազմակեր-պեն: Նույնը կերպ վարվեցինք նաեւ Աղթամարի հայ առաքելական եկեղեցու դեպքում, որի վերականգնումն իրականացրել ենք պետական միջոց-ներով»:
Իսկ Վանի նահանգապետն օրերս հայտնել էր, որ տեխնիկական խնդիրների պատճառով իրենք չեն հասցնի մինչեւ սեպտեմբերի 19-ը Սուրբ Խա-չի գմբեթին խաչ տեղադրել, ինչը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց հայության շրջանում եւ զգալի չափով հարցականի տակ առավ Վան այցե-լել պատրաստվող հայերի պատրաստակամության հանգամանքը:
Բայց ահա օրերս, սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթի համաժողովրդական քվեարկության ժամանակ, մի նոր «կրոնական» նո-րամուծություն են արել թուրքերը՝ որպես ընտրական տեղամաս եւ քվեարկության կազմակերպման վայր են գործածել պատմական հայկական մի եկե-ղեցի: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Կայսերի նահանգի Մելիեքգազի շրջանի Թեննուրի փողոցի վրա գտնվող հայկական եկեղեցին վերածվել է մարզասրահի, իսկ քվեարկությունների ժամանակ օգտագործվում է որպես ընտրատեղամաս:
Եվ այսպես, ամենալկտի ձեւով, Թուրքիայի «ժողովրդավար եւ կրոնասեր» վարչապետը հանրաքվեն կազմակերպելիս քվեատուփ է տեղադրում մեկ այլ ժողովրդի՝ մարզասրահի վերածված կրոնական սրբավայրում՝ ոտնահարելով քրիստոնյա հայերի ազգային ու կրոնական զգացմունքները:
Այլեւս անհերքելի է, որ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պատարագը քարոզչություն է հանուն Թուրքիայի եւ իրականում հակահայկական քա-ղաքականության շարունակություն է:
Վերջապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 19-ին Վանա լճի Աղթամար կղզում Ս. Խաչ եկեղեցում կայա-նալիք պատարագին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե «…Սուրբ Էջմիածինը տարակուսանքով եւ ափսոսանքով տեղեկացավ, որ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիայի իշխանությունների կողմից անհիմն պատճառաբանությամբ հե-տաձգվում է: Մայր Աթոռին վստահեցվել էր, որ սեպտեմբերի 19-ին եկեղեցում մատուցվող պատարագից մեկ շաբաթ առաջ եկեղեցու գմբեթին մնայուն կերպով պիտի զետեղվեր օծված խաչը»:
Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը` Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատ-րիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու
ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը: Նախապես հայտարարվել էր, թե Մայր Աթոռի կողմից պատարագին մասնակցելու էին միաբաններ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կոմիտաս վարդապետ Հովնանյանը…
…Բայց, միեւնույնն է, հայերի մեջ դեռ կան «հավատավորներ», թուրք իշխանավորների ներկայությունը պատվող` մարմնով եւ հոգով պատանդ-ներ…
«Այս մի քանի օրերի ընթացքում շատ բան կարող է տեղի ունենալ Աղթամարի Սուրբ խաչի շուրջ, քանի որ հանրաքվեն վերջացավ, եւ շատ բան հնարավոր է փոխվի»,- այդպիսի տեսակետ է հայտնել ստամբուլյան «Ագոս» թերթի խմբագրապետ Ռոբերտ Քոբթաշը ՀՀ-ից ժամանած լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Իսկ այն դիտարկմանը, թե Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանն արդեն իսկ հայտարարել է, որ պատարագի օրը խաչը կտեղադրվի եկեղեցու դիմաց եւ կցուցադրվի հյուրերին: Հրանտ Դինքնին փոխարինող խմբագրապետն ասել է. «Պատ-րիարքարանն այդ տեսակ հարցերու շուրջ շատ խիզախ կեցվածք չի կարող ունենալ եւ հասկանալի է: Կառավարությունից տարբերվող կեցվածք կարող էին ունենալ, բայց Աթեշյան սրբազանն այդ անձը չէ»:
«Ագոս»-ի գլխավոր խմբագրի խոսքով, թուրքական կառավարությունն անընդունելի բաներ շատ է անում, սակայն եկեղեցին վերանորոգելը կարե-ւոր էր՝ հայկական պատմական հարստությունը նորոգվում է թուրքական պետության կողմից. «Եկեղեցին իր փլված վիճակից կազատվի հիմա, եւ մենք, իբրեւ հայեր, ուզում ենք ցույց տալ, որ այդ եկեղեցին մերն է, ոչ թե պետությանը, եւ այսօր պայքար կա, հենց այդ պատճառով էլ մենք ծրագրել ենք պատարագի ացկացման օրը, սեպտեմբերի 19-ին լինել Սուրբ Խաչ կեղեցում: Ուզում ենք այդ օրը լինել Աղթամար կղզում՝ իբրեւ հավատացյալ, իբրեւ հայ, իբրեւ մեր մշակույթի ու պատմության տեր»:
Պոլսահայությունը հասկանալով ընդունել է ՀՀ հոգեւորականների որոշումը՝ չգալ եւ չմասնակցել Սուրբ Խաչում մատուցվելիք պատարա-գին, քանի որ իրենք էլ չեն ընդունում թուրքական կառավարության քայլերը. «Մեր իրողությունը բացիբաց գրել ենք, եթե բողոքել է պետք, բողոքել ենք, բայց երբեք չպետք է փակել երկխոսության դռները: Եթե մենք իբրեւ Թուրքիո հպատակներ փակենք երկխոսության դռները, ասելիք չենք կարող ունենալ»,- ասում են պոլսահայերը…
Արտակ Հայոցյան
Հ.Գ. – Թուրքիայի կառավարությունում խուճապ է հասունանում, երկու օր առաջ վաղ առավոտից մի քանի տասնյակ քաղաքագետներ, զլմ-ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանի անունից սեպտեմբերի 17-22-ը Թուրքիա այցելելու եւ Աղթամարի Սուրբ Խաչ թանգարանում տրվելիք «պատարագին» մասնակցելու «արտակարգ» հրավեր են ստացել: Համաձայն «Panora-ma.am»-ի թղթակցի անցկացրած բլից-հարցման, նամակների բոլոր 40 հասցեատերերը նշել են, որ ոչ միայն մտադիր չեն ընդունել թուր-քական կողմի ուշացած հրավերը, այլեւ տեղեկացված են այն մասին, որ Թուրքիայի նախաձեռնած շոուն գտնվում է ձախողման եզրին:
Սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզում միջոցառման անցկացման պատասխանատու թուրքական կառույցները վերջին օրերի ընթացքում ստացել են «պատարագին» մասնակցելու ավելի քան 1000 մերժում եւ ներկա պահին փորձում են արտակարգ միջոցներ ձեռնարկել: Ամենայն հավանակա-նությամբ, բացի Թուրքիայի լուռումունջ հայկական համայնքից եւ մի քանի զլմ-ներից, շատ քչերն են պատրաստվում իրենց ներկա-յությամբ հարգել առանց խաչի եկեղեցում տրվելիք պատարագի բեմականացմանը:
Հերթական աղմուկը բանակի շուրջ
Եթե էդ ճարպագնդերի ճարպերը հալեցնեն, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն` «Սեպտեմբերի 11-ին, «youtube» ցանցում շրջանառվում էր մի տեսանյութ, որտեղ ճնշումների, ծեծի եւ ստորության են ենթարկվում ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդներ: Տեսանյութի ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել դեմքեր, հստակ լսել հայերեն խոսքեր կամ արտահայտություն-ներ: Սակայն, քանի որ շրջանառվող տեսանյութում պատկերվածները Հայկական բանակի համազգեստով են, այն մեծ վրդովմունք է առաջացրել հասարա-կության շրջանում: ՀՀ ՊՆ-ն խստագույն դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյու-թերի պատրաստումը եւ կանխամտածված տարածումը»:
Հայտնվում է նաեւ, որ ՀՀ ՊՆ-ն համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնութ-յունը պարզելու եւ հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ:
Հերթական անգամ մեծ աղմուկ է ՀՀ ԶՈւ-ում տիրող իրավիճակի շուրջ: Տեսանյութից պարզ չէ՝ երբ եւ որտեղ է դա արված, սակայն երեւում է, թե ինչպես են ստորացվում զինվորները: Կադրերը բուռն քննարկման առարկա են դարձել տարբեր սոցիալական կայքերում, զլմ-ներում:
Օրերս «youtube» ցանցից հանվել է նշյալ տեսանյութը: Իսկ թե ով եւ ինչպես է հանել, դեռ պարզ չէ: Սակայն, մի բան հստակ է, որ ՀՀ ԶՈւ պատասխանատուները (նաեւ իրավապահ մարմինները) կամ պիտի ապացուցեն, որ այդ տեսանյութը սարքովի է եւ ինչ-ինչ նպատակներով է արված, կամ պիտի գտնեն եւ խստագույնս պատժեն մեղավորներին, եթե դա իրականություն է:
Հայոց բանակը պետք է մաքրվի-ինքնամաքրվի եւ ազատվի ամենատարբեր կեղտերից ու տականքներից, որոնք ամենուր են ու փորձում են հաստա-տել իրենց այլանդակ եւ անմարդկային բարքերը նաեւ բանակում…
Գոհար Վանեսյան
Հ.Գ. – Խմբ. կողմից – Այս համապատկերում մի տեսակ արդեն երկրորդական է դառնում տեսանյութի իրական ու կեղծ լինելը: Եթե կեղծ է, ապա, միեւնույնն է, պիտակը կպել է: Այլ կերպ` հասարակությունը հակված է հավատալու դրան, քանզի հավատում է, որ բանակում իսկապես կան տեսա-նյութի ճարպագնդի (տառացիորեն) նմանները, ովքեր զինվոր են ղեկավարում` չհասկանալով, թե ինչ է բանակը, ազգը, հայրենիքը: Եվ որ այդ ճարպագնդերը չեն պատժվում:
Բայց կա մեդալի մյուս կողմը. ինչ-որ ուժի կամ ուժերի ձեռնտու է բանակի շուրջ բարձրացած այս խառնաշփոթը: Ինչն, իհարկե, կարելի է շատ արագ շտկել: Դրա շատ պարզ լուծումը կա` հրապարակավ ու խստագույնս պատժել հանցագործներին:
Ու էս դեպքում եւ ճարպագնդերի ճարպերը կհալվեն, եւ զինվորները չեն հուսալքվի` արդար վճիռը տեսնելով, եւ հայ մայրերն իրենց ճլե-մլե զավակներին փեշների տակ չեն պահի, իսկ առյուծ մայրերն էլ իրենց «որձ» տղերքին բանակ ուղարկելիս կիմանան` ուր են ուղար-կում եւ հանուն ինչի:
Տեսահոլովակն ապատեղեկատվությու՞ն է
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է «Youtube»-ում հայտնված տեսահոլովակին. «Ցավոք, դեռ հաջողություն չենք արձանագրել եւ չենք պարզել, թե ո՞վ է այն անձը, որ այդպես սադիստաբար է վարվում զինվորների հետ»: Բայց ՊՆ-ն դեռ փնտրում է եւ հայտա-րարել է, որ կհայտնաբերի այն ստեղծողներին ու տարածողներին: «Ի՞նչ եք կարծում, այսքան արագ ինչպե՞ս կարող էինք հայտնաբերել նրանց, առավել եւս, որ նրանց դեմքերը չեն երեւում»,- լրագրողներին պատասխանել է նախարարը: «Տեսահոլովակն այժմ պրոֆեսիոնալների ձեռքում է եւ անցնում է հատուկ ուսումնասիրություն:
Եթե բանակում կան այդպիսի մարդիկ, նրանք անպայման կպատժվեն, ինչպես նաեւ՝ անպատիժ չեն մնա նրանք, որ այդպիսի ապատեղեկատվություն են տարածում, եթե դա սուտ լինի»,- նշել է Ս. Օհանյանը: «Ես համոզված եմ, որ դա բանակի նկատմամբ ապատեղեկատվություն է եւ չեմ հավատում, որ նման բան եղել է ու նկարվել»,- այնուամենայնիվ ասել է նախարարը:
Մնում է, որ գործնականն էլ լավ լինի
«Արմենիա 2010»՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող միջազգային փորձագետներն ու դիտորդները Երեւանից էին մեկնում դաշտա-յին վարժանքի:
Լուսակերտում անցկացվեց միջազգային ուսումնավարժանքը, որի ընթացքում էլ փրկարարները փորձեցին համատեղ հաղթահարել պայմանա-նական երկրաշարժի հետեւանքները:
Տեղակայված մի քանի տասնյակ վրաններում հայ եւ արտասահմանցի փրկարարները ուսումնավարժանքի առաջին օրերին ծանոթացան աշխատանքներին հիմնականում տեսականորեն:
«Արմենիա 2010» դաշտային վարժանքին մասնակցելու էին եկել նաեւ Թուրքիայի 10 ներկայացուցիչները, ովքեր եկել էին Վրաստանով եւ Չեխիայով: Իսկ ադրբեջանցիները հրաժարվեցին մասնակցել զորավարժություններին:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքերով՝ «Արմենիա 2010» դաշտային վարժանքի բուն նպատակը փորձի փոխանակումն էր. «Այն հնարավորություն կտա հայ փրկարարներին անցկացնել իրենց կարողությունների եւ հնարավորությունների ստուգատես, որը սեյս-մավտանգ Հայաստանի համար մեծ քայլ է սեյսմիկ ռիսկը նվազեցնելու համար»:
Փրկարարական բուն գործողություններն սկսվեցին սեպտեմբերի 14-ից: Իսկ հանդիսավոր փակումը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին՝ մի-ջազգային ուժերի ցուցադրական ելույթներից հետո:
Արտակարգ իրավիճակների նախարարի հետ ներկա են եղել նաեւ պաշտպանության նախարարը եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
Կարեն Բալյան
Ադրբեջանը չշեղեց ՄԱԿ-ին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանն իր կողմից ներկայաց-ված թիվ A/64/L.57 բանաձեւի նախագիծը հանեց քննարկումից եւ քվեարկությունից՝ խնդրելով համապատասխան օրակարգի կետը տեղափոխել ԳԱ 65-րդ նստաշրջանի օրակարգ:
«Շնորհակալ ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներին եւ առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին, որոնք իրենց դիրքո-րոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը շեղել եւ վնաս հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ թույլ չտալով ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված ապակառուցողական բանաձեւի ընդունումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դաշտային առաքելությունը ԼՂ հարակից շրջաններ ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի ԳԱ ներկայացված բանաձեւի նախագծի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ս.թ. սեպտեմբերի 6-ի հայտարարության մեջ նշեցին, որ ԼՂ հարակից շրջաններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել կողմերի միջեւ ամառվանից առաջ, այսինքն` Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա բանաձեւի նախագծի ներկայացումից շաբաթներ առաջ»:
Նշվում է, որ Ադրբեջանը պետք է զերծ մնա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացը այլ հարթակներ տեղափոխելու շարունակական փորձերից, սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից եւ գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացը առավել կառուցողական եւ արդյունավետ ընթացք ունենա:
Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ովքեր տարածաշրջանային այցի շրջանակնե-րում մինչ այս հանդիպումներ են ունեցել Ադրբեջանում եւ Արցախում: Նրանք նախագահին ներկայացրել են Բաքվում եւ Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները: Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը եւ նշել, որ ադրբեջանա-արցախյան շփման գծում հաճախակի դարձած սադրանքներն ու հրադադարի խախտման դեպքերը բացասաբար են անդրադառնում բանակցային գործընթացին:
Գոհար Վանեսյան
Կոնգրեսը չի՞ հետաձգի քվեարկությունը
Ձգտելով քվեարկության դնել Հայոց ցեղասպանության 252-րդ բանաձեւը` Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները հանդի-պել են բանաձեւի հովանավոր, կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Ըստ Համագումարի մամլո հաղորդագրության` կոնգրեսական Ադամ Շիֆը կիսում էր բանաձեւի հաստատմանը հասնելու Համագումարի ձգտումները եւ հույս էր հայտնում, որ կոնգրեսը չի հետաձգի քվեարկությունը: Նա քա-ջալերեց Համագումարին շարունակել իր գործունեությունը եւ ընդլայնել բանաձեւին աջակցողների շրջանակը:
Հայոց ցեղասպանության 252-րդ բանաձեւին աջակցում են կոնգրեսի 143 անդամներ: Այն հաստատվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի կողմից նախագահող Հովարդ Բերմանի ղեկավարության ներքո:
Օրենսդրական հաջորդ քայլն է քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Միաժամանակ սենատում 316-րդ բանաձե-ւը, որի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեզը եւ Ջոն Էնսինը, սպասում է իր հերթին սենատի Արտաքին հարաբերութ-յունների հանձնաժողովում (նախագահող` սենատոր Ջոն Քերի) քվեարկության դրվելու համար:
* * *
Անկարան Բաքվի պատանդն է
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանեց, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն ակտիվանա Հայաստանում ու Թուրքիա-յում առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատճառով:
«Ես այդ ամենը միայն ընտրությունների հետ չեմ կապում: Թուրքիան այն երկիրն է, որը միակողմանի շրջափակել է Հայաստանը: Անկարա-յին տրվեց հնարավորություն դուրս գալու այդ վիճակից: Բայց նա չունեցավ այդ համարձակությունը` չնայած գնում էր դրան: Ցավոք, այդ եր-կիրն այսօր դարձել է Ադրբեջանի պատանդը եւ կմնա այդպիսին այնքան ժամանակ, մինչեւ ի վիճակի լինի ինքնուրույն քայլեր ձեռնարկե-լ»,- ասել է Շ. Քոչարյանը:
Ռուսաստանը շարունակելու է ակտիվ դեր խաղալ ԼՂ խնդրի կարգավորման գործում
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնական այցի ժամանակ Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է ակտիվ դեր խաղալ հայ-ադրբեջա-նական հարաբերությունների ու ԼՂ խնդրի կարգավորման գործում:
ԼՂ-ի հարցի կարգավորման առումով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ փոխադարձ այցելությունները խթանում են երկկողմ հարաբերությունների զարգացու-մը, յուրաքանչյուր այց նոր էջ է բացում այդ հարաբերություններում: Նա ասել է, որ 2 երկրները արդյունավետ կերպով համագործակցում են քաղաքական, տնտեսական ու այլ ոլորտներում, եւ այն փաստաթղթերը, որոնք ստորագրվելու են այս այցի ընթացքում, այդ հարաբերութ-յունների հետագա զարգացման համար կարեւոր դեր են խաղալու: Նա ընդգծել է նաեւ այն, որ չնայած ճգնաժամային տարուն, 2 երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները աճել են:
ԵՄ-ն եւ ԵՄ երկրները պետք է նույն լեզվով խոսեն
Հայաստանի եվրոպացի բարեկամներե ընկերակցությունը /EuFoA/ Եվրամիությունը նամակով կոչ է արել աջակցել ԵԱՀԿ Մինսկի Խմբի` ղարա-բաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելությանը, չնայած այն բանի, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողով էր ներկայացրել «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը:
«ԵԱՀԿ ՄԽ-ն է այն միակ կառույցը, որը գործունեություն է իրականացնում միջազգային միջնորդական առաքելության մանդատով եւ երկար ճա-նապարհ է հարթել ղարաբաղյան հարցում: Այս գործընթացը ունի շատ նրբություններ ու ես հույս ունեմ, որ Եվրամիության երկրները համընդհանուր դիրքորոշմամբ հանդես կգան քվեարկության ժամանակ: Հուսով եմ, որ այդ երկրների ներկայացուցիչները եւ ԵՄ գլխավոր քար-տուղար Աշթոնը կհամաձայնեցնեն իրենց դիրքորոշումը եւ թույլ չեն տա վտանգել ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը»,- ասված է EuFoA-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքի նամակում:
Ըստ նրա, թեեւ այս բանաձեւը առաջին հայացքից անվնաս է, բայց նախաձեռնությունը արդեն իսկ հղի է լուրջ վտանգներով: Դրանցից նա ա-ռանձնացրել է այն, որ Ադրբեջանը հարցը այլ հարթակ տեղափոխելով ոչ միայն ստիպում է ամեն ինչ սկսել նորից, այլեւ աջակցություն է ակնկալում իսլամական երկրներից, որոնք ներկայացուցիչներ ունեն այլ կառույցներում:
Վտանգներից մեկն էլ EuFoA-ն համարում է այն, որ կխորտակվի ԵԱՀԿ ՄԽ միջնորդական գործընթացը, որը հասնում է հանգուցալուծման: Երրորդ վտանգն այն է, որ ադրբեջանական բանաձեւի տեքստը ադրբեջանական լույսի ներքո է գրված, հատկապես, տարածքային ամբողջականության առումով:
ԱՄՆ-ն զրահատեխնիկայի տարանցման համար դիմելու է Թուրքիային
Թուրքական «Յենիշաֆաք» օրաթերթը գրում է, որ 7 տարվա օկուպացումից հետո ռազմական օպերացիան ավարտած ԱՄՆ-ն Իրաքում գտնվող իր ցամա-քային եւ ռազմաօդային ծանր զրահատեխնիկան Միացյալ Նահանգներ վերադարձնելու համար Թուրքիայից տարանցման թույլտվություն է խնդրել:
Պաշտոնական մակարդակով այդ հարցը բարձրացնելու համար էլ այսօր Թուրքիա է ժամանելու ԱՄՆ զինուժի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Մայքլ Մյուլենը: Վերջինիս այցի նպատակը միայն դրանով չի սահմանափակվում: Մյուլենը մտադիր է թուրքական կողմի հետ քննարկել նաեւ Թուր-քիայում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի շրջանակներում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելու մասին հարցը:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 31 (162), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



