Ադրբեջանի իսլամական սին խաղերը…

Հայաստանում էլ նշեցին Ղոդսի միջազգային օրը

Ղոդսի միջազգային օրվա եւ մարդու իրավունքների վերանայման կապակցությամբ Ադրբեջանում Իսրայելի դեսպանության առջեւ տեղի ու-նեցած ցույցի ընթացքում Բաքվի ոստիկանները հարձակվել են ցուցարարների վրա եւ ձերբակալել շուրջ 20 քաղաքացու: Այս մասին հայտնել է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Ղոդսի օրը Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ Մոհսեն Սամադովը Բաքվում Իսրայելի դեսպանության առջեւ կազմակերպված ցույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպանությունը պետք է ընդդմիշտ փակվի: Մահմեդականները Ռամազան ամսվա վերջին ուր-բաթ օրը նշում են որպես Ղոդսի օր՝ մահմեդականների միասնության եւ Պաղեստինի պաշտպանության օր:


Այդ օրվա առիթով ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սաղաիանը Երեւանի Կապույտ մզկիթում տեղի ունեցած «Ղոդսի միջազգային օրը եւ մարդու իրա-վունքների վերանայումը» համաժողովի ընթացքում Պաղեստինի հիմնախնդիրը որակեց որպես վիթխարի, իսլամական, մարդկային եւ համաշ-խարհային իրադարձություն, եւ անդրադառնալով Բալֆուրի հայտարարությանն ու Անգլիայի կողմից սիոնիստական վարչակարգի կազմավորման գա-ղափարին ասաց. «Այս պետությունը միակ պետությունն է, որը ձեւավորվել է ուժի եւ բանակի աջակցությամբ, կառավարությունը կազմավորվել միայն դրանից հետո»:
Դեսպանը սիոնիստական վարչակարգը անվանել է կեղծ. «…Այդ վարչակարգը պատմական, միջազգային եւ մարդու իրավունքների տեսանկյունից հիմնված է եղել բռնազավթման վրա եւ ահաբեկչությամբ ու խաբեությամբ արաբներին քշել է իրենց պատմական տարծքներից»: Հետո հավելել է. «Անօրեն աշխարհը, Անգլիայի եւ Ամերիկայի գլխավորությամբ հովանավորում է այդ ռեժիմի բոլոր հանցագործությունները, այդ թվում 33-օրյա պա-տերազմը Գազայում եւ Սաբրայի ու Շաթիլայի կոտորածը, եւ իրականացնում բազմաթիվ ծրագրեր մահմեդականների իրավունքների ոտնահարման ուղղությամբ, այդ թվում «ճանապարհային քարտեզը»… Եթե բոլոր պաղեստինցիները վերադառնան իրենց պատմական հայրենիքը եւ բոլոր կրոնների հետեւորդները ազատ ընտրություններ անցկացնեն, անկասկած Պաղեստինը կազատագրվի»:

Անի Մարության

Ադրբեջանցի հաքերները կոտրել են հայկական կայքէջը

Արբեջանցի հաքերների թիրախում դարձյալ Henaran.am կայքն է հայտնվել: «Հավաքելով www.henaran.am, դուք կհանդիպեք սեւ էկրանի վրա-յի հետեւյալ գրությանը` “We never forget Mubariz Ibrahimov”. “Մենք երբեք չենք մոռանա Մուբարիզ Իբրահիմովին»,- ասված է տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ այս պահին կայքը գործում է:
«Նրանց իսկ թողած հաղորդագրությունից հստակ տեսնում ենք, որ ադրբեջանցիները մարտի դաշտում ունեցած իրենց վերջին պարտություննե-րը փորձում են փոխհատուցել հաղթանակով, սակայն միայն հաքերական պատերազմում: Բայց հավատացնում ենք Ադրբեջանին, որ Henaran.am-ի` մի քանի ժամով խափանումն անդառնալի չէ եւ չի կարելի համեմատել սահմանում թողած նրանց դիվերսանտների կորուստների հետ:
Օրերս արբեջանցի հաքերների թիրախում էր հայտնվել նաեւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կայքը:
Ադրբեջանցիներին երեւի թե կհանգստացնի հայ հաքերների հարձակումները, ինչպես դա մեկ անգամ արդեն եղել է…

* * *

Դիվերսիաների միջոցով Ալիեվը մեսի՞ջ է հղում Մեդվեդեւին

Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Ադրբեջանի սուլթան» Իլհամ Ալիեւի ռազմաշունչ հայտարարություններն ու առանձին կիսաքայլե-րը հիմնականում ուղղված են կամ ներքին սպառմանը, կամ էլ որոշակի մեսիջ են այս կամ այն գերտերությանը, վերջին շրջանում` հատկապես Ռուսաստանին: Սա ակնհայտ է նաեւ այլ պետությունների քաղաքագետների ու փորձագետների համար, որոնք մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Ալիեւի պահվածքն ընդամենը բլեֆ է եւ նրան մի կողմից ձեռնտու չէ ԼՂ հակամարտության կարգավորումը, ապա` առավել եւս ձեռնտու չէ պատե-րազմի վերսկսումը: Ընդ որում, վերջինս ձեռնտու չէ ոչ միայն այն տեսակետից, որ նա երաշխիքներ է տվել շատ մեծ նավթային ընկերութ-յուններին, որ պատերազմ չի լինելու, այլեւ այն պարզ պատճառով, որ սուլթանը համոզված է, թե պատերազմի դեպքում Ադրբեջանի վերջնական կործանումն անխուսափելի է: Սակայն հայտարարություններից զատ նրան անհրաժեշտ են նաև որոշակի քայլեր, որոնք նա փորձում է ի կատար ա-ծել: Այլ հարց է, որ դրանք բոլորն էլ ձախողվում են եւ ձախողվելու են: Դա Ալիևին ամենևին չի հետաքրքրում: Նրա համար կարեւորը աղ-մուկն է եւ ցուցքը` թե ինքը միայն խոսքեր չի շռայլում, առավել եւս, որ դրանցով որոշակի մեսիջներ է ուղարկում, օրինակ, Դմիտրի Մեդվեդեւին: Հերթական կիսաքայլն Ալիեւը նախաձեռնեց սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակա
վայրից մոտ 2 կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: ՊԲ առա-ջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների եւ ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրո-հայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Ավելին, ճողոպրելու ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ:

Իհարկե, հրադադարի խախտումներ ադրբեջանցիները թույլ են տալիս ամեն օր, սակայն նման դիվերսիոն գործողությունները, ինչպես ցույց է տալիս ալիեւշչինայի քայլերի տրամաբանությունը (եթե, իհարկե, տրամաբանություն ընդհանրապես կա), պատահական չեն լինում, այլ շատ որոշակի օրերի եւ շատ որոշակի նպատակով` հիմնականում նույնիսկ վստահ, որ այդ փորձերը որեւէ հաջողություն չեն ունենալու, իսկ զինվորներն ուղղակի զոհաբերվելու են միմիայն Ալիեւի քաղաքական խաղերի համար: Ինչու հենց այս գիշեր: Նախ, ուշագրավ է, որ հենց այսօր Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը:
Շատ փորձագետների կարծիքով, գիշերային դիվերսիոն փորձը ալիեւշչինայի քարոզչական արշավի յուրօրինակ սկիզբ է: Սակայն միայն ներ-քին քարոզչական հարցերով թեման չի սահմանափակվում: Սուլթանն ըստ էության փորձում է «մեկ հարվածով երկու նապաստակ խփել». ի մասնավո-րի, գիշերային ադրբեջանական ավազակության հերթական դրսևորումը յուրահատուկ մեսիջ էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, հակառակ դեպքում հազիվ թե Ալիեւը նման քայլի գնար` Մեդվեդեւի` Ադրբեջանում գտնվելու օրը:
Հասկանալի է, որ Ալիեւին նյարդայնացնում էր ռուսական ռազմաբազաների` Հայաստանում ներկայության ժամկետի երկարաձգման փաստը, ինչով Ռուսաստանը լրացուցիչ երաշխիքներ էր տալիս Հայաստանին` անվտանգության տեսակետից: Ուղղակիորեն` բնականաբար, ոչ ԼՂՀ-ին, սակայն բո-լորն էլ հասկանում են, որ Արցախ ասելով միշտ պետք է նկատի ունենալ նաեւ Հայաստանը, եւ հակառակը: Ավելին, Բաքվում Մեդվեդեւն ըստ էության այնպիսի բաներ չասաց, որոնք լիովին կհանգստացնեին Ալիեւին, ընդհակառակը` ՌԴ նախագահը մեկ անգամ եւս հավաստեց, որ Ռուսաստանի համար ա-ռաջնայինը խնդրի խաղաղ կարգավորումն է: Առավել եւս, որ շատ փորձագետների կարծիքով, Մեդվեդեւի Բաքու կատարած այցը, ի տարբերություն հա-յաստանյան բավական հագեցած եւ արդյունավետ այցի, առանձնապես շոշափելի արդյունքներ չունեցավ եւ նախատեսված էլ չէր, քանի որ ընդամենը հա-վասարակշռություն պահպանելու նպատակ էր հետապնդում: Ընդ որում հակամեդվեդեւյան այս դեմարշը նորություն չէ:
Հիշենք, որ դեռեւս հունիսին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ ա-ռավել շահեկան վիճակում է Հայաստանն իր ամուր դիրքերով ու փաստարկներով, ինչպես նաեւ չարդարացան ալիևշչինայի հույսերը, թե Մեդ-վեդեւն ուր որ է ճնշելու է Հայաստանին, Ադրբեջանի սուլթանատի ղեկավարը անմիջապես վերադարձավ Բաքու` այդպես էլ չմասնակցելով միջազգա-յին ֆորումին: Ընդ որում, պաշտոնական տեղեկատվության համաձայն, Իլհամ Ալիեւը Սանկտ Պետերբուրգ էր մեկնել առաջին հերթին հենց Միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով: Սակայն ամեն ինչ սրանով չվերջացավ: Ալիեւը Ադրբեջան վերադառնալու նույն գիշերը կյանքի կոչեց Չայլուի ստոր դիվերսիան: Եվս մեկ համանման դիվերսիա իրականացրեց Մեդվեդեւի` Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին:
Հերթականը` հենց ՌԴ նախագահի այցի օրը: Սա բավական խոսուն փոստ է, ու ամենայն հավանականությամբ ՌԴ իշխանությունները շուտով հստակ եզ-րահանգումներ կկատարեն:

* * *

Պատերազմը անհնար է դառնում

Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակաքաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը ՌԴ եւ ՀՀ-ի միջեւ ռազմական համագործակցության մասին հա-մաձայնագրի ստորագրման մասին ասել է. «Դեռ 1992թ. ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կնքվել է Սովո-րական սպառազինությունների կրճատման մասին համաձայնագիր, որով սահմանվում էր Հարավային Կովկասի երկրների համար նախատեսված սպառա-զինությունների քվոտան: Մենք կարծում ենք, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ վերջին համաձայնագրի ստորագրումը կարող է խախտել վերո-հիշյալ համաձայնագրի դրույթները»:
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը եղել է Սովորական սպառազինությունների մասին, ինչպես նաեւ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի տեղակայման մայր պայմանագրերի պատրաստման աշխատանքային խմբի ռազմական պատվիրակության ղեկավարը, պարզաբանեց. «Սովորա-կան սպառազինության մասին պայմանագիրը ստորագրվել է ԱՊՀ գագաթաժողովում եւ դա բազմակողմանի պայմանագիր էր, որը ստորագրել են ոչ միայն Հասանովի թվարկած պետություններն, այլեւ Ուկրաինան, Մոլդովան, եւ դա Վիեննայի` «Եվրոպայում Սովորական սպառազինության մասին» պայմանագրի շարունակությունն էր, որո
վ, սահմանափակվեց սպառազինության 5 տեսակների քանակը, եւ սահմանվեցին քվոտաներ տանկերի, զրահա-մեքենաների, հրետանու, ավիացիայի եւ ուղղաթիռների համար: «Եվ այժմ ստորագրված պայմանագրի ու 1992թ. պայմանագրի միջեւ որեւէ հակա-սություն չկա»:

Ապա անդրադառնալով ՌԴ ռազմաբազայի տեղակայման պայմանագրում արված փոփոխություններին, Հարությունյանը նկատեց, որ հիմնական փոփո-խությունը վերաբերում է ժամկետներին եւ բազայի ֆունկցիաներին: «Ավելացել է պաշտպանությունը հայ-ադրբեջանական եւ հայ-վրացական սահմանում»:
Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց, որ 1995թ. ստորագրված պայմանագրի 3-րդ հոդվածում նշված էր, որ ռուսական ռազմաբազան, բացի ՌԴ շահերը պաշտպանելուց, պաշտպանում է նաեւ Հայաստանի շահերը, համաձայն զինված ուժերի համատեղ օգտագործման պլանի, որը վերաբերվում էր արտաքին սահմաններին` Թուրքիային ու Իրանին: «Իսկ Վրաստանի ու Ադրբեջանի սահմաններին այդ ֆունկցիան չէր վերաբերում, քանի որ նրանք ԱՊՀ անդամներ էին, իսկ ԱՊՀ-ի շրջանակներում գործող պայմանագրերի համաձայն, անդամ պետություններն իրար դեմ չեն ծավալում գործողութ-յուններ: Այդ պատճառով այն ժամանակ նման կետ չէր կարող ընդգրկվել: Հիմա սահմանափակումը հանված է եւ ՌԴ ռազմաբազան ապահովում է ՀՀ անվտան-գությունը ողջ սահմանագծով»,- ասաց նա:
Բացի դրանից, պայմանագրի համաձայն, ՌԴ-ն հայկական բանակը մատակարարելու է ժամանակակից եւ համատեղելի զենքով:
«Եվ այն սպառազինության մրցավազքը, որ նախաձեռնում է Ադրբեջանը, դառնում է անիմաստ, քանի որ ստանձնելով ՀՀ սահմանների անվտանգութ-յան ապահովումը` ՌԴ-ն ըստ էության ապահովում է նաեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը: Այդ դեպքում արդեն փոխվում է սպառազինության մրցավազքի հարթությունը`ՀՀ-Ադրբեջանից տեղափոխվելով Ադրբեջան-Ռուսաստան հարթություն: Այս պայմանագիրը ռազ-մական առումով ապահովում է ուժերի երկարատեւ հավասարակշռությունը, ինչը կանխում եւ անհնարին է դարձնում հայ-ադրբեջանական պատերազ-մը,- ասաց Վաղարշակ Հարությունյանը եւ ավելացրեց,- ինչ վերաբերում է Հասանովի հայտարարությանը` սովորական սպառազինությունների սահմանափակման մասին, ապա ՌԴ-ն դուրս է եկել այդ պայմանագրից, իսկ Ադրբեջանը ինքն է խախտում պայմանագիրը եւ դա ապացուցվում է ՄԱԿ-ի ռե-գիստրում նշված թվերով. դրա մասին բազմիցս հայտարարել են անգամ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները»:

«Լուսանցք» թիվ 31 (162), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.