,,Ժողովրդավար,, Թուրքիայի կերպարը

Մեր մյուս հարեւանի ներաշխարհը –

«Ժողովրդավար» Թուրքիա.
Թուրքահայերը կմասնակցեն որպես պատանդնե՞ր

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ անցկացնելու թուրքական շոուի մասին շատ է գրվել: Եվ ահա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ATV» հեռուստաընկերության ուղիղ եթերում նորից հիշատակել է Վանի Աղթամար կղզու Ս. Խաչ հայկական եկեղեցին:
Խոսելով Թուրքիայի վերջին 8 տարիների ժողովրդավարական ձեռքբերումների մասին՝ նա մատնանշել է Սուլեմա վանքի եւ Սուրբ Խաչ ե-կեղեցու հետ կապված վերջին զարգացումները: «Ասացինք՝ տարին մեկ անգամ թող գան եւ Սուլեմա վանքում կրոնական արարողություն կազմա-կերպեն: Նույնը կերպ վարվեցինք նաեւ Աղթամարի հայ առաքելական եկեղեցու դեպքում, որի վերականգնումն իրականացրել ենք պետական մի-ջոցներով»:


Իսկ Վանի նահանգապետն օրերս հայտնել էր, որ տեխնիկական խնդիրների պատճառով իրենք չեն հասցնի մինչեւ սեպտեմբերի 19-ը Սուրբ Խաչի գմբեթին խաչ տեղադրել, ինչը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց հայության շրջանում եւ զգալի չափով հարցականի տակ առավ Վան այցելել պատրաստվող հայերի պատրաստակամության հանգամանքը:
Բայց ահա օրերս, սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթի համաժողովրդական քվեարկության ժամանակ, մի նոր «կրոնական» նորամուծություն են արել թուրքերը՝ որպես ընտրական տեղամաս եւ քվեարկության կազմակերպման վայր են գործածել պատմական հայկական մի եկեղեցի: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Կայսերի նահանգի Մելիեքգազի շրջանի Թեննուրի փողոցի վրա գտնվող հայկական եկեղեցին վերածվել է մարզասրահի, իսկ քվեարկությունների ժամանակ օգտագործվում է որպես ընտրատեղամաս:
Եվ այսպես, ամենալկտի ձեւով, Թուրքիայի «ժողովրդավար եւ կրոնասեր» վարչապետը հանրաքվեն կազմակերպելիս քվեատուփ է տեղադրում մեկ այլ ժողովրդի՝ մարզասրահի վերածված կրոնական սրբավայրում՝ ոտնահարելով քրիստոնյա հայերի ազգային ու կրոնական զգացմունքները:
Այլեւս անհերքելի է, որ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պատարագը քարոզչություն է հանուն Թուրքիայի եւ իրականում հակահայկական քաղաքականության շարունակություն է:
Վերջապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 19-ին Վանա լճի Աղթամար կղզում Ս. Խաչ եկեղեցում կա-յանալիք պատարագին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե «…Սուրբ Էջմիածինը տարակուսանքով եւ ափսոսանքով տեղեկացավ, որ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիայի իշխանությունների կողմից անհիմն պատճառաբանությամբ հետաձգվում է: Մայր Աթոռին վստահեցվել էր, որ սեպտեմբերի 19-ին եկեղեցում մատուցվող պատարագից մեկ շաբաթ առաջ եկեղեցու գմբե-թին մնայուն կերպով պիտի զետեղվեր օծված խաչը»:
Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը` Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու
ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը: Նախապես հայտարարվել էր, թե Մայր Աթոռի կողմից պատարագին մասնակցե-լու էին միաբաններ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կոմիտաս վարդապետ Հովնանյանը…
…Բայց, միեւնույնն է, հայերի մեջ դեռ կան «հավատավորներ», թուրք իշխանավորների ներկայությունը պատվող` մարմնով եւ հոգով պատան-դներ…
«Այս մի քանի օրերի ընթացքում շատ բան կարող է տեղի ունենալ Աղթամարի Սուրբ խաչի շուրջ, քանի որ հանրաքվեն վերջացավ, եւ շատ բան հնարավոր է փոխվի»,- այդպիսի տեսակետ է հայտնել ստամբուլյան «Ագոս» թերթի խմբագրապետ Ռոբերտ Քոբթաշը ՀՀ-ից ժամանած լրագրողնե-րի հետ հանդիպման ժամանակ: Իսկ այն դիտարկմանը, թե Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանն արդեն իսկ հայտա-րարել է, որ պատարագի օրը խաչը կտեղադրվի եկեղեցու դիմաց եւ կցուցադրվի հյուրերին: Հրանտ Դինքնին փոխարինող խմբագրապետն ասել է. «Պատրիարքարանն այդ տեսակ հարցերու շուրջ շատ խիզախ կեցվածք չի կարող ունենալ եւ հասկանալի է: Կառավարությունից տարբերվող կեց-վածք կարող էին ունենալ, բայց Աթեշյան սրբազանն այդ անձը չէ»:
«Ագոս»-ի գլխավոր խմբագրի խոսքով, թուրքական կառավարությունն անընդունելի բաներ շատ է անում, սակայն եկեղեցին վերանորոգելը կարե-ւոր էր՝ հայկական պատմական հարստությունը նորոգվում է թուրքական պետության կողմից. «Եկեղեցին իր փլված վիճակից կազատվի հիմա, եւ մենք, իբրեւ հայեր, ուզում ենք ցույց տալ, որ այդ եկեղեցին մերն է, ոչ թե պետությանը, եւ այսօր պայքար կա, հենց այդ պատճառով էլ մենք ծրագրել ենք պատարագի ացկացման օրը, սեպտեմբերի 19-ին լինել Սուրբ Խաչ կեղեցում: Ուզում ենք այդ օրը լինել Աղթամար կղզում՝ իբրեւ հավատացյալ, իբրեւ հայ, իբրեւ մեր մշակույթի ու պատմության տեր»:
Պոլսահայությունը հասկանալով ընդունել է ՀՀ հոգեւորականների որոշումը՝ չգալ եւ չմասնակցել Սուրբ Խաչում մատուցվելիք պատա-րագին, քանի որ իրենք էլ չեն ընդունում թուրքական կառավարության քայլերը. «Մեր իրողությունը բացիբաց գրել ենք, եթե բողո-քել է պետք, բողոքել ենք, բայց երբեք չպետք է փակել երկխոսության դռները: Եթե մենք իբրեւ Թուրքիո հպատակներ փակենք երկխո-սության դռները, ասելիք չենք կարող ունենալ»,- ասում են պոլսահայերը…

Արտակ Հայոցյան

Հ.Գ. – Թուրքիայի կառավարությունում խուճապ է հասունանում, երկու օր առաջ վաղ առավոտից մի քանի տասնյակ քաղաքագետներ, զլմ-ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանի անունից սեպտեմբերի 17-22-ը Թուրքիա այցելելու եւ Աղթամարի Սուրբ Խաչ թանգարանում տրվելիք «պատարագին» մասնակցելու «արտակարգ» հրավեր են ստացել: Համաձայն «Panorama.am»-ի թղթակցի անցկացրած բլից-հարցման, նամակների բոլոր 40 հասցեատերերը նշել են, որ ոչ միայն մտադիր չեն ընդու-նել թուրքական կողմի ուշացած հրավերը, այլեւ տեղեկացված են այն մասին, որ Թուրքիայի նախաձեռնած շոուն գտնվում է ձախողման եզ-րին:
Սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզում միջոցառման անցկացման պատասխանատու թուրքական կառույցները վերջին օրերի ընթացքում ստացել են «պատարագին» մասնակցելու ավելի քան 1000 մերժում եւ ներկա պահին փորձում են արտակարգ միջոցներ ձեռնարկել: Ամենայն հավանակա-նությամբ, բացի Թուրքիայի լուռումունջ հայկական համայնքից եւ մի քանի զլմ-ներից, շատ քչերն են պատրաստվում իրենց ներկա-յությամբ հարգել առանց խաչի եկեղեցում տրվելիք պատարագի բեմականացմանը:

Հայ լրագրողները գերի՝ Ստամբուլի օդանավակայանում
Օրերս հայկական զլմ-ների մի քանի լրագրողների պատանդ են վերցվել Ստամբուլի օդանավակայանում: Ոստիկանության հսկիչ անցագրային կետում հայ լրագրողների հետ միասին կային նաեւ այլ հայեր, ովքեր այս կամ այն գործով եկել էին Թուրքիա: Նրանց մեծ մասն առեւտրա-կաններ էին:
Մուտքի վիզա ստանալուց հետո, անձնագրերի ստուգման ժամանակ, թուրքը առանց որեւէ բացատրության վերցրեց հայ լրագրողների անձնագ-րերը ու ներկայացրեց ոստիկանության հսկիչ ծառայությանը, որի աշխատակիցները ցինիկորեն կարդում էին պատանդ վերցված հայերի ա-նունները, կանչում իրենց մոտ ու ստուգում՝ ունե՞ն արդյոք հետդարձի տոմս, փորփրում դրամապանակը՝ տեղեկանալու` արդյո՞ք կա երկիր մուտք գործածի մոտ ապրելու համար անհրաժեշտ գումար, ասենք՝ 1000 ԱՄՆ դոլար կամ ավելին: Իրավիճակը չփոխվեց նույնիսկ այն ժամանակ, երբ ոստիկանության հսկիչ ծառայության աշխատակիցները տեղեկացան, որ իրենց մոտ պահվում են նաեւ հայ լրագրողներ: Ավելին, նրանք ա-ռանձնացրին լրագրողներին ու 1 ժամից ավելի մզմզում էին՝ թողնե՞լ նրանց Թուրքիա, թե՞ ոչ:
Բանակցություններից հետո, երբ միջամտեցին «Հրանտ Դինքի» հիմնադրամի ներկայացուցիչները եւ Երեւանի մամուլի ակումբի նախա-գահը, լրագրողներն «ազատ արձակվեցին»: Դեպքին ներկա վաճառականները շշմած-զարմացած էին, նրանցից մեկը նույնիսկ ասել է, որ արդեն 10 տարի Թուրքիա է գնում-գալիս եւ առեւտուր անում, բայց նման բանի ոչ մի անգամ չի հանդիպել:
Իսկ Հայաստանում դեռ շարունակում են զարմանալ թուրքական այսօրինակ վերաբերմունքից, եւ շատերն են հայտարարում, թե ժողովրդավա-րության ձգտող երկրի համար սա անհարիր բան է……
Բայց ամեն բան հստակ է. օդանավից իջած հայերի նկատմամբ ավելի բծախնդիր ստուգումներ են եղել, իսկ երբ իմացել են, որ խմբում լրագ-րողներ կան, նրանց առանձնացրել են, ու այդ քաշքշուկն էլ ավելի շատ է տեւել, մոտ 2 ժամ, եւ սա չի կարող եւս մեկ պատահականություն լի-նել:
Սա կոչվում է «թուրքական հյուրընկալություն», ինչը հատկապես հայերին է վերաբերում: Պարզապես մեր շատ ազգակիցներ դեռ չեն հաս-կանում այս պարզ ճշմարտությունը… ու շարունակում են ժողովրդավար կամ եվրաարժեքներով շնչող թուրք փնտրել…

Անի Մարության

Հայը կօգնի՞ Թուրքիային
Համաշխարհային մեծության տնտեսագետ, հայազգի Տարոն Աջեմօղլուն հայտնվել է թուրքական կառավարության ուշադրության կենտրոնում:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նրան հրավիրել է Թուրքիա՝ կոչ անելով վերադառնալ եւ բնակություն հաստատել այդ երկ-րում: Աջեմօղլուն հուսադրել է, որ մոտ ապագայում, հավանաբար, կվերադառնա:
Նա ԱՄՆ-ի առաջատար համալսարաններից մեկի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր է եւ Նոբելյան մրցանակի հավակ-նող տնտեսագետ: «IDEAS/RePec» տնտեսական հարցերի հետազոտմամբ զբաղվող կազմակերպության տվյալների համաձայն՝ Տարոն Աջեմօղլուն աշխարհում ամենաշատը հղում արվող 20 տնտեսագետների վարկանիշային աղյուսակում 8-րդն է:
Հայկական արմատներով այս տնտեսագետին հրավիրում են Թուրքիա ոչ միայն իր գիտական աշխատանքները այդ երկրում շարունակելու, այլ նաեւ Թուրքիայի տնտեսական ղեկավարությունում պատասխանատու գործ ստանձնելու համար: Հայ տնտեսագետը «Դիկտատուրայի եւ դեմոկրատիայի տնտե-սական արմատները» եւ մի շարք այլ գրքերի ու հոդվածների հեղինակ է:

Վահագն Նանյան

Թուրքին՝ ուղեղի վիրահատություն
Թուրք փորձագետ, Իզմիրի տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության դասախոս Զաֆեր Յորուքի հետ մի հարցազրույց է ներկայաց-րել «Հրապարակ» թերթը: Փորձագետն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ տալով ընդհանրական պատասխաններ, շեշտելով, որ հարաբերությունների հաստատմանը էապես ընդդիմանում են Թուրքիայի ազգայնական կուսակցությունը եւ ադրբեջանական լոբբին: Նա նշում է, թե շատերն են ասում, որ թուրք ազգի համար ուղեղի վիրահատություն է պետք, որովհետեւ եթե ամեն ինչ շատ արագ անես, կստացվի, որ այդ վիրահատությունը մուրճով ես անում եւ գլուխը բուժելու փոխարեն ջարդում ես: Նա նաեւ կանխատե-սում է, որ 2012թ., կապված Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի ու ընտրությունների հետ, հայ-թուրքական արձանագրությունները կվերակենդանանան:

Գոհար Վանեսյան

Արեւմտյան նոր խաղեր` Թուրքիայում
Թուրքիայում ավարտվեց սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթի համաժողովրդական քվերակությունը եւ արդյունքների իրազեկումը:
Հանրաքվեին 77% մասնակցություն ցուցաբերած Թուրքիայի քաղաքացիների 57,9%-ը «այո», իսկ 42,1%-ը՝ «ոչ» է ասել Սահմանադրութ-յան փոփոխությանը:
Էրդողանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորում էր այն բանով, որ այդ կերպ «Թուրքիան ավելի կին-տեգրվի եվրոպական քաղաքակրթական արժեքներին ու ավելի կժողովրդավարանա»:
Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում կայացած հանրաքվեի առթիվ երկրի վարչապետը սկսել է շնորհավորանքներ ստանալ տարբեր երկրներից: Նրան շնորհավորել են նաեւ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման (որն իր խոսքում ընդգծել է, թե սահմանադրական բարեփոխումները կնպաստեն երկրում ժողովրդավարական հիմքերի ամրապնդմանը), Գերմանիայի ԱԳ նախարար Գ. Վեստերվելը, եվրոպական երկրների պաշտոնատար անձինք եւ այլք:  
Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ հանրաքվեի արդյունքները կարող են կարեւոր դերակատարում ունենալ Թուրքիայի ԵՄ-ին անդամակ-ցելու գործում: Մինչդեռ այս մարտին Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը, գտնվելով Թուրքիայում, նշել է, որ ԵՄ-ին անդամակցելու ճա-նապարհին Թուրքիայի առջեւ խոչընդոտներ կան, օրինակ՝ Կիպրոսի չլուծված հարցը:

Արման Դավթյան

Հերթական համաթրքականը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է Թուրքիա, որտեղ մասնակցելու է սեպտեմբերի 18-ին մեկնարկելիք թուրքալեզու երկր-ների 10-րդ գագաթաժողովին:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, գագաթաժողովի շրջանակում նախատեսվում է «Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության Գերագույն խորհուրդ ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրում, ինչի հիմքն արդեն դրվել է:
Ստամբուլում Ադրբեջանի նախագահը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Աբդուլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեբ Պայմա-նագրի ստորագրումից հետո Թուրքիայի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Լրագրողնե-րից մեկը հարց է հնչեցրել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Ալիեւը, նշելով, որ Էրդողանի հետ բանակցություններում իրենք քննարկել են նաեւ ԼՂ-ի հարցը, ասել է. «Թուրքիան հզոր պետություն է: Եվ Թուրքիայի զորեղացումը հայ-ադրբեջանական հակամար-տությանը լուծմանը նպաստելու է միայն դրականապես»:
Էրդողանին հարցրել են նաեւ այն մասին, թե երբ է Ադրբեջանը հանելու Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ կիրառվող վիզային ռե-ժիմը: Ի պատասխան Նա ասել է, որ իրենց կողմից ոչ մի հարց չկա: Եվ հույս հայտնել, որ «ազերի եղբայրները կարճ ժամանակում կլու-ծեն այդ հարցը«:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 31 (162), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.