Վերջերս կարծես մի նոր թուրք-ամերիկյան հակասություն պիտի արձանագրվեր, բայց Սպիտակ տան ներկայացուցիչ Դեն Բերտոնը շատ արագ հերքեց այն տարածված տեղեկատվությունը, ըստ որի «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջնագիր է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողա-նին»: Բայց ինչպես ասում են՝ առանց կրակի ծուխ չի լինում:
Վերջնագրի մասին տեղեկատվությունը հայտնվել էր հենց ամերիկյան զլմ-ներում. «ԱՄՆ-ն մտադիր է սահմանափակել Թուրքիային տրամադր-վող զենքը, եթե առաջիկայում Անկարան չփոխի վերաբերմունքը Իսրայելի եւ Իրանի նկատմամբ»,- գրել էր «The Financial Times»-ը` վկայա-կոչելով նախագահականի իր աղբյուրներին:
Դ. Բերտոնն ընդգծել է, որ իրեն «ոչինչ հայտնի չէ այդ վերջնագրի մասին, ու Սպիտակ տանը չգիտեն, թե պարբերականը որտեղից է վերցրել այդ տեղեկատվությունը»:

Սակայն, հերթական քաղաքական ու տնտեսական ճնշումներն Իրանի վրա գալիս են հավաստելու, որ Վաշինգտոնը կարող էր նաեւ կտրուկ լինել Անկարա-յի հետ, քանի որ Թուրքիան լինելով ԱՄՆ ռազմավարական գործընկերը, ՆԱՏՕ-ի անդամ, փորձում է չեզոքություն պահպանել Իրանի մի-ջուկային ծրագրերի հարցում, նույնիսկ միջնորդություններ է անում: Իսկ Իսրայել-Պաղեստին խնդրում Անկարան, ըստ արեւմտյան մեկնաբանների, «չափն անցավ»……
Թուրքական իշխանությունները պարզաբանումների համար արագ բանախոսներ ուղարկեցին Վաշինգտոն եւ սսկվեցին առժամանակ… Իսկ ահա Ի-րանի նախագահը բացեիբաց ԱՄՆ-ի նախագահին հրավիրեց բանավեճի: Մահմուդ Ահմադինեջադը Բարաք Օբամային առաջարկել է զլմ-ների ներկա-յությամբ դեմ առ դեմ հանդիպել ու բանավիճել: ԻԻՀ նախագահը արտերկրում ապրող իրանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Ես պատրաստ եմ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել Օբամային եւ քննարկել աշխարհաքաղաքական հարցեր: Արդյունքում թող պարզ դառնա, թե աշխարհի կառավարման համար ում մոտեցումն է ավելի ճիշտ»:
Իսկ մինչ այս ամենը մի լուր տարածվեց, թե Իրանի Համադան քաղաքում Մ. Ահմադինեջադի վրա մահափորձ է իրականացվել, որը կատարող անձը հենց դեպքի վայրում ձերբակալվել էր: Նա փորձել էր պայթուցիկ նետել նախագահի մեքենայի մեջ, բայց այն ընկել է նրան ուղեկցող լրագրողների ավտոմեքենային: Նախագահը չէր տուժել, բայց մարդիկ էին վիրավորվել:
Հետագայում մեկ այլ լուր տրվեց, թե այսպիսով այդ մարդը փորձել էր ողջունել Իրանի նախագահին, ինչն անհաջող էր իրականացրել: Գու-ցե այդպես է: Չնայած հատկապես վերջերս Արեւմուտքը փորձում է Իրանի դեմ խաղարկել քրդական եւ ադրբեջանական գործոնները:
Վերջերս նաեւ լրտեսական խնդիրներ եղան Իրանի ու Ադրբեջանի միջեւ: Իրանի 12 քաղաքացիներ, ովքեր տարբեր մեղադրանքներով ձերբակալ-վել էին Ադրբեջանում, ազատ արձակվեցին եւ հանձնվեցին Իրանի իշխանություններին ու, ի պատասխան այդ քայլի, Իրանում էլ ազատ ար-ձակեցին ադրբեջանցի գիտնական Ռաշիդ Ալիեւին, ով անցյալ տարի Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով դատապարտվել էր 3 տա-րի ազատազրկման: Ադրբեջանցի գիտնականի հետ ազատ են արձակվել եւս 2 բանտարկյալ:
Բայց միեւնույնն է, պաշտոնական Բաքուն չի դադարեցնում սադրանքները. իրանական տարածքները փորձում է դարձնել «ադրբեջանական» ու նորից աղավաղում է պատմական իրողությունները: Ադրբեջանի պետական հեռուստատեսությունն ու ռադիոն կեղծ քարոզչությամբ աղավաղում են Ի-րանի պատմությանն առնչվող դեպքերն ու իրադարձությունները` իրենց հակաիրանական գործունեությամբ սպառնալով ԻԻՀ տարածքային ամ-բողջականությանը, պարսից լեզվին եւ մշակույթին:
Փորձում են սադրանքներ կազմակերպել Իրանում բնակվող ադրբեջանցիների միջոցով:
Իրանական «Ղաֆղազ.իռ» կայքը նշում է. «Ադրբեջանցի կեղծարարներն իրենց քարոզչությամբ իրանցի զորավար Բաբեք Խորրամդինին, ով պայքարել է արաբական խալիֆայության դեմ, ներկայացնում են որպես հակաիրանական գործիչ եւ Ադրբեջանի պատմական փառահեղ զորավար: Այն հանգամանքը, որ Բաբեքն իր ռազմական գործունեությունն իրականացրել է իրանական Ազերբայջան պատմական տարածքում, պանթյուրքական սադ-րիչ խմբավորումները Բաբեքին ներկայացնում են որպես ոչ իրանցի, այլ թյուրքական էթնոսին պատկանող անձ»: Այժմ աղավաղվում են պատմական այլ իրողություններ էլ՝ իրանցի մեծանուն գրողներ, ինչպիսիք են Խաղանին, Նիզամի Գյանջեւին, Մոուլավին, ներկայաց-վում են որպես ադրբեջանցի գրողներ:
Բաքուն գործում է նաեւ ընդդեմ իրանցի ազդեցիկ հոգեւորականների: Կառավարական հակաշիական նոր քաղաքականության հետեւանքով այդ երկրի մշակույթի նախարարության հրամանով Ադրբեջանի գրադարաններում եւ գրախանութներում արգելվել է վաճառել կամ ընթերցողներին տրամադ-րել շիիզմի վերաբերյալ իրանցի ազդեցիկ հոգեւորականների հեղինակած գրքերը. հայտնում է իրանական «Ռահվա. իռ» կայքը: Ադրբեջանի կա-ռավարո
ւթյունն արգելել է հատկապես այն իրանցի հոգեւորականների գրքերը, ովքեր վերջին շրջանում խիստ քննադատել են Բաքվի պետական պաշտոնյաների վարած հակաշիական քաղաքականությունը: Այաթոլլահներ Մաքարեմ Շիրազին եւ Զեյն-օլ Աբեդին Ղորբանին, դիմելով Բաքվի ղեկավարությանը, սպառնացել էին հակաշիական գործունեության շարունակման դեպքում շիաներին պայքարի եւ ապստամբության հրաման ար-ձակել եւ Ադրբեջանում ապակայունացնել իրավիճակը:
«Արտաքին որոշ ուժեր շահագրգռված են թուլացնելու նաեւ բազմադարյա իրանահայ համայնքը»,- հայտնում է իրանական «Աթինյուզ.քոմ» կայ-քը: Իրանահայ համայնքը, որպես երկրի ազգային փոքրամասնություն, Իրանում մեծ հարգանք է վայելում, մյուս քաղաքացիների հետ հավասար մասնակցել է երկրի պաշտպանությանը եւ, համաձայն Իրանի սահմանադրության, իրանահայերն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում երկրում: Բայց օտարերկրյա որոշ ուժեր շահագրգռված են թուլացնելու իրանահայությանը: Մասնավորապես` Իրանում Ավստրիայի դեսպա-նությունը, համագործակցելով հրեական մի կազմակերպության հետ, իրանահայերին հեշտացված կարգով տրամադրում է մուտքի արտոնագիր, եւ 3000 դոլար` Ավստրիայում ժամանակավոր կեցություն ապահովելու նպատակով: Որոշ ժամանակ Ավստրիայում ապրելուց հետո իրանահայերը մեկ-նում են ԱՄՆ:
Մինչդեռ իրանահայերը կարողանում են ԻԻՀ-ում առաջ քաշել իրենց հուզող հարցերը եւ որեւէ վտանգի չեն ենթարկվում, նրանք Իրա-նի Մեջլիսում ներկայացված են 2 պատգամավորով, իսկ Հայ առաքելական եկեղեցին գործում է Թավրիզի, Թեհրանի եւ Սպահանի ազգային առաջ-նորդարաններով:
Արեւմուտքը փորձել եւ փորձում է խափանել նաեւ Հայաստան-Իրան համագործակցությունը, ինչպես դա հաջողել է Վրաստանի, Ադրբեջանի եւ Իրանի պարագայում, սակայն ապարդյուն ջանքեր են գործադրվել: Նույնիսկ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումից Հայաստան-Իրան հա-մագործակցությունը չի տուժի. գրեթե պաշտոնապես հայտարարել են 2 հարեւան ու բարեկամ երկրներում:
Թեեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումն իր ազդեցությունը կու-նենա նաեւ Հայաստանի վրա, ու Երեւանը պետք է դրանց համաձայն գործի, բայց միեւնույնն է, այդ պատժամիջոցները որեւէ ազդեցություն չեն գործի: Իրանի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը նաեւ այն ոլորտներում է, որոնց վրա այդ պատժամիջոցները կարող են էա-պես չազդել (խոսքն, օրինակ, Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրի, փոխհոսքերի թողունակության ավելացման, նավթատար խողովակի մասին է):
Հիշեցնենք, որ ԵՄ 27 երկրների արտգործնախարարները հաստատել են Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման նոր փաթեթը, որը ենթադրում է Իրանի նավթային եւ գազի արտադրության ոլորտում ներդրումների սառեցում, արդյունաբերական տեխնոլոգիաների եւ սարքավորումնե-րի փոխանցման արգելք:
Իսկ առեւտրի ոլորտում արգելվում է այնպիսի ապրանքների արտահանումը դեպի Իրան, որոնք կօգտագործվեն ռազմական նպատակներով: Եվրոպան նաեւ մտադիր է սահմանափակել մուտքի արտոնագրերը եւ սառեցնել «Իրանի հեղափոխական գվարդիայի» անդամներին պատկանող բանկային հաշիվ-ները: Այդ փաթեթով նախատեսվում է նաեւ արգելել իրանական բանկերին գործունեություն ծավալել ԵՄ երկրներում: Իսկ Իրանի «Irisil» ծովա-յին բեռնափոխադրումների ընկերությանը արգելվում է մուտք գործել միասնական Եվրոպայի ջրային տարածք:
Տարբեր վերլուծաբանների կանխատեսումերով, չնայած այս սրումներին, Իրանում գոնե առաջիկա 1-2 տարվա ընթացքում պատերազմ չի սկսվի:
Երեւանը ոչ միայն պահպանեց իր հարաբերությունները հարեւան Իրանի հետ, այլեւ ՀՀ արտաքին քաղաքականությանը նվիրված միջազգա-յին սեմինար կազմակերպեց Թեհրանում՝ Իրանում ՀՀ դեսպանության, հայկական եւ իրանական կողմերի մասնակցությամբ: Սեմինարի ըն-թացքում քննարկվել են հետեւյալ թեմաները`‘
– Հայ-ադրբեջանական հարաբերություններ. Արցախյան հակամարտությունը եւ Մինսկի խումբը
– Հայ-իրանական հարաբերություններ, տնտեսական եւ էներգետիկ փոխգործակցություն
– Հայ-ռուսական հարաբերությունների ազդեցությունը Կովկասում
– Հայ-վրացական հարաբերություններ, ջավախքահայերի խնդիրները
– Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ
– Հայաստանի էներգետիկ անվտանգությունը
– Հայաստանի տեղը Կովկասում
– Ջուլֆա-Երեւան երկաթգծի կառուցման դեպքում Հայաստանի տարանցիկ դերը Կովկասում
– Հայաստան-սփյուռք հարաբերություններ
Երեւան-Թեհրան համագործակցությունը նաեւ շատ կարեւոր է Արցախի հարցում: Իրանի դիրքորոշման փոփոխությունը ԼՂՀ հարցի վերա-բերյալ մեզ համար վտանգավոր է: Այդ վտանգը վերջերս նկատվեց նաեւ «Իսլամական համաժողով»-ի «Դուշանբեի բանաձեւ»-ում: Իրանն այսօր հանդես է գալիս ոչ միայն ԼՂ-ի ստատուս-քվոյի փոփոխության օգտին, այլեւ հայտնում է իր աջակցությու
նն այդ հարցին:
Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Իրանի հետ գալ համաձայնության, ինչը պետք է կանխի Հայաստանը, քանի որ Թեհրանը նույնպես դեմ է միջազգային զորքի մուտքին Արցախ եւ ազատագրված տարածքներ:
Հայաստան-Իրան կապը լուրջ դերակատարում կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանում ոչ միայն ռազմա-քաղաքական, այլեւ՝ տնտեսական հարցե-րում:
Իսկ դա հիմա կարծես թե այլընտրանք չունի: Առավել եւս, երբ Թուրքիա-Ադրբեջան դաշինքը փորձում է զարկ տալ համաթուրանականությանը եւ մահմեդական գաղափարաբանությանը:

Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 31 (162), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում