Հայկական խոհանոց եւ շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը)

Կաթնաշոռով թխվածքաբլիթ

Բաղադրությունը
Խմոր, ալյուր 100գ, կարագ 130գ, ձու 5 հատ, շաքարավազ 160գ, շաքարի փոշի 90գ, կակաո 50գ, վանիլ 2գ, ջուր 30գ, կաթնաշոռ 0,5, օսլա 10գ, հոլան-դական պանիր 150գ:

Պատրաստման եղանակը
1. Խմոր
Ալյուր 0,15, կարագ 80գ, ձու 1 հատ, շաքարի փոշի 40գ, ջուր 30գ, կակաո 25գ: Այս ամենը խառնել, ստանալ համասեռ զանգված եւ թողնել սառնարա-նում 10 րոպե:

2. Միջուկ
Կաթնաշոռ 0,5, ձու 4 հատ, շաքարավազ 160գ, վանիլ 2գ, օսլա 10գ, հոլանդական պանիր 150գ: Այս ամենը խառնել, դնել սառնարանում:

3. Խմորի փաթիլներ
Կարագ 50գ, շաքարի փոշի 50գ, կակաո 25գ, ալյուր 100գ: Այս ամենը խառնել եւ պատրաստել խմորի փաթիլներ` փշրանքի ձեւով:

Այնուհետեւ խմորը սառնարանից հանել եւ յուղաթղթի վրա բաց անել ու շրջել կաղապարի մեջ: Հետո վրան ավելացնել պատրաստի միջուկը, այնուհետեւ ավելացնել փաթիլները: Սա դնել 1800 տաքացված ջեռոցում եւ թողնել 20 րոպե: Հանելուց մեկ ժամ հետո կտրատել եւ մատուցել սուրճի, թեյի հետ:
Անու՛շ վայելեք եւ լավ տրամադրություն Ձեզ:

*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –

Ֆուտբոլի բարձրագույն խմբում

ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվել է 21-րդ փուլը: Մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի.
                           Խ   Հ   Ո   Պ    Գնդ.   Մ
1. Բանանց         21 15   4   2   47-19  49
2. Փյունիկ          21 14   4   3   56-18  46
3. Ուլիս              21  13   3  5   32-16  42
4. Միկա              21  11  4   6  32-19   37
5. Իմպուլս         21   6   6   9   18-35  24
6. Գանձասար    21   6   2  12  16-31  20
7. Կիլիկիա         21   4   3  14  18-44  15
8. Շիրակ            21   1   2  18  13-50   5

Առաջնության ռմբարկուներն են՝ Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)-12, Էդուարդո դոս Սանթոս («Բանանց») եւ Մարկոս Պինեյրո Պիզելի («Փյունիկ»)-11-ական, Էդնեյ դե Օլիվեյրա («Միկա»)-8 եւ Սամվել Մելքոնյան («Բանանց»)-7 գնդակ:

Հայաստանը՝  շախմատի օլիմպիադայում

ՌԴ Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկած շախմատի համաշխարհային 39-րդ առաջնության 1-ին 3 փուլերում հայ շախմատիստները 3:1 եւ 3,5:0,5-ական հաշվով համապատասխանաբար առավելության հասան Կոստա-Ռիկայի, Ավստրալիայի ու Թուրքիայի շախմատիստների նկատմամբ, իսկ մեր կանաց թիմը 3,5:0,5 հաշվով հաշմանդամների հավաքականին հաղթելուց հետո, 1,5:2,5 հաշվով պարտվեց Չեխիային: Երեկ ուշ երեկոյան մեր կա-նանց թիմը 3:0 հաշվով հաղթում էր Մակեդոնիային եւ 1 խաղ դեռ անավարտ էր:

* * *
Հայաստանի պատանի շախմատիստները մասնակցում են Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությանը: Առավել հաջող են հանդես գալիս Սամվել Տեր-Սահակյանը (մինչեւ 18 տարեկանների մրցաշար) եւ Հովհաննես Գաբուզյանը (մինչեւ 16 տարեկան), ովքեր վաստակել են 3,5 միավոր եւ բարձր տեղեր են զբաղեցնում:
4 հնարավորից 3-ական միավոր են վաստակել Վահե Բաղդասարյանը եւ Ռաֆայել Բակունցը (երկուսն էլ մինչեւ 18 տարեկան), Կարեն Գրիգորյանը (մինչեւ 16 տարեկան), Արմեն Միքայելյանը (մինչեւ 14 տարեկան), Սուսաննա Սարգսյանը (մինչեւ 18 տարեկան), Մարիա Գեւորգյանը (մին-չեւ 16 տարեկան), Անի Հարությունյանը (մինչեւ 14 տարեկան), Հասմիկ Շահբազյանը (մինչեւ 12 տարեկան), Միլենա Խորոտյանը (մինչեւ 10 տարեկան): Մեր մնացած մասնակիցներն առայժմ ավելի համեստ արդյունքներ ունեն: Հավելենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարա-կան մրցակարգով եւ բաղկացած է 9 փուլից:

Երիտասարդ ձյուդոիստները` Եվրոպայում

Բուլղարիայում կայացած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցեցին նաեւ հայ մարզիկները: Մեր թիմը նվաճեց 1 ար-ծաթե՝ Գրիգոր Իվանյան, 55 կգ եւ 1 բրոնզե մեդալ՝ Գոռ Հարությունյանը, 60 կգ, ով բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց Բելառու-սի ներկայացուցիչ Վահե Թութխալյանին: 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց ռուսաստանցի Արամ Գրիգորյանը:

Առաջին մեդալը` բրոնզ

Թուրքական Անթալիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրամարտիկները դեռեւս մեդալներ չեն նվաճել: 53 կգ քա-շային կարգում 186 կգ-ով (80+106) Էլեն Գրիգորյանը գրավեց 12-րդ տեղը, իսկ Քրիստինե Պետրոսյանը (63 կգ)՝ 214 կգ-ով (100+114) 11-րդ -տեղը:
Իսկ ահա, 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ 251 կգ (112 կգ+139 կգ) արդյունքով:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 32 (163), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի
PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.