Դարձյալ Ս. Խաչ եկեղեցու պատարագի մասին


Աղթամարի արարողությունից հետո Վանի տնտեսությունը ոտքի է կանգնելու

95 տարի անց Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագի մատուցումը թուրքական կառավարության «0 խնդիր» հարեւանների հետ արտաքին քաղաքական մարտավարության արդյունքներից մեկն է: Նման կարծիք է հայտնել հայ-թուրքական գործարար միության խորհրդի նախագահ Քաան Սո-յաքը:
Վերջինիս համոզմամբ` կրոնական արարողության անցկացումը նպաստ է բերելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործըն-թացին: Եվ այդպես տարին մեկ անգամ տեղի ունենալիք նման իրադարձությունը, ըստ նրա, դրական ազդեցություն կունենա երկու ժողովուրդնե-րի համար:
Իսկ Վանի արտադրողների եւ գործարարների միության նախագահ Մեհմեթ Չալդաղը վստահաբար հայտարարել է, որ Աղթամարի պատմական արարողութ-յունից հետո Վանի տնտեսությունը ոտքի է կանգնելու:


*  *  *
Ո՞վ հաղթեց Աղթամարի քարոզչական պատերազմում` հայե՞րը, թե՞ թուրքերը

Թուրքիայի կառավարության սպասելիքները չարդարացան. չհաջողվեց աշխարհի չորս կողմից ակնկալվող հազարավոր ուխտավորների բազմութ-յուն ապահովել սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե մեկ դար հետո մատուցված առաջին պատարագին: Միայն մի քա-նի հարյուր հայեր մասնակցեցին այդ արարողությանը` առավելապես Ստամբուլից:
Թուրքիան չարաչար ձախողվեց` փորձելով մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, թե իբր հանդուրժող եւ բարյացակամ է հա-յերի նկատմամբ: Ի վերջո, ակնհայտ դարձավ, որ թուրք ղեկավարներն ավելի շատ շահագրգռված էին քաղաքական շոուի կազմակերպմամբ, քան հազարամյա պատմություն ունեցող հայկական սրբավայրում կրոնական արարողության թույլտվությամբ:
Երեք տարի առաջ գրված մի հոդվածում ես քննադատել էի Թուրքիայի կառավարությանը` Սուրբ Խաչ եկեղեցին պետական թանգարանի վերածելու համար: Այդ ժամանակ ես կոչ էի արել թուրքական իշխանություններին առաջին` խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, երկրորդ` այն դարձնել եկեղեցի եւ ոչ թե թանգարան` թույլատրելով Սուրբ պատարագի կանոնավոր մատուցում, եւ երրորդ` եկեղեցին որպես սեփականություն վերադարձնել Պոլ-սո Հայոց պատրիարքությանը` Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության ենթակայությանը հանձնելու փոխարեն:
Այս տարվա սկզբին Թուրքիայի կառավարությունը խոստացել էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին եւ թույլ տալ այնտեղ ծառայություններ կատարել սեպտեմբերի 19-ին: Ես կոչ արեցի հայերին չմասնակցել այդ միջոցառմանը, քանզի գիտակցում էի, որ թուրքական իշխանություննե-րի իսկական մտադրությունը կրոնական արարողությունների քողի տակ քաղաքական շոու բեմադրելն էր:
Հայկական շրջանակներում ներքին բուռն բանավեճ ծավալվեց եկեղեցական արարողությունը բոյկոտելու կամ դրան մասնակցելու վերաբերյալ: Թուրքիայի չարամիտ ծրագրերը բացահայտող հոդվածները չկարողացան կարգավորել բանավեճը: Դրությունն էլ ավելի վատթարացավ, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հայտարարեցին, որ մտադիր են ներկայացուցիչներ ուղարկել Աղթամարի եկե-ղեցի, թեեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հրաժարվել էր մասնակցել:
Ի վերջո, բախտը ժպտաց, երբ մեզ օգնության հասավ թուրքական կառավարությունը: Նախատեսված արարողությունից մի քանի շաբաթ առաջ թուրքա-կան իշխանությունները հայտարարեցին, որ անհնար է խոստացված խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին` «տեխնիկական դժվարությունների» անհե-թեթ պատճառաբանությամբ:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկընտրանքի առաջ էր կանգնած: Եթե նա թույլ տար խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին, ապա կարժանանար համաշ-խարհային հանրության գնահատանքին, սակայն վճռորոշ ձայներ կկորցներ սեպտեմբերի 12-ի սահմանադրական բարեփոխումների թեժ հանրաք-վեում:
Ի վերջո, խաչը փրկեց կացությունը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չեղյալ հայտարարեց Աղթամար ներկայացուցիչներ ուղարկելու իր որո-շումը: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հետեւեց Սուրբ Էջմիածնի օրինակին: Տուրիստական գործակալությունները ևս չեղյալ հա-մարեցին Վանա լիճ մեծ թվով հայ ուխտավորներ հասցնելու ձեռնարկած ուղեւորությունները: Արդյունքում Թուրքիան տանուլ տվեց քարո-զարշավը եւ զգալի եկամուտներ կորցրեց:
Սեպտեմբերի 19-ից մի քանի օր առաջ վարչապետ Էրդողանի գրասենյակը ներկաների թիվն ավելացնելու նպատակով մի վերջին ճիգ գործադրեց` հրա-վերներ ուղարկելով hայկական լրատվամիջոցներին` առաջարկելով վճարել նրանց ուղևորության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում` ավիատոմսե-րի, հյուրանոցի եւ սննդի: Նման հրավերներ ստացան եւս հիսուն հայ մեկնաբաններ ու վերլուծաբաններ, սակայն բոլորն էլ հրաժարվեցին գնալ, քանի որ Թուրքիան մերժել էր խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին:
Թուրքեր
ը, անգիտակցաբար, հայերի մեծ մասին ստիպեցին ճիշտ քայլ կատարել եւ չեղյալ համարել Սուրբ Խաչ իրենց այցելությունը: Հե-տաքրքիր է, որ թուրքական կառավարությունը նույն կերպ վարվեց, երբ հրաժարվեց վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները` դրա շնոր-հիվ պաշտպանելով Հայաստանի շահերը:

Մինչ հայկական հասարակական, քաղաքացիական խմբերը եւ որոշ կուսակցություններ դեմ էին արտահայտվում Աղթամարի թուրքական ծրագրերին, Հա-յաստանի կառավարությունը զարմանալիորեն լուռ էր: Թուրքիան անհայտ պատճառներով հայ պաշտոնյաներին չհրավիրեց Սուրբ Խաչի արարո-ղությանը: Հաշվի առնելով հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ Անկարայի ամոթալի խաղերն ու ֆուտբոլային դիվանագի-տության հետագա տապալումը` թվում է, թե Հայաստանի ղեկավարները այնքան էլ ցանկություն չունեին միանալ թուրքերի մեկ այլ խորամանկ հնարքի:
Ցավոք, Աղթամար գնալու շուրջ վիճաբանություններում հայերը շատ ժամանակ ու եռանդ վատնեցին: Այդ տարաձայնությունները խանգարեցին նրանց բողոքի ցույցեր կազմակերպել խոշոր մայրաքաղաքներում եւ աշխարհին իրազեկել թուրքական երկարամյա գազանությունների, հա-զարավոր եկեղեցիների ավերման ու պատմական Հայաստանի հողերի բռնազավթման մասին:

Սակայն խաչը չտեղադրելու պատճառով արարողության բոյկոտումը գրավեց միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը: Ճակատագրի հեգնան-քով թուրք պաշտոնյաներն էլ ավելի աջակցեցին իրենց գործի ձախողմանը` խաչը թողնելով գետնի վրա, Սուրբ Խաչ եկեղեցու կողքին` ի տես հանրության և լրատվամիջոցների տեսախցիկների:
Այժմ Թուրքիայի կառավարությունը խոստանում է վեց շաբաթվա ընթացքում խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին: Անկախ այն բանից, թե Թուր-քիան ինչ է պատրաստվում անել խաչի հետ, հայերը պետք է հետամուտ լինեն իրենց ինքնուրույն գործողությունների կատարմանը, այլ ոչ թե պարզապես հակազդեն թուրքական իշխանությունների ճղճիմ խաղերին:
Այս պահին, այն միակ հայտարարությունը, որ հայերն ուզում են լսել Անկարայից` Սուրբ Խաչ եկեղեցին Պոլսո Հայոց պատրիարքությա-նը վերադարձնելն է:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

«Լուսանցք» թիվ 32 (163), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.