Ներքին լուրեր ու խնդիրներ

Հանուն կայուն ու հզոր բանակի –

Տականքն իրականում կա ու դրան պետք է սատկացնել

Համացանցում հայտնված զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել.
«17.09.2010թ. – ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինտերնե-տում տեղադրված ժամկետային զինծառայողներին ծեծի ենթարկելու եւ խոշտանգելու տեսանյութում պատկերվածը տեղի է ունեցել ս.թ. հուլի-սին N զորամասի տարածքում:
Նույն զորամասի զինծառայող, մայոր Սասուն Միքայելի Գալստյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի եւ ծաղրուծանակի է ենթար-կել զորամասի ժամկետային զինծառայողներ, սերժանտ Գարիկ Նորայրի Հարությունյանին եւ շարքային Բակուր Ռոբերտի Եղիկյանին:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հան-ցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Գարիկ Նորայրի Հարությունյանը եւ Բակուր Ռոբերտի Եղիկյանը քրեական գործով ճանաչվել են որպես տուժողներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ս. Մ. Գալստյանին 18.09.2010թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Առգրավվել է բջջային հեռախոսը, որով տեսանկարահանվել են նշված գործո-ղությունները: Կատարվում են տեսանկարահանող զինծառայողի, նրա հոր եւ եղբոր հարցաքննությունները: Քրեական գործի նախաքննութ-յունը շարունակվում է»:
Եվ այսպես ապացուցվեց, որ մեր բանակում, ցավոք, նաեւ այդպիսի ստորություններ են կատարվում: Իսկ ՊՆ Սեյրան Օհանյանը կարծում էր` այդ տեսանյութն իրականություն չէ եւ սադրանք է:
Ուրեմն` եւ՛ նախարարը եւ՛ ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը, ինչու չէ՝ նաեւ՛ ՀՀ նախագահը, պարտավոր են այս գործին (իհարկե նաեւ բոլոր այս կարգի գործերին) հետեւել ու խստագույնս պատժել մեղավորներին:
Եթե մեր ցանկությանն ապավինեին, ապա կասեինք, – կանգնեցրե՛ք պատի տակ ու սատկացրե՛ք:
Այդ տականքը՝ մեր հայոց բանակին անարժան մայորը, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի է ենթարկել զինծառայողներին՝ անարգելով ոչ միայն հայ զինվորականներին, այլեւ՝ հայոց բանակը, մեզ բոլորիս:

Գոհար Վանեսյան

Հ.Գ. – Համապատկերում պարզ է դառնում` տականքը կա, տականքը գոյություն ունի ու դրան պետք է սատկացնել` արժանի ձեւով: Տականքին պահելը կվնասի հանրությանը, երկրին, բանակին, մեր բոլորիս անվտանգությանը:
Խի՞ստ է ասված: Բնավ: Պարզապես ուղիղ ենք ասում:
Հիմա թերթենք գրքի մյուս էջը: Խստագույնս դատապարտելով այսօրինակ գազանությունները եւ պատժի առավելագույն չափը կիրառելու առա-ջարկ անելով ՀՀ ՊՆ պատասխանատուներին` այնուամենայնիվ, մենք մի քանի հարցեր կառաջադրենք, ավելի ստույգ` դարձյալ ուղղախոսութ-յամբ «կզբաղվենք»:
1. Տականքի գոյության մեջ մեղավոր են նաեւ այն զինվորները, ովքեր թողնում են, որ իրենց ականջները ձգեն: Ովքեր հանդուրժում են դա: Այո, վախը բնական է եւ մարդուն բնորոշ: Բայց կարելի էր ձեւ գտնել ու հայտնել այդ մասին: Չնայած չենք մերժում, տեսագրության` հա-մացանցում հայտնվելն էլ ձեւ էր…
2. Որպեսզի զինվորը տականքին չհանդուրժի, նա պետք է գոնե մի քիչ տղամարդ դառնա մինչեւ բանակը: Թե ինչու դպրոցը դա չի «կարողա-նում» անել` բոլորիս է հայտնի (վաղուց ենք ասել` մեր դպրոցի նպատակը ազգի զինվոր կերտելը չէ…): Բայց ինչու՞ դա չեն անում ծնող-ները` հանուն իրենց իսկ զավակների շահերի: Ինչու՞ հայ տղաները մինչեւ բանակում ծառայելը այնպիսի դաստիարակություն չեն ստա-նում, պատրաստված չեն լինում դիմակայելու ամեն ստորության եւ սադրանքի (եւ՛ ներքին եւ՛ արտաքին թշնամիներից սպասվող), որ խեղ-ճանում են ու այն աստիճան վախենում, որ նույնիսկ քննության ժամանակ իրենց ականջները ձգողին համարում են «նորմալ հրամանատար»:
3. Պետությունը այնպես չի անում, որ իր քաղաքացին հավատա իրեն, իր քննչական տարատեսակ մարմիններին: Ու վախենում է զինվորը: Որով-հետեւ վստահ չէ, որ իր ականջները քաշողը կպատժվի: Ու եթե չպատժվի, զինվորին կմեղադրեն սուտ մատնության մեջ: Դրա համար զինվորն ի-րեն ապահովագրում է` «նորմալ հրամանատար է» ասելով:
4. Եվ վերջապես` պետության գործերում մանրուքներ չկան: Ու եթե պետությունը կառավարման ամբողջ շղթան ճիշտ չի աշխատեցնում, «ծնվում» են անդաստիարակ դպրոցներ, վախեցող զինվորներ, տականք հրամանատարներ, անվստահելի քննչական մարմիններ ու… անվստահություն, անվստա-հություն: Բանակի հանդեպ: Ազգի ու պետության հանդեպ:
Եվ սա թույլ չտալու համար ենք կրկնում` տականքին սատկացնել է պետք ամենուր:

Աստղինե Քարամյան

Բռնությունը` կրոնների՞ մեղքով

Բռնության հետեւանքով մահացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Հայաստանում, Գերմանիայում, Ավստրիայում:
Այս տվյալները Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուսումնասիրությունում են: Նույն հետազոտությունը վկայում է, որ  բռնության հետեւանքով մահացության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Ռուսաստանում, Ալբանիայում, Ղա-զախստանում:
Ի դեպ, ԱՀԿ կազմած զեկույցում ընդգրկված է 53 պետություն: Ըստ զեկույցի, ամեն օր Եվրոպայում բռնության հետեւանքով զոհվում է 10-29 տարեկան 40 երիտասարդ: Ամեն տարի Եվրոպայում բռնության հետեւանքով մահանում է 15 հազար մարդ: Փորձագետները պարզել են, որ եվրո-պացի երիտասարդների 12 տոկոսը սառը զենք են կրում: Սպանությունների շուրջ 40 տոկոսը դանակահարություններն են: Ընդ որում` մա-հացածների 80 տոկոսը‘տղամարդիկ են լինում:
Սրանք «չոր» թվեր են, որոնք  գալիս են փաստելու, որ աշխարհը չարացած է: Իհարկե, այլ ուսումնասիրություններ էլ են արվում` որոնք են սպանությունների, բռնությունների, խոշտանգումների դրդապատճառները, ինչ առանձնահատկություններ ունեն դրանք, դրանց ինչ տե-սակներ եւ որ երկրներում են հանդիպում: Բայց` դարձյալ զեկույցներ, նորից թվեր, որոնք կամ պակասում են կամ ավելանում մեկ-երկու-սով: Ու այս թվերին ամենեւին չի ազդում կրոնների քարոզած մարդասիրությունը:
Որովհետեւ մարդը հեռացել է բնությունից, ու ոչ մի կրոն բնապաշտություն չի քարոզում…

Անի Մարության

Սահմանային խնդրի լուծումը` ԵՄ հատկացումներով

Ավարտվեց Հայաստանում եւ Վրաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունների մշակման ու կատարելագործման համար պատասխա-նատու միջգերատեսչական աշխատանքային խմբերի համար կազմակերպված երկկողմ 3-օրյա աշխատաժողովը: Այն կազմակերպվել էր «Հարավային Կովկա-սում սահմանների համալիր կառավարում» (ՀԿՍՀԿ) ծրագրի կողմից` Ազգային ռազմավարության մշակման համար հիմնական պատասխանատու պետա-կան մարմնի՝ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի ընդհանուր համակարգմամբ:
Աշխատաժողովին մասնակցեցին նաեւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտա-կան ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգը, եւ Հայաստանում եւ Վրաստանում սահմանների համալիր կառավարման, սահմանի անվտանգության ռազ-մավարությունների ու դրանց առնչվող իրավական ակտերի մշակման համար պատասխանատու պետական մարմինները ներկայացնող ղեկավարներ:
Այս ծրագրի նպատակն է Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում սահմանների համալիր կառավարման սկզբունքների գործնական աշխատակարգերի ներդրումը: Բացի այդ, նպատակ կա ծրագրի շրջանակներում ընդլայնել ներգերատեսչական, միջգերատեսչական եւ միջազգային համագործակցությու-նը եւ զարգացնել համագործակցությունն ու կապը Հարավային Կովկասի երկրների ԵՄ անդամ-պետությունների ու միջազգային կառույցների միջեւ: Աշխատաժողովի ընթացքում ծանոթացել են սահմանների համալիր կառավարման ռազմավարությանն ու դրան առնչվող օրենսդրության մշակման եվրոպական փորձին:
Առաջիկա 2-3 տարիների ընթացքում ՀՀ բոլոր սահմանային անցակետերը պետք է համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Այսինքն՝ ան-ցակետերը պետք է տեխնիկապես վերազինվեն: Սա ոչ թե ցանկություն է, այլ հայ-վրացական սահմանի համալիր կառավարման ծրագրի՝ ՀԿՍՀԿ-ի ամ-րագրված պայմանավորվածություն:
ՀՀ-ում այս ծրագիրը պետք է կյանքի կոչի ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Ազգային ԱԱԽ-ի աշխատակազմի հետ համագործակցելով: Իսկ ֆինան-սական հատկացումները կլինեն Եվրամիության կողմից: Ընդհանուր բյուջեն կկազմի 6 մլն. 300 հազ. եվրո, որից հայկական կողմին կտրվի 1 մլն. 400 հազ.:
«Հայաստանի սահմանների խնդիրը բարդ է: Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ մեզանից պահանջվում է հստակ տարբերակված մո-տեցումներ երկրի յուրաքանչյուր մասում»,- ասաց ԱԱԽ քարտուղարը` նշելով, որ սահմանային անվտանգության ռազմավարությանը միտված փաս-տաթուղթը կքննարկվի Անվտանգության խորհրդում:
Նմանատիպ օրենսդրական մշակում արդեն իսկ կա Վրաստանում: Թեեւ ծրագրում ընդգրկված են Հարավային Կովկասի 3 պետությունները, սակայն հիմ-նական համագործակցությունը կլինի երկկողմ՝ Հայաստանի եւ Վրաստանի, ինչպես նաեւ Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ:
«Հայ եւ ադրբեջանցի գործընկերները գրեթե չեն համագործակցի»,- հայտնել է ՀՀ-ում ՀԿՍՀԿ ծրագրի ղեկավար Գրիգոր Մալցյանը: Նրա խոսքե-րով՝ Վրաստանի եւ Ադրբեջանի համար փորձնական ընտրված սահմանային անցակետը կլինի Կարմիր կամուրջը: Իսկ հայ-վրացական սահմանային անցա-կետերից ընտրվել է Բագրատաշենը, վրացական կողմից՝ Սադախլոն:
Ինչ վերաբերում է հայ-վրացական սահմանի վիճարկելի հատվածներին, ապա ծրագրի հայկական կողմի ղեկավարը նշեց, որ «թեեւ ծրագիրն անմիջական կապ չունի այս խնդրին, սակայն տեղյակ է, որ սահմանագծի չդեմարկացված եւ չլիմիտացված խնդիրների 60-65%-ն արդեն իսկ կարգավորված է»:
Տեսնես հայ-վրացական սահմանագծի «չդեմարկացված խնդիրները» հօգուտ որ կողմի են լուծվել եւ ովքեր են լուծել…

Կարեն Բալյան

Որ մեր գիտությունը կարողանա սնել մեր ռազմարդյունաբերությանը
Սեպտեմբերի վերջերին՝ Աղվերանում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիուտի 50-ամյակին նվիրված գիտաժո-ղով, որի ընթացքում շուրջ 45 զեկուցումներով հանդես եկան հայ եւ արտերկրից ժամանած գիտնականները:
Մասնակցեցին ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, ՌԴ-ի եւ Ուկրաինայի  գիտնականները, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրեն-ներ, ԲՈւՀ-երի ռեկտորներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ:
ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիուտի գործունեության ընթացքում կարեւոր ուսումնասիրություններ են կատարվել քվանտային ռադիոֆիզիկայի ուղղությամբ: Ուսումնասիրվել են ակտիվ նյութեր քվանտային ուժեղարարների համար: Մշակվել եւ ստեղծվել են ԳԲՀ ռադիոմետրեր, որոնք մեծ հաջողությամբ կիրառվել են «Միր» տիեզերական կայանի եւ «Օկեան-0» ու «Պրիրոդա» ծրագրերով աշխատող ար-բանյակի վրա: Ստեղծվել է անկյան ճշգրիտ փոխակերպիչների մի շարք, որոնք օգտագործվել են «Միր» արբանյակային կայանում եւ ինքնաթիռնե-րում՝ սարքերի տարածային կողմնորոշման համար:
Վերջին 10 տարիներին Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիուտում աշխատանքներ են կատարվում ՀՀ ռազմաարդյունաբերության կա-րիքների համար, ինչպես նաեւ 7 պայմանագրային աշխատանքներ՝ արտասահմանյան գիտաարդյունաբերական կենտրոնների պատվերներով՝ նոր ռա-դիոֆիզիկական սարքերի ստեղծման ուղղությամբ:
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիուտը հիմնադրվել է 1960թ. Բյուրականի աստղադիտարանի Ռադիոաստղագիտութ-յան բաժնի հիման վրա՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ:
Հուսանք, որ մեր գիտական նվաճումները կծառայեն հենց մեր երկրին:

Վահագն Նանյան

Գործադիրին գնաճը չի՞ մտահոգում

«Ըստ էության, այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ տարվա ընթացքում ձեւավորված միտումները կայունացման տենդենց են ցու-ցաբերում: Մասնավորապես խոսքը Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մասին է, ինչը 3.1% աճ է արձանագրել»,- անդրադառնալով Ազգային վի-ճակագրական ծառայության հրապարակած հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշներին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ֆինանսա-վարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքերով, շարունակում է երկնիշ տնտեսական աճ արձանագրել արդյունաբերության ոլորտը՝ 11.5%, ինչը չափազանց ուրախալի է:
«Մի փոքր բարելավում է նկատվում գյուղատնտեսության ոլորտում, որտեղ նախորդ ամիս ունեինք շուրջ 23%-ի անկում, սակայն այս ամիս, այդ անկումը 18% է կազմել: Անկում է նկատվել նաեւ շինարարության ոլորտում: Իր դիրքերն է բարելավել ծառայությունների ոլորտը, ե-թե նախորդ ամիս գրանցվել է 6.1%, ապա այս ամիս՝ 7.2%-ի աճ»,- ասել է օրենսդիրը:
Խորհրդարանականի խոսքերով, միաժամանակ ունենք բավականին մտահոգիչ գնաճի ցուցանիշ, այն օգոստոսին եւս, ցավոք, չի նվազել, նույնիսկ մի փոքր աճել է՝ կազմելով 7.7%:
«Սա իսկապես պետք  է մտահոգի մեր գործադիր իշխանության ներկայացուցիչներին, Տնտեսական մրցակցության հանձնաժողովին եւ, իհարկե, Կենտրոնական բանկին: Նրանք ամեն ինչ պետք է անեն, որ տարվա կտրվածքով, այդ ցուցանիշները կարողանանք պահել պետական բյուջեով նախատեսված սահ-մաններում (մինչեւ 5.5%)»,-նշել է Գ. Մինասյանը:

Սեփ. լրատվություն

Մեզ գործարաններ պետք չե՞ն

Չինաստանում մատնանշելով հայ-չինական առաջին խոշոր համատեղ «Շանսի-Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի ձեռնարկության հաջողված օրինակը` ՀՀ վարչապետն ընդգծել է համանման փոխգործակցության հնարավորությունը ֆիզիկայի, շինանյութերի, քիմիայի, բարձր տեխնոլոգիա-ների, գյուղատնտեսության ոլորտներում, նմանատիպ ծրագրերի իրականացման պատրաստակամությունն ու կարեւորությունը:
Հարց է ծագում` եթե, այսպես ասած, «մեր չինական Նաիրիտը» լավ է աշխատում, իսկ «մեր հայկական Նաիրիտը» դեռ աշխատավարձերի պարտքերը մարե-լու մասին է մտածում, ուրեմն` հայկական մասում կառավարման խնդիր կա:
Կամ` ոչ թե կառավարման, այլ բոլորովին մեկ այլ խնդիր, որ վերաբերում է հայկական Նաիրիտի` արդյունավետ աշխատելու անհրաժեշտությանը: Գուցե հայկական կողմին պետք չէ՞, որ հայկական Նաիրիտը լավ գործի, գուցե ինչ-որ մեկը անձնական շահե՞ր է հետապնդում…
Ու բացի այդ, ճիշտ են մեր իշխանավորները: Ի՞նչ ենք անում աշխատող գործարանը, որտեղ հարյուրավոր մարդիկ են գործում, ավելի լավ է սպա-սարկման ոլորտը զարգացնենք, մի 20-25 տեղանոց հյուրանոց-պոռնկատներ բացենք ու` վերջ:
Համ գլխացավանք չի լինի, համ էլ շուկա փնտրելու ջանք: Հրեն հա, չինական Նաիրիտն աշխատում է: Վարչապետի ասած «Հայկական աշխարհ»-ն է սկսել գործել: Հայ-չինական գործարան է: Ու ոչինչ, որ աշխատողները չինացիներ են ու «չինական ընտանիքներ» են պահում…
Մնում է հասկանալ` «Հայկական աշխարհ»-ը ի՞նչ մեխանիզմով է գործի դրվելու:

Աստղինե Քարամյան

Մեր փոստից –

Հովիկ Աբրահամյանի «գիծը»

Խոսքը նրա‘զարմանալի դինամիկ, կարճ ժամանակում նրան իշխանական սանդուղքով վերին մասեր բարձրացնող ոչ այնքան պարզ հասկանալի կյանքի գծի կամ որպես ԱԺ նախագահ` ժողովում ստեղծած աննախադեպ գծի մասին չէ:
Խոսքը մի պարզ բանի` Երեւան-Արտաշատ գծի մասին է, որի տերն ու տիրակալը նա է (հենց այդպես…), եւ որից ես ու իմ պեսները զարմանա-լիորեն համառորեն ամեն օր «օգտվում ենք»` «օգտվելիս» կուլ տալով տեսակ-տեսակ ստորացումներ:
Աշխատատեղս Երեւանում է: Եվ ստիպված եմ ամեն օր (բացի ոչ աշխատանքային օրերից, որոնք եկեղեցու սարքած մեռելոցների հաշվին բարեբախ-տաբար ավելանում են…) Երեւան գալ-հետ դառնալ: Բայց երանի թե այդպես չլիներ եւ ոչ ես Երեւանի տեղն իմանայի, ու ոչ էլ Երեւանը` իմ: Օրվա գրեթե բոլոր ժամերին Արտաշատի գյուղերից (ապրում եմ գյուղում) Երեւան գալը անասելի դժվար է: Արդեն Արտաշատ քաղաքից լիքը լցված «Գազել»-ները կողքիցդ վզզալով անցնում են` առանց քեզ վրա դույզն ինչ ուշադրություն դարձնելու: Բարեբախտություն է լի-նում, երբ «Գազել»-ի վարորդը «բարեհաճություն» է դրսեւորում եւ կանգնում է ու բավարարում լռելյայն արտահայտածդ խնդրանքը` թե-կուզ կռացած ու կզած տանել Երեւան, քանզի աշխատատեղ հասնելու հրամայականը կա: Ասում եմ` բարեբախտություն, որովհետեւ դրա համար կամ վա-րորդին ծանոթ պետք է լինես, կամ` փոքրամարմին, որպեսզի «Գազել»-ում քիչ տեղ զբաղեցնես ու չդիպչես վարորդի գրպանին (ոչ փոքրա-մարմինները, որպիսիք հիմնականում մեծահասակներն են, ժամերով կանգառներում կանգնած են մնում` ուշանալով գործից, պայմանավորվա-ծությունից…):
Այդպես իմ ու իմ պեսների առավոտ լուսոն սկսվում է նյարդային գերլարումով (սթրես), մեր ու գծատիրոջ (հասկանալ` նրա գծի վրա աշխատող-ների) միջեւ բորբոքված տհաճ, անգամ հայհոյալից խոսակցությամբ: Արտաշատցիք Հայաստանում երեւի միակն են, որ Երեւանի հետ կապված ի-րենց գործերից հա ուշանում են, որի հետ կապված ի՜նչ իմանաս` քանի՞ արտաշատցի է աշխատանքից հեռացվել…
Գծատիրոջ ցուցումով երեւանյան միտինգի օրերին ոչ մի «Գազել» չի աշխատում: Գծատերն իր «գիծը» «փակում» է` մեր մեծ գրողի կենդանի հերոսի պես երեւի կրկնելով. «Էս սարն իմն է, էս ծառն իմն է»: Դե արի ու Երեւան հասիր:
Մի կերպ ասենք Երեւան հասանք: Հիմա էլ արի ու հետ դարձիր: «Գազել»-ները քիչ, ուղեւորները` շատ-շատ: Տուն գնալ ցանկացողները խռնվում են «Գազել»-ների առաջ, վազում են մերթ այս «Գազել»-ը, մերթ` մյուս: Եթե ժիր ու ճարպիկ չես, այդպես էլ ժամերով տուն վերա-դառնալդ խնդիր կդառնա: Որոշ «Գազել»-ի վարորդներ էլ, թեւավորվելով իրենց գծատիրոջ` հայ իշխանական վերնախավում գրաված դիրքից, Արտաշատ գնա-լու «ուզում եմ-չեմ ուզում» են խաղում (չեմ գնում` ասում են նրանք): Ամեն գնով գոյության պայքարի «փիլիսոփայությանը» (ե-րեւի գծատիրոջ փիլիսոփայությանը) անսովոր ուղեւորը ստիպված է լինում դավաճանել իր սկզբունքին եւ կանգառում 1-2 ժամ կանգնելուց հետո, կարմրատակելով, սրան-նրան հրմշտելով իրեն գցում է «Գազել»-ներից որեւէ մեկի մեջ ու այդ գնով հասնում տուն: Օրը սկսում է նյարդային լարումով, ավարտվում` նույն ձեւով. էլ ինչպես կարող ես օրվա մյուս պահերը հանգիստ, առանց բացասական գրգիռների ապրել:
Մյուս ուղղությամբ, գյուղից դեպի Արտաշատ էլ որ գնում ես, դարձյալ մեծ դժվարությամբ ես գնում, գնալուց էլ չես կարողանում գյուղ վերադառնալ: Էս անգամ էլ վարորդներն ասում են թե` «գյուղերով չեմ գնում» (գյուղեր գնացող «100-դրամանոց» ուղեւոր չեն վերցնում, որ նրա փոխարեն Երեւան գնացող «250-դրամանոց» ուղեւոր վերցնեն):
Հայաստանի անկախացման առաջին տարիներին գիծը մենատեր չուներ. գծի վարորդներն իրենք էին կարգավորում գծի երթեւեկությունը եւ` լավ էլ կարգավորում էին: Կանգառներում կանգնած ու երթուղային մեքենաներում կզած ուղեւոր չէիր տեսնի, երանի ես տալիս այդ տարիներին:
Հարց է առաջանում` մի Երեւան-Արտաշատ երթուղային գիծ որ հնարավոր չէ կարգավորել, ինչպե՞ս է հնարավոր Հայաստանի բարդ իրավական դաշտը կար-գավորել:

Ս.. Մանուկյան
Երեւան-Արտաշատ  երթուղային գծի հեգ ուղեւոր

Նալբանդյանը Մամեդյարովի ու Դավութօղլուի հետ չի ճաշել

Օրերս մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ Նյու Յորքում աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, որի ընթացքում ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳՆ ղեկա-վարներն ու ներկայացուցիչները:
Ադրբեջանական աղբյուրները, մասնավորապես, հաղորդել էին, որ ի թիվս այլոց, ճաշին մասնակցել են նաեւ Հայաստանի, Թուրքիայի ու Ադր-բեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Ահմեդ Դավութօղլուն եւ Էլմար Մամեդյարովը:
Սակայն, ինչպես հայտնի դարձավ Panorama.am-ին, այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՍՏՀԿ անդամ երկրների ԱԳՆ ներկայացուցիչների ճաշին չի մասնակցել:

«Միակ փրկությունը հայրենադարձությունն է»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի նախաձեռնությամբ Գրողների միությունում քնանրկեց ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Զեկույցներով հանդես եկան տարբեր ոլորտների մասնագետներ: Շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի համոզմամբ` այս աշխատանքների միջոցով իրենք կարող են վերացնել շրջապատող կեղծիքը: «Հրավիրել ենք այն մարդկանց, որոնց գործունեությունը մերժ-ված է պետության կողմից: Բայց նրանք լավագույն մասնագետներն են, որոնք վերլուծել են տնտեսական վիճակն իրենց բնագավառու»,- ասաց նա:
Շարժման նախաձեռնող խմբի անդամ, արցախյան ազատամարտում տեսողությունը կորցրած Ալեք Ենիգոմշյանը մտահոգված է, որ մեզ սպառնում է պատմության էջերից վերացումը, եւ դրա պատճառը ամենից առաջ արտագաղթն է: «Վերջին ութ ամսվա ընթացքում բնակչությունը 61 հազարով պակասել է: Այսպես մեր ժողովուրդն իր գոյությունը չի կարող շարունակել: Այս միտումներով սփյուռքն էլ կմահանա: Միակ փրկութ-յունը հայրենադարձությունն է, դրա համար պետք է ստեղծել այնպիսի երկիր, որը չի վանի իր ժողովրդին»,- ասաց նա իր ելույթում:
«Էկոդար» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Հրայր Սավզյանը Հայաստանի էկոլոգիական վիճակը գնահատեց վատթար եւ առաջ քաշեց մի շարք բնապահպանական խնդիրներ` Թեղուտի հանքավայրի շահագործում, թափոններ, անտառահատումներ: Բնապահպանի համար ծիծաղելի է պետության այն պնդումը, որ 2050թ. կունենանք 20.1 տոկոս անտառածածկ տարածք:
«Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի անդամ, արվեստաբան Լալա Մնոյանը կարծում է, որ այսօր վտանգված է մեր լեզուն, կրթությունը, ընտանիքն ու մարդ անհատը: «Որքան էլ տարօրինակ է, բայց մենք պետք է պայքարենք ոչ թե օտարի, այլ սեփական պետության դեմ: Զրկված լինելով պետական խնամքից` ընտանիքն աստիճանաբար կորցնում է արժանապատվությունը: Պետության, երկրի, ազգի, հայրենիքի գիտակցումը, դրանց արժեքային համակարգերը փոխարինվում են կենցաղային նեղ անձնական կարիքներ հոգալու միտումներով: Վտանգվում է սերնդափոխության ապահովումը»,- հավելեց արվեստաբանը:

ՂՀ ՊԲ. Տարածվածը պարզ ապատեղեկատվություն է

«Նման բան չկա, ակնհայտ է, որ դա պարզ ապատեղեկատվություն է: Այն ինչ սեպտեմբերի 17-ին տարածել է ԼՂՀ ՊԲ լրատվության բաժինը՝ դա է իրա-կանությունը: Դրանից ավելին որևէ բան չկա, ուղղակի սուտ տեղեկություններ են»,- անդրադառնալով հայաստանյան թերթերից մեկի տարածած այն հայտարարությանը, թե շփման գծում տեղի ունեցած միջադեպի արդյունքում հայկական կողմը ոչ թե 1՝ այլ 2 կորուստ է ունեցել՝ Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին, ՀՀ ՊՆ-ն, հղում կատարելով ԼՂՀ ՊԲ-ին հայտնել էր, որ «Ս.թ. սեպտեմբերի 17-ին ղարաբաղա-ադրբե-ջանական շփման գծի տարբեր հատվածներում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառա-յությունից տեղեկացնում են, որ դիպուկահար զենքից եւ խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծվել են պաշտպանության բանակի առաջապահ հենակետերը:
Արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային գնդակային մահացու վիրավորել է ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1990թ., Շուշիի զինկոմիսարիատ)»:

«Լուսանցք» թիվ 32 (163), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.