Իրանական «գաղտնիքներ»

ԱՄՆ-ն ու Իրանը գաղտնի բանակցում են

«ԱՄՆ-ն ու ԻԻՀ-ն գաղտնի բանակցություններ են սկսել, որոնք ուղղված են ոչ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ ստեղ-ծելուն»,- գրում է «Հաարեց» թերթը՝ հղում անելով անհայտ ամերիկյան աղբյուրին: Բանակցությունները, որին մասնակցում են 2 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ընթանում են Նյու-Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Հարաբերություններ հաստատելու նախաձեռնությունը Վաշինգտոնինն է եղել: Բացի այդ, հայտնի է, որ բանակցությունների ընթացքում Իրանն ԱՄՆ-ից պահանջել է շնորհակալություն հայտնել Թեհրանից՝ ամերիկացի զբոսաշրջիկ Սարա Շուրդին ազատ արձակելու համար: Վերջինս իրանա-կան բանտում է անցկացրել շուրջ 1 տարի եւ մեղադրվել է լրտեսության մեջ:
Նշենք, որ նույն թերթի հավաստմամբ, բանակցությունների մասնակիցների թվում են նաեւ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի շրջապատից մարդիկ, ովքեր Նյու-Յորք են ժամանել ՄԱԿ-ի գլխավոր գագաթաժողովին մասնակցելու:


Իրանն ու Ադրբեջանը գաղտնի պատերազմում են

Իրանական կայքերում հրատարակված հոդվածում Մահմուդ Թահեր Զադեն գրում է, որ 1918թ. իրանական Արան եւ Շիրվան տարածքներում հռչակ-վում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» շինծու անունը:
«Ներկայիս «Ադրբեջանի Հանրապետության» տարածքն իրականում այլ պատմական անուն է ունեցել,- նշում է հոդվածագիրը, – Թուրքմենչա-յի եւ Գյուլիստանի պայմանագրերի համաձայն՝ Արաքսից հյուսիս ընկած շիաբնակ տարածքներն Իրանից անջատվում ու անցնում են Ռուսական կայսրության տիրապետության տակ»:
«1911թ. Բաքվում հիմնվում է Մուսավաթական կուսակցությունը, որի հիմնադիրներ Ռասուլ Զադեն, Քազեմ Զադեն եւ Շարիֆ Զադեն, պանթյուրքիստական գաղափարներից ելնելով, հովանավորվում էին Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ արդեն 1918 թ. առաջին անգամ Ա-րան եւ Շիրվան տարածքներում հռչակվում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» շինծու անունը… Այդ առի-թով իրանցի մեծանուն մտավորականներն ու պատմաբանները ժամանակին իրենց դժգոհությունն են արտահայտել: Ռուս գիտնական եւ քաղաքա-կան գործիչ Բարտոլդը, ով երկար տարիներ աշխատել է ՌԴ ԱԳ նախարարությունում, ժամանակին գրել է, որ դիտավորյալ է ընտրվել «Ադրբեջանի Հանրապետություն» անունը, որ տպավորություն ստեղծվի, թե վերջինս եւ Իրանական Ադրբեջանը նույնն են»,- գրում է Թահեր Զադեն:
«Վերլուծելով պատմությունը, հանգում ես այն եզրակացության, որ այն մարդիկ եւ պետությունները, որոնք Հյուսիսային Իրա-նին կեղծ անուն են դրել ու նպատակ են ունեցել մասնատել Իրանը, ձախողվել եւ ոչնչացել են` իրենց հետ տանելով գերեզման իրենց անիրականանալի նպատակները»,- եզրափակում է հոդվածագիրը:
«Ադրբեջանի հանրապետություն» կոչվածի կողմից զավթված հայկական հողերի մասին շատ ենք գրել եւ այստեղ չենք անդրադառնա…

*  *  *
Իրանի սահմանները Կասպից ծովում կատարելապես պաշտպանված են եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ են ձեռ-նարկված: Նոր սերնդի հրթիռանետ նավերի արտադրության հոսքագծի բացման արարողության ժամանակ հայտարարել էր Իրանի պաշտպանութ-յան նախարար Ահմադ Վահիդին:
«Որոշ ուժեր ցանկանում են ռազմականացնել Կասպից ծովը, բայց ԻԻՀ-ն կասպյան տարածաշրջանի ապառազմականացման գործում հաստատակամ է»,- նշել է  նախարարը:
Իրանը փորձարկեց նաեւ 3-րդ սերնդի «Ֆաթեհ 110» հրթիռը: Սա Իրանի ԶՈւ կարճ տարածությամբ թռչող հրթիռներից է, որն ունի հարվածի գերազանց ճշտություն:
Փորձարկվել են նաեւ իրանական արտադրության նոր սերնդի «ցամաքից ցամաք», «Ղիամ-1» հրթիռները:
Հիշեցնենք, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ մերձկասպյան 5 հանրապետությունների՝ Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի միջեւ առկա են որոշակի տարաձայնություններ:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 32 (163), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.