Կրոնական պատերազմների ուրվականը

Աշխարհի մութ եւ գաղտնի կոչված ուժերը պարբերաբար փորձում են էթնիկ-ազգային ու կրոնա-հավատքային տեղային (լոկալ) պատերազմնե-րով որոշակի նպատակային հարցեր լուծել եւ իրենց ներկայությունն ամրապնդել այդ «պատերազմական» տարածքներում: Վերջերս վերստին հա-կակրոնական մի գործողության ականատեսը եղանք՝ «ազատախոհ» ԱՄՆ-ում այրեցին մահմեդականների սուրբ գիրքը՝ «Ղուրան»-ը: Եվ CNN հե-ռուստաալիքի եթերում ԱՄՆ գերագույն դատարանի անդամ Սթիվեն Բրեյերը հայտարարեց, թե ֆլորիդացի քահանա Թերի Ջոնսն իրավունք ուներ այրել «Ղուրան»-ը:  Նրա խոսքով, մի երկրում, որտեղ 300 մլն. տարբեր մարդ է ապրում, նրանց համար օգտակար է իմանալ, որ իրենք իրավունք ունեն ասել այն, ինչ մտածում են: Նաեւ նշել է, որ խոսքի ազատությունը ԱՄՆ–ում հավասարապես վերաբերում է հրապարակավ եւ ոչ հրապարակավ արված հայտարարություններին ու գործողություններին: Ս. Բրեյերը «Ղուրան»-ի այրումը համեմատել է ԱՄՆ-ի դրո-շի այրման հետ եւ հավելել, թե «դրա իրականացման վրա արգելք դնելը հակասում է ԱՄՆ սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական սկզբունքներին»:

Նշյալ քահանան օրերս առաջարկել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին այրել մուսուլմանների սուրբ գիրքը՝ «Ղուրա-ն»-ը՝ դրանով իր բողոքն արտահայտելով ահաբեկչության վայրում մզկիթ կառուցելու նախագծի վերաբերյալ: Ինչպես ասում են` քահանան իր քրիստոնեական հանդուրժողականությամբ աչքի չընկավ, իսկ գերագույն դատարանի անդամը՝ իր խոսելու եւ գործելու ազատության պատկերա-ցումներով…
Դե եթե այդպես է, ապա ոմանք էլ ազատություն տվեցին նյույորքյան երկնաքերերը հողին հավասարեցնելու իրենց «ազատ գործելու» կամ «ազատ պատժելու» իրավունքին եւ կատարեցին այդ քայլը… (այսպե՞ս դատենք)… Հիմա էլ ոմամք առաջարկում են այդ վայրում մզկիթ կառու-ցել՝ էլի օգտվելով ամերիկյան կոչված «ազատ» խոսքից: Է՜ հա, ավելի հարմար չէ՞ ասել` չէ, չի կարելի, ընդունելի չէ, կամ էլ եկեղեցի կառուցելու մի նոր առաջարկ կարելի է անել որպես քրիստոնյա (եթե քահանան իրապես հավատացյալ է), բայց ինչու՞ անարգել միլիոնավոր մարդկանց ազատ հավատք եւ իրապես ազատ խոսք ունենալու իրավունքը……
Մի բան հստակ է, որ խառնաշփոթ ու սադրիչ այս առաջարկ-քայլը իրական քրիստոնյան չի արել: Քանի որ առանց այն էլ քրիստոնեություն-մահմեդականություն սրացումները նոր չեն հենց ԱՄՆ-ում, եւ բոլորը գիտեն դա դրդողներին……
Ուրեմն` որեւէ քահանա այնքա՜ն ազատ է, որ կարող է առանց բարձրաստիճան հոգեւորականների իմացության այսպիսի քա՞յլ անել… Կար-ծում ենք՝ ոչ: Կամ` իրապես այդ բարձրաստիճանները տեղյակ չեն եղել եւ նրանց արդեն հետո են արգելել արձագանքել, կամ էլ նրանց էլ են պարտադրել էն գլխից այս սադրանքի մասին իմանալ-լռել… Ի վերջո էկումենիկ-քրիստոնեությունը հուդա-քրիստոնեության (հենց բուն հուդայականության) պես մի բան է: Այստեղից էլ հասկանալի է դառնում մի նոր քրիստոնեական-մահմեդական հակամարտության նախա-ձեռնումը եւ նպատակը:
Այս առումով ուշագրավ է Հայ արիական միաբանության (ՀԱՄ) հայտարարությունը (քաղաքական այլ ուժեր կարծես որեւէ ձեւով չարձագանքե-ցին, չե՞ն պատկերացնում խնդրի լրջությունը, թե՞ կարծում են` դա հոգեւոր ոլորտի գործ է: Եթե վերջինը՝ ապա, մեղմ ասած, ծիծաղելի կլինի):
ՀԱՄ-ը նշել է, որ այսպիսով ազգամիջյան հակամարտություններին ավելացվում է նաեւ կրոնականը.
«Արդեն քանիերորդ անգամն է «արեւմտյան արժեհամակարգի հետեւորդներ» հռչակվածներն իրենց համամարդկային եւ ազգերի հանդեպ կիրառ-վող առօրյա սադրանքներին զուգակցում են կրոնական անհանդուրժողականության հին ու նոր դրսեւորումներ:
Ֆրանսիայում, Դանիայում, եվրոպական այլ երկրներում, այժմ էլ ԱՄՆ-ում սիոնա-մասոնա-հրեական ուժերը հերթական ոտնձգությունն են իրականացրել մահմեդականների սուրբ գրքի՝ «Ղուրանի» նկատմամբ:
Իհարկե, մերթընդմերթ էլ վարկաբեկիչ կամ անհարգալից մեկնաբանություններ են արվում քրիստոնեության ուսմունքի հիմնադիր Քրիստոսի եւ քրիստոնյաների սուրբ գրքի` «Բիբլիա-Աստվածաշունչ»-ի հանդեպ:
Բայց մահմեդականների հավատի եւ Մուհամմեդ մարգարեի հասցեին առավելագույն լուտանքն է թափվում եւ, հասկանալիորեն, դա արվում է քրիստոնեական համարվող երկրներում: Դրանք այն երկրներն են, որտեղ բնակչությունը խոսքի ազատությունը սանձարձակության է հասցրել եւ նույնիսկ «որդեգրած» հավատի մեջ են սանձարձակ…
ՀԱՄ-ը կոչ է հղում քրիստոնեական եւ մահմեդական (նաեւ՝ այլ) կրոնների հետեւորդներին՝ հերթական սիոնա-մասոնա-հրեական խայծը կուլ չտալու եւ մի նոր կրոնական հակամարտություն չսկսելու համար:
Հայ արիները ո՛չ քրիստոնյա են, ո՛չ էլ՝ մահմեդական (արիադավան հայ հեթանոսներ են), բայց հարգում են այլ կրոնների հետեւորդնե-րի հավատն ու իրավունքները եւ պատրաստ են աջակցության՝ համաշխարհային չարիքի դեմ պայքարում: Այդ մութ ու գաղտնի ուժերը վաղուց սպառել են իրենց եւ էլի անցել են նոր պառակտումների ու հակամարտությունների առաջացման (եւ օգտագործման) հին ծրագրերին…
ՀԱՄ-ը շարունակում է իր պայքարը սիոնա-մասոնական համաշխարհային ցանցի եւ դրա շուրջը պտտվող տարաբնույթ «հասարակական», «բարեգոր-ծական» «միջնորդական», «սոցիալ-առողջարարական», «կրթա-դաստիարակչական» կամ նմանատիպ այլ «առաքելություններ» իրականացնող կառույցների դեմ, որոնք մխրճվելով երկրների ու ազգերի մեջ՝ օգնությունների ու օժանդակությունների անվան տակ քանդում ու պառակտում են ամե-նուր եւ ամեն բան…  
Ուստի՝ աշխարհի չար եւ ավերիչ (բայց բարու եւ կամեցողի անվան տակ գործող) ուժերի դեմ գործելու եւս մեկ կոչ ենք հղում մարդկութ-յան առաջադեմ հատվածին եւ ազգերի բազմազանությունը, դերն ու նշանակությունը կարեւորող ուժերին, համախմբված եւ առավել կտրուկ՝ մարդկանց համար ընկալելի ձեւով պայքարել մեր մոլորակը սիոնա-մասոնական չարիքից մաքրելու (նաեւ մոլորակը տիեզերական չար ու-ժերի ազդեցության տակից հանելու) եւ արարչակարգի իրավունքները Երկրում հաստատելու համար»:
Կրոնական հակամարտության վտանգը հատկապես մեզ՝ հայերիս է վերաբերելու: Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց են ձգտում արցախյան հարցը նաեւ կրոնական խնդրի վերածել, եւ այդ փորձերը արդեն հաջողություն են ունենում «Իսլամական համաժողով»-ում: Ուստի, պետք է զգոն լինել եւ տուրք չտալ ամերիկյան կամ արեւմտյան սին քրիստոնեական «հուզումնալից տեսարաններին» եւ հեռու պահել մեր երկիրը կրոնական պատերազմների թատերաբեմ դարձնելու հեռանկարից:
Կրոնական երանգավորումը պետք է հեռու մնա ՀՀ դիվանագիտությունից:
Դեռ  2 ամիս առաջ Բաքվում տեղի ունեցավ «Իսլամական ֆոնդ»-ի համաժողովը, որի ժամանակ Ադրբեջանի նախագահը բացահայտորեն կոչ է արել իսլամական բոլոր երկրներին համախմբվել ու միասնական քաղաքականություն վարել ԼՂՀ խնդրի վերաբերյալ: Երեւանն այս մասին անընդ-հատ պետք է ահազանգի միջազգային հանրությանը ու ազգային ու պատմական արդարության վերականգման պայքարը հեռու պահի կրոնական սադ-րանքներից:
Հայաստանը պետք է աշխատանքներ տանի ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի դաշնակից եւ այլ երկրների հետ, համատեղ կարծիք ձեւավորվի, որ ԼՂՀ -հակամարտության հարցում գոյություն չունի կրոնական երանգավորում: Հատկապես ՀԱՊԿ անդամ եւ մյուս իսլամական երկրների մասին է խոսքը:
Այս կտրվածքով է նաեւ վտանգավոր երեւակվում Աղթամարի Սուրբ Խաչում կատարված պատարագի արարողությունը: Չնայած քրիստոնյա հայերի բարձ-րաստիճան հոգեւորականները չմասնակցեցին այդ թուրքական շոուին, այնուամենայնիվ, պատարագը մատուցեց Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկո-սությունը հրաժարվեցին մասնակցել միջոցառմանը՝ պատճառաբանելով, թե եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելը խանգարեց… Թույլ հիմնավորում եւ ոչ արժանի պատասխան թուրքական սին կրոնական «բարեկամական» վերաբերմունքին…
Պետք է զգուշանալ` քրիստոնեության նկատմամբ իբր բարիդրացիական թուրքական մոտեցումը մի նոր կրոնական հակամարտության վայր հաջոր-դիվ չդարձնելու համար:
«Ղուրան»-ի սրբությանը վիրավորանք հասցնելու համար աշխարհի մահմեդականներին է դիմել նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլ-լահ Խամենեին: Նա էլ է հարց բարձրացրել, թե «Ո՞վ եւ ի՞նչ է թաքնված այս քայլի հետեւում» եւ նշել է, որ «ցավ են պատճառել 1,5 մլրդ. մահմեդականների սրտերին»:
Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի զերծ մնա քրիստոնեություն-մահմեդականություն հակամարտությունից, այս եւ այն կողմերում գտնվող միլիարդավոր հավատավոր մարդկանց հակակրանքից եւ հակընդդեմ քայլերից: Այս առումով էլ կարեւորվում են Հայ Արիա-կան Միաբանության՝ հայ-արիականությանը՝ հայոց հին հավատին դառնալու պնդումները, ինչը հայությանը ոչ թե հակադրվելու, այլ հա-մադրվելու հնարավորություններ է ընձեռում եւ՛ քրիստոնեական եւ՛ մահմեդական արիական ազգերի հետ: Իսկ դա հաստատ կամրապնդի Հայաստա-նի դիրքերը եւ՛ տարածաշրջաբնում եւ՛ աշխարհում՝ ինչպես գաղափարա-քաղաքական, այնպես էլ ռազմա-տնտեսական առումներով:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 32 (163), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.