Հայկական խոհանոց եւ … Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը)

«Ջրահարս»

Բաղադրությունը
Ձուկ – 1կգ,
հոն – 0.2գ,
կարագ – 0.05գ,
կանաչ սոխ – 0.03գ,
կոնյակ – 0.025մլ,
աղ – 0.025,
սեւ պղպեղ,
մոշ – 0.2գ,

սպիտակ գինի – 0.05մլ,
թթվասեր կամ մայոնեզ – 0.1
բուսայուղ – 0.02գ:

Պատրաստման եղանակը
Ձուկը փշազատել, համեմել աղով, պղպեղով:
Խակ հոնը կորիզից առանձնացնել, տապակել կարագով:
Հետո ավելացնել 5 սմ երկարությամբ կտրատված սոխը ու անմիջապես լցնել կոնյակը եւ բոցավառել, դա լցոնել համեմված ձկան փորի մեջ, փա-թաթել շրջանակաձեւ (ռուլետի), տեղադրել ջեռոցի թավայի մեջ, ավելացնել խակ մոշ, սպիտակ գինի, 0.02գ ձեթ եւ եփել ջեռոցում 1800-2000:
Եփելուց հետո եփված մոշը հանել, 0.1գ թթվասերով կամ մայոնեզով հարել եւ պատրաստի սոուսը լցնել մատուցման ժամանակ:
Անու՛շ արեք եւ հարազատ միջավայրում վայելեք այս կերակուրը:
Ու միշտ հիշեք, ճիշտ պատրաստված եւ առողջարար սնունդը լավացնում է տրամադրությունը:

Հ.Գ. – Ի դեպ, սեպտեմբերի 19-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում տեղի ունեցած խորովածի մրցույթ-փառատոնին «Լավագույն ավագ խոհա-րար» անվանակարգում հաղթել է «Արվասար» ռեստորանի խոհարար Ալեքսանդր Լեւոնյանը: Ժյուրին մրցույթները գնահատել է 10 միավորա-նոց սանդղակով: Մասնակիցներից ամենաշատ բալերը հավաքել է «Արվասար»-ը` 224 բալ, որին էլ եւ սեպտեմբերի 29-ին «Արարատ հոլ» ռեստորանում հանձնվել է հաղթական գավաթը:
 
*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –

ՖԻԴԵ-ի նախագահը վերընտրվեց
Համաշխարհային շախմատային 39-րդ Օլիմպիադայի մայրաքաղաք Խանտի Մանսիյսկում տեղի ունեցավ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունը:
Այդ պաշտոնին հավակնում էին Միջազգային շախմատային ֆեդերացիայի ղեկավար Կիրսան Իլյումժինովն ու աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը: Հաղթանակի համար անհրաժեշտ էր ստանալ 82 երկրի աջակցություն: Իսկ համաժողովի շենքում հայտնվել էին քարոզչա-կան թերթիկներ՝ իրենց բովանդակությամբ վկայելով, որ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունը նաեւ քաղաքական երանգ էր ձեռք բերել:
ՖԻԴԵ-ի նախագահ վերընտրվեց Կիրսան Իլյումժինովը` 160 ձայնից ստանալով 96-ը:

Կրկին առաջատարների շարքում
Համաշխարհային շախմատային 39-րդ Օլիմպիադայում հայ շախմատիստները 7 փուլ հաղթական խաղերից հետո վերջին 2 փուլերում նախ՝ ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը Վրաստանի թիմի հետ եւ հետո, ցավալի պարտություն կրեցին Ադրբեջանից: Սակայն 8-րդ փուլում Լեհաստա-նի թիմին 2,5:1,5 հաղթելով, մեր տղաները կրկին առաջատարների մեջ են՝ 13 միավորով: Առաջատարը Ուկրաինան է՝ 14 միավորով:
Մեր կանանց թիմը 8-րդ փուլում նորից հաղթանակ տոնեց՝ 2,5:1,5 հաշվով, Իսրայելի նկատմամբ, եւ հայտնվեց ուժեղագույն տասնյակում՝ 11 միավորով: Առաջատարը Ռուսաստան-1 թիմն է՝ 16 միավորով:

3 փոխչեմպիոններ
Բաթումում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան Շանթ Սարգսյանը (մինչեւ 8 տարեկաններ), Կարեն Հ. Գրիգորյանը (մինչեւ 16 տարեկաններ) եւ Սամվել Տեր-Սահակյանը (մինչեւ 18 տարեկաններ), որոնք իրենց տարիքային խմբերում գրավեցին 2-րդ տեղը, դարձան փոխչեմպիոններ եւ արժանացան արծաթե մեդալների: Շախմատիստուհի-ներից լավագույն արդյունքը ցույց տվեց Մարիա Գեւորգյանը, ով 16 տարեկանների մրցաշարում 6 միավորով գրավեց 7-րդ տեղը:

Բարձրագույն խումբ. Ավարտվեց 22-րդ փուլը
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության աղյուսակն հերթական փուլից հետո այսպիսի տեսք ունի.
 
                          Խ  Հ   Ո  Պ   Գնդ.   Մ
1. Բանանց       22 16  4   2  49-20  52
2. Փյունիկ        22 15  4  3   61-18  49
3. Ուլիս             22 13  3  6   33-18  42
4. Միկա            22 11  4  7   33-21  37
5. Իմպուլս        22  7   6  9   20-36  27
6. Գանձասար   21  6   2  13 16-31  20
7. Կիլիկիա        21  4  3  14  18-44 15
8. Շիրակ           22  1  2  19  13-55   5

Ռմբարկուներն են.
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)-15, Մարկոս Պինեյրո Պիզելի («Փյունիկ»)-12, Էդուարդո դոս Սանթոս («Բանանց»)-11, Էդնեյ դե Օլի-վեյրա («Միկա»)-8, Սամվել Մելքոնյան («Բանանց»)-7 գնդակ:

Ընդամենը 1 միավոր
Մինչեւ 17 տարեկանների Հայաստանի պատանեկան հավաքականը անհաջող խաղաց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում՝ չհաղ-թահարելով 1-ին փուլի արգելքը: Հաջորդ փուլ դուրս եկան Իսլանդիայի եւ Թուրքիայի հավաքականները:

                          Խ  Հ  Ո  Պ   Գնդ.  Մ
1. Իսլանդիա     3   2   0   1    6:5   6                 
2. Թուրքիա       3   2   0   1    9:3   6               
3. Չեխիա          3   1   1   1    6:9   4
4. Հայաստան   3    0  1    2    2:6  1

«Հատիս»-ը նախապատրաստվում է Ռուսաստանում
Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլի թիմը ՌԴ Կուրսկ քաղաքում մասնակցում է «Կուրսկի գավաթ» մրցաշարին: Հայ բասկետբոլիստուհինե-րը համառ պայքարում պարտվեցին տեղի «Դինամո»-ին՝ 59:69 հաշվով, բայց հաջորդ խաղերում հաղթեցին Վոլոգդայի «Չեւակատա»-ին՝ (65:47) ու Կիեւի «Տիմ-ԱԿՈւՖ»-ին (73:53) եւ գրավեցին 2-րդ տեղը:

Թուրքիայում հնչեց ՀՀ հիմնը
Անթալիայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցեցին մեր 6 տղամարդ եւ 4 կին ծանրորդներ: ՀՀ հավաքականն ընդհանուր առմամբ նվաճեց 3 ոսկե, 1 արծաթե ու 3 բրոնզե մեդալ եւ 2012թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի համար մեր ծանրորդները ձեռք բերեցին առաջին վարկանիշային միավորները: Ցավոք, վնասվածքների պատճառով մեր մի շարք առաջատար  մարզիկներ չկարողացան մասնակ-ցել առաջնությանը, իսկ ոսկե մեդալի հավակնորդ Արա Խաչատրյանը վնասվածք ստացավ հենց մրցումների ժամանակ, երբ առաջատարն էր պոկում վար-ժությունից հետո:
Աշխարհի չեմպիոն դարձավ Տիգրան Գ. Մարտիրոսյանը, իսկ Մելինե Դալուզյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 33 (164), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.