Վրաստանով Հայաստան մտնող գազամուղի վաճառքի մասին խոսակցությունները սկսել են դեռ 2000թ., սակայն 2005թ. ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում 300 մլն. դոլար է տրամադրվել Վրաստանին գազամուղը վերանորոգելու համար, փոխարենը` Վրաստանը պարտավորվել է մինչեւ 2011թ. չվաճառել այն: Այսօր գազամուղի վաճառքի նախապատմությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախա-պատմությունը ներկայացրեց փորձագետ Վահե Սարգսյանը:
Հիշեցնենք, որ գազամուղը օրերս հանվեց պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների ցանկից: Պաշտոնական պատճառաբանություննե-րից Սարգսյանը հիշեցրեց տնտեսության լիբերալացման վարկածը: Ի դեպ, վրացական կողմը, ինչպես համոզված է բանախոսը, այս հարցում չի խորհրդակցել Հայաստանի հետ: «Հայկական կողմի կարծիքն այստեղ հաշվի չի առնվել, սա բարեկամ-հարեւան երկրի վերաբերմունք չէ»,- ասաց նա:
«Վրաստանը դրանով փորձում է աշխարհի գերտերությունների ու գիգանտ կազմակերպությունների ուշադրությունը սեւեռել իր վրա: Վրա-ցական իշխանությունները սիրում են, որ աշխարհը խոսում է Վրաստանի մասին, վերջին ժամանակներս այդ ուշադրությունը նվազել էր, եւ այդ միջոցով, կարծես թե, ցանկանում է իր հարեւաններին` Հայաստանին ու Ադրբեջանին զգաստացնել»,- ասաց փորձագետը` հիշեցնելով, որ տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, թե իրենք չեն վաճառելու գազամուղը եւ միայն բաժնետոմսերի 5%-ն են բորսա հանելու: Ըստ Սարգսյանի` սա վկայում է այն մասին, որ Վրաստանի` գազամուղը վաճառքի ենթակա դարձնելու նպատակը ուշադրության գրավումն է:
Վ. Սարգսյանն ասաց, որ հայկական կողմը պետք է ակտիվացնի իր գործողությունները` կանխելու թուրք-ադրբեջանական ընկերությունների կող-մից գազամուղի հնարավոր գնումը: «Ադրբեջանի գործոնը, կարծում ենք, արհեստական է արծարծվում, որպեսզի լրացուցիչ լծակ լինի Հայաստա-նի, Ռուսաստանի ու այս ճամբարի երկրների վրա ազդելու համար»,- ասաց Վ. Սարգսյանը: Իսկ եթե նման բան լինի, ապա փորձագետի նկարագրութ-յան համաձայն, դա կնշանակի Հայաստանի շնչափողին թել կապել ու ծայրերը տալ Ադրբեջանի ձեռքը. երբ ցանկանա այն ժամանակ էլ կձգի ու կխեղդի նրան:
Բուրջանաձե. Տնտեսական զարգացման ցուցանիշներով Վրաստանը զիջում է
հարեւան Ադրբեջանին ու Հայաստանին
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական ուղի-Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն Թբիլի-սիում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ խորը քննադատության է ենթարկել նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիին, մեղադրելով նրան ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից ստելու մեջ:
Այս մասին գրում է ռուսական «Վզգլյադ» թերթը:
Բուրջանաձեն, մասնավորապես, հայտնել է, թե Սահակաշվիլիի հայտարարությունները Վրաստանում աղքատության հաղթահարման վերաբերյալ հակասում են Համաշխարհային բանկի տվյալներին, համաձայն որոնց երկրի բնակչության մոտ 60%-ը աղքատության մեջ է: «Արտերկրից կա-պիտալի ներդրման ու տնտեսական զարգացման ցուցանիշներով Վրաստանը զիջում է հարեւան Ադրբեջանին ու Հայաստանին», – ասել է Բուրջանա-ձեն:
Նախկին խոսնակը ցինիզմ է որակել Սահակաշվիլիի հայտարարությունն այն մասին, թե խիզախ առաջնորդներն հասնում են ամեն ինչի: «Սահակաշվիլիի կողմից ցինիզմ է խոսել առաջնորդների խիզախության մասին, երբ 2 տարի առաջ պատերազմի ժամանակ ողջ աշխարհը տե-սավ, թե ինչպես նա, լսելով ինքնաթիռների աղմուկը, տապալվեց գետնին», – ասել է ընդդիմադիր գործիչը:
Թուրքիայում շարունակվում են քրեական հետապնդումները
քուրդ քաղաքական գործիչների նկատմամբ
Թուրքական խորհրդարանում քրդերի շահերը ներկայացնող «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար, ազգութ-յամբ քուրդ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ ազատազրկման վճիռ է կայացվել:
Ըստ թուրքական «Հաբերֆորմ» լրատվական կայիք հաղորդած տեղեկության` Դիարբեքիրի ծանր հանցագրոծությունների N 5 դատարանն ահաբեկչական համարվող «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ)-ի քարոզչությունն իրականացնելու մեղադրանքով Դեմիրթաշին 10 ամսով բանտարկելու վճիռ է արձակել:
Թուրքական մամուլում արագորեն տարածված այս տեղեկության այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
ԱՄՆ պետքարտուղարը այցելելու է Բելգրադ Սերբիային եւ Կոսովոյին հաշտեցնելու առաքելությամբ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ ամիս մտադիր է բանակցություներ վարել Սերբիայի եւ Կոսովոյի իշխանությունների հետ՝ փորձելով համոզել կողմերին բանակցութուններ վարել միմյանց հետ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության տվյալների համաձայն, Հիլարի Քլինթոնն այն մասին հայտարարել է լրագրողներին ԵՄ արտաքին քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի հետ բանակցություններից հետո:
«Ես անհամբերությամբ սպասում եմ Բելգրադ եւ Պրիշտինա կատարելիք իմ այցին, ոչ միայն տեղի իշխանությունների, այլեւ հասարակ քաղաքացիների հետ շփվելու հնարավորության համար, քանի որ լուծվելու են կարեւորագույն հարցեր», – հայտարարել է պետքարտուղարը:
Քլինթոնի խոսքերով, ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները պատրաստ են օգնել սերբերին ու կոսովացիներին «համաձայնության գալ»:
Պաշտոնապես Քլինթոնի տարածաշրջան կատարվելիք այցի մասին դեռեւս չի հրապարակվել, սակայն սերբական լրատվամիջոցները որպես հավանական ամսաթիվ նշում են հոկտեմբերի 12-ը:
Ո՞րն է Լուժկովի պաշտոնանկության իրական պատճառը
«Առավոտ»-ն իր խմբագրականում անդրադարձել է Յուրի Լուժկովի պաշտոնանկությանն ու գրել, որ կասկածելի են հիմնավորումները, թե Լուժ-կովը կորցրել է նախագահի վստահությունը: Թերթը գրում է, որ Մոսկվայի քաղաքապետը շատ լավ լեզու է գտել նախկին նախագահներ Ելցինի եւ Պուտինի հետ, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում լավ արդյունք ապահովել: Իսկ «Մեդվեդեւի ժամանակ հայտնվեցին նոր, ե-րիտասարդ մարդիկ, որոնք Մոսկվայի քաղաքապետ լինելու ախորժակ ունեն, իսկ Լուժկովը չկարողացավ ապացուցել, որ նախագահին խիստ անհրա-ժեշտ է: Ահա եւ «վստահությունը կորցնելու, ողջ պատմությունը»:
Դմիտրի Մեդվեդեւը առաջիկայում Յուրի Լուժկովի հետ հանդիպում չի նախատեսում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քար-տուղար Նատալյա Տիմակովան:
Հիշեցնենք, որ հայտնի էր դարձել, որ Մեդվեդեւը ստորագրել է հրաման Լուժկովին քաղաքապետի պաշտոնից ազատելու մասին, ինչը հաստատվել է: «Առաջիկայում նախագահը չի ծրագրում հանդիպել Մոսկվայի նախկին քաղաքապետի հետ,- նշել է Տիմակովան եւ հավելել,- Լուժկովը նախագահի աշխատակազմի հետ համաձայնեցրել է ու մեկ շաբաթով գործուղման թույլտվություն է ստացել եւ ենթադրվել է, որ այդ մեկ շաբաթը տրվում է նրան, որպեսզի մտածի` ինչ է լինելու հետո»:
«Շրջանի ղեկավարի անհապաղ հեռացման համար կա միայն երկու տարբերակ` կամավոր հեռացում` հրաժարականի մասին հայտարարելով, կամ ավելի կո-պիտ ձեւակերպմամբ` հեռացում վստահությունը կորցնելու համար»,- ասել է Տիմակովան` ընդգծելով. «Քաղաքապետը երեկ վերադարձել է գործու-ղումից, իսկ այսօր նախագահը նրա հրաժարականի մասին հրաման է արձակել: Ենթադրությունները կարող եք ինքներդ անել»:
Հիշեցնենք, որ Լուժկովը Մոսկվայի քաղաքապետ է արդեն 18 տարի: Կարծիք կա, որ նա պատրաստվում էր հաւորդ նախագահական ընտրություններին աջակցել ոչ թե Մեդվեդեւին, այլ` Պուտինին…
Ռուսաստանը երբեք երկխոսության չի գնա Սահակաշվիլու հետ, քանի որ նա հանցագործ է
«Հրապարակ»-ն անդրադարձել է Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի տեսակետներին, որ հայտնել է թերթի հետ զրույցում: Ըստ այդմ` Ռուսաստանի ղեկավարությունը հետաքրքրություններ ունի տարածաշրջանի բոլոր երկրներում, սակայն երբեք չի գնա երկխոսության Վրաստանի նախագահի հետ, քանի որ նա հանցագործ է, ու Հարավային Օսեթիայում բռնկված պատերազմում Սահակաշվիլու պատճառով սպանվել են Ռու-սաստանի քաղաքացիներ` զինվորներ:
«Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է հակամարտող կողմերի ձեռքում, ինչպես վրաց-օսեթական կամ վրաց-աբխազական հակամարտության պարագայում է հարցի լուծման բանալին գտնվում վրացիների, աբխազների ու հարավ-օսեթների ձեռքում: Այլ բան է, որ կան երկրներ, ո-րոնք ձգտում են օգնել, որ կողմերը գտնեն փոխընդունելի լուծումներ: Այս պարագայում Ռուսաստանը շահագրգռված է, որ գտնվի նման լու-ծում… Ռուսաստանի համար կարեւոր է, որ Հարավային կովկասում հաստատվի խաղաղություն»:
Աշխարում միայն 5 երկիր է հավատում, որ 1 տարվա ընթացքում տնտեսական վիճակը
կվերադառնա մինչճգնաժամային մակարդակի
Ինչպես երեւում է, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մեծ ալիքից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման հույ-սեր գրեթե չկան: Համենայն դեպս, նման կարծիք են հայտնում «WorldPublicOpinion» ընկերության փորձագետները:
Ընկերության անցկացրած հարցման տվյալների համաձայն, աշխարհում միայն 5 երկիր է հավատում, որ 1 տարվա ընթացքում երկրների տնտեսական վիճակը կվերադառնա մինչճգնաժամային մակարդակի:
Հարցմանը մասնակցել են աշխարհի 2
2 երկրներից շուրջ 22 մլն. 783 հազ. քաղաքացի:
«WorldPublicOpinion» ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ միայն 5 երկրներում հարցվածների մեծամաս-նությունն առաջարկվող պատասխանների հնարավոր տարբերակներից ընտրել են ամենադրական եւ հուսադրող տարբերակը: Ի դեպ, այդ 5 երկրներն էլ դասվում են զարգացող երկրների շարքին: Դրանք են Հնդկաստանը (62%), Նիգերիան (61%), Բրազիլիան (57%), Չինաստանը (51%) եւ Ֆի-լիպինները (43%): Հուսադրող պատասխաններ` հարցում անցկացնողները լսել են նաեւ Ռուսաստանի, Գերմանիայի եւ Իսպանիայի քաղա-քացիներից:
Համաշխարհային «հոռետեսների» ցուցակը գլխավորում է Մեծ Բրիտանիան (58%): Նրան հաջորդում են Ֆրանսիան (54%), Մեքսիական (54%), Պակիստանը (45%) եւ ԱՄՆ-ը (44%):
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 33 (164), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



