ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը՝ ՀԱՊԿ շրջանակներում եւ հայ-ռուսական ռազմական պայմանագրի համաձայն Հայաստանին սատարելու մասին, քիչ էր, հիմա էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու-Յորքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը, ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության, արծարծել է 4 թեմա՝ 1. Վաշինգթոնը չի թույլատրի դուրս բերել ղարաբաղյան բանակցության գործըն-թացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակից, 2. Օբաման կոչ է արել Ալիեւին դադարեցնել սադրանքները արցախա-ադրբեջանական սահմանին, 3. ԱՄՆ նախագահը հայտա-րարել է, որ չի համարում տարածքային ամբողջության սկզբունքը գերակա այլ սկզբունքների նկատմամբ, եւ 4. Վաշինգտոնը քննադատել է ա-լիեւյան քաղաքականությունը՝ ուղղված մարդու իրավունքների եւ ժողովրդավարության չափանիշների ոտնահարմանը:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը էապես տարբերվում է Սպիտակ տան հաղորդագրությունից` իհարկե ստերով ու կեղծիքներով համեմված, ինչպես միշտ դրական ձեւակերպումներով… բայց ադրբեջանական զլմ-ները հավաստում են. «Չենք կարծում, թե Ա-լիեւը ԱՄՆ-ում սպասում էր այն ընդունելությանը, որին արժանացել է»…
Այսքանից հետո ծիծաղելի է, որ Ադրբեջանի ԿԸՀ-ն ընտրատեղամաս է ձեւավորել ԼՂՀ-ում, սակայն Խանքենդի անունով քաղաք այդպես էլ չի գտնվել……
Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, եւ ադրբեջանական ընդդիմությունն ու ընտրողներն ավելի շատ մտահոգ են, թե ինչպես կանցկացվեն դրանք, ինչպիսի խախտումներ կլինեն, քանի մարդ կենթարկվի ծեծի ու կալանավորման, քան թե Արցախում ընտրատեղամասի «ֆիկցիա»-ի առումով… Գրեթե բոլոր կուսակցություններում թեժ մթնոլորտ է, բայց կարծիք կա, որ ընտրությունների արդյունքում Ադրբեջանում կրկին կձեւավորվի «բռնապետական ժողովրդավարություն»:
Ադրբեջանում շատերն են հասկանում, որ ԿԸՀ-ն ընտրատեղամաս է ձեւավորել ԼՂՀ-ում, որպեսզի «ընտրեն» պատգամավորներ այն շրջաններից, որտեղ չի ապրում Ադրբեջանի եւ ոչ մի քաղաքացի: Ասում են, որ Ալիեւի հիվանդ երեւակայության արդյունքում Ադրբեջանի ընտրատեղամաս կարելի է ձեւավորել, ասենք, նաեւ Բոլիվիայում:
Բայց իշխող կուսակցության անդամները, շատ պրպտելով երկրի ներկայիս քարտեզը՝ նաեւ աշխարհի քարտեզի վրա չգտնելով Խանքենդի կոչվող քաղաք, անտեսել են ԿԸՀ-ի եւ նախագահի որոշումը… եւ արդյունքում կուսակցությունը զրկվել է խորհրդարանում մեկ ձայնից:
«Պետք է ենթադրել, որ «Ենի Ազերբայջան» կուսակցության վերնախավում հավաքվել են 80-ականների հովերով ապրող մարդիկ: Չի բացառվում, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն է մեղավորը, ով հեքիաթներ է պատմել անդրկովկասյան հազարավոր թուրքերի մասին՝ ԼՂՀ-ի, այսպես կոչված, ընդհատակյա ընտրողների մասին: Կամ էլ ազգային անվտանգության նախարար Էլդար (Էլյա) Մախմուդովն (ովան) է գործին խառնվել»,- գր-ում են հայկական զլմ-ները:
ՄԱԿ-ի 65-րդ ասամբլեայի ժամանակ Ալիեւն իր ելույթում նշել է, որ պատերազմի հետեւանքով «Ադրբեջանի 1/5-րդ մասը «օկուպացվել է»: Սակայն նա «մոռացել» է, որ Խորհրդային Ադրբեջանը, որի իրավահաջորդը լինելուց Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը հրաժարվել է դեռ 1991թ-ին, վաղուց արդեն չի վերահսկում այդ տարածքի շուրջ 13%-ը, իսկ եթե խոսքը ներկայիս Ադրբեջանի մասին է, ապա ԼՂՀ-ն ներ-կայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում երբեք չի եղել: Այսպես միտումնավոր էլի խեղաթյուրում է իրականությունը՝ ասելով, թե հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է, այնինչ պատերազմը եղել է Ադրբեջանի եւ Արցախի միջեւ:
Իսկ ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը կրկնել է, որ ԼՂՀ 15%-ը` Շա-հումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանները մինչ օրս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Ուստի, այստեղ գործող ընտրատեղամասերն էլ կարող են ադրբեջանական ընդդիմադիրները անօրինական համարել…
Արման Դավթյան
«Ղարաբաղը»` սուբյեկտ
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Է. Շարմազանովը նշել է. «Օբաման թարմացրել է Ալիեւի հիշողությունը՝ հայտարարելով, թե «ղարա-բաղյան հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ հիմնարար 3 սկզբունքները՝ ինքնորոշում, տարածքային ամբողջականութ-յուն եւ ուժի կիրառման բացառում, պետք է հավասար գործեն… Հ. Քլինթոնը պատահաբար չհնչեցրեց «Ղարաբաղ» բառը. սա նշանակում է, որ «Ղարաբաղ»-ն ընդունում է որպես սուբյեկտ»…
ԼՂՀ նախագահն ընդունել է Վլադիմիր Մովսեսյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցե-րի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսեսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, էկոլոգիայի, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարն ընդգծել է վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ընդլայնման կարեւորությու-նը` հավելելով, որ այն կնպաստի երկու հայկական պետությունների զարգացմանն ու զորացմանը:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Միջազգային փաստահավաք առաքելության ժամանումից առաջ
ԼՂՀ տարածքների հարցում տերմինաբանական հստակություն պետք է մտցվի
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասել է («Հայոց Աշխարհ»-ն տված հարցազրույցում), որ «Տարիներ շարունակ մեզանում տիրում է կատարյալ տերմինաբանական շփոթ այն հարցի շուրջ, թե ինչպես անվանել նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող եւ հայկական զինուժի կողմից վերահսկվող տարածքները: Այժմ, երբ այդ տարածքները Արցախի սահմանադրութ-յամբ հռչակված են իբրեւ այդ երկրի անբաժանելի մաս` անորոշության տեղ այլեւս չկա, սակայն անհրաժեշտ է առավելագույն տերմինաբանական հստակություն: Մասնավորապես առաջնահերթ կարեւորության խնդրի է վերածվում միջազգային քաղաքական շրջանառության մեջ եղած այնպիսի եզրույթների ներմուծումը, որոնք առավել ամբողջական կարտահայտեին տարածաշրջանում ձեւավորված աշխարհաքաղաքական իրողությունները: Սա արդիական է հատկապես հիմա, երբ նախատեսվում է միջազգային փաստահավաք առաքելության ժամանումը Արցախի Հանրապետություն:
Մենք գործ ունենք առնվազն երկու այդպիսի տերմինի հետ, որոնցից մեկը «ԼՂՀ օկուպացված տարածքներ» տերմինն է, որը հայ դիվանագիտութ-յունը, ի դեմս փոխարտգործնախարար Շ. Քոչարյանի, արդեն դրել է շրջանառության մեջ: Ըստ այդմ, հարկավոր է առավելագույն հետեւողականութ-յամբ այդ տերմինը տարբեր միջազգային կառույցներում կիրառության մեջ դնել` այն հակադրելով «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» եզ-րույթին:
Տեսեք. «ԼՂՀ օկուպացված տարածքներ» եզրույթը վերաբերում է ներկայիս ԼՂՀ Շահումյանի շրջանի հյուսիսային հատվածին, որը վերահս-կում են ադրբեջանական օկուպացիոն ուժերը: Այդ տարածքում վերջին տարիներին ինտենսիվ վերաբնակեցում է իրականացվել: Այս տարածքի իսկական տերերը, որոնք 1992թ. ողբերգական անցքերի հետեւանքով վերածվեցին փախստականների, ներկայումս բնակվում են ԼՂՀ այդ նույն Շահումյա-նի շրջանի հարավ-արեւմտյան հատվածում (նախկին Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի շրջան): Փաստահավաք առաքելությանը պետք է հստակորեն ներկա-յացվի այս իրողությունը. սա ադրբեջանահայության իրավունքների մասին բարձրաձայնելու պատեհ առիթ է:
Եվ ապա. գոյություն ունի «ԼՂՀ սահմանադրորեն ամրագրված տարածքե տերմինը: Բանն այն է, որ տարածքները, որոնք անվանում ենք «ազատագրվածե, «ԼՂ-ին հարակից» կամ «անվտանգության գոտի», իրականում Արցախի Հանրապետության սահմանադրությամբ հռչակված են իբրեւ այդ երկրի անբաժա-նելի մաս, կազմում են հանրապետության 4 վարչական միավորների` Շահումյանի, Քաշաթաղի, Հադրութի եւ Ասկերանի շրջանների մասը:
Հատկապես ընդգծենք. ներկայիս Արցախի Հանրապետությունը նախկին ԼՂԻՄ-ը չէ: Այսպես կոչված «անվտանգության գոտու» կամ «ազատագրված տարածք-ների» իրավական պատկանելությունը Արցախին այլեւս անվիճարկելի է (մանավանդ դա ամբողջապես պատմական Արցախն է): Եվ հակառակը. անտրամաբանական է ներկայիս Արցախի Հանրապետության տարածքը նախկին ԼՂԻՄ-ի տարածքի հետ նույնացնելը: Գոյություն ունի Արցախ` պետական շինարա-րության ասպարեզում լրջագույն հաջողություններ ունեցող երկրորդ հայկական պետությունն իր 12.000 քառ. կմ տարածքով»:
Եվրադատարանում Հայաստանի վիճակն ավելի լավ է, քան Ադրբեջանինը
«Ժամանակ»-ը զրուցել է Եվրադատարանի գործերով մասնագիտացած իրավաբան Արա Ղազարյանի հետ: «Եվրադատարանում ներկայացված երկու գործերի հիմ-քում ընկած հարցը սովորական գույքային խնդիր է: Հարցի էությունը նրանումն է, թե կոնկրետ Չիրագովի դեպքում` ո՞ր պետությանը պետք է սուբյեկտ համարել. խախտումը պետք է վերագրել Հայաստանի՞ Հանրապետությանը, թե՞ Ղարաբաղին, որովհետեւ Լաչինը Հայաստանի սահման-ներից դուրս է: Չիրագովի գործում միտումնավոր կերպով նշվում է, որ հայկական զինված ուժերն են ներխուժել Լաչին, որպեսզի Հայաստա-նին պատասխանատվության կանչեն:
Հայաստանն էլ պնդում է, որ` ոչ, դա իր սահմաններից դուրս է, դա ղարաբաղյան ուժերն են, եւ Ղարաբաղը պետք է պատասխանատվության կանչվի` եթե գտնեն, որ խախտում կա, որովհետեւ դա Ղարաբաղի չճանաչված, բայց ես ասում եմ` ամենաճանաչված չճանաչված պետությունն է, պետությունը կա-րող է սուբյեկտ հանդիսանալ»,- ասել է Ա. Ղազարյանը եւ հավելել, որ եթե Չիրագովի գործով որոշվի, որ Հայաստանն է միջամտել, խախտել ի-րավունքները նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, սա պիլոտային` նախադեպային որոշում կլինի, ինքնըստինքյան` Հայաստանը կհամար-վի որպես սուբյեկտ: «Դրանց հակակշիռն արդեն հայկական գործերն են ընդդեմ Ադրբեջանի, որովհետեւ ադրբեջանցիները հաստատ չեն կարող ասել, որ ասենք, Գյուլիստանը գտնվում է ինքնահռչակ ինչ-որ պետության տիրապետության տակ, որտեղ Ադրբեջանը վերահսկողություն չունի: Ադր-բեջանն ավելի խոցելի է, որովհետեւ չունի Ղարաբաղ` որպես անկախ պետություն…»,- նշել է իրավաբանը:
Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ է ընտրվել հայազգի պատգամավոր Սերգեյ Մաթոսյանը
Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները հայազգի պատգամավոր Սերգեյ Մաթոսյանին ընտրել են փոխխոսնակ: Այս մասին հայտնում է Analitika.at.ua կայքը` հղում անելով Աբխազիայի նախագահի պաշտոնական կայքին:
Խորհրդարանի փոխխոսնակն ընտրվել է գաղտնի քվեարկությամբ: Քվեարկության մասնակցած 24 պատգամավորից 22-ն իրենց ձայնը տվել են Սերգեյ Մաթոսյանին:
«Լուսանցք» թիվ 33 (164), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



