(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը)
Հավի «Ախտա»
– (10 հոգու համար) –
Բաղադրությունը
Հավի ազդրամիս – 2կգ,
բուսական յուղ – 01կգ,
թթվասեր – 0.2կգ,
բրինձ – 0.2կգ,
հոնի չիր – 0.1կգ,
սպիտակ գինի – 50մլ:
Պատրաստման եղանակը
Պատրաստել բրնձի փլավ՝ քամովի եղանակով: Բուսական յուղի մեջ դաղել հոնի չիրը, վրան ավելացնել 10 սմ երկարությամբ կտրատված կանաչ սոխը: 2 րոպեից հետո կրակի վրայից վերցնել, ավելացնել բրնձին:
Ոսկրազատված եւ նախօրոք սպիտակ գինով համեմված հավի ազդրամսերը բացել, լցոնել բրնձային մասսայով, փափաթել գլանակաձեւ եւ դասավորել տապակի մեջ: Վրան լցնել համեմված (սամիթ, համեմ, շաֆրան, պղպեղ՝ սեւ կամ կարմիր) թթվասեր եւ տապակել ջեռոցում (1800-2000 ) 15 րոպե: Մատուցել խավարտով՝ տաք վիճակում:
Բարի վայելում:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից
Հրապարակվեցին վարկանիշները
ՌԴ-ում ավարտված Շախմատի 2010թ. համաշխարհային օլիմպիադայում հայ շախմատիստների տղամարդկանց եւ կանանց հավաքականներն այս անգամ մր-ցանակային տեղեր չզբաղեցրեցին եւ մնացին առանց մեդալների: Մեր տղամարդկանց ընտրանին 22 հնարավորից վաստակեց 16 միավոր եւ գրավեց 7-րդ տեղը: Կանանց թիմը 15 միավորով 11-րդ տեղում հանգրվանեց:
Այնուամենայնիվ, մեր հավաքականն առանց մեդալի չմնաց եւ թիմի առաջատար Լ. Արոնյանը օլիմպիական արծաթե մեդալ նվաճեց՝ 1-ին խաղատախտակի վրա տանելով 5 հաղթանակ եւ 5 խաղ էլ ոչ-ոքի ավարտելով:
Տղամարդկանց մրցապայքարում օլիմպիական չեմպիոն դարձավ Ուկրաինայի թիմը, 2-րդ եւ 3-րդ տեղերում Ռուսաստանի 1-ին եւ Իսրայելի հավաքականներն են: Կանանց մրցավեճում հաղթեց եւ չեմպիոն դարձավ Ռուսաստանի 1-ին հավաքականը:
Իսկ օլիմպիադայի ավարտից հետո ՖԻԴԵ-ն առաջին անգամ հրապարակեց աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման ցուցակը:
Այն շարունակում է գլխավորել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը՝ 2810,7 վարկանիշային միավորով: 2-րդ տեղում է աշխարհի չեմ-պիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)՝ 2800,0, իսկ 3-րդը՝ Լեւոն Արոնյանն է՝ 2793,8 միավորով (օլիմպիադայում հաջող մրցելույթնե-րի շնորհիվ):
Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել Վեսելին Թոփալովը (Բուլղարիա)՝ 2785,5, Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան)՝ 2779,6, Վասիլի Ի-վանչուկը (Ուկրաինա)՝ 2771,9, Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան)՝ 2762,3, Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)՝ 2760,9, Շահրիյար Մամեդյարո-վը (Ադրբեջան)՝ 2760,0, Վան Յուեն (Չինաստան)՝ 2753,3:
Կանանց դասակարգման ցուցակը գլխավորում է հունգարուհի Յուդիթ Պոլգարը՝ 2685,8: Նրան հաջորդում են Հումպի Կոներուն (Հնդկաստան)՝ 2593,0, Հու Յիֆանը (Չինաստան)՝ 2586,0: Մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 2474,6 վարկանիշով զբաղեցնում է 26-րդ տեղը, իսկ Էլի-նա Դանիելյանը 2473,4-ով 28-րդն է ցուցակում:
* * *
Գրոսմայստեր Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 3-րդ փուլից հետո աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են ռուսաստանցի Սերգեյ Վոլկո-վը եւ վրացի Կոնստանտին Շանավան: Իսկ ահա գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 2 փուլից հետո նույնպես վաստակել էր 2 միավոր, այս փուլում ոչ-ոքի խաղաց Տիգրան Լ. Պետրոսյանի հետ եւ ետ մնաց առաջատարներից: Նրանից բացի 2,5-ական միավոր ունեն եւս 6 շախմատիստներ: 64 մասնակիցներից առայժմ միավոր չեն վաստակել 4 մասնակիցներ:
«Որարտու»-ն 2-րդն է
Ռուսաստանի Բլագովեշչենսկ քաղաքում ավարտված մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարում տեղի հայկական համայնքի «Ուրարտու» թիմը գրա-վել է 2-րդ տեղը՝ եզրափակիչում զիջելով տեղի «Ամուր»-ի վետերանների թիմին՝ 2:4:
«Պաշտոնապես Բլագովեշչենսկում բնակվում են մոտ 5 հազ. հայեր: Մեր թիմը ստեղծվել է նախորդ տարի: Նրա կազմում հանդես են գալիս ինչ-պես գործարարներ, այնպես էլ շինարարներ, ուսանողներ եւ այլոք» – եզրափակիչ խաղից հետո ասել է հայկական համայնքի ներկայացուցիչ Արշալույս Առաքելյանը: 3-րդ տեղն զբաղեցրել է ուզբեկական համայնքի «Պախտակոր» թիմը:
«Ազգերի գավաթ» անվանումը կրող այս մրցաշարին մասնակցել են քաղաքի տարբեր համայնքների (հայկական, ադրբեջանական, ուզբեկական, դաղստան-յան) թիմերը եւ Հեռավորարեւելյան ռազմական ուսումնարանում սովորող աֆրիկացի կուրսանտների հավաքականը:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 34 (165), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



