Դնե՛նք հաղթական վերջակետը
ՀՀ ԱԺ-ն կրկին քննարկել է ԼՂՀ ճանաչման մասին «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած օրինագիծը: Իշխանությունում գտնվող քաղաքական ուժերը անընդհատ ձգձգում են այս հարցը: Նրանք կարծում են, որ ԼՂ-ի անկախության ճանաչումը բավականին բարդ, աշխատատար եւ ժա-մանակատար հարց է, որը ոչ մի կերպ թույլ չի տալիս հանպատրաստից որոշումներ կայացնելու: Ասում են, թե անհերքելի է, որ Ադրբեջանը բավականին երկար ժամանակ պարբերաբար, պառակտող, ճնշող եւ ստորացնող քաղաքականություն է վարել ԼՂ-ի բնակչության դեմ, տեղի են ունե-ցել էթնիկ զտումներ, բնակչության անօրինական տեղահանություններ: Եվ խուսափելու համար հետագա ավելի ծանր ողբերգություններից` ստիպված եղել է ազգային-ազատագրական պայքար:
Ահա այսքան բանն իմանում են մեր ԱԺ պատգամավորները, սակայն մտահոգվում են, թե չի կարելի ամեն պահի քմահաճույքներ թելադրել եւ պահի ազդեցության տակ որոշումներ կայացնել: Եվ այս պահին առաջինը ճանաչել ԼՂ-ի անկախությունը, կողմ քվեարկել առաջադրած օրինագծին, նշանակում է «մեր իսկ ձեռքերով տապալել սկսված գործընթացը, նշանակում է մեր առջեւ ծառացած խնդիրներին ավելացնել եւս մի քանիսը, եւ իհարկե, նշանակում է հայտնվել աշխարհաքաղաքական փակուղու մեջ»:
Այո, Արցախի եւ ազատագրված տարածքների հարցը նուրբ ու միաժամանակ ծանր խնդիր է, Արցախ-ԼՂՀ-ն վաղուց միջազգային օրենքներով անկախացած պետություն է, ավելին՝ ավելի քան 20 տարի առաջ ԼՂ-ի եւ ՀՀ-ի խորհրդարանները ճանաչել են Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ: Ուստի, ի՞նչ «պահի քմահաճույքների» մասին է խոսքը… Ընդհակառակը, կարծում ենք, քմահաճությունն արդեն մեր հայկական պետության կողմից է արվում եւ դրանով իսկ միջազգային ասպարեզում առկախված է մնում Արցախի եւ ազատագրված տարածքների խնդիրը, ինչն էլ տարաբ-նույթ շահարկումների է հանգեցնում:
ՀՀ իշխանությունները կամ պետք է ճանաչեն Արցախ-ԼՂՀ (ազատագրված տարածքներով հանդերձ) անկախությունը եւ դառնան այդ 2-րդ հայկական պետության երաշխավորը կամ պետք է վերաճանաչեն վերամիավորման որոշումները եւ դադարեցնեն ԼՂՀ կարգավիճակի միջազգային քննարկում-ները` չմասնակցելով դրանց:
Իսկ Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը վերջերս ԱՄՆ կատարած այցի շրջանակներում նաեւ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեին, եւ կողմերը կարծիքներ են փոխանակել ԼՂ-ի խնդրի կարգավորման ներկա փուլի, միջնորդների գործողությունների, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների մասին:
Հոկտեմբերի 6-ին էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) այցե-լել են Հայաստան: Մինչ այդ նրանք եղել են Բաքվում: Հիշեցնենք, որ համանախագահների հայտարարության համաձայն, հոկտեմբերի 4-14-ն ընկած ժամանակահատվածում ԼՂ-ի հարակից տարածքներում իրականացվելու է դաշտային փաստահավաք առաքելություն: Առաքելությանը մասնակցե-լու նպատակով համանախագահները նաեւ հրավիրել են ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի փորձագետներին:
Այս ամենը երկար կշարունակվի, քանի դեռ մենք ինքներս չենք դնում հաղթական վերջակետ… ինչպես դա արեցինք մարտադաշտում:
Արտակ Հայոցյան
* * *
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին: Պատվիրակութ-յան կազմում են Ֆրանսիայի քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ինչպես նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ:
Ս. Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ամրապնդման մասին` նշելով, որ այսօր Հայաստանում գործում են 120-ից ավելի ֆրանսիական կապիտալով ընկերություններ:
«Այսօր 30-ից ավելի գործընկերային կապեր կան հաստատված, որոնց արդյունքում քույր քաղաքներն ու շրջանները իրականացնում են տասնյակ ծրագրեր: Լավ է, որ ապակենտրոնացված համագործակցության համաժողովը տեղի է ունենում Երեւանում եւ ունի հարուստ օրակարգ: Վստահ եմ, որ օ-րակարգի հարցերը դառնալու են գերակա ուղղություններ մեր համագործակցության համար: Ապակենտրոնացված համագործակցությունը լրացնում է մեր պետությունների, մեր ժողովուրդների միջեւ եղած հարաբերությունները եւ այն դարձնում օրինակելի: Վստահ եմ, որ համաժո-ղովը նոր թափ է հաղորդելու այդ համագործակցությանը»- ընդգծել է ՀՀ նախագահը:
«Այս տարի ամռանը Հայաստան այցելեցին ինչպես Սենատի, այնպես էլ Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանա-կան խմբի անդամները, իսկ Ազգային ժողովի պատվիրակությունն իր կազմում ընդգրկել էր նաեւ «Ֆրանսիա-Թուրքիա» բարեկամության խմբի անդամներին: Նրանք միասին այցելեցին Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպեցին տեղի մարդկանց ու Ղարաբաղի ղեկավարության հետ, տեսան, թե ինչպե՞ս են այդ մարդիկ ապրում եւ, ընդհանրապես, ի՞նչ է իրենից ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութ-յունը: Վստահ եմ, որ նրանք կարողացան օբյեկտիվ գնահատել իրավիճակը»,- ասել է Ս. Սարգսյանը, ով հանդիպման մասնակիցներին կոչ է արել այ-ցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ:
Հանրապետության ղեկավարը նշել է, թե տեղյակ է, որ ապակենտրոնացված համագործակցություն կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ: Անդրադառնալով այս հարցում Ադրբեջանի հակազդեցությանը` նախագահն ասել է, որ պարզ է նաեւ Ադրբեջանի գործողությունների պատճառը. նրանք ցանկա-նում են, որպեսզի Ղարաբաղի մասին որեւէ մեկը, ընդհանրապես, որեւէ բան չիմանա, չլսի, չտեսնի: Հակառակ պարագայում` փլուզվում է իրենց կողմից ստեղծված մի ողջ կեղծ պատմություն: Ս. Սարգսյանի խոսքով, բոլոր նրանք, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ, տես-նում են ղարաբաղցիների հաջողությունները, տեսնում են, թե ինչպիսի ազատատենչ ժողովուրդ է այնտեղ ապրում, ինչպիսի քրիստո-նեական մշակույթ են կարողացել ձեւավորել հազարամյակների ընթացքում եւ տեսնում են մարդկանց վստահությունը վաղվա օրվա հանդեպ:
* * *
«Երիտասարդ հայ հովվի առեւանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել, եւ ի վերջո սպանելը զարհուրելի է թե իր էությամբ, թե ցինիզմի այն աստիճանով, ինչպես դա մատուցվեց հանրությանը»,- խորհրդարանում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նկատել է, որ սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. սկզբից պատանդին նվաստաց-նել տեսախցիկի առջեւ, ապա սպանել:
«Քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակաբար ոչնչացնողներին հրահ-րողները եւ հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից, միգուցե, իրենց համար այդ բառն այլ ի-մաստ ունի»,- նշել է նախարարը եւ հավելել, որ «նման միջնադարյան մեթոդներով հարցեր չես կարող լուծել եւ հայտնի է, որ բռնութ-յունը թուլության նշան է»:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին նույնպես իր վրդովմունքն է հայտնել օրերս ադրբեջանական բան-տում առեւանգված հայ հովվի սպանության կապակցությամբ` ընդգծելով, որ շուրջ 25 օր անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները հնարավո-րություն չեն ունեցել հանդիպելու նրան:
Արտգործնախարարը նշել է, որ ահաբեկչական խմբավորումներին բնորոշ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի նպաստում բանակցա-յին գործընթացին:
Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներ-կայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել են Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները եւ ԼՂ հարա-կից տարածքներ իրականացվելիք դաշտային գնահատման առաքելության ծրագիրը:
Զրուցակիցները քննարկել են առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
* * *
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը ի զորու չէ հերքել այն փաստը, որ այն ինչ անում է այդ երկիրը, բնորոշ է ահաբե-կիչներին: Պարոն Պոլուխովի Մանվել Սարիբեկյանի դաժան սպանությունը արդարացնելուն ուղղված հուսահատ ճիգերը եւ անհեթեթ խոս-քերը սնվում են այն հանգամանքից, որ դեռեւս Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Ադրբեջանի ու Արցախի այլ բնակավայրերի խաղաղ պայման-ներում անմեղ բնակչության ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել: Այն հանցագործներն էլ, որոնք բանտարկված էին, Ադրբեջանի ան-կախությունից անմիջապես հետո ազատ արձակվեցին եւ հերոսացվեցին ու մեծարվեցին: Այդ անպատժելիությունից ոգևորված Ադրբեջանի իշխա-նությունները գնացին ավելի հեռու` էթնիկական զտումների, միջազգային ահաբեկչական ցանցերի գրոհայիններին օգտագործելով լայնածա-վալ ագրեսիա ծավալեցին Հայաստանի ու Արցախի դեմ»,- նման պատասխան է տվել ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Հենարան.ամ» լրատվական կայ-քի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբենք, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը Մանվել Սարիբեկյանի սպանությունը մեկնաբանելիս ցինիզմի նոր պոռթկում է դրսեւորել:
Նա նաեւ ասել է, այսօր էլ Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում եւ հենց այդ պատճառով շարունակում է իրականացնել ու ծրագրել նոր ոճրա-գործություններ:
* * *
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ովքեր Երեւանում են եղել տարածաշրջանային այցի շրջա-նակներում: Համանախագահները ՀՀ ղեկավարի հետ խոսել են արցախյան հակամարտության գոտում դաշտային գնահատման առաքելության ծրագրի մա-սին, ներկայացրել` Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները: Համանախագահները վերահաստատել են, որ դիտարկման հաջորդ փու-լում ուսումնասիրության առարկա կդառնան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքները:
* * *
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նույնպես ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ նրանց ուղեկցող փորձագետներին, ով-քեր Արցախի Հանրապետություն են ժամանել Մինսկի խմբի համանախագահության` իրավիճակին ծանոթանալու դաշտային առաքելության իրակա-նացման շրջանակներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավիճակին ծանոթանալու դաշտային առաքելության երկրորդ փուլի ի-րականացմանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ռազմակալված տարածքներում: Այս համատեքստում Բ. Սահակյանը նշել է, որ առաքե-լության հաջող իրականացման համար Արցախի իշխանություններն ակնկալում են կառուցողական մոտեցում նաեւ Բաքվի կողմից՝ Շահումյա-նի, Գետաշենի, Մարտակերտի ու Մարտունու բռնազավթված հատվածներում:
* * *
«Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման հայտարարությամբ, դա հատուկ է Ադրբեջանին եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւին: Ինչ-քան էլ, որ նա հայտարարի, թե ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մեկ է Արցախն այսօր կայացած պետություն է եւ հստակ սկզբունքներով է առաջնորդվում»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիեւի այն հայտարարությանը, թե ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, իսկ Արցախի տարածքը Ադրբեջանի պատմական հողերն են՝ «Panorama.am»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը:
* * *
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ընդունվել է մի հայտարարություն, որտեղ կոչ է արվում Ադր-բեջանին կատարել Եվրոպայի խորհրդի առջեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները: Հայտարարությու-նը, որի տակ ստորագրել է ԵԽԽՎ-ի 29 պատգամավոր, նախաձեռնել է Եվրոպայի խորհրդում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
* * *
Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովն (ECRI) ավարտել է սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Ադրբեջա-նում իրականացրած մոնիթորինգային աշխատանքները, կազմակերպության հաջորդ քայլը կլինի զեկույցի տեսքով մոնիթորինգի արդ-յունքների հրապարակումը: Զեկույցում եվրոպական հանձնաժողովը կներկայացնի մի շարք խորհրդատվական առաջարկություններ երկրում տիրող ռասիզմը, այլատյացությունը, անհանդուրժողականությունն ու հակասեմիտությունը վերացնելու ուղղությամբ: Ադրբեջանի համար այդ առաջարկությունները հիրավի արդիական են: Մոնիթորինգային խումբը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդիրը հայերի հանդեպ ծայրահեղ անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծել Ադրբեջանում:
* * *
Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Ադրբեջանահայերի ասամբլեա»-ի նախագահ Գրիգորի Այ-վազյանի մասնակցությունը Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հաստատել, սակայն, պաշտոնապես չի էլ մերժել: Այս մասին հայտարարել է հենց «Ադրբեջանահայերի ասամբլեա»-ի նախագահ Գ. Այվազյանը:
* * *
Ադրբեջանում նավթային եկամուտներից ստացվող գումարներն ուղղվում են ռազմական նոր ավանատյուրաների ֆինանսավորմանը: Մենք բո-լորս էլ գիտենք նման արկածախնդրության հետեւանքները: Բաքուն պետք է զերծ մնա կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձեւաչափից ու շրջանակներից այլ ձեւաչափեր տեղափոխելու շարունակական փորձերից եւ սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից ու գործողութ-յուններից, որպեսզի բանակցային գործընթացը կարողանա առաջ ընթանալ առավել կառուցողական եւ արդյունավետ ուղիով:
Այսօր, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը համարվում է քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հայեցակարգը, այլ քաղաքակրթական արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության միտումնավոր, շարունակական վնա-սումը կամ ոչնչացումը պետք է դատապարտվի նույն հաստատակամությամբ, ինչպես ժողովրդի դեմ բռնությունը:
Ադրբեջանի կողմից 1998-2005թթ. Նախիջեւանում հայ վարպետների կողմից նրբորեն փորագրված 9-16-րդ դարերի խաչքարերի ոչնչացումը այդ ոճրագործության ակներեւ արտահայտությունն է:
Միջնադարյան հազարավոր նմանատիպ հսկա քանդակներ են հողին հավասարեցվել Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, եւ այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:
Ադրբեջանը միայնակ մնաց իր դիրքորոշման մեջ
ԼՂ հարցով միջնորդ երկրները բազմիցս են հանդես եկել առաջնային գծից դիպուկահարների հետ քաշման վերաբերյալ հայտարարություն-ներով: Առաջարկին դրական պատասխան է տվել հայկական կողմը, իսկ ադրբեջանական կողմը շարունակում է մերժել այդ առաջարկը: Դա տարակուսանք էր առա-ջացրել միջնորդ երկրների մոտ, քանի որ վերջինները դիպուկահարների հետ քաշմամբ փորձում են որոշակիորեն լիցքաթափել առաջնա-յին գծում նկատվող լարվածությունը:
Այս հարցի շուրջ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն 2 ամիս առաջ հանդես էր եկել հայտարարությամբ, ո-րում մասնավորապես նշվում էր. «Եթե դիպուկահարներն առաջնային գծից ետ քաշվեն, դրանով խնդիրը չի կարգավորվի եւ դրանով օկուպացիային վերջ չի դրվի: Համարենք, որ դիպուկահարները ետ են քաշվել: Ի՞նչ նոր բան դա կտա: Միգուցե, այլ զենքերից փոխհրաձգությունը կավարտ-վի՞»:
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշվում է, որ «սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ: Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ինքը սատարում է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, ինչը զգալիորեն կնպաստի զինադադարի ամրապնդմանը: Է. Նալբանդյանը նշել է, որ կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը եւ հույս հայտնել, որ Ադրբեջանը եւս կընդունի այս կապակցությամբ բազմիցս արված առաջարկությունը»:
* * *
Ադրբեջանի հանած աղմուկը հենց իրեն դրեց ոչ շահեկան վիճակում: ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն անդրադարձել է ՄԱԿ ԳԱ-ում ադր-բեջանական կողմի անիմաստ ներկայացված բանաձեւին, որը մերժվեց: Նա ՄԱԿ-ի մերժումը համարել է որպես ԵԱՀԿ համանախագահների ճնշման արդյունք եւ ասել է. «Խոսքն այստեղ ոչ թե բանաձեւի նախագծի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ նստաշրջան տեղափոխելու մասին է, այլ` քննարկումից ընդհանրապես հանելու: Խոսքը ոչ թե բանաձեւի, այլ օրակարգի կետի 65-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկե-լու մասին է: ՄԱԿ-ում բանաձեւի նախագծի հետաձգում մեկ այլ նստաշրջանի հնարավոր չէ: Տվյալ նախագիծը քվեարկության չդրվելու պարագա-յում համապատասխան նստաշրջանի ավարտից հետո այլեւս դադարում է գոյություն ունենալ»:
«ՄԱԿ-ում նման իրավիճակի ստեղծումը ՀՀ արտաքին քաղաքականության պարտվողականության արդյունք է» տեսակետին Ա. Կիրակոսյանն ասել է. «Կարծում եմ` սխալ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ինչ-որ նախագծի անցնել-չանցնելը կապել արտաքին քաղաքական հաջողության կամ անհաջո-ղության հետ: Նախ, ցանկացած երկիր իրավունք ունի բանաձեւի նախագիծ ներկայացնել: Այլ խնդիր է, թե նշյալ նախաձեռնությունը որքա-նով է սատարվում մյուս պետությունների կողմից, եւ որքանով է այն առաջ մղում միջազգային գործընթացները… Արտաքին քաղաքական հա-ջողությունները, կարծում եմ, պետք է գնահատել արդյունքով, այլ ոչ թե աղմկահարությամբ: Եվ կոնկրետ այս դեպքում ճիշտ հակառակն էր. ադր-բեջանցիների հանած աղմուկի պարագայում հենց իրենք էին հայտնվել ոչ շահեկան վիճակում»:
* * *
Հայկական կողմը հուսով է, որ ԼՂ հակամարտությունն իր վերջնական արդարացի լուծումը կունենա, այս մասին «Պրոֆիլ» ուկրաինական ամսագ-րին տված հարցազրույցում հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանը: Նա համարում է, որ շղթան փակված չէ, քանի որ բանակցություն-ներն ընթացքի մեջ են: «Այո, դրանք ընթանում են շատ ծանր, բայց ամեն դեպքում ցանկացած վատ խաղաղություն ավելի լավ է, քան պատերազմը: Ե-թե կան բանակցություններ, ապա կա հնարավորություն վերջնական արդյունքների հասնելու համար»,- ասել է ՀՀ ղեկավարը:
Նա մեկ անգամ եւս ընդգծել է, որ հայկական կողմի` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը շատ պարզ է ու հստակ` հիմնված բարձ-րագույն օրենքների ու միջազգային իրավունքի վրա: «Ղարաբաղը ընդգրկվել է Ադրբեջանի կազմում 1921թ. Կոմկուսի մարմինների ո-րոշմամբ: ԼՂ ժողովուրդը երբեք չի համաձյնել այդ որոշման հետ: 1988թ. սկսվեց Ղարաբաղյան շարժումը, իսկ հետո սահմանդրական հան-րաքվեի անցկացման միջոցով միակոմանիորեն ինքնորոշվել է: Եթե նույնիսկ ոչ վաղ ժամանակներում ինչ-որ մեկն ասեր, որ ժողովուրդնե-րի ինքնորոշման իրավունքը հակասում է այլ հիմնարար սկզբունքին` տարածքային ամբողջականությանը, ապա Հաագայի դատարանի որոշու-մից հետո, ըստ որի Կոսովոյի միակողմնաի հռչակած անկախությունը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին, ամեն ինչ իր տեղն ընկավ: Հենց այդ պատճառով Ալմաթիում այս տարի տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի ժամանակ հստակ հայտարարվեց, որ 3 սկզբունքները, որոնց հիման վրա մենք բանակցում ենք` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազ-գերի ինքնորոշման իրավունք, հավասարազոր են: Հուսով եմ, որ մենք, վերջիվերջո, կհասնենք վերջնական արդար լուծման: Եթե մենք մտա-ծեինք, որ լուծում չկա, մեզ եւ առաջին հերթին ԼՂ ժողովուրդի համար շատ դժվար կլիներ ապրել»,- ասել է ՀՀ նախագահը:
* * *
Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է հայ-թուրքական ձախողված հարաբերությունների մասին: Ֆուտբոլային դիվանագիտութ-յան հաջորդ հայ-թուրքական խաղը կկայանա այն ժամանակ, երբ Թուրքիան լավ մարզվի ու կարողանա դաշտ դուրս գալ, ուկրաինական «Segodnya» պոր-տալին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարարը: Նա նշել է, որ ՀՀ նախագահի նախաձեռնությունը` հայ-թուրքական հարաբերություննե-րի կարգավորման վերաբերյալ եղել է առանց նախապայմանների:
«Մենք պայմանավորվել ենք 2 արձանագրությունների վերաբերյալ` դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու երկկողմ հարաբերութ-յուններ զարգացնել: Այդ արձանագրությունները ստորագրվել են 2009թ. Ցյուրիխում` առանց որեւէ նախապայմաններում: Պետք էր դրանք վավերացնել: Բայց Թուրքիան, ընդառաջելով ինչ-որ երրորդ կողմի, ասաց, որ չի կարող դրանք վավերացնել, քանի որ նրանք դժգոհ կլինեն, բայց մեզ ասելով, որ իրենք ցանկանում են դա անել»,- ասել է նախարարը:
Արտաքին քաղաքականության գերատեչության ղեկավարը նկատել է, որ դա շարունակվել է մի քանի ամիս ու պարզվել է, որ իրականում Թուրքիան սկսում է խոսել պայմանների լեզվով, կապված Հայոց Ցեղասպանության հետ, ինչպես ասենք մինչեւ բանակցությունների սկիզբը: Երկ-րորդ պայմանը նրանք կապում են Ղարաբաղյան խնդրի հետ` ասելով նախ լուծեք այդ հարցը, հետո բանակցենք:
«Բայց մենք էլ կարող ենք ասել, կարգավորեք ձեր հարաբերությունները Կիպրոսի ու քրդերի հետ, հետո մենք ձեզ հետ կբանակցենք: Հա-յաստանը ստիպված էր կասեցնել վավերացման գործընթացը: Մենք պատրաստ ենք առաջ շարժվել, գնդակը գտնվում է թուրքական դաշտում: Հաջորդ խաղը կկա-յանա այն ժամանակ, երբ Թուրքիան լավ կմարզվի եւ կկարողանա դաշտ դուրս գալ»,- ասել է նախարարը:
* * *
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին, ով կարեւորել է ՀՀ մասնակցությունը միջազգային անվտանգության կայունացման առաքելություններին: Նախարարը նշել է, որ 2 երկրների միջեւ համագործակցությունը ՀՀ պաշտպանական քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկն է:
Կողմերն ընգծել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը եւ քննարկել պլանավորված ռազմական համագործակցութ-յան միջոցառումների իրականացումը:
Թինա Քայդենաուն կարեւորել է ՀՀ մասնակցությունը միջազգային անվտանգության կայունացման առաքելություններին, հատկապես Աֆ-ղանստանում, եւ հետագա երկկողմ ջանքերն այդ ասպարեզում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային վերջին զարգա-ցումները:
Ընդգծվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը, կարեւորվել է շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը՝ որպես լուրջ գործոն հետագա բանակցային ջանքերի արդյունավետության համար:
* * *
ՆԱՏՕ-ն ԵԱՀԿ ՄԽ-ի կողքին է: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը այս մասին հայտնել էր դեռ Լուսակերտում ընթացող ՆԱՏՕ-ի «Արմենիա 2010» զորավարժությունների ժամանակ:
Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կարեւորել է նաեւ ԼՂ հակամարտության գործընթացի վերա-բերյալ հյուսիս-ատլանտյան դաշինքի հստակ դիրքորոշումը: Նա վաղաժամ է համարել այն խոսակցությունները, թե «Ղարաբաղում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր կտեղակայվեն»:
«ՆԱՏՕ-ն սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Սակայն, եթե լինի անհրաժեշտութ-յուն, ապա համանախագահող երկրները, ինչպես նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են դիմել դաշինքին»,- ընդգծել է Ռոբերտ Սիմոնսը: ՆԱՏՕ-ն սատարում է միջնորդների մոտեցմանը, որ պետք է ձեռնպահ մնալ հակամարտության հարցը այլ կառույցներում քննարկելուց:
Ռ. Սիմոնսը իր ղեկավարած կառույցի անունից Սերժ Սարգսյանին հրավիրեց մասնակցել Լիսաբոնում նոյեմբերի 19-ից 20-ը նախանշված ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Դրա շրջանակում ընդունվելու է դաշինքի ռազմավարական նոր հայեցակարգը:
Իսկ Ս. Սարգսյանն ընդգծել է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին ՆԱՏՕ-ի աջակցության կարեւորությունը եւ նշել, որ Անհատա-կան գործընկերության գործողությունների ծրագրի 2009թ. փուլը դրական է գնահատվել նաեւ բարեփոխումների տեսանկյունից: Նախագահը գո-հունակությամբ է խոսել քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին եւ ասել, որ «Արմենիա-2010» դաշտային վար-ժանքի հաջող անցկացումը արդյունավետ համագործակցության լավ օրինակներից է:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 34 (165), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



