Իսկ մերոնք չեն հարցրել որն է իրական Վրաստանը?

Ջավախքահայերը դեմ են Վրաստան-Ադրբեջան համադաշնությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր աշխատանքային այցով օրերս Հայաստանում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին: Նախա-գահի հետ պաշտոնական հանդիպումն անցավ, ինչպես ասում են, առանց ավելորդությունների՝ սիրալիր ու բարեկամական… Հանդիպման ընթաց-քում ՀՀ նախագահը կարեւորել է տարբեր մակարդակներով փոխայցելություններն ու քննարկումները, որոնք նպաստում են երկկողմ հարա-բերությունների առավել բարելավմանն ու խորացմանը: Եվ Երեւանը պատրաստ է հարեւան երկրի հետ այդ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անել ամեն հնարավորը` «նկատի առնելով պատմական սերտ կապերն ու 2 ժողովուրդների ամուր բարեկամությունը»:

Ափսոս, որ ՀՀ նախագահը չի հիշել այդ «ամուր բարեկամության» հատկապես այն դրվագները, երբ մեր պատմության դժվարագույն շրջաննե-րում միշտ շահարկել են այդ «ամուր բարեկամությունը», ու վրացիներն այլազգերի հետ ձեռք ձեռքի տված մասնատվել են մեր հայրե-նիքը… Ու այսօր էլ պատրաստ են համադաշնություն կնքել Ադրբեջանի հետ՝ վստահաբար Հայաստանի հակառակորդը դառնալը լավ հասկանալով…
Ինչեւէ: Անդրադարձ է եղել նաեւ Ս. Սարգսյանի՝ Վրաստան կատարած վերջին այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին. «Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը կծառայի մեր հարաբերությունների խորացմա-նը»,- ասել է ՀՀ նախագահը: Իսկ Գ. Վաշաձեն վստահեցրել է, որ ՀՀ եւ ՎՀ նախագահների պայմանավորվածություններն իրագործման ընթաց-քում են: Իհարկե, քննարկվել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ենթակառուցվածքների, տրանսպորտային հաղորդակցության, կրթության, զբոսաշրջության, մաքսային եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններն ու սպասարկման ո-րակի բարձրացմանն ուղղված հարցեր:
Սա պարտադիր էր եւ պետք է խոսվեր, այս մասին ամեն օր լսում ենք…
Իսկ մինչ ՀՀ նախագահի հետ այսքան «բարիդրացիական» հանդիպումը, Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյա-նի հետ: Քննարկվող հարցերում նաեւ «Վերին Լարս» անցակետի խնդիրն էր: Այն հոկտեմբերի 4-ի կեսօրին վերսկսել է աշխատանքը. այս մա-սին հայտնել էր ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Վրաստանի ԱԳ նախարարն ասել է, թե անցակետի փակման գրավոր կամ բանավոր հրաման չկա, իսկ ժամանակավոր փակումը կապված էր միայն տեխնիկական խնդիրների հետ (դե՜ վրացի ԱԳ նախարարն ի՞նչ իմանա, որ կա նաեւ ռազմա-քաղաքական խնդիր): Այս անցակետը ՀՀ ու ՌԴ միջեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների հիմնական կետն է, եւ այդ անցակետից անցնող մե-քենաները մերթընդմերթ խնդիրներ են ունենում (կամ վրաստանյան կամ ռուսաստանյան կողմից)… Իսկ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումից հետո վճռական նշել էր, թե «Վերին Լարս» անցակետը աշխատում է եւ աշխատելու է առաջիկայում:
Հուսա՛նք…
ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի մի լայն շրջանակ՝ տնտեսական, տրանս-պորտային եւ էներգետիկ  բնագավառներում համագործակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, գործարար համաժողովների կազմակերպմա-նը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը:
Սա էլ պարտադիր էր եւ պետք է խոսվեր…
Հայկական կողմի նախաձեռնությամբ անդրադարձ է եղել նաեւ վիրահայությանն առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես՝ կրթության եւ հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող խնդիրների: Այս թեման, իհարկե, վրաց նախարարի սրտով չի եղել, բայց նա մեծահոգաբար Վրաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ է հանդես եկել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջեւ:
Իսկ թե ի՞նչ գիտելիքներ պետք է փոխանցեր այս վրացին, կարելի է պատկերացնել նրա հետեւյալ արտահայտությունից. «Ես չգիտեմ, թե ինչ է Ջավախքը, նման վայր Վրաստանի քարտեզի վրա չկա»,- հայտարարել է Վրաստանի զարմանահրաշ նախարարը՝ իր հայ պաշտոնակցի՝ է. Նալբանդ-յանի հետ համատեղ ասուլիսում: Իսկ հայ դիվանագիտությունը, ինչպես միշտ, լռում է՝ երեւի թե նորից «հայի հետին խելքին» արժանանալու համար: Անմիջապես պատասխան չի տրվում «բարեկամական» երկրի նախարարին, կարծելով՝ թե դա է դիվանագիտությունը, կիրթ քաղաքա-կանությունը: Իսկ այս անկիրթ վրացին կրթության դասեր է տալիս մեզ՝ այն էլ հրապարակավ, այն էլ մեր երկրում… Ինչո՞վ է տարբեր-վում նա թուրք-ադրբեջանցուց: Այս դիվանագիտությունը մեզ կհասցնի հայ-վրացական հարաբերությունների ավելի վատթարացմանը, առավել՝ քան այժմ կա հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական ուղղություններում…
Ինչ վերաբերում է հայկական դպրոցների խնդրին, Գ. Վաշաձեն հավաստիացրել է, որ բացվել են շատ դպրոցներ, դրանք կահավորված են համակար-գիչներով, իսկ ուսուցիչները պատրաստություն են անցել: Գիտենք, թե ինչ պատրաստության մասին է խոսքը եւ ինչ դասագրքեր են հրամցվում հայ երեխաներին… Իսկ խոսելով հայալեզու տարածաշրջանի խնդիրների մասին (սա էլ Ջավախքն է, որ «…Վրաստանի քարտեզի վրա չկա»` ըստ վրաց նախարարի)՝ Վաշաձեն նկատել է, թե դպրոցականները բազային կրթություն ստանալու են հայերենով, իսկ բուհերի նախապատ-րաստական կուրսերում նախատեսված է վրացերենի խորացված ուսուցում: «Դա անհրաժեշտ է, որ հայերն ու վրացիները հավասար հնարավորութ-յուններ ունենան»,- այսպես հերոսական ու սրտաճմլիկ՝ իր հայասիրական խոսքն ամփոփել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը:
Տեսնես որեւէ մեկը այս անգրագետ վրացուն բացատրե՞լ է, թե «ինչ է Ջավախքը» եւ այդ՝ «քարտեզի վրա» չեղած վայրի ու այլ տարածքների վրա ինչպես է կառուցվել այդպես էլ չկայացած պետություն-Վրաստանը, ու հիմա ինչպես է քանդվում ու դեռ քանդվելու է… Աբխազիա, Հարավա-յին Օսիա… հետո Ջավախք, Աջարիա եւ այլն…
Վերը նշեցինք, որ Սահակաշվիլի-Ալիեւ վերջին հանդիպման ժամանակ նորից քննարկվել է Վրաստան-Ադրբեջան համադաշնային պետության ստեղծման հնարավորությունը: Ի թիվս առկա բազմաթիվ հայկական հիմնախնդիրների, այս հարցը նույնպես մտահոգում է ջավաքահայե-րին, որոնց համար անընդունելի է Ադրբեջանի հետ համադաշնություն կազմելու վրացական նախագիծը:
Ջավաքի հայության մեծամասնության կարծիքով` վրացական իշխանությունների այս անհեթեթ ու արկածախնդիր նախագիծը հղի է լուրջ վտանգներով, իսկ հետեւանքները կարող են Վրաստանի համար շատ ավելի ծանր լինել, քան 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո կրած կորուստ-ները:
Ջավախքահայության համար սա անընդունելի է, քանի որ նման համադաշնության ստեղծումը անխուսափելիորեն հանգեցնելու է Վրաստա-նի՝ որպես համադաշնության առավել թույլ անդամի, Ադրբեջանի գերիշխանության տակ ընկնելուն, եւ ջավախքահայերը չեն կարող անտար-բեր հետեւել, թե ինչպես են վրացական իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ձեռք ձեռքի տված գործելու Հայաստանի ու Արցախի դեմ:
Ըստ վրացահայ գործիչների (այդ թվում՝ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի), եթե, այնուամենայնիվ, վրացական իշխանությունները խոսքե-րից անցնեն գործի, ապա ջավախքահայությունը, հաշվի առնելով կոտորածների եւ բռնի տեղահանության ենթարկված Բաքվի, Սումգայիթի ու Նախիջեւանի հայության ճակատագիրը, իրեն իրավունք կվերապահի միջազգային նորմերի հիման վրա ձեռնարկել ինքնուրույն քայ-լեր՝ ուղղված իր գոյության անվտանգությանը սպառնացող վտանգի չեզոքացմանը:
Իսկ դա կարող է լինել նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված անկախության ճանապարհը…

Արամ Ավետյան

Եթե վրացահայությունը այլ «աիբ» չունենար, ապա Վան Բայբուրդը հերիք էր…

Բոլոր միջազգային միջոցառումները ՀՀ-ում` հատկապես ԱՊՀ երկրների մակարդակով, առանց Բայբուրդի ներկայության չի անցնում: Այս հակահայի մասին «Լուսանցք»-ը մի քանի անգամ գրել է: Նա այսօր էլ Միխեիլ Սահակաշվիլու խորհրդականն է եւ օրերս Երեւանում (միայն դիտորդի կարգավիճակով) մասնակցեց ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանի աշխատանք-ներին:
Այս իբր հայը Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր է, հայ համայնքի «առաջնորդներից» է, Վրաստանի նախագահի ազգային փոքրամաս-նությունների գծով խորհրդականն է: Մի հայ, ում ծավալած գործունեությունը երբեք էլ հայանպաստ չէ:
Հայ-վրացական «ամուր բարեկամության» մեջ Վ. Բայբուրդը որեւէ խնդիր չի տեսնում……
Իսկ Վրաստանից պարբերաբար հնչող անհանգստացնող տեղեկությունները այս իբր հայը չի նկատում եւ «դոշ է տալիս» հանուն իր հայրե-նիք Վրաստանի……
Հայոց լեզվի դասավանդումը կրճատվում է, կրճատվում են ազգությամբ հայ մանկավարժները` նույնիսկ Ջավախքի դպրոցներում, սա չի նկա-տում Բայբուրդը: Ավելին՝ Panorama.am-ին փորձել է հավաստիացնել, թե ուսումնական բարեփոխումներ են ընթանում, իսկ ինչպես Վրաստանում, այնպես էլ ուրիշ երկրներում դրանք չեն կարող կրճատումներ չբերել իրենց հետ, իսկ այդ դժգոհողները պետք է գնան թո-շակի, որպեսզի նորավարտ մանկավարժներն ապահովվեն աշխատանքով:
«Ես ձեզ խնդրում եմ` սա մի կապեք քաղաքական հարցերի հետ ու մի հավատացեք, որ թերթերում գրում են, թե հայոց լեզվի դասաժամերը կրճատվում են,- նշել է այս հակահայը եւ հավելել,- եթե վրաց դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը կրճատվում են, ապա միմիայն աշա-կերտի շահերից ելնելով, որպեսզի ավելի լավ տիրապետի պետական լեզուն»:
Վ. Բայբուրդը անուններ չտալով հայտնել է, որ ինքը շատ զարմացած է հայ պատգամավորների այն հայտարարություններից, թե վրաց իշխա-նությունները ոչ հայանպաստ քաղաքականություն են վարում, խնդիրներ են լինում բեռների փոխադրման ժամանակ, եկեղեցիների վրա-ցականացման հետ կապված եւ այլն:
Այս հայ կոչեցյալը, փաստորեն, տեղյակ չէ, որ Վրաստանում հայկական եկեղեցիների հետ կապված լուրջ խնդիր գոյություն ունի. մի կողմ թողած Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի մասին բացը, մեր եկեղեցիները պարզապես վրացականացվում են: Իսկ Բայբուրդը ոչինչ չգի-տի այդ մասին… Դե հա, կա խնդիր եկեղեցու կարգավիճակի մասով, բայց նա գիտի, որ կգա ժամանակ, ու դրա մասին օրենքը կընդունվի. մարգարեացել է Բայբուրդը:
Սահակաշվիլու գովաբան (նոր տերմին ենք նվիրում Բայբուրդին) այս հակահայը, նշել է, թե` «անգամ ճանապարհի բացման ժամանակ Սահակաշվի-լին միշտ հայտարարում է, որ էթնիկ հայերը, ադրբեջանցիներն ու ռուսները Վրաստանում հավասար են վրացիների հետ, եւ ոչ ոք չի հա-մարձակվի նրանց ջոկել… բայց կան ուժեր, որոնց ձեռնտու է հայերի ու վրացիների գզվռտոցը եւ չեն ցանկանում տեսնել, թե ինչ է իրա-կանում կատարվում»:
 իսկ թե իրականում ինչ է կատարվում, մենք՝ հայերս, լավ էլ տեսնում ենք: Եվ ծախու գրչակներին ու այլ կամակատարներին նույնպես շատ լավ նկատում ենք…

Վահագն Նանյան

Հայտարարություն
Նոր վտանգ է հասունանում

Հայ Արիական Միաբանությունն իր տարակուսանքն է հայտնում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի Երեւանում ասված այն անգրագետ արտահայ-տության համար, թե ինքը չգիտի «ինչ է Ջավախքը, որ նման վայր Վրաստանի քարտեզի վրա չկա…»:
Սա վրացական հերթական սադրանքն է ջավախքահայության եւ, առհասարակ, հայության նկատմամբ, որից այնքան էլ չենք զարմանում, սակայն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ոչ համարժեք կեցվածքն ու պատասխանի բացակայությունը, իրոք, մտահոգիչ է: Սեփական տանը թույլ տալ անար-գելու մեր հայրենիքի մի հատվածը` անթույլատրելի եւ ողորմելի կեցվածք է:
Վերջերս Թբիլիսին եւ Բաքուն հաճախակի են խոսում երկու երկրների համադաշնության ստեղծման մասին, ուստի այսպիսի անպատասխանա-տու հայտարարություններին պետք է տեղում եւ շատ կտրուկ պատասխաններ տրվեն: ՀՀ ԱԳ նախարարը պետք է կա՛մ կոպտորեն ընդհատեր ասուլիսը, որում հնչեց Վրաստանի ԱԳ նախարարի անգրագիտությունը, կա՛մ պետք է հիշեցներ, թե ի՛նչ է Ջավախքը, ի՛նչ է Հայաստանը եւ երբ ու ի՛նչ ձեւով է առաջացել Վրաստանը, որն արդեն իսկ արդարացի բաժանման գործընթացում է… երբ Վրաստան կոչված տարածքից իրենց պատմական հողե-րով անկախացան Աբխազիան եւ Հարավային Օսիան, անկախանալու հեռանկարն ունեն Ջավախքն ու Աջարիան եւ էլի տարածքներ:
Հայ Արիական Միաբանությունը ՀՀ իշխանություններին զգուշացնում է, որ այսպիսի «հարեւանասիրական ու բարեկամական» դրսեւո-րումները նոր վտանգի առջեւ կկանգնեցնեն հայությանը` այս անգամ Ջավախքի եւ վրացահայության հարցում:

Հայ Արիական Միաբանություն
07.10.2010թ.

Հ.Գ.-խմբ. կողմից – Ըստ երեւույթին` վրաց ԱԳ նախարարը վերոնշյալ անմիտ արտահայտությունն արել է իրենց հանրությանը նախապատ-րաստելու, որ շուտով կորցնելու են նաեւ Ջավախքը: Դրա համար էլ նա Վրաստանի տարածքում Ջավախք չի «տեսնում»…

* * *
ԱԺ Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ նաեւ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոր Վաշաձեի հետ հանդիպմանը եւ պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն հարցը, թե «որքանով է կոռեկտ Վրաստանի նախարարի արած հայտարարությունը, թե ինքը չգիտի Ջավախքը», դիվանագիտորեն շրջանցեց: Նա պատասխանեց հայկական մամուլում տեղ գտած քննադատությանը, թե ինքը պետք է միջամտեր եւ «ռազբորկա» աներ. «Չեմ կարծում, որ դա արտգործնախարարին հարիր պահվածք կլիներ»:
Այսպես նորից հանգում ենք կեղծ քաղաքավարության տրամաբանությանը… եւ տանուկ ենք տալիս իրական ու գործուն քաղաքականությու-նում…

Իսկ Շ. Թորոսյանի տվել է իր գնահատականը Վաշաձեի հայտարարությանը: ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շ. Թո-րոսյանը ջավախահայերի նկատմամբ վրացական իշխանությունների պահվածքը որակել է որպես լկտի: «Նրանք հասան լկտիության այն աստիճա-նի, որ Վրաստանի արտգործնախարար թե չգիտի, ինչ է Ջավախքը: Հաջորդ լկտիությունն այն էր, որ վրացական կողմը մինչ Վաշաձեի Երեւան այ-ցելելը կրկին խնդիրներ ստեղծեց Վերին Լարսի անցակետի հետ կապված»,-հայտարաել է պատգամավորը:

* * *
Ինչպես հայտնի է, վրացահայությունը եկեղեցու հետ կապված երկու հիմնական խնդիր ունի: 1-ինն այն է, թե ինչպես Վրաստանի կրոնական մյուս փոքրամասնությունները, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցին եւս իրավաբանական գրանցում չունի, քանի որ երկրում չկա կրո-նի մասին օրենք: 2-րդը հայկական պատմական հուշարձանները պաշտոնապես Հայոց թեմին վերադարձնելու խնդիրն է. խորհրդային վարչակար-գի փլուզումից հետո դա այդպես էլ տեղի չի ունենում: Այսինքն՝ այն, ինչ 1930-ական թթ. վերցվել էր Թբիլիսիում եւ Ախալցխա-յում, չի վերադարձվել: Ինչպես նշել է Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, խորհրդային տարիներին Վիրահայոց թեմն իրավաբանո-րեն գրանցված է եղել եւ ունեցել է կարգավիճակ. գոյություն է ունեցել թեմական խորհուրդ, թեմական վարչություն, որոնք ընդունված են եղել պետության կողմից: «Խորհրդային կարգերի փլուզումից հետո Վրաստանում չընդունվեց խղճի կամ կրոնի մասին օրենք: Միայն 2002թ. Վրաց ուղղափառ եկեղեցին Վրաստանի պետության հետ կնքած առանձին սահմանադրական կոնկորդատով ստացավ իրավաբանական անձի կարգավիճակ, իսկ մյուս կրոնական փոքրամասնությունները, որոնք Վրաստանի ազգաբնակչության մեկ-երրորդ մասն են կազմում, մինչ օրս չունեն կարգավիճակ եւ իրավական տեսանկյունից գործում են օրենքի դաշտից դուրս: Որեւէ սրբավայր իրավաբանորեն չի պատկանում տվյալ համայնքին, քանի որ չկա օրենք եւ չկա գրանցում: Դիմել ենք ոչ միայն Վրաստանի իշխանություններին, Վրաց պատրիարքարանին, այլեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին: Վերջինս 2007թ. աշնանը Վրաստանի գծով հատուկ որոշում ընդունեց, ըստ որի՝ Վրաստանը պետք է ուշադ-րություն դարձնի կրոնական փոքրամասնությունների խնդիրներին: Ցավոք, որեւէ մեկն ուշադրություն չդարձրեց եւ չի էլ դարձ-նում այդ խնդիրներին»,- նշել է Վիրահայոց թեմի առաջնորդը: Նա ասել է, որ Վրաստանը, չունենալով կրոնի մասին օրենք, կարծում է, որ դրանով կկարողանա սահմանափակել կրոնական ոչ ավանդական կառույցների՝ աղանդավորականների գործունեությունը, սակայն միեւնույն է, նրանք կան եւ գործում են: «Երբ այս հարցը բարձրացվում է Վրաց պատրիարքարանում կամ Վրաստանի կառավարությունում, մեզ պատասխանում են, թե մենք իրավաբանական կողմ չենք, եւ իրենք չեն կարող պայմանագիր կնքել ու վերադարձնել այդ եկեղեցիները: Խոսքը Թբիլիսիի 5 եկե-ղեցիների՝ Ս. Նորաշենի, Ս. Նշանի, Ս. Գեւորգի, Երեւանցոց Ս. Նշանի, Շամխորեցոց Ս. Աստվածածնի եւ Ախալցխայի Ս. Նշանի մասին է: Մենք գյուղերում խնդիր չունենք, քանի որ գյուղերում ազգաբնակչությունը հայ է եւ տեր է այդ եկեղեցիներին: Տարօրինակ մի բան է տեղի ունենում. Վրաստանի պետական, նույնիսկ ամենաբարձր այրերն այս երկու հարցերին էլ տալիս են հետեւյալ պատասխանը, թե սա միջեկեղեցական խնդիր է եւ պետք է լուծվի 2 պատրիարքարանների կողմից՝ մոռանալով, որ սրանք պետության գործառույթներ են, քանի որ եկեղեցիները գտնվում են պետության տնօրինության տակ, եւ օրենքը պետք է ընդունի Վրաստանի խորհրդարանը: Ցավոք, պետությունն իր գործառույթները՝ մարդու իրավունքների, կրոնական ազատությունների գծով, կամաց-կամաց չկատարելով, փորձում է, պատրիարքարանի գործոնը պատճառաբանելով, արդարանալ՝ իբր թե Պատրիարքարանն այս կամ այն հարցում ունի տարաձայնություններ»,- ասել է Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա հավելել է, որ արդյունքը ցույց է տալիս, որ Վրաստանի պետությունը եւ Վրաց ուղղափառ եկեղեցին չեն ցանկանում, որ կրոնական մյուս փոքրամասնություններին տրվի այնպիսի կարգավիճակ, ինչպիսին ունի Վրաց եկեղեցին:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 34 (165), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.