Եվ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, «Ակոս» թերթի խմբագրությունը, ստամբուլահայ լրագրող-ները նույնպես անդրադարձան թուրք ազգայնականների նամազի նախաձեռնությանը: Իսկ մինչ այդ նամազը, նրանք ներկայացրել էին Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի տեսակետը, ով ասել էր. «Եթե աղոթքը վերածվի հավաքական ցույցի, ապա դա կհակասի Թուրքիայի Սահմանադրությանն ու կուսակցությունների մասին օրենքին: Բայց եթե «Ազգայնական շարժում» կու-սակցության ղեկավարը, որպես անհատ քաղաքացի, որոշի աղոթք անցկացնել այնտեղ, ապա պետությունը կհարգի նրա այդ իրավունքը»:
Տեղեկություն կա արդեն, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու բացման հետ կապված, մյուս տարի եւս Թուրքիայի կողմից մի նոր շոո-ւի ականատես կլինենք: Իսկ մինչ այդ որոշակիորեն բարեկարգվում է վանքը: Հայտնի չէ, եկեղեցում խաչ կտեղադրվի, թե ոչ, բայց հայտնի է, որ այդ եկեղեցին պատարագների համար չի բացվում, այլ գործելու է որպես մշակութային կենտրոն:
Չնայած այդ 1 տարում դեռ շա՜տ ջրեր կհոսեն…
Իսկ օրերս էլ հայտնի դարձավ, որ հրավեր ստանալու դեպքում Էջմիածինը հնարավոր է մասնակցի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին: Եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումից հետո Մայր Աթոռը պատարագի արարողության մասնակցելու հրավեր դեռ չի ստացել Պոլսո Հայոց պատրիարքարա-նից, բայց եթե լինի, կքննարկվի եւ չի բացառվում, որ մասնակցի: Այս մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ ե-պիսկոպոս Խաչատրյանը:
Չնայած այն հանգամանքին, որ հասարակության տարբեր շերտերի կողմից ընդվզում եղավ Աղթամարի եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատու-ցող պատարագին մասնակցելու հարցում, Մայր Աթոռը որոշել էր մասնակցել, սակայն խաչը չտեղադրվեց, ինչի արդյունքում հրաժարվեց մասնակցությունից: Այժմ որեւէ արգելք չկա, բայց նոր իրողություններ կան ու պետք է քննարկվեն. ասել է հոգեւորականը: Եպիսկոպո-սը մի քիչ էլ սրտնեղել է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայիս հարաբերությունների մասին» խոսելիս, բայց ըմբռնումով ասել է. «Այդ հարաբերությունների մասին խոսելիս պետք է միշտ նկատի ունենալ այն միջավայրը, որում գործում է Պոլսո պատրիարքարանը: Այսօր իսլամական կրոնն իր համապատասխան ուղղվածությամբ պետական հովանավորություն է վայելում եւ լիարժեքորեն գտնվում է պետության վերահսկողության ներքո»:
Ինչպես ասում են` «Գելի գլխին ավետարան են կարդում, ասում է՝ շու՛տ արեք, ոչխարն էն սարն անց կացավ»… Այլ` մե՜ղմ մեկնաբանութ-յուն տալու կարիք, կարծում ենք, չկա:
Այս մասին է վկայում նաեւ այն փաստը, որ խաչի տեղադրումից հետո Սիրիայից հայ ուխտավորներ են գնացել Աղթամար: Թուրքական «Հաբեր-գեչ» կայքի տեղեկացմամբ՝ խաչի տեղադրման լուրն առնելուն պես մի խումբ սիրիահայեր եկել են Վան ու ճանապարհվել դեպի եկեղեցի…
Արձագանքներ եղան Թուրքիայում նաեւ թուրքերի կողմից: Ամենահետաքրքրականը թերեւս թուրքական «Վաթան» թերթի լրագրող-վերլուծա-բան Մութլու Թոնբեքիջիի խիստ քննադատությունն էր:
Նա մեղադրել է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարին, ով իր համակիրների հետ,
ի նշան բողոքի Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում իրականացրած պատարագի, նամազ էր արել հայկական Անիի Մայր տաճարում:
«Ոմանք հարցնում են, թե Աղթամարի հայկական եկեղեցում իրականացված պատարագին ներկա գտնված «լիբերալները» ինչո՞ւ չկային Անիի Ֆեթ-հիյե մզկիթի (Անիի Մայր տաճարի թուրքավարի անվանումը) նամազին: Պատասխանում եմ.
1. Տրապիզոնի հունական Սումելա վանքում պատարագ իրականացնելու թույլտվությունը հայտնի էր դարձել 2009թ. դեկտեմբերի 23-ին, այ-սինքն՝ 2010թ. տեղի ունեցած պատարագից 8 ամիս առաջ:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տարին 1 անգամ իրականացվելիք պատարագի թուլտվությունը հայտնի դարձավ 2010թ. մարտի 25-ին, սեպտեմ-բերի 19-ին իրականացված պատարագից 7 ամիս առաջ:
2. Անիի Ֆեթհիյե մզկիթում նամազ անելու եւ Աղթամարի Ս. Խաչում պատարագ իրականացնելու միջեւ սարերի տարբերություն կա: Ֆեթ-հիյե մզկիթը մահմեդականների սրբավայրը չէ: Մի՞թե հայերը մզկիթից եկեղեցի վերածած մի վայրում են պատարագ իրականացրել: Այն հայկական եկեղեցի է: Հայերը 1000 տարի առաջ են կառուցել այն: Նրանք վերանորոգված եկեղեցում ցանկացան պատարագ իրականացնել եւ 3 տարի սպասեցին դրա համար: Այնուհետ ստացան թույլտվությունը եւ մարդու նման տեղեկացրեցին բոլորին դրա մասին: Բոլորն էլ իրենց ծրագ-րեը կազմեցին ըստ դրա, եւ մենք էլ գնացինք պատարագին հետեւելու: Մի բան էլ, դու երկրիդ ո՞ր մասում չես կարող նամազ անել: Անիի ավե-րակների Ֆեթհիյե մզկիթի անունը մինչ այսօր քանի՞ մահմեդական գիտեր: Ասեմ՝ զրո:
3. Կամ այդ երեխայական գործողությանը ինչո՞ւ պիտի գնայի: Ինչո՞ւ Անի: Ինչո՞ւ հայկական քաղաքում: Ինչո՞ւ եկեղեցուց մզկիթի վերածած վայրում: Չնայած Անիի ցուցատախտակներից ոչ մեկի վրա «հայ» բառը գոյություն չունի, դա էլ առանձին թեմա է: Բայց դե, Բահչելիի բանդան գիտեր, որ դրանք հայկական են: Թուրք ազգայնականների արած նամազը նույնիսկ մի փոքր անկեղծություն չէր ներշնչում: Այն իրա-կանցվեց ակն ընդ ական, ատամ ընդ ատաման տրամաբանությամբ: Այն ատելության եւ վրեժի բույր էր տարածում:
Ի՞նչ կասեք, եթե Անիի հայկական եկեղեցու փոխարեն նամազ անեք, օրինակ, Աթենքում մզկիթից հունական ժողովրդական արվեստի թանգարանի վերածված Վոյվոդա մզկիթում: Կասեք, թույլտվությունը ստացել ենք, գնացինք: Տեսեք հա, այնտեղ մեծ ուրախությամբ ձեր հետ կգամ: Բոլորի համար էլ քաբաբ կպատվիրեմ: Հունաստանի մայրաքաղաքում նամազ կանենք, հայկական ռեստորանում քաբաբ կուտենք ու դրանով հրաշալի պատասխան կտանք նրանց:
Դե, նամազ անելու թույլտվության համար դիմեք Աթենքի քաղաքապետին, իրականացրեք այս նախագիծը: Կրկնում եմ` քաբաբները իմ կողմից: Մի անհանգստացեք, խոզի մսով չեմ կերակրի, այլ՝ գառի եւ տավարի մսով»,- իր հրապարակումն այսպես է ավարտել Մութլու Թոնբեքիջին:
Հրապարակումը Թուրքիայում մեծ արձագանք է գտել: Արդեն, ի պաշտպանություն թուրք ազգայնականների, մի քանի թուրք լրագրողներ, այս հրապարակման դեմ քննադատական նյութեր են գրել:
Իսկ մինչ այդ, վերոնշյալ թուրք ազգայնականը ՀՀ սահմանի մոտ մամուլի ասուլիս էր կազմակերպել: Անիի Մայր տաճարում նամազ անե-լուց հետո Դեւլեթ Բահչելին այցելել է Իգդիր, որտեղ կրկին հանդես է եկել հակահայկական հայտարարություններով եւ քննադատել թուրքա-կան իշխանությունների քաղաքականությունը:
Թուրքական «Զաման» թերթի փոխանցմամբ՝ թուրք ազգայնականն այցելել է հայ-թուրքական սահման՝ Ալիջանի անցակետ (Մարգարայի դիմաց) եւ մամուլի ասուլիս կազմակերպել: Նա քննադատել է Էրդողանի կառավությանը՝ հայերի սիրտը շահելու նկատառումով ադրբեջանցիներին նե-ղացնելու համար եւ նշել. «Թուրքական իշխանությունը Ադրբեջանի մեր եղբայրների հետ հարաբերությունները վտանգավոր փուլ են մտցրել: Ես ուզում եմ, որ ադրբեջանցի եղբայրները հիշեն՝ մենք միշտ իրենց կողքին ենք: Մենք թույլ չենք տա, որ Ադրբեջանի դեմ որեւէ քայլ արվի»,- նշել է Բահչելին եւ հավելել, որ իրենք երբեք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատի, մինչեւ հայերը դուրս չգան «բռնազավթած» հողերից, իսկ ներկայիս իշխանությունների սխալները արագ կուղղվեն:
Այսպես ավելի պարզ է դառնում հայ-թուրքական կոչված արձանագրությունների սնանկությունը:
Հայկ Թորգոմյան
* * *
Հայտարարություն –
Երեւանը պետք է դառնա տարածաշրջանի բնիկ ազգերի կենտրոն
Օրերս թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին մի խումբ կուսակիցների հետ Անիի տաճարում թուրքա-վարի նամազ է արել, ինչն առաջացրել է ոչ միայն քրիստոնյա աշխարհի (եւ ոչ միայն հայկական), այլեւ ոչ քրիստոնյա հայերի զզվանքն ու հերթական անվստահությունը թուրքական կեցվածքի հանդեպ:
Այո՛, հենց թուրքական կեցվածքի, քանզի Հայ Արիական միաբանությունն ասել եւ ասում է՝ թուրքը մնում է թուրք, ինչպես շունը՝ շուն, որը երբեք կծելը չի մոռանում… Հայտնի առածն ասում է. «Շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր»…
Եվ այս քոչվոր-եկվոր խառնածին տեսակը (թուրք-ադրբեջանական) երբեք իրավունք չպետք է ունենա բնակվելու հայկական եւ պարսկական բնատուր հո-ղերում: Սրանք անհամատեղելի են արիական տեսակի հետ եւ սրանց վաղ թե ուշ, Հայ Աստվածների ու Հայ Գենի կամոք, քշել է պետք մեր սրբա-զան երկրից իրենց տափաստանները:
Այս ծիծաղաշարժ նամազը
հերթական ապտակն էր նաեւ այն հայերին, ովքեր դեռ գովերգում են թուրքական այլասիրական խաղերը եւ այսպես կոչված եվրաարժեքների հետեւորդ դառնալու սին մղումը: Սա ապտակ է եւ՛ քրիստոնեական, եւ՛ մահմեդական աշխարհներին:
Իսկ Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչի տեղադրումը, արդեն իսկ կատարված կիսատ-պռատ պատարագից հետո, եւս մեկ ծաղր է հայ քրիստոնյա համայնքի եւ, առհասարակ, հայության նկատմամբ: Այս ստոր քայլերի (որոնք վստահաբար կլինեն հաջորդիվ) արձագանքները հա-յության շրջանում հասկանալի են, բայց պետք է անսպասելի չլինեին:
ՀԱՄ-ը կոչ է անում համայն հայությանը, աշխարհի ազնիվ ու առաջադեմ մարդկանց` ոչ միայն պարբերաբար զարմանալ թուրքի թուրքավարի պահվածքից (ինչը նրա բնական` չար ու հոշոտող կերպն է), այլ բարձրացնել Հայկական հարցն ամբողջությամբ` Հայոց ցեղասպանության ճա-նաչման-դատապարտման եւ Հայոց պահանջատիրության՝ հողերի վերադարձման հետ կապված:
Քանի դեռ հայոց երկրի մի զգալի մասը թուրք-ադրբեջանցիների ձեռքերում է, հայկական հողը, մշակույթը, հավատը եւ արժեքները պղծելու դեմ բողոքները անիմաստ ու աննպատակ են լինելու: Հայն այլեւս ոչ թե պետք է ցավա եւ ընդվզի, որ եկեղեցու գմբեթն առանց խա-չի է կամ հավատքի ու մշակույթի արժեքի հերթական պղծմանն է ականատես լինում, այլ պետք է ընդվզի, որ Արեւմտյան Հայաստանը՝ Թուրքիա-յի եւ Արեւելյան Հայաստանը՝ Ադրբեջանի բռնազավթման տակ են:
Մեզ այնքան չեն զարմացնում թուրք-ադրբեջանական այլանդակությունները, որքան մեր ազգակիցների՝ Հայոց հողերը ոխերիմ ու միշտ արնախում թյուրքական տարրի ազդեցության ներքո թողնելու համբերատարությունը:
Հայաստանը պետք է վարի այնպիսի միջազգային քաղաքականություն, որը կնպաստի թուրք-ադրբեջանական խառնածինների մեկուսացմանը եւ հետագայում մեր բնիկ տարածքներից վտարմանը:
ՀՀ իշխանություններին նորից կոչ ենք անում ստեղծել տարածաշրջանի բնիկ ազգերի պաշտպանության Համաարիական Դաշինք, որում, ան-կախ կրոնական-դավանաբանական ուղղվածությունից, կընդգրկվեն այն բնիկ ազգերը, որոնք կհամախմբվեն քոչվոր-եկվոր թյուրքական տարրերին տա-րածաշրջանից դուրս մղելու պայքարում:
Նման կոչ էլ անում ենք նաեւ Իրանին, Ռուսաստանին (նաեւ սլավոնա-արիական, ալան-օսական եւ այլ ազգատեսակներին), արաբական որոշ երկրնե-րին, աֆղանական ու հնդկական որոշ ազգատեսակներին, Հունաստանին եւ այլ բնիկ ազգերին… միանալ մեր կոչին եւ Երեւանը դարձնել տարածաշր-ջանի բնիկ ազգերի պաշտպանության եւ զարգացման կենտրոն:
Հայ Արիական միաբանության Գերագույն Խորհուրդ
04.10.2010թ.
«Լուսանցք» թիվ 34 (165), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



