Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) իր վճռական բողոքն է հայտնում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կատարված հարյուրավոր մարդկանց ձերբակալությունների առիթով:
Օրերս այստեղ համասեռականների անցկացրած շքերթի դեմ սերբ ազգի արժանավայել ներկայացուցիչները բողոքի ցույց էին կազմակերպել եւ հանդիպելով ոստիկանների ու այլ ուժային կառույցների ոչ արժանապատիվ դիմադրությանը, կատարել էին համարժեք քայլեր` դրսեւորելով իրենց արդար եւ զգացմունքային ցասումը` սերբերի մարդկային եւ ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար:
Հայ Արիական Միաբանությունը երկար տարիներ է ինչ պայքարում է համասեռամոլագարական հիվանդների դեմ (Հայաստանում եւ արտերկրում), որոնց նպատակայնորեն գործածում են արեւմտյան ուժերը` անկախ երկրների բարոյա-հոգեբանական մթնոլորտը ապականելու եւ այդ երկրների ներքին գործերին խառնվելու համար: Այս սեռական փոքրամասնություն կոչվածները բնական-մարդկային կացութաձեւը փոխարինել են անբնական-անմարդկային ապրելակերպով եւ հրաժարվում են ապրել մեկուսի (իրենք իրենց համար) եւ փորձում են հաստատվել մարդ մնացած մարդկանց զանգվածային միջավայրում: Նրանք հիվանդ են, եւ այդ հիվանդությունը փորձում են պարտադրել աշխարհի առաջադեմ ու նորմալ մարդկանց (իհարկե, աշխարհի մութ ուժերի աջակցությամբ):
Ուստի` Հայ Արիական Միաբանության կառույցը հասկանում եւ աջակցում է սերբ առաջադեմ հանրության բողոքի դրսեւորումներին. ովքեր իրենց վտանգելով, փորձում են առանց այն էլ հալածանքների ու մասնատումների արժանացած Սերբիան փրկել եւս մեկ անմարդկային ու հիվանդագին երեւույթից:
Հայ Արիական Միաբանությունը պահանջում է ազատ արձակել ձերբակալվածներին եւ աշխարհի առաջադեմ ու նորմալ մարդկությանը կոչ է անում հզորացնել պայքարը մարդկային բոլոր հիվանդագին եւ արհեստական թերությունները վերացնելու ուղղությամբ:
Հայ Արիական Միաբանություն
11.10.2010թ. – ք. Երեւան



