Ներքին եւ արտաքին հարցեր

Դաշնակցականները մեկնել են Բաքու, թուրքերը` ոչ

Բաքվում կայացավ Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովը, որին մասնակցում էին նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պա-տասխանատու Կիրո Մանոյանը:
Ժողովի ժամանակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից Ադրբեջանի ներկայացուցչի դժգոհությանն ի պատասխան` Կ. Մանոյանը նշել է, որ Ադրբե-ջանը դժգոհ է համանախագահների առաջարկներից, քանի որ դրանք հնարավորություն չեն տալիս «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ներգրավելու համար»: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն շեշտել է նաեւ, որ «Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբե-ջանի կազմում», ինչին Ադրբեջանի ներկայացուցիչը նյարդային է արձագանքել:

Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուի Այալան ողջունել է կողմերի միջեւ բուռն քննարկման փաստը եւ, ամփոփելով նիստի արդյունքները, կարեւորել է հանձնախմբի ժողովների կարեւորութ-յունը եւ հույս հայտնել, որ չնայած տարակարծություններին եւ իրարից հեռու դիրքորոշումներին` հայերն ու ադրբեջանցիները կա-րող են համաձայնության գալ, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը:
Ադրբեջանական զլմ-ներն իրենց ոճին հատուկ, սկսել են աղավաղել հայ պատվիրակի խոսքը, մասնավորապես նշելով, թե իբր «Մանոյանը Ղարա-բաղյան հակամարտությունը բնորոշել է իբրեւ Ադրբեջան-Հայաստան հակամարտություն», այնինչ Կ. Մանոյանը իր բոլոր հարցազրույցնե-րում բառացիորեն այն անվանել է «ղարաբաղա-ադրբեջանական»: Բաքվում փոքրաթիվ բողոքի ցույց է նաեւ տեղի ունեցել՝ դաշնակցական գործիչ-ների մասնակցության դեմ:
Ակնկալվում էր, որ Սոցինտերնի հանձնախմբի Բաքվի ժողովին կմասնակցեն Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայա-ցուցիչները եւս, սակայն, ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի նիստին, նրանք չժամանեցին:
Կ. Մանոյանը հույս է հայտնել, որ մի օր հայ-թուրքական երկխոսությունը կկայանա, բայց մինչ այդ, Թուրքիան պարտավոր է հրաժարվել բո-լոր նախապայմաններից, «որպեսզի հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ Երեւանի ու Անկարայի միջեւ»: Հակառակ դեպքում` հնարա-վոր չէ որեւէ տեսակի հարաբերություններ 2 երկրների միջեւ. ասել է ՀՅԴ գործիչը:
Մենք, իհարկե, ողջունում ենք ամենատարբեր բնագավառներում հայ գործիչների մասնակցությունը միջազգային բոլոր միջոցառումնե-րին, հատկապես, երբ դրանցում հնարավոր է լինում քննարկել եւ պաշտպանել հայկական խնդիրներն ու տեսակետները:
Սակայն, մի հարց կհղենք ՀՅԴ Բյուրոյին. երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ական իշխանության ժամանակ Աշոտ Բլեյանը մեկնեց Բաքու (իրենց ասելով ադրբեջանական «զարկերակը» շոշափելու համար), ինչու՞ ՀՅԴ-ականներն աղմկեցին, թե դա դավաճանություն է եւ Բաքու գնալը պարտվողական հոգեբանություն է (իհարկե, արդարության համար նշենք, որ մի քանի թույլիկ արտահայտություններ Ա. Բլեյանը սպրդել էր), եւ քաղաքական տերմին դարձավ «բլեյանիզմ»-ը…
Հիմա ի՞նչ բնորոշում կտան ՀՅԴ-ականները դաշնակցականների Բաքու այցին: Ինչ-իզմ կբնորոշվի այդ այցը` «Սոցինտերնիզմ» թե՞ «Մա-նոիզմ», կամ` մեկ այլ բան…
Համենայնդեպս, մենք հակված չենք «իզմեր» ման գալու եւ կարեւորում ենք հայկական քաղաքականության տարաբնույթ դրսեւորումները, բազմակողմանիությունը եւ՛ բարեկամական եւ՛ թշնամական երկրներում:
Միշտ էլ կարեւորել ենք հայկական «կոմպլեմենտարությունը», եթե այն ուղղված է եղել ազգային հիմնախնդիրների լուծմանը, հայոց շահերին:

Կարեն Բալյան

ՄԱԿ-ի 193-րդ թեկնածուն

Արցախ-ԼՂՀ-ի պետականության հակառակորդները շատ հաճախ որպես անկախ պետականությունը չճանաչելու պատճառ նշում են նորաստեղծ պետութ-յան փոքր տարածքն ու բնակչության սակավությունը:
Բայց ԼՂՀ բնակչությունը ավելի քան 140 հազ. է եւ շատ անգամ գերազանցում է Եվրոպայի սրտում ստեղծված մի շարք անկախ պետությունների բնակչության թվին: Իսկ Տարածքն էլ ազատագրված հողերի հետ շուրջ 15-20 հազ. քառ. կմ է եւ շատ անգամներով մեծ է գաճաճ կամ կղզի-երկրնե-րից……
ՄԱԿ-ի 192 անդամ երկրների մեջ կան այնպիսիք, որոնց բնակչության թիվը չի անցնում նույնիսկ 10 հազարը: Օրինակ` Նաուրու հանրապե-տությունը, որն անկախություն է ձեռք բերել 1968թ. եւ որի բնակչությունը չի գերազանցում 13 հազարը: Այս կարգի պետություննե-րի շարքին են դասվում նաեւ եվրոպական Մալթան, Լիխտենշթեյնը, Սան-Մարինոն, Մոնակոն եւ այլ աշխարհամասերի փոքրածավալ եւ փոքրաքանակ բնակչությամբ պետությունները:
Այնպես որ, 140 հազ. բնակչություն ունեցող պետությունը կարող է լինել անկախ, զարգանալ եւ հեռանկար ունենալ: Հատկապես, որ կողքին ունի մայր-երկիր, անկախ  Հայաստանի Հանրապետությունը, որն ամեն հարցում կսատարի անկախ  Արցախի Հանրապետությանը` մինչեւ հայկական 2 պետությունների վերամիավորումը:

Նարե  Մշեցյան

Հունաստանը կարեւորում է ԼՂ խնդրի խաղաղ ճանապարհով լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի ու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախօրեի հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադար-ձել են ԼՂ-ի խնդրի ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հար-ցին, Հունաստանի նախագահը կարեւորել է հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Կողմերը կարեւորել են միմյանց հետ համագործակցությունը` երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում: ՀՀ խորհրդարանի նախագահը շեշ-տել է, որ հայ-հունական համագործակցությունը Հայաստանը դիտում է որպես կարեւոր բաղադրիչ մեր երկրի եվրաինտեգրման քաղաքականութ-յան ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Հունաստանի ակտիվ ներգրավվածությունը եվրոպական կառույցներում:
Կողմերը քննարկել են նաեւ Հունաստանի հայկական համայնքին հուզող մի շարք հարցեր:
Հունաստանի նախագահը բարձր է գնահատել նաեւ 2 երկրների միջեւ գոյություն ունեցող դարերից եկող բարեկամական եւ ջերմ հարաբե-րությունները, ինչը պայմանավորված է նաեւ պատմական ընդհանրությամբ ու ճակատագրերի նմանությամբ:
«Եվ հայերը, եւ հույները տուժել են Թուրքիայի կողմից»,- նշել է նախագահ Պապուլիասը: Նա ափսոսանք է հայտնել, որ մինչ օրս Թուրքիան ներողություն չի խնդրել հայերից Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության համար, ինչպես դա արել է Գերմա-նիան` ներողություն խնդրելով հրեաներից նացիստների իրագործած հոլոքոսթի համար:

ԱԺ պատվիրակությունը հադիպել է նաեւ Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ: Հայ-հունական միջպետական համա-գործակցության հետագա ընդլայնման եւ խորացման առումով Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ դեր է վերապահել օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա ընդլայնմանը:
Այս համատեքստում նա անհրաժեշտ է համարել Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով երկկողմ այցերի ակ-տիվացումը` ապահովելով դրանց շարունակական բնույթը: ԱԺ նախագահը անհրաժեշտ է համարել խթանելու միջխորհրդարանական փոխգործակցութ-յունը, ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև բազմակողմ, մասնավորապես, Եվրամիության հետ համագործակցության ձևաչափով:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից 1996 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատա-պարտման համար:
Հանդիպումից հետո 2 երկրների խորհրդարանների նախագահները մամուլի համար հանդես են եկել հայտարարությամբ: Ֆիլիպոս Պետսալ-նիկոսը Հովիկ Աբրահամյանին պարգեւատրել է Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով:
 ՀՀ ԱԺ պատվիրակությունը Նեա Զմիրնիում ծաղկեպսակ եւ ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության նահատակների հուշակոթողին:

ՀՀ ԱԺ պատվիրակությունն իր պաշտոնական հանդիպումները Հունաստանում ավարտելուց հետո մեկնել է Կիպրոս հանրապետություն:
 
Ըստ Հունաստանում ձեռք բերված պայմանավորվածության, մյուս տարի հունվարին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Հունաստան: Իսկ Հունաստանի արտգործնախարարն էլ ընդունել է Հայաստան այցելելու հայկական կողմի հրավերը:

ԵԱՀԿ ԽՎ նախագահ. ԼՂ հակամարտության կարգավորման ամենագործուն ձևաչափը
ԵԱՀԿ Մինսկի խումբն է

Աթենքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվ-թիմիուի հետ: Հանդիպման ընթացքում Հ. Աբրահամյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթա-ցը մշտապես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ուշադրության կենտրոնում պահելու փաստը եւ այս համատեքստում ընդգծեց ղարաբաղյան հակա-մարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի միակ ու գործուն ձևաչափ: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաս-տատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` Պ. Էվթիմիուն շեշտել է, որ հարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Նա նշել է, որ հակամարտության կարգավորման ամենագործուն ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը: Ըստ ԵԱՀԿ ԽՎ նախագահի` հարցը չի կարելի տեղափոխվել այլ կառույց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հ. Աբրահամյանը ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահին հրավիրել է Հայաստան, հրավերն ընդունվել է:

Հայաստանյան 8 ՀԿ-ներ նամակ են ուղարկել միջազգային կազմակերպություններին

Միջազգային մի շարք կազմակերպություններին, այդ թվում նաեւ ոչ կառավարական, հայաստանյան 8 հասարակական կազմակերպություններ նամակ են հղել, որում իրենց հիասթափությունն են հայտնում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հերթական այցի հետաձգման կապակցությամբ: Նամակում մասնավորապես, ասվում է.
«Մենք, ներքոստորագրյալ ՀՀ հասարակական կազմակերպություններս մեր խոր հիասթափությունն ու տարակուսանքն են հայտնում ԵԽԽՎ Մո-նիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների Երեւան կատարելիք, դեռ ս.թ. հունիսի 22-ին Հանձնաժողովի կող-մից արտոնված այցի հերթական հետաձգման կապակցությամբ:
Չնայած նրան, որ ՀՀ իշխանությունները կոպտորեն խախտում են Ժողովրդավարության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատություն-ների պաշտպանության եւ օրենքի գերակայության ոլորտներում իրենց միջազգային պարտավորությունները, մասնավորապես շարունակում են ակնհայտորեն անտեսել Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած վերջին չորս բանաձեւերի հիմնական պահանջները, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակում է ՀՀ իշխանությունների նկատմամբ ցուցաբերել անընդունելի փափկություն:
Հանդուրժելով համազեկուցողների այցն իրականացնելու դիմումի մերժումը ՀՀ իշխանությունների կողմից, ինչը պայմանավորված է միմիայն 2008 թ-ի նախագահական ընտրություններից ի վեր կատարված հանցագործությունների համար պատասխանատվությունից հերթական անգամ խուսափելու վերջիններիս ձգտումով, Հանձնաժողովը փաստորեն դառնում է խաղալիք ՀՀ իշխանությունների ձեռքերում և նպաս-տում է նրանց անպատժելիության խորացմանը:
Ավելին, համազեկուցողների Հայաստան կատարելիք այցի շուրջ ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանի ընթացքում ծավալված քննարկումները եւ այցի հետաձգման պատճառաբանությունները ստիպում են մեզ կասկածել Մոնիտորինգի ընթացակարգի իմաստավորվածության եւ Հանձնաժողովի անաչա-ռության վերաբերյալ:
Համարելով անընդունելի ՀՀ իշխանությունների կողմից մոնիտորինգի գործընթացը անձնավորելու ճիգերը` մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում Հանձնաժողովին չենթարկվել ՀՀ իշխանությունների ճնշումներին, ներկայացնել համազեկուցողների այցն անհապաղ ի-րականացնելու պահանջ եւ հասնել այդ պահանջի իրականացմանըե:
Նամակն ուղղվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերհաժողովի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահին, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային «Միջազգային ամնիստիա» կազմակերպությանը, «Հյուման ռայթս ուոթչ» կազմակերպությանը:
Նամակի տակ ստորագրել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Մենք պլյուս» ՀԿ-ն, «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ-ն, Թրանսփարենսի ին-թերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ն, Քաղաքական բանտարկյալների կանանց «Շահխա-թուն» ՀԿ-ն:

Տեղահանվածների իրավունքը պետք է պաշտպանվի

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներքին տեղահանվածների գծով ներկայացուցիչ Վալտեր Կալինը Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում եւ Ճամբարակ քաղաքում հանդիպեց Արծվաշենից տեղահանվածների հետ: Նա մեծ մտահոգությամբ նշեց, որ ներքին տեղահանվածները դեռեւս ունեն տնտեսական եւ սոցիալական իրավունքների հետ կապված խնդիրներ, մասնավորապես` պատշաճ բնակարանային պայմանների եւ նվազագույն տնտեսական հնարավորությունների բացակայության հետեւանքով:
«Ներքին տեղահանվածները Հայաստանում երկար ժամանակ մոռացված էին, ավելի շատ բան է պետք անել այն մարդկանց վիճակը բարելավելու համար, ովքեր արդեն 20 տարի է, ինչ տեղահանված են, եւ դա կառավարության ու միջազգային հանրության միացյալ եւ համաձայնեցված ջանքերի կարիքն ունի»,- նշել է Վալտեր Կալինը իր այցելության վերջում:
Ներկայացուցիչը նշեց, որ շատ ներքին տեղահանվածներ բավարար ինտեգրվել են Հայաստանի այն համայնքներում, որտեղ նրանք տեղափոխվել եւ հաստատվել են: Սակայն, տեղափոխումից 20 տարի անց շատերը շարունակում են ապրել դժվարագույն պայմաններում, իսկ մյուսները չեն կա-րողանում վերադառնալ սահմանամերձ գոտում գտնվող իրենց տները` բնակարանի եւ ապրուստի միջոցների պակասության պատճառով:
Ներկայացուցիչը ողջունեց կառավարության կողմից նախատեսված միջոցառումները, որոնք ուղղված են օժանդակելու ներքին տեղահանվածնե-րի սահմանամերձ գյուղեր վերադարձին կամ ինտեգրվելու իրենց ներկա բնակության վայրերում, եւ խնդրեց միջազգային հանրությունը օժանդակել նման ջանքերին, շեշտելով, որ դրանք պետք է ուղղված լինեն ոչ միայն բնակարանային, այլ նաեւ սոցիալական եւ տնտեսական պայման-ների բարելավմանը սահմանամերձ շրջաններում, ինչը կներառի կայուն եկամուտ, որակյալ կրթություն եւ հնարավորություններ ու առա-ջընթաց երիտասարդության համար:
«Հայաստանը բարենպաստ դիրքում է: Կարողանալով լուծել իր ներքին տեղահանվածների խնդիրը` նա դուրս է եկել այն երկրների շարքից, ո-րոնք դեռեւս ունեն ներքին տեղահանվածներ: Միջազգային հանրությունը պարտավոր է աջակցել կառավարության ջանքերին»,- ասել է Վալտեր Կա-լինը: Միաժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչը շեշտեց, որ հակամարտության կողմերը եւ միջազգային հանրությունը պետք է սերտացնեն ի-րենց ջանքերը` խաղաղության համաձայնագրին հասնելու եւ նմանատիպ համաձայնագրերի շնորհիվ տեղահանված անձանց մարդու իրավունք-ները` ներառյալ նրանց ունեցվածքի փոխհատուցման խնդրի լուծումը ապահովելու նպատակով: Վալտեր Կալինը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներ-քին տեղահանվածների իրավունքի գծով ներկայացուցիչն է 2004թ.-ից: Սա նրա 2-րդ այցն է Հայաստան, իսկ առաջինը 2007թ. էր:

Կրկին հետաձգվել Գարեգին Բ-ի այցը Վրաստան

Շուրջ 1 տարի է նախապատրաստվում է Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Վրաստան, որի ժամանակ տեղի է ունենալու Գարեգին Բ-ի հանդիպումը վրաց հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների հետ: Այս այցից վրացահայ համայնքն ակնկալիքներ ունի` հայկական եկեղեցիների, հայ համայնքի, հայոց լեզվի եւ այլ չլուծված խնդիրների հետ կապված:
Մայր Աթոռը, սակայն, տեղեկատվություն է տարածել այցի հետաձգման մասին: Ըստ ամենայնի` հետաձգումը կապված է քաղաքական խնդիրների հետ, ինչի պատճառով էլ վրացական կողմը ժամանակ է ձգում:

Պաշտոնապես հայտարարվել է Իրաքում ռազմական գործողության ավարտի մասին

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է Իրաքում ԱՄՆ զորքերի ռազմական օպերացիայի ավարտի մասին»,- հայտնել է Բի-Բի-Սի-ին:
Դիմելով ԱՄՆ ժողովրդին, Բ. Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն մեծ գին է վճարել, որ Իրաքի ժողովուրդը կարողանա երկրի ապագան վերցնի իր ձեռ-քը: Նրա խոսքով, պատերազմի ավարտը բխում է ոչ միայն իրաքցիների շահերից, այլ նաեւ ի շահ ԱՄՆ-ի է:
Իրաքում կմնա միայն 50 հազ. ամերիկացի զինծառայող: Նրանց ռազմական գործողություններ իրականացնել իրավունք տրված չէ, բացառութ-յան այն դեպքում, եթե իրաքյան կողմից լինի հատուկ առաջարկ կամ իրաքյան ուժերի ուղեկցությամբ:
Մինչեւ 2011թ. ավարտը Իրաքում մնացած 50 հազ. ամերիկացի զինվորները նպաստելու են կրթական ծրագրերի զարգացմանը, ծավալելու են խորհրդատվական գործունեություն, պաշտպանելու են տարբեր օբյեկտներ եւ նախագծեր Իրաքի տնտեսությունը վերականգնելու համար:

Պետդեպը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է Եվրոպայում հնարավոր ահաբեկչության մասին

ԱՄՆ պետդեպարտամենտը Եվրոպայում ապրող իր քաղաքացիներին արդեն զգուշացրել է «Ալ-Ղաիդա»-ի կողմից հնարավոր ահաբեկչական գործո-ղությունների մասին: Եվրոպական երկրներում, մասնավորապես` Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլն, կատարվում են համապատասխան միջոցառումներ:
«Ֆրանսպրեսս»-ի տեղեկացմամբ, զգուշացման մեջ ասված է, որ ահաբեկչական այդ խմբավորումն ու նրա հետ կապ ունեցող կազմակերպություննե-րը մի շարք ահաբեկչական գործողություններ են պատրաստվում իրականացնել Եվրոպայի տարածքում: ԱՄՆ իշխանություններն իրենց քաղաքա-ցիներին խորհուրդ են տվել հետեւել անվտանգության բարձրագույն միջոցառումներին ու խուսափել մարդաշատ վայրերից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին արդեն իսկ տեղեկատվություն էր տարածվել, որ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել մի շարք ահաբեկչական գործողություններ խոշոր քաղաքներում` այդ թվում եւ Լոնդո-նում, Փարիզում, Ֆրանկֆուրտում:

Մոսկվայի խորհուրդը Մինսկին

ԼԴ նախագահ Դ. Մեդվեդեւը խորհուրդ է տվել Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյին` հակառուսական քաղաքականության փոխարեն զբաղվել ներ-քին խնդիրներով:
Ռուսաստանը իր արտաքին քաղաքականությունում հաշվի կառնի Ալեքսանդր Լուկաշենկոյի, մասնավորապես, նախընտրական քարոզարշավում նրա կի-րառած մեթոդները, որոնք հիմնված են հակառուսական քաղաքականության վրա:
«Իտառ-Տասս» գործակալության փոխանցմամբ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այս մասին հայտարարել է իր ,,վիդեոբլոգում,,:
«Նման պահվածքը անարդար է: Գործընկերները իրենց նման կերպ չեն պահում: Եվ, իհարկե, մենք դա անպայման հաշվի կառնենք Բելառուսի գոր-ծող նախագահի հետ հարաբերությունները կառուցելիս»,- ասել է ՌԴ նախագահը:

* * *
Կուստուրիցան եկավ, ծանր խոսքեր ասաց ու գնաց, այսպես է բնութագրել «Ռադիկալ» թերթը Անթալիայում «Ոսկե նարինջ» միջազգային կինոփա-ռատոնին մասնակցելու նպատակով աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի կատարած այցը Թուրքիա: Ի պատասխան իր դեմ սանձա-զերզված աննախադեպ արշավի, Կուստուրիցան դադարեցրել է իր մասնակցությունն ու հեռացել Թուրքիայից: Սերբիա վերադառնալուց առաջ Կուստուրիցան հայտարարել է, որ, այն ինչ տեսավ Թուրքիայում, բարբարոսություն էր, իսկ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջութ-յան նախարարի պահվածքն էլ` թշնամական:
Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը եւ թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն եւս բոյ-կոտել են ու հրաժարվել մասնակցել այդ կինոփառատոնին, քանի որ այնտեղ ներկա է նաեւ Կուստուրիցան:
Անթալիայի քաղաքապետ Մուստաֆա Աքայդըն էլ ներողություն է խնդրել Կուստուրիցայի դեմ կազմակերպված արշավի համար: Նա նշել է, որ Թուրքիայի մշակույթի նախարարի պահավածքը վայել բան չէր և խիստ ամոթալի էր:

Այսպես աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան սկանդալով դուրս է եկել թուրքական կինոփառատոնի ժյուրիի կազմից:
Թուրքական «Հուրիյեթ»-ը գրում է. որ ռեժիսորը նման որոշում է կայացրել թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների ու կինոփորձագետների իր հասցեին հնչեցրած քննադատություններից ու մեղադրանքներից հետո, համաձայն որոնց Կուստուրիցան բոս-նական հակամարտությունում ընդգծված սերբամետ դիրքորոշում է ցուցաբերում:
«Կուստուրիցան սատարում էր մուսուլմանների ցեղասպանությունը բոսնիացի սերբերի կողմից», բողոքում են թուրքերը:
«Բոլորը շատ լավ գիտեն, որ ես հակաիմպերիալիստ եմ, եւ հենց այդ գաղափարի վրա եմ կառուցել իմ ողջ կյանքն ու գործունեությունը: Նմանատիպ հարձակումներն ինձ վրա անիմաստ են: Ես պայքարել եմ միացյալ Հարավսլավիայի համար եւ իմ մոտեցումները պետք է դիտարկվեն հենց այդ ենթատեքստում»,-ասել է Կուստուրիցան:
Մեկնաբանելով թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուի կինոփառատոնին մասնակցելու հրաժարականը որպես բողոքի նշան Կուստուրիցայի ժյուրիում ընդգրկվելու փաստի դեմ, սերբ կինոռեժիսորն ասել է. «Եթե Քափլանօղլուն ցեղասպանությունների նկատմամբ այդքան զգա-յուն է, ապա ինչո՞ւ չի խոսում Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունից: Դրանով նա կամբողջացներ մարդկության դեմ իրականացրած հանցանքների իր պատկերացումները»:

 Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 35 (166), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.