Արդյո՞ք թուրք քաղաքական գործիչները օրերս հայ-թուրքական սահմանը հատել եւ Ախուրյան գետի վրայով մտել էին Հայաստան: Թուրքական կողմը դա հավաստում է ինչ-որ լուսանկարներով, ըստ որոնց` այդ գործիչները գետի ափի մոտ են: Սակայն, հասկանալի է, որ դա կարող է լինել նաեւ սահմանի այն կողմում նկարված:…
Իսկ ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը panorama.am-ին հայտնել է, որ հերքում է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը: «Հնարավոր է` նրանք երազ են տեսել կամ էլ դա նրանց ա-նիրական երազանքն է, որը նրանք իրականացնել, ըստ էության, ի վիճակի չեն»,- հավելել է ռուս զինվորականը:
Իսկ թուրքական զլմ-ները տեղեկացրել էին, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը, փոխնախագահ Բայբարս Օրսե-քը, ինչպես նաեւ նույն կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Դյունդար Գյուլթեքինը, ի նշան փակ սահմանի դեմ բողո-քի, Թուրքիայից խախտել են հայ-թուրքական սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստանի տարածք:
Հիմա` թուրքերը խախտե՞լ են սահմանը, թե՞ ոչ: Այսինքն` իրականությու՞ն է դա, թե՞ թուրքերի երազախաբությունը: Երկուսն էլ կա-րող է լինել: Բայց հնարավոր է եւ երրորդ տարբերակը. այն է` թուրքերը վճարել են որոշ սահմանապահների կամ սահմանապահի եւ խնդրել թույլ տալ լուսանկարվել… ընդամենը: Ահա այդ «ընդամենն» էլ երեւի մտածել են թույլ տվողները` չկարծելով, որ լուսանկարները հետագա-յում կտարածվեն քաղաքական նպատակներով: Ասեմ իհարկե, որ այս 3-րդ տարբերակն էլ մեղմացուցիչ հանգամանք չէ եւ վտանգում է մեր անդորրը: Բայց դե այստեղ են ասել, դուռդ փակ պահիր, հարեւանիդ էլ մի կասկածիր: Իսկ մեր դուռը ոչ միայն բաց է, այլեւ` «պահակն» էլ հայ չէ…
Աստղինե Քարամյան
Մեր թշնամին խելոք է –
Թուրքերի համար հայերենը` զենք հայի դեմ
Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայությունը (կամ՝ Ազգային հետախուզական կազմակերպությունը՝ ԱՀԿ) հանդես է եկել հրապարակա-յին հայտարարությամբ՝ հայտնելով պահանջվող լեզուների տիրապետող անձանց հավաքագրելու պատրաստակամության մասին:
Ըստ թուրքական «ՍոնԴաքիքա» լրատվական կայքի, ԱՀԿ-ն պատրաստ է ծառայության վերցնել եբրայերեն, հայերեն, քրդերեն, վրացերեն, ռուսերեն, չինարեն, հունարեն, պարսկերեն կամ արաբերեն լեզվին տիրապետող անձանց, եթե նույնիսկ տիրապետման մակարդակը ցածր է: Ընդունելության համար կարեւոր նախապայման է Թուրքիայի քաղաքացի լինելը, 35 տարեկանից ցածր չլինելը եւ առնվազն միջնակարգ կրթություն ունենա-լը: Պատկան մարմինների պարզաբանմամբ՝ վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունում կարեւոր դերակատարում ստանձնած երկրների լեզուներով մասնագետներ ունենալը Թուրքիայի համար պետական նշանակություն է ձեռք բերել:
Իսկ հայերը կծառայե՞ն… Թուրքիային
Վերջերս Հայաստանից եկած հյուրերին «մտավորականի եւ նյութականի պակաս»-ի մասին խնդիրներն է ներկայացրել Ստամբուլի Ներսես Վար-ժապետյանի անվան Կեդրոնական վարժարանի տնօրեն Սիրվարդ Կույումջյանը: Մտավորականի պակաս կա, որովհետեւ դասագրքեր, հատկապես արեւմտահայերե-նով, չեն պատրաստվում, ֆինանսական միջոցներն էլ պակասում են:
Կեդրոնական վարժարան հայաստանցիների մտնելուն պես ազգությամբ թուրք փոխտնօրենն անմիջապես լքել է դպրոցը ու հեռացել: Վարժարա-նի տնօրենը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր հայկական կամ այլ ազգային փոքրամասնությանը պատկանող դպրոցում փոխտնօրենը պետք է թուրք լինի: Թուրքերը պետք է իմանան, թե ինչեր պիտի սովորեն աշակերտները, թե չէ ի՞նչ իմանան, թե նրանք «առանց թուրքական կառավա-րության գիտության» ինչեր կսովորեն…
Ստամբուլի հայկական համայնքն ունի 5 ավագ, 14 տարրական դպրոց եւ մեկ մանկապարտեզ: 1886թ. հիմնված Կեդրոնական վարժարանը ստամբուլահայ ա-վագ դպրոցներից մեկն է, ունի 9-12-րդ դասարանում սովորող 230 աշակերտ: Յուրաքանչյուր տարի այս վարժարանն ավարտում է 50-60 աշակերտ: Այստեղ սովորում են բացառապես հայեր, այն էլ՝ միայն հայկական եկեղեցում մկրտված:
«Նախակրթարանի մուտքի մոտ պետք է փաստես, որ հայ ես, իսկ հայ լինելու միակ ապացույցը մկրտությունն է: Այս երկրում այլազգիները իրավունք չունեն այլազգիների հետ դպրոց հաճախել»,- ասել է է Ս. Կույումջյանը:
Հայոց լեզվի ուսուցչուհի Նատալի Բաղդադն էլ նշել է, որ դասագրքեր չունեն, իսկ Հայաստանից ուղարկվող դասագրքերն էլ արեւելահայե-րեն են ու իրենց անհասկանալի: ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի շրջանակներում դպրոցի ուսու-ցիչները եկել են Հայաստան ու վերապատրաստվել` բայց արեւելահայերենով, սակայն այստեղ դասվանդումն իրականացվում է արեւմտահայերենով:
Դպրոցն ավարտածները բարձր պաշտոններ չեն զբաղեցնում, թուրքական իրականության մեջ այդպես ընդունված չէ: Իսկ ընդհանրապես դառնում են լեզվաբաններ, փաստաբաններ, բժիշկներ կամ ուսուցիչներ:
Հայ ուսուցիչների կողքին կան նաեւ թուրք ուսուցիչներ, ովքեր, բնականաբար, դասավանդում են թուրքերենով: Թուրքական մշակույթը, աշ-խարհագրությունը, պատմությունը, գրականությունը եւ ընկերաբանությունը դասավանդվում են թուրքերեն: «Ստիպված ենք նրանց հրավի-րել, որպեսզի դասավանդեն թուրքերենով, քանի որ դա նաեւ հեշտացնում է շրջանավարտների մուտքը համալսարաններ»,- ասել է ուսուցչուհի Բաղդադը:
Այստեղ սովորող հայ երեխաները Հայոց պատմության շատ դրվագների ծանոթ չեն, ուղղակի նրանց թույլ չեն տալիս: Իսկ Հայոց պատմութ-յան մի քանի իրադարձություններին երեխաները ծանոթանում են գրականության միջոցով: Ասենք, ցեղասպանության մի դրվագին նրանք ծա-նոթացել են Գրիգոր Զոհրապի կյանքն ու ստեղծագործական ճանապարհն ուսումնասիրելիս: Բոլորիս է հայտնի, թե Թուրքիան ինչ դիրքո-րոշում ունի 1915թ. կապակցությամբ: Այսպես երեխաները հայոց պատմությանը ծանոթանում են գրականության միջոցով:
Ասել է թե` թուրքերը կիմանան հայերեն, նույնիսկ դա կծառայեցնեն հայերի դեմ, իսկ հայերը… կիմանան թուրքերեն, որպեսզի ծառայեն Թուրքիային:
Թուրք ուսանողները սովորում են հայերեն
Թուրքիայի Կեսարիա քաղաքի «Էրջիյես» համալսարանում բացվել է հայոց լեզվի եւ գրականության ամբիոն: Պարզվել է, որ նորաբաց ֆա-կուլտետ էին դիմել 4 թուրք դիմորդներ: Բայց նրանցից 3-ին է միայն հաջողվել ընդունվել: Այնուհետեւ նրանցից մեկը կեսից չի շա-րունակել ուսումը, ու միայն 2 հոգի են մնացել այդ բաժնում:
«Զաման» թերթը զրուցել է հայագիտությունը մասնագիտություն ընտրած այդ թուրք ուսանողների հետ եւ փորձել պարզել, թե ինչու են նրանք որոշել սովորել հայոց լեզու եւ գրականություն: «Ուսանելու որոշում կայացրեցի` ուշադրության առնելով այն հանգաման-քը, որ հայ-թուրքական հարաբերությունները մշտապես օրակարգում են լինելու, հետեւաբար այդ ոլորտում ինձ կարող եմ դրսեւորել: Կա-րեւորում եմ նաեւ ճապոներեն սովորելը: Թուրքիան առաջ է գնում, հարկավոր է բացվել աշխարհի առաջ»,- ասել է նրանցից մեկը` Չիշե Բալ-թաջըն: Իսկ Գյուվեն Քարաքյոսն էլ նշել է, որ ինքն այդ բաժինն է ընտրել, քանի որ Թուրքիան աստիճանաբար ընդլայնում է իր դիվանագի-տական հարաբերությունները, այդ իսկ պատճառով էլ կարեւոր է սովորել տվյալ երկրների լեզուն ու մշակույթը:
Շատերն են կարծում, թե այդ 2 ուսանողները ծագումով հայ են, բայց պարբերականն ընդգծում է, որ նրանք թուրք են, մեկը` Կեսարիայից, մյուսը` Իսմիրից:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 35 (166), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



