Թե ինչու պահպանվեցին Զատիկը, Վարդավառը, Տրնդեզը…, իսկ Իմաստնության տոնը` ոչ
Ուսուցչի՜ օր (անգամ` ոչ դպրության), գրադարանի՜ օր, թարգմանչա՜ց տոն (ոչ ավել, ոչ պակաս). եւ այդպես մի շարք այլ «օրեր ու տոներ», ո-րոնք ոչ մի կապ չունեն ենթակա երեւույթների` բուն իմաստով ուսուցչի, գրադարանի, թարգմանության… հետ: Եվ կապ չունեն, որովհետեւ այդ «օրերն ու տոները» խելակորույս հայի մեջ մտցրել են Տիեզերական Իմաստության Աստված Տիրի մեհյանները քարուքանդ անող, աստվածա-յին իմաստությունը պահող-պահպանող եւ այն հայերին ու մարդկությանը փոխանցող հայոց քրմերին սպանողների, ասել է թե` հա-յոց ու արիական իմաստությունը բնաջինջ անել ցանկացողների սերունդները: Իմաստության աստծուն չը-աստված համարողների, նրա իմաս-տությունը ամփոփող մագաղաթները այրողների, դա ուսուցանող ուսուցիչներին սպանողների, իմաստնության աստծո գրչությունն ու դպրությունը վերացնել կամեցողների սերունդները ինչպե՜ս կարող են դպրության, գրչության, թարգմանչության հետ կապ ունենալ ու,…, այդ խորհուրդների հետ կապված օրեր ու տոներ սահմանել. «Էշն ինչ գիտի` նուշն ինչ է»…
Հայի երբեմնի ամբողջական հոգետիպի, աշխարհընկալման ու մշակույթի թողած հետքերի քննությունը ցույց է տալիս, որ մեր նախնիք հայոց մյուս աստվածներին (Անահիտին, Վահագնին, Աստղիկին…) նվիրված մեծափառ տոների (Զատիկ, Ամանոր, Վարդավառ…) հետ մեկտեղ ունեցել են նաեւ Իմաստության աստված Տիրին նվիրված տոն, որը, անուններ տալու մեջ դիպուկ մեր նախնիք, ամենայն հավանականությամբ, անվանել են Տիրա-տոն: Ի՞նչն է հիմք տալիս դա ասելուն:
Հայը իմաստապաշտ ազգ է: Նա երեւույթով չբավարարվող է. նրա համար իմաստն ավելի է կարեւոր, քան երեւույթը: Մարդու մեր տեսակի համար տիեզերքը, բնությունը, կյանքը, դրանց արտահայտությունները ոչ թե պարզապես գոյություններ են, այլ բացարձակ աստվածային իմաստի հղացումներ: Ամենայն գոյություն ու լինելություն իմաստավորող ուժերով են պայմանավորված,- ասում է հայ միտք-զգայարանը: «Հին հայը,- ասում է Հայկ Ասատրյանը,- խանդ էր դնում գոյությունն իմաստավորող ուժերին հաղորդակցելու ձգտումի մեջ»: Եթե հին դա-սական հույնը ավելի շատ դիտող էր եւ աշխատում էր մտքի ձեւերով սահմանել գոյությունը, այն «բերել-խցկել» իր կողմից ստեղծած կաղա-պարների ¥գաղափարների¤ մեջ եւ, ըստ այդմ, իր՝ մարդկայնորեն սահմանափակ իմաստը դնել գոյության մեջ, ապա դասական հայը գոյության մեջ արդեն իսկ տեսնում էր բացարձակ աստվածային իմաստ, նա իմաստավորում էր գոյությունը, եւ իմաստավորելով` ապրում ըստ այդըմ: Հին հային խորթ էր նաեւ եբրայական «իմաստությունը»` «ունայնութիւն ունայնութեանց»-ը: Նա, նկատել է Նարեկացին, մտածում էր «սրտի խորհրդով» (հավատքով) եւ ապրում «իմաստի զգայարանք»-ով (բանականությամբ), որոնց կենակցությունից եւ ձեւավորվում էր հայ իմաստութ-յունը: Իսկ ժամանակակից հայը իր իմաստապաշտ նախնիների ժառանգորդն է: Ճիշտ է, երբեմնի իմաստապաշտ հայը ժամանակի ընթացքում որակա-կան հետաճ է ապրել, երբեմն դարձել իմաստասեր, երբեմն՝ գիտնական ու մտավորական, երբեմն նույնի՜սկ` կրոնավոր, բայց եւ այնպես, ամբող-ջության մեջ, պահել է իր իմաստապաշտական այն որակը, որն իր արարչատու հոգետիպում ի վերուստ դրոշմված է:
Հայի համար իմաստը կեցութաձեւ է, այն է, ինչով հաղթահարում է իր կյանքի կոնկրետ անհատական ժամանակ-տարածությունը, այն է, ինչով նա հավիտենականություն է հաղորդում իր մտածումին, արարումին, գործին, ներկային: Սահմանակցել բացարձակ իմաստին, «իդեալականին, սրբա-զանին եւ յաւերժին, նրանց շունչը խառնել իր առօրէական կեանքին, նրանցով սնուցանել իր ստեղծագործական աւիւնը- ահա՛ հայ հոգին»,- ա-սում է Նժդեհը: Ի վերուստ հայ հոգետիպում Իմաստության որակի առկայությունը լավ է նկատել նաեւ Նարեկացին` հայ հանճարը. «Խոսե-լու շնորհով զարդարեցիր ինձ (այսինքն` մարդու մեր տեսակին` Հայ-Արմենին,-հեղ.) եւ փայլեցրիր ներշնչումով,/ Ճոխացրիր ինձ մտքով եւ իմաստությամբ աճեցրիր,/ Հանճարով հզորացրիր ինձ` մյուս շնչավորներից (մարդու մյուս տեսակներից,-հեղ.) տարբերելով»:
Ինչ խոսք, «մտքով եւ իմաստությամբ» աճած եւ, հետայդու, այդ որակը իրենում ըստ ամենայնի բյուրեղացրած Հայը չէր կարող չտեսնել հա-մապատասխան բացարձակ աստվածային զորություն-աստվածության` Իմաստության աստծո գոյությունը, որն է եւ Արարչական Իմաստի, Արարչական ի-մաստից ածանցյալ իմաստների ողջ բազմազանության պահող-պահպանողը, հովանավորողը, կենսագործողը: Հայկ Ասատրյանը, դիմելով Հային, ասում է. «Աստվածապաշտութիւնը ճշմարտագործութիւն է եւ ճշմարիտ նպատակները միայն կարող են քեզ մղել իմաստալից գործունէութեան: Քո նպատակը պիտի արձանացնես էութեանդ ա՛յն բեւեռում, որ քեզնից դուրս է թւում: Անիմանալի կապերով դու զօդւած ես մի Անյայտի, մի Բացարձակի, մի Գեր-Բանականի: Քո նպատակը պէտք է լինի ո՛չ թէ քո մտքի յղացումը (ինչպես դասական Հույնի պարագայում է,-հեղ.), այլ` քո կախումի զգացումի բացարձակ յայտնութիւնը: Դու գործում ես նրա կամքով, որից կախւած ես»: Հայը իր հոգու «բեւեռներից» մեկում արձա-նացրած աստվածային այդ զորությանը` Գեր-Բանականին, Աստվածային Իմաստությանը տվել է Տիր անունը:
Տիրի` Իմաստության աստծո պաշտամունքը հայ աստվածապաշտական համակարգությունում առանցքային տեղ է գրավել: Այդ մասին է վկայում, թեկու-զեւ, այն փաստը, որ 4-րդ դարում Հայի հոգուց նախնի Հավատքը արմատախիլ անելուն ու այդ հավատքի տաճարները կործանելուն ջանադիր Գրիգո-րիսը, իր արբանյակների հետ մեկտեղ, իր երկար ու ձիգ ավերմունքների ճանապարհին, որպես առաջին թիրախ, տեսավ Տիրի մեհյանը. «Ամե-նից առաջ սկսեցին քանդել, այրել, ավերել,- գրում է Ագաթանգեղոսը,- քրմական գիտության դպիր, Որմըզդի Գրչի Դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծո իմաստության ուսման մեհյանը», «որ Երազամույն կոչված տեղերում էր գտնվում»: Հայաստանում օտար կրո-նը տարածողը նենգամտորեն գիտակցում էր, որ Տիր աստծո մեհյանը քարուքանդ անելով, նրա սպասավոր հայ իմաստուն քրմերին (ժամանակակից լեզվով ասած` հայ մտավորականության սերուցքին)` հայ իմաստության, հայ հիշողության գլխավոր պահպանողներին վերացնելով, դրանով իսկ հայ ոգու միջուկն է մեջտեղից հանում, որը եւ մեծապես կհեշտացներ Հային «դարձի» բերելու, տխմարացնելու իր հետագա գործը:
Մեր նախնիք իրենց աստվածախորհրդապաշտությանը, որպես կանոն, տվել են նաեւ տոնական արտահայտություն` այդպես իր լրումին հասցնելով իրենց պաշտամունքը: Այդ կանոնից չէր կարող դուրս մնալ նաեւ Իմաստության աստծո` Տիրի պաշտամունքը, որը ինչպես նշվեց, հայ աստվածա-պաշտական համակարգության անբաժանելի մասն է:
Ի վերուստ իմաստության շնորհով օժտված ազգը չէր կարող Իմաստության տոն չունենալ, տոն, որը, բնականաբար, պետք է կապվեր Արարչական Ընտա-նիքի աստվածներից մեկի` Արարչական Իմաստությունը մարմնավորող զորության` Տիրի հետ: Դժվար չէ ենթադրել, որ հայ հավատքը, հայ հավատ-քի իմաստության պաշտամունքը վերացնել, իր կրոնի առաքյալներից մեկի՝ Պողոսի ցուցումին հետեւելով «լույսի որդիներին» ¥ներկա դեպքում՝ հայերին¤ «յիմարացնել», հայի միջից Իմաստության աստծո ¥ասել է թե` Իմաստության¤ պաշտամունքը արմատախիլ ա-նել ցանկացողը՝ Գրիգորիսը, ավերելով Տիրի պաշտամունքի մեհենատեղիները, ազգի մեջ պետք է խստիվ արգելեր Տիրատոնի անցկացումը: Սա-կայն, Ազգի մեջ դրոշմվածը հեշտ չէ հանել: Դարձյալ դժվար չէ ենթադրել, որ Ազգը Գրիգորիսի դրած արգելանքից հետո էլ, երկա՜ր ժամանակ, իր սիրելի աստծո պաշտամունքն ու տոնը (մյուս աստվածների պաշտամունքների ու տոների հետ մեկտեղ) տարբեր ձեւերով երկար ժամանակ պահպա-նել է (դա 5-րդ դարի պատմիչը` Փավստոս Բուզանդը ստիպված է եղել խոստովանել): Եվ ամեն տարվա Տրէ ամսվա Երազկան օրը (թե՛ ամսանունը, թե՛ օրա-նունը կապվում են Տիր աստծո հետ)` հոկտեմբերի 13-ին նա տոնել է իր սիրելի Տիրատոնը` Իմաստության տոնը: Ինչո՞ւ հենց այդ օրը:
Հարցին պատասխանելու համար այլ, ավելի ծանրակշիռ հիմք չկա (հայ եկեղեցական պատմագրությունը հասկանալի պատճառներով մոռացության է մատնել այդ կարեւոր հարցը…), քան հայաստանյաց եկեղեցու հենց տոնացույցը: Ինչպես հայտնի է, այդ տոնացույցում կա մի տոն, որը կոչ-վում է Թարգմանչաց տոն, որը տոնվում է հոկտեմբերի 13-ին: Դա հուշում է այն մասին, որ հայ ազգային (հեթանոսական) տոնացույցում հենց այդ օրը տոնվող տոն է եղել: Բանն այն է, որ հայաստանյայց եկեղեցին, նախապես չունենելով տոների բազմազանություն, տոների համակարգված ամբողջություն ¥նրա ունեցածը ընդամենը մեկ-երկու եբրայական տոներ էին…¤, հետագայում, այնուամենայնիվ, ստիպված եղավ դա ստեղծել ¥իհարկե, բովանդակությամբ ու ձեւով եբրայական տոների հաշվին…¤ ու դա, իհարկե, հայ հեթանոսական տոները դուրս մղելու նպատա-կով: Ընդ որում` այդ տոների օրերը հիմնականում համընկնում էին հայ հեթանոսական տոների օրերին` ունենալով, իհարկե, բոլորովին այլ իմաստային բովանդակություն: Երբ Գրիգորիսը Տիրատոնը նշելը արգելեց, ազգը, այնուամենայնիվ, շարունակեց ավանդույթի ուժով Տրէ ամսվա Երազկան օրը ¥օրը այդպես էր կոչվում՝ Տիրի գործառույթներից մեկի՝ երազների տիրակալն ու հովանավորը լինելու հետ կապված¤ իր տոնը տոնել: Այդպես շարունակվեց երկար ժամանակ: Եկեղեցին գիտակցում էր, որ իր արգելած տոնի տեղը (ու օրը) հարկ է եկեղեցական մի այնպի-սի տոն դնել, որը, հեռավոր ձեւով հիշեցնելով հայոց տոնը, դա դուրս կմղեր հայ հոգեւոր իրականությունից: Մաշտոցի կողմից հայոց հինավուրց գրերը վերստին շրջանառելը եկեղեցուն հուշեց Իմաստության տոնը փոխարինել Թարգմանչաց տոնով ¥հայ իմաստուն լեզուն եկեղեցին դարձրեց թարգմանության գործիք¤: Այդպես եկեղեցին միաժամանակ երկու խնդիր փորձեց լուծել. մի կողմից ազգի միջից Իմաստության տոնի դուրս մղման, եւ, մյուս կողմից, իր` եկեղեցու թարգմանության գործի սրբազնացման: Փաստորեն, Թարգմանչաց տո-նը, օտար մատենագրությունը հայոց լեզվով թարգմանելու` եկեղեցու համար կարեւոր իրադարձությունն արտահայտելով (եւ, փաստորեն, օտար իմաստ արտահայտելով), ըստ էության հակադարձվեց Տիրատոնին: Նարեկացին հայ եկեղեցու այդ ազգադավ գործունեության հետեւանքները ի մի բերելով` հայ հոգին պետք է տեսներ «օտար խորհուրդներով խենեշացած» կերպարանքով:
Հարց է առաջանում` ինչո՞ւ Տիրատոնը չդիմացավ դարերի փորձությանը, չհաղթահարեց եկեղեցու դիմակայությանը (ինչպես դիմացել են մեր մյուս տոները` Զատիկը, Վարդավառը, Տրնդեզը…), եւ այն Ազգի հիշողությունից աստիճանաբար դուրս մղվեց: Բանն այն է, որ տոնը ե-ղել է հայոց տոներից
ամենաոգեղենը՝ վերկենցաղայինը, եւ տոնին իրենց մասնակցությունն է բերել հատկապես հայ հոգեւոր վերնախավը` քրմական դասը, որն էր եւ, գլխավորապես, տոնը պահողը եւ սերունդներին փոխանցողը: Ասել է թե` տոնը այնպիսի ընդգրկում չի ունեցել, ինչ մեր մյուս տո-ները` Զատիկը, Վարդավառը, Տրնդեզը…, որոնք տոնում էր ամբողջ ազգը: Ահա թե ինչու, երբ 301-ին Գրիգորիսը, եւ այդուհետ նրա հիմնած ե-կեղեցին, հայ քրմական դասը վերացրեց, նրա մնացած մասին էլ հայրենակորույս դարձրեց (հոգեւոր այդ եղեռնին մենք ականատես ենք լի-նում հայոց պատմության քրիստոնեական դարաշրջանի ընթացքում…),- Տիրի տոնը ազգի միջից աստիճանաբար սկսեց վերանալ. հայ Իմաստութ-յունն ու հայ Իմաստության տոնը պահողներն արդեն չկային (կամ էլ` եղողները հալածանքի էին ենթարկվում), որ այն պահվեր:
Ինչպես նշվեց, Տիրատոնը մեր նախնիք տոնում էին աշնանը: Ինչո՞ւ հենց աշնանը: Մեր նախնիք բնապաշտ լինելով, ըստ ամենայնի կյան-քի բնական պարբերությունների տարբերությունների հանգամանքը հաշվի էին առնում: Ըստ այդմ, նրանք գիտակցում էին, որ ընդհանրա-պես ամեն մի կյանքի աշունը կյանքի` իր հասունության լրումին (իմաստությանը) հասնելու պարբերությունն է արտահայտում, եւ, հետեւաբար, Իմաստության աստծո` Տիրի «եղանակը» աշունն է (ինչպես, ի դեպ, գարունը Վահագնինը, կամ էլ` ամառը Անահիտինն ու Աստղիկի-նը…): Այդ իսկ պատճառով էլ, հայ տոմարում աշնանային ամիսներից (ու օրերից) մեկը կապվել է նրա հետ, որում եւ նրան նվիրված տոնը տոն-վել է:
Դարերի հեռավորությունից վերականգնելով հայոց աշխարհում հինավուրց ժամանակներում ընթացող տոնի մոտավոր պատկերը` կարելի է ա-սել, որ այդ օրը (օրերին, քանզի մեկ օր չէ, որ այն տեւել է) տոնական վիճակի է բերվել հայոց իմաստության` Տիրական շնորհով օժտված ամ-բողջ ընտրանին, նրա իմաստության համակազմն ու համաբովանդակությունը. քրմերը Արարչի ու աստվածների հետ են խոսել, ձոներ հղել նրանց, նրանց` հայոց աշխարհին արած պատգամներն են վերստին նորոգ տեսքով հիշեցրել. Տիրի մեհյանի քրմերը արարչատու ու աստվածատու ի-րենց նոր հայտնությունների ուրախությունն են կիսել ազգի ընտրյալների հետ. գուշակներն ու պայծառատեսները աստվածային ներշն-չանքով արված իրենց պես-պես գուշակությունների ու պայծառատեսությունների, հմայությունների ու երազամեկնությունների, այ-լեւայլ կախարդանքների, դյութահմայանքների ու բժժանքների ողջ տեսականին են ի ցույց հանել. հայոց իմաստունները մեկ-մեկու հետ մրցման ասպարեզ են մտել. բանասացները հայոց բար ու բանի, առասպելների, ասքերի, լեգենդների, հեքիաթների մասին են պատմել. ասացվածքների իմացությամբ ու հորինմամբ հմուտները իրենց շնորհն են երեւան բերել. գուսանները, թվելյաց երգերի վարպետները պես-պես նվագարաններով իրենց երգերն են հյուսել. կայթերի ու ցուցքերի մեջ հմուտները իրենց արվեստն են ցույց տվել, «ձեռամբ» հմուտները` իրենց. աճպարարները զարմանալի արվեստով են հիացմունք պատճառել. գեղջուկն էլ իր ստեղծած «իմաստուն» բերք ու բարիքով, արհեստագործական նորույթներով է ներկայացել տոնին… Տոնին առանձին շուք են տվել տեսակ-տեսակ մարմնախաղերն ու ռազմախաղերը, քանզի հայոց իմաստությունն ասում էր` չկա իմաստություն առանց ուժի, զորության, չկա հոգեւոր առողջություն` առանց մարմնական առող-ջության:
Տոնի խորհրդին համապատասխանող են եղել նաեւ կերակրատեսակները (գերակշռել են «իմաստացնողները»` ցորենից, կանաչեղենից ու ձկից պատրաստվածները), խմիչքները (գինին, գարեջուրն ու մաճառը) եւ ըմպելիքները (հատկապես «իմաստուն» բույսերից պատրաստվածները):
Տոնը, այսպիսով, իմաստապաշտ Հայոց աշխարհում անցել է մեծ շուքով ու հանդիսությամբ: Այն գրավել է նաեւ, դժվար չէ ենթադրել, ցեղակից ազգերի ու այլազգիների ուշադրությունը, որոնցից նույնպես տոնին մասնակցել են, առաջինները գենետիկական՝ իմաստապաշտական հիշո-ղության բերումով, երկրորդները՝ տոնից սովորելու մղման բերումով:
Չնայած «Երանի հոգով աղքատներին» սկզբունքով առաջնորդվող կրոնի, դրա ինստիտուտի՝ եկեղեցու ջանք ու եռանդին, հայ Իմաստությունը, թեկուզ ցրված ձեւով, հայ գենոտիպում ու հոգետիպում, հայ հոգու տարբեր արտահայտություններում (լեզու, դիցաբանություն, բանահ-յուսություն, արվեստ, գիտություն, արհեստ) ու վարք ու բարքում, կենցաղում պահպանվել է: Որը եւ հիմք պետք է լինի օրերից մի օր հայ Իմաստության, որպես ամբողջական համակարգության (ինչպիսին այն եղել է), վերականգնման համար: Որն էլ, իր հերթին, պայմանավո-րելու է Տիրատոնի, որպես համազգային, եւ, վերջին հաշվով, նաեւ համացեղային, տոնի վերականգնումը: Եվ հայոց (ցեղի) Իմաստության հին պատմությունը նորից կրկնվելու է` Արարչական Իմաստության մարմնացում Տիր աստված զորությունն է հայոց աշխարհում վերստին հայտնվելու, որ հային, ու նրա միջոցով նաեւ Արի Ցեղին, իմաստնացնի, եւ դա` նաեւ տոնականորեն:
Քուրմ Մանուկ
«Լուսանցք» թիվ 35 (166), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



