Հոկտեմբերի 10-ին Հանրապետության հրապարակի տոնական, շքեղաշուք հրավառությունը հուշում էր Երեւանի տոնի (մեզ համար այն ե-ղել ու մնում է «Էրեբունի-Երեւան» տոն) ավարտի մասին: Տոնական հրավառությունը ճոխ էր եւ հիացրել էր ներկաներին:
Զուգահեռաբար համերգային ծրագիրը շարունակվում էր Ազնավուրի հրապարակում, Օպերայի հարակից տարածքում, Երեւանի այլ համայնքնե-րում: Տոնական գալահամերգին մասնակցեցին նաեւ տեղի եւ արտերկրից ժամանած երգիչներ ու պարային խմբեր:
Հանրապետության հրապարակում ընթացող՝ Էրեբունի-Երեւանի 2792-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, կառավարության անդամ-ներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ այրեր:
Հայաստանի մայրաքաղաքում էին նաեւ Երեւանի 11 քույր քաղաքների պատվիրակությունները:
Հայոց թագավորներից Արգիշտի Առաջինն իր զորախմբով՝ հին Էրեբունուց կառքով բոլորին ուղեկցեց դեպի Հանրապետության հրապարակ եւ Էրեբունիից մտավ Երեւան`
ավետելով, որ պիտի վերականգնվի նաեւ Հայոց Նախնյաց փառքը, եւ նոր միայն ինքը պիտի «վերադառնա» Երեւան… Սակայն հստակ է, որ այդ «վերադար-ձը» կլինի իրական վերադարձ, եթե Էրեբունիից Երեւան վերադառնան նաեւ Հայ Աստվածները, Հայոց հավատը եւ Հայոց փառքը…
Էրեբունու թանգարանի մոտ Մենուայի որդին՝ Արգիշտի 1-ին թագավորը բեմականացման ժամանակ ներկայացրեց քաղաքի հիմնադրումից մի դրվագ: «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց եւ անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորութ-յուն Բիայնա երկրի եւ ի սարսափ թշնամիների:
Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
Արգիշտիի թողած սեպագիր արձանագրության վկայությամբ, Էրեբունի ամրոցը կառուցվել է ուրարտական Արգիշտի 1-ին արքայի գահակալության 5-րդ տարում` 782թ.` որպես բերդաքաղաք:
Հենց Էրեբունի թանգարանի մոտ տեղի ունեցած տոնական միջոցառումներից հետո էր, որ Արգիշտի թագավորի գլխավորությամբ զորախում-բը՝ բեմականացված քայլերթով շարժվեց դեպի քաղաքապետարան, որտեղից էլ` Հանրապետության հրապարակ` միանալով տոնական շքերթին: Տոնի առ-թիվ Երեւանում անցկացվեցին բազմաթիվ միջոցառումներ:
«Էրեբունի-Երեւան» 2792-ամյակին նվիրված տոնակատարությունների համար նախապես կազմվել էր ժամանակացույց, որը վաղօրոք բաժանվել էր Երեւանում:
Տոնական օրը պատշաճ մակարդակով անցկացնելու համար մայրաքաղաքում եղել էին որոշակի սահմանափակումներ՝ փակվել էին մի շարք կենտրոնական փողոցներ եւ հրապարակներ, առավոտյան փոքր կենտրոնում երթեւեկությունը նույնիսկ դադարեցվել էր:
Գոհար Վանսյան
* * *
Որդեգրել ցանկացող տարեկան 400 մարդուց հազիվ 20%-ին է բախտը ժպտում. «Հայաստանում որդեգրման երեխա չկա»:
Հայաստանում որդեգրումների 60%-ն իրակականացվում է ՀՀ քաղաքացիների կողմից, իսկ մնացած 40%-ը` օտարերկրյա քաղաքացիների: Աշխա-տանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Ելենա Հայրապետյանի տեղեկացմամբ, որդեգրել ցանկացողների քանակը տարվա ընթացքում հասնում է 400-ի, որոնց 50%-ը օտարերկրացիներ են:
Կառավարությունը որդեգրման կարգով սահմանել է, որ օտարերկրացիներ համարվում են Հայաստանում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը, արտասահմանում ապրողները: «Մենք հիմնականում ներքին կարգով նախապատվությունը տալիս ենք օտարերկրացի հայերի-ն»,- բացահայտել է տիկին Հայրապետյանը:
Վերլուծությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին ծնողները հիմնականում հրաժարվում են այն երեխաներից, ովքեր ունեն ա-ռողջական խնդիրներ: Բայց այս երեխաների համար ամեն ինչ դրանով չի ավարտվում, Ե. Հայրապետյանի խոսքով, ծնողներից լքված եւ առողջական խնդիրներ ունեցող երեխաներին չեն հրաժարվում որդեգրել օտարերկրացի հայերը: «Նրանք ծանոթանում են բժկական փաստաթղթերին, ու-ղարկում են իրենց բժիշկներին և եթե այնտեղ խոստանում են բուժել երեխային, նոր միայն որդեգրում, տանում են իրենց հետ»,- պատ-մել է նախարարության պաշտոնյան:
Նախարարության պաշտոնյայի տվյալներով, ներկայումս նախարարությունում հաշվառված է որդեգրման ենթակա 90 երեխա, որոնցից 20-ը այս տարի դուրս են գալու որդեգրման ենթակա երեխաների ցանկից` չափահաս դառնալու պատճառով: Հաշվառված որդեգրման ենթակա երեխաներից 15-ն են ա-ռողջ, վերջիններիս 70%-ը 10 տարեկանից բարձր է: «Նրանք սպասում են որդեգրման»,- ասաց Հայրապետյանը` նշելով, որ որդեգրող կողմը մշտապես ցանկություն է հայտնում, որ երեխան կամ նորածին լինի, կամ մինչեւ 2 տարեկան:
«Մինչեւ որդեգրման համար իրավական հիմքեր չառաջանան, այնսինքն, մինչեւ ծնողները չհրաժարվեն երեխայից կամ մինչեւ նրանք մահա-ցած չլինեն, որդեգրում չի իրականացվի: Որդեգրման երեխա չկա: Դա է խնդիրը»,- հավելեց Ե. Հայրապետյանը:
Այդ է պատճառը, որ տարվա ընթացքում որդեգրման ցանկություն հայտնող 400 քաղաքացուց հազիվ 20%-ին է հաջողվում Հայաստանում որդեգ-րում իրականացնել:
Անի Մարության
Հոբելյարը 20-ամյա անկախության տարեգիրը
20 տարի առաջ, հոկտեմբերի 9-ին լույս տեսավ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:
«Լուսանցք»-ը շնորհավորում է «Հայաստանի Հանրապետությանը» 20-ամյա հոբելյանի առթիվ:
«Հայաստանի Հանրապետություն»-ը մեր վերականգնված անկախ պետականության յուրօրինակ տարեգիրն է, այդ իսկ պատճառով նրան կարելի է համարել «մայր թերթ»:
Ուրեմն` «մայր թերթին» մաղթում ենք ուժ ու կորով, որպեսզի նա վաղը նաեւ դառնա հզոր երկրի` ազատ, անկախ ու միացյալ Հայաստան երկ-րի վկան, մի երկրի, որտեղ Հայոց Աստվածները կրկին կխոսեն Հայ մարդու հետ…
Շնորհավորում ենք «Հայաստանի Հանրապետության» գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանին եւ բոլո՛ր աշխատակիցներին` անուն առ անուն, այդ թվում` նրանց, ում տարիների տքնաջան աշխատանքը հոբելյանի օրն արժանացել է գնահատանքի:
Ի դեպ, շնորհավորում ենք նաեւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանին, ով «Հայաստանի Հանրապետութ-յան» օրաթերթի լրագրող է եւ պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Կուզեինք, իհարկե, այստեղ պատմել «ՀՀ»-ական այն բարի ու սիրուն պատմություններից գոնե մեկը, որ երբեմն Ա. Մելքոնյանը մեզ պատմում է ընդմիջումներին (եթե, իհարկե, թողնում է շունչ քաշենք): Բայց դա` մի ուրիշ առիթով: Մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ա. Մելքոնյանը ամբողջ օրը վազվզոցի «մեջ» Տիգրան Ֆարմանյանի կամ նրա տեղակալ Արմեն Հովակիմյանի հետ «ՀՀ»-ում գրվելիք հոդվածնե-րը քննարկում, պատասխանատու քարտուղար Սամվել Սարգսյանի հետ որոշում հոդվածին կցվող հեղինակային լուսանկարների նպատակահարմա-րությունը, քարտուղարության աշխատակից, դիզայներ Էմիլ Սարգսյանին հարցնում` ինչպես ճիշտ մշակել ու էլփոստով ուղարկել այս կամ այն լուսանկարը: Մի խոսքով` հազար ու մի բան է նրանց հարցնում` թղթի որակից, տպիչի ներկից, տեխնիկական ամեն մի մանրուքից սկսած մինչեւ ստեղծագործական գիր… Հենց գործը վերջացնում է, սկսում է մտերմիկ զրուցել «ՀՀ»-ականների հետ` մի փոքր էլ մեր «նա-խանձը» շարժելով…
(Ու հենց այդ պահին հասկանում ենք` հիմա ուր որ է «ՀՀ»-ից կպրծնի ու մեր ջանին կընկնի` նյութերը գրե՞լ եք, բերել ե՞ք ու` էլի հազար ու մի բան…)
«Հայաստանի Հանրապետությանը» կրկին բազում մաղթանքներ հղելով` ցանկանում ենք 200-ամյա, 2000-ամյա եւ ավելի հոբելյաններ` իր սիրուն, չարաճճի պատմություններով:
Եվ ինչպես «մայր թերթում» են միշտ ասում` հաջողություններ ու վերելքներ Հայաստանի Հանրապետությանը եւ «Հայաստանի Հանրապե-տությանը»:
«Լուսանցք»-ի աշխատակազմ
«Լուսանցք» թիվ 35 (166), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



