Լավ հարեւանը հեռու բարեկամից լավ է…

Իսկ եթե հարեւանը նաեւ բարեկամ է՝ շատ ավելի լավ

ԱՄՆ-ն վերստին կոչ է արել միջազգային հանրությանը, բոլոր երկրներին` զերծ մնալ Իրանի հետ գործնական ու առեւտրային կապեր հաստատե-լուց: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Տոները` մեկնաբանելով Եգիպտոսի եւ Իրանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնման մասին տեղեկատվությունը:
«Մենք ծանոթ ենք այդ տեղեկությանը, որ 2 երկրները հուշագիր են ստորագրել ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու համար»,- ասել է ամերիկացի դիվանագետն ու հավելել. «Կոչ ենք անում բոլոր երկրներին, այդ թվում Եգիպտոսին` չկնքել Իրանի հետ նոր առեւտրային գործարք-ներ, մինչեւ այդ երկիրը չկատարի իր միջազագային պարտավորությունները»:
Վաշինգտոնի կարծիքով` «նմանատիպ փոխգործակցությունը Իրանի հետ» առկա հանգամանքներում հակակառուցողական է:

Ինչպես գիտենք, ՄԱԿ-ը նույնպես բանաձեւ է ընդունել` փորձելով սահմանափակել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները:
Բայց մեր հարեւան երկիրը՝ Իրանը, մնում է Հայաստանի բարեկամը, եւ Երեւան-Թեհրան համագործակցությունը պետք է պահպանվի ամեն ձեւով:
Վերջերս հաճախակի են դարձել երկկողմանի այցերը, եւ Թեհրան էր այցելել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Իսկ օրերս նախագահ -Սերժ Սարգսյանը հանդիպել է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: ՀՀ ղեկավարը վստահութ-յուն է հայտնել, որ Իրանի  խորհրդարանի նախագահի այցը Հայաստան լրացուցիչ խթան կդառնա 2 երկրների բարեկամությունն առավել արմապնդե-լու համար: Մեր ժողովրդի կողմից Իրանը դիտարկվում է որպես դարերի ընկեր, որպես վստահելի եւ մերձավոր բարեկամ. «Մեր հարաբերութ-յունները լավ մակարդակի վրա են, ու մենք կարեւորում ենք մեր երկրների ղեկավարների միջեւ բարձր մակարդակի երկխոսությունն ու բարձ-րաստիճան փոխայցերը»:
Ա. Լարիջանին նշել է, որ ԻԻՀ ու ՀՀ հարաբերությունները կարող են արդյունավետ հիմք լինել տարածաշրջանի կայունության պահպանման համար: Նաեւ ընդգծել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարեւորությունը՝ որպես տարանցիկ նոր ուղղության ստեղծում, որը կա-րող է շահավետ լինել դրա բոլոր անդամների համար:
Կողմերը կարեւորել են ռազմավարական նշանակության այնպիսի նախագծեր, ինչպիսիք են ԻԻՀ-ՀՀ երկաթգծի, բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի, նավթախողովակաշարի կառուցումը: Նշվել է, որ կշարունակվի 2 երկրների օրենսդիր մարմինների արդյու-նավետ փոխգործակցությունը:
ՀՀ ԱԳ նախարարն էլ կարեւորել է Իրանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ա. Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ Է. Նալբանդյանը բարձր է գնահատել 2 երկրների միջպետական հարաբերությունների կարեւոր մաս կազմող խորհրդարանների միջեւ համագործակցությունը՝ թե օրենսդիր մարմինների ղեկավարների մակարդակով, թե խորհրդարանական բարեկամության խմբերի ձեւաչափով: Անդրադարձ է եղել նաեւ 2009թ. ապրիլին ՀՀ նախագահի Թեհրան պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվա-ծությունների կատարման ընթացքին:
Հայկական կողմը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը՝ կարեւորելով Իրանի դիրքորոշումը այդ հարցում:
Այս ամսվա վերջին նախատեսվում է արդեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Իրան: Հարցը քննարկվել է Ալի Լարիջանիի հետ: Դեռ հոկտեմբերի 1-ին ԻԻՀ առեւտրի, արդյունաբերության ու հանքերի պալատի նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հրավիրվել է այդ պալատ՝ մեր երկրի տնտեսական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները իրանցի գործարարներին ներկայացնելու համար:
Իրանական կայքերը գրում են, որ Հայաստանն ու Իրանը վերջին շրջանում համատեղ էներգետիկ նախագծեր են իրականացնում, որոնք ավելի են ամ-րապնդում երկկողմ հարաբերությունները: Նշում են, որ մինչեւ ընթացիկ տարեվերջ կսկսվեն Արաքս գետի վրա 2 ՀԷԿ-երի կառուցման աշխատանքնե-րը: Կառույցի արժեքը 320 մլն. դոլար է, այն կունենա 130 ՄՎտ հզորություն, էլէներգիայի տարեկան արտադրությունը 800 մլն կՎտժ կլինի:
Համաձայն տեղեկատվության, ԻԻՀ-ՀՀ նավթատարի շինարարության արժեքը կկազմի 180 մլն. դոլար: Իրանը Հայաստանին նավթ կվաճառի շուկայակա-նից ցածր գնով:
Կայքերը նաեւ նշում են, թե «ՀՀ նախագահը ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում նշել էր, որ Իրանը էներգակիրներով հա-րուստ երկիր է, որոնցից Հայաստանը զուրկ է, եւ հայկական կողմը շատ սերտորեն ու գոհունակությամբ Իրանի հետ համագործակցում է այդ ոլորտ-ում»:
Իսկ «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության «Ռադիոֆարդա.քոմ» կայքը գրում է, որ չնայած արտաքնապես Իրանն ու Ադրբեջանն ունեն նորմալ պաշտոնա
կան հարաբերություններ, սակայն գործնականում Իրանն Ադրբեջանին ընկալում է որպես ոչ բարեկամական երկիր. «Բացի նրանից, որ ներկա պահին Ադրբեջանը համարվում է դեպի Աֆղանստան ՆԱՏՕ-ի սպառազինությունների տարանցման հիմնական կենտրոններից մեկը, Ադրբեջանն Իսրայելի հետ ունի շատ մոտ ռազմաքաղաքական հարաբերություններ: Իրանն անհանգստանում է, որ իր սահմանների մոտ նման քանակի ռազմամ-թերքի տեղակայման եւ Իսրայելի կողմից հնարավոր հարձակման պարագայում, հնարավոր է, որ Ադրբեջանի օդային եւ ցամաքային սահմանն օգտա-գործվի ընդդեմ Իրանի: Ռազմական եւ քաղաքական փորձագետների կարծիքով՝ ադրբեջանական ազգայնական խմբավորումները նկրտումներ ունեն իրանական Ադրբեջանի նկատմամբ, եւ Ադրբեջանի Հանրապետությունն իր լուռ համաձայնությամբ քաջալերում է ազգայնականների գործունեությունը»:

Իրանը ԼՂ-ի հակամարտության նկատմամբ ունի անկողմնակալ դիրքորոշում: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հետ զրույ-ցում նշել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Ալի Սաղայանը:
Խոսելով Իրանի Մեջլիսի նախագահի՝ երեւանյան այցի մասին, դեսպանը նշել է. «Մինչ այժմ 2 երկրների խորհրդարանական կապերը շատ ամուր են եղել, համապատասխանաբար կատարվել են բարեկամական պատգամավորական խմբերի փոխայցեր: Այցի ընթացքում Իրանի Մեջլիսի նախագահը նշեց, որ ԻԻՀ-ն պատրաստ է աջակցել հայկական կողմի հետ ձեռք բերված բոլոր համաձայնությունների պայմանավորվածությունների ի կատար ածմանը»:
Այսպիսով, մշտապես բարելավելով Հայաստան-Իրան կապերը, հնարավորություն է ընձեռնվում տարածաշրջանում առավել լրջորեն դիմակայել Թուր-քիա-Ադրբեջան (նաեւ՝ բուն համաթուրանական) ծրագրերին եւ հակահայկական ու հակաիրանական դրսեւորումներին:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 35 (166), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.