Շուտով քրիստոնյա լինելը Եվրոպայում վտանգավոր կդառնա: Ասորական միջազգային տեղեկատվական գործակալությունը հայտնել էր, որ մու-սուլմանների 40 հոգանոց զինված մի խումբ Շվեդիայում հարձակվել ու դաժան ծեծի է ենթարկել այդ երկրի դեմոկրատական կուսակցության անդամ, ազգությամբ ասորի պատգամավոր Իսա Իսային: Տուժողի խոսքերով՝ 2 երիտասարդ տղաներ քարեր են նետել իր բնակարանի վրա՝ բղավե-լով «Դու՛րս արի, անիծյալ քրիստոնյա»: Ու երբ պատգամավորը դուրս է եկել ու փորձել հետապնդել փախչողներին, հանկարծ նկատել է, որ շր-ջապատված է մոտ 40 հոգանոց զինված խմբով: «Նրանք ծուղակը գցեցին ինձ»,- շվեդական թերթերից մեկին պատմել է տուժած քաղաքական գործիչը,- փորձեցի փախչել, ոստիկանություն կանչել, սակայն նրանցից մեկը վրա հասավ ու դանակով հարվածեց ուսիս, ապա նրանք ինձ գցեցին հատակին եւ սկսեցին հարվածել»: Ծեծի հետեւանքով տուժածի աջ թեւն անշարժացել է:
Քրիստոնյաները կարծում են, որ իրենց հալածում են, եւ ԵԽ-ն այդ հարցով նախաձեռնել է համաժողով, քանի որ աշխարհում կրոնական հո-ղի վրա հետապնդումների մոտ 75%-ն ուղղված է քրիստոնյաների դեմ: Այսպիսի տվյալներ են հրապարակել ԵԽ անդամ Մարիո Մաուրոն Իտա-լիայից եւ Կոնրադ Շիմանսկին՝ Լեհաստանից: Եվ քրիստոնյաները պնդում են, որ Եվրոպան չի կարող մնալ անտարբեր վերը նշվածին, ու վե-րոնշյալ անձինք, իբրեւ ԵԽ պատվիրակներ, նախաձեռնել են միջազգային համաժողով՝ քրիստոնյաների դեմ ուղղված հետապնդումների վերաբերյալ, որն արդեն սկսվել է Բրյուսելում:
Համաժողովում խնդրին վերաբերող զեկույցներով հանդես կգան Սուդանի, Հնդկաստանի, Վիետնամի, Իրաքի ներկայացուցիչները, որտեղ հատկապես վերջին շրջանում քրիստոնյաների հետապնդումները մեծաքանակ զոհերի են բերել: Կլինեն նաեւ այլ երկրների ներկայացու-ցիչների ելույթներ, այդ թվում՝ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Կազմակերպիչները՝ ԵԽ մի շարք պատգամավորներ, այսկերպ փորձում են ուշադ-րություն դարձնել այդ մտահոգիչ հանգամանքին, որ հատկապես ԵՄ-ն պետք է պատասխանատվություն կրի՝ աշխարհում կրոնական կողմնորոշման ազատության իմաստով:
Իսկ Նոր Զելանդիայի Տարանակի շրջանում բնակվող թուրք մի եկվոր մեղավոր է ճանաչվել իր կնոջ վրա հարձակում գործելու մեջ եւ տու-գանվել 1,5 հազ. նորզելանդական դոլարով: Զլմ-ները հայտնել են, որ մեղադրյալը վստահեցրել է, թե պարզապես թուրքական ազգային պար է պարել սրճարանում… բայց կողքով անցնող անցորդը ոստիկանություն է զանգահարել՝ նշելով, որ այնտեղ ծեծի են ենթարկում մի կնոջ: Թուրքին ձերբակալել եւ մեղադրել են ընտանեկան բռնության մեջ: Նա փորձել է բացատրել, որ ամուսիններով պարզապես թուրքական ազ-գային «կոլբաստի» պարն են պարել, որի տարրերից է զուգընկերոջը հրելը, ապտակելը: Բայց քրիստոնյա դատավորն այս փաստարկներն անհիմն ու սուտ» է համարել եւ թուրքին մեղավոր ճանաչել կնոջը ծեծելու համար: Իսկ վճարված տուգանքը տրվել է նորզելանդական «Women՛s Refuge» կազմակերպությանը, որն օգնում է ընտանեկան բռնություններից տուժած կանանց:
Բուն Թուրքիայում էլ հասունանում է էթնիկ ճգնաժամ, ինչը պայմանավորված է նաեւ Թուրքիայի ներքաղաքական խնդիրներով, եւ այ-լեւս իրատեսական չէ Թուրքիայի՝ մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը: Քրդական խնդրի աշխուժացման հետ հնարավոր է, թուր-քերի բնորոշմամբ, շատ վտանգավոր շարժում սկսվի՝ ծպտյալ հայերի բացահայտումն ու ազգային խնդիրների բարձրացումը: Իհարկե, սա վտանգավոր է նաեւ հայերի համար, քանզի բացահայտումը կհանգեցնի նորանոր վտանգների…
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիի նախաձեռնությունը՝ իր կուսակցության 40 նահանգա-յին ղեկավարների հետ Անիի մայր տաճարում զանգվածային նամազ անելու, նույնպես սրել է ներքին մթնոլորտը: Ի դեպ, թուրքական մա-մուլում արդեն իսկ նշվել է, որ Բահչելու նախնիները կրոնափոխ հայեր են. «Ստացվում է, որ ծայրահեղ ազգայնական գործչին թուրքական մամուլը մեղադրում է հայ լինելու մեջ»: Եվ արդեն քիչ չեն հայերի «պրպտումները» թուրքական հանրության ներսում…
Ըստ որոշ տվյալների, Հայաստանից Թուրքիա ոչ օրինական ճանապարհով արտագաղթել է 12 հազ. հայ, իսկ օրինական հիմքերով այնտեղ ապ-րում է ավելի քան 60 հազ. հայ: Կան մի շարք տվյալներ էլ ծպտյալ (ազգափոխ ու կրոնափոխ) հայերի թվի մասին՝ 3,5 մլն.-ից մինչեւ 8 մլն.:
Այս տեսանկյունից էլ թուրքական եւ հայկական որոշ աղբյուրներ տարածում են, թե Դ. Բահչելին հայկական ծագ
ում ունի, կրոնափոխ եղած հա-յերի թոռ է եւ գուցե նրա մեջ ցանկություն է առաջացել աղոթել հայկական արմատներ ունեցող եկեղեցում, թեկուզ` նամազի ձեւով… Չնայած, թուրք ազգայնամոլները, ի պատասխան Աղթամարում սեպտեմբերի 19-ին կազմակերպված պատարագին, հրապարակավ պատրաստվում էին հոկ-տեմբերի 1-ին Անիի Մայր տաճարում խմբակային նամազ անցկացնել:
Իմիջիայլոց, Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահը, ըստ թուրքական որոշ շրջանակների, նույնպես ազգութ-յամբ հայ է… «Էրմենիհաբեր» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչենը, վերջերս մի հեռուստահա-ղորդման շրջանակներում, պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախա-գահ, առաջադեմ քաղաքական գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուին ազգությամբ հայ է, ասել է. «Ցանկացած ազգության մարդու համար, լինի դա հայ, քուրդ, լազ, թուրք, չերքեզ, առաջնայինը ոչ թե ազգությունն է, այլ այն, որ նրանք ապրում են Թուրքիայում: Նույնը վերա-բերում է նաեւ Քըլըչդարօղլուին: Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ մարդիկ չպետք է փախչեն իրենց արմատներից ու ինքնութ-յունից: Իսկ Քըլըչդարօղլուն ամեն կերպ փորձում է թաքցնել իր մոր՝ տիկին Յումուշի հայ լինելու փաստը: Կարծում եմ, որ Քը-լըչդարօղլուն առանց ամաչելու պետք է խոսի իր ինքնության մասին»:
Գյոքչենը նաեւ նշել է, որ Քըլըչդարօղլուն ընտրություններից առաջ գնացել է Ստամբուլի հայկական համայնք եւ նրանից աջակցութ-յուն խնդրել:
Սա կարծես քիչ էր, թուրքական զլմ-ները աղմկում են, թե Ռ. Թ. Էրդողանը տառապում է ընկնավորությամբ (Էպիլեպսիայով), նույնիսկ հուլիսի սկզբին թուրք վարչապետը ոչ թե հանգստանալու էր մեկնել, այլ` բուժվելու. այս մասին էլ գրում է «Էրմենիհաբեր»-ը: Թուրքիայի ընդդիմադիր աղբյուրները հայտնում են, որ «վերջերս հանդիպել են արեւմտյան դիվանագետների հետ եւ նրանց տեղեկացրել Էրդողանի առողջական խնդիրների մասին»:
Իսկ Թուրքիայում Էրդողանին դեռ համարում են երիտթուրքերի արժանի հետնորդ: Նա Սերեբրենիցա քաղաքում հարգանքի տուրք է մա-տուցել այնտեղ զոհված 8 հազ. մուսուլմանների հիշատակին եւ նշել, որ Թուրքիան երբեք չի մոռանա այդ ցեղասպանությունը եւ ուրիշներին էլ թույլ չի տա այն մոռանալ: Այս կապակցությամբ էլ զլմ-ները նշում են, որ Էրդողանն իր փարիսեցիությամբ ոչնչով չի զիջում երիտթուրքերին եւ նրանց արժանի հետնորդն է: «Ցեղասպանության մասին խոսում է մի երկրի վարչապետ, որի պետությունը հիմնադրվել է 1,5 մլն. հայերի ցեղասպանության միջոցով, խոսում է մի պետության վարչապետ, որը մինչ այժմ մերժողական քաղաքականություն է վարում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ, եւ վերջապես ցեղասպանության մա-սին խոսում է մի մարդ, ով սպառնում էր արտաքսել Թուրքիայի տասնյակ հազարավոր հայերի»,- գրում են զլմ-ները:
Տարօրինակ բաներ են կատարվում նաեւ թուրքական բանակում: Հաճախ են ինքնասպանության դեպքեր արձանագրվում: Թուրքիայի զինված ուժե-րի Էսքիշեհիր նահանգի օդային մատակարարման եւ սպասարկման կենտրոնական հրամանատարության սպա, գնդապետ Չեթին Քյոշքերը իր աշխատա-սենյակում ինքնասպան է եղել իրեն ամրակցված ծառայողական ատրճանակով: Եվ սա առաջին դեպքը չէ: Տարօրինակ բաներ են կատարվում նաեւ թուրքա-կան զինապահեստներում… զինտեխնիկայի եւ զինամթերքի ոչնչացման առումով, ինչը կատարելապես ապշահարել է թուրքական վերնախա-վին, քանի որ չեն հասկանում կատարվածի պատճառը ու… անհայտ են մնում մեղավորները:
Արդեն հաճախակի են սպանվում նաեւ թուրք ոստիկանները: Նրանց արդեն հակահարված են տալիս ոչ միայն քուրդ զինյալները: Հաճախակիացել են նաեւ փողոցային մարտերն ու զանգվածային անկարգությունները:
Զարմացրեցին նաեւ ժողովրդավար ֆրանսիացիները: Վերջերս ռումինացի գնչուների ղեկավար Յուլիան Ռադուլեսկին Ֆրանսիայի նախա-գահ Նիկոլա Սարկոզիին համեմատել է Հիտլերի դաշնակիցներից մեկի՝ Իոն Անտոնեսկու հետ, ով ղեկավարել է Ռումինիան 2-րդ համաշ-խարհային պատերազմի ժամանակ: Գնչուների առաջնորդը հայտարարել է, որ Ֆրանսիայից գնչուների արտաքսումը անարդար է, ինչպես 1942թ. մարշալ Անտոնեսկի կողմից 25 հազ. գնչուի արտաքսումը Ռումինիայից դեպի ԽՍՀՄ: Յ. Ռադուլեսկու կարծիքով, այժմ Սարկո-զին (ծագումով հունգարաբնակ հրեաների ժառանգորդ, ֆրանսիացիների այս նախագահը – Ա.Ա.) ճիշտ նույն բանն է անում:
Հիշեցնենք, որ վերջերս Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտարարել էր, որ 700 անօրինական գնչու հետ է ուղարկվելու ծագման երկրներ: Անօ-րինական գնչուների մեծ մասը Բուլղարիայից ու Ռումինիայից են: Նրանց հայրենիք վերադարձնելու համար ֆրանսիական վարչակազմը հատուկ ավիաչվերթներ է իրականացնում: Զլմ-ների փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ՆԳՆ-ն իր մտադրությունը բացատրում է այն հանգամանքով, թե նրանք իրավախախտումներ են կատարում:
Այսօրինակ վտարումներ կարող են լինել նաեւ Գերմանիայում, Հոլանդիայում եւ եվրոպական այլ երկրներում, որտեղ
թուրքերը, քրդե-րը, արաբները եւ այլք որոշակի խնդիրներ են առաջացնում այն պետություններում, որտեղ բնակվում կամ ժամանակավորապես հանգրվանում են…
Եվրոպական երկրներում արդեն խիստ արգելանքների են դիմում հասարակական վայրերում փարաջա կրելու առումով: Նաեւ դպրոցներում են փորձում արգելել մահմեդական աղջիկների գլխաշոր կրելը: Իսկ Ֆրանսիայում շուտով օրենքի ուժ կստանա փարաջա, չադրա, նիկաբ… կրելու արգելանքը: Բելգիայում եւ Իտալիայում այդպիսի օրենք վաղուց կա: Իտալիայում սա քիչ համարելով` արգելում են նաեւ մոտովարի սա-ղավարտով դեմքը ծածկելը: Սրան գումարած Հոլանդիայի կամ Շվեդիայի նման ազատա-սանձարձակ երկրներում արդեն իսկ փորձում են սահմանափա-կել ներգաղթը:
Այս նյութին մի բոլորովին այլ վերջաբան տանք` նշելով, որ լատինաամերիկյան Պերուում ալկահոլային թունավորումից մահացել է «Ով է շատ խմում» մրցույթի հաղթողը: Զլմ-ների տեղեկացմամբ, 50-ամյա տղամարդը խմել է 13 բաժակ կոկտեյլ՝ պատրաստված եղեգի օ-ղուց: Սակայն մրցույթի ավարտից ժամեր անց նրա զգացողությունը վատացել է ու հենց իր տանը մահացել: Մրցույթի 5 մասնակից եւս -թունավորվել է:
Էլ չխոսենք եվրաարժեքներ դավանող երկրներում «Երկար թքելու», «Շատ միզելու», «Հետ տվածն ուտելու» եւ նմանատիպ այլ «ազատախոհ, մարդու իրավունքները չոտնահարող» երեւույթներից տուժածների մասին…
ԱՄՆ-ում էլ մի ռոբոտ են մոգոնել, որը խաբեբա է… Այն ստեղծել են Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները Ռազմածովա-յին հետազոտությունների վարչության ֆինանսավորմամբ: Ռոբոտները կարող են թաքնվել, հակառակորդին խաբելով մոլորության մեջ գցել:
Այսօրվա մարդ-նամարդը մեզ քիչ էր, կլոնավորված-արհեստական մարդն էլ հետը, հիմա էլ սուտասան ու խաբեբա ռոբոտներ ունեցանք…
Մի լուր էլ ՌԴ-ում սափրագլուխ կոչվածների կամ այլ անունով հանդես եկողներից ոմն մեկի դատապարտման մասին: Տյումենում ծայրահե-ղական հանցավոր խմբավորման կազմակերպիչը դատապարտվել է 20 տարի ազատազրկման: Նա եւ խմբի 14 անդամները մեղադրվում են ազգային ատե-լության ու թշնամության հողի վրա կատարված հանցագործության համար:
Վկայակոչելով Տյումենի դատախազության լրատվական ծառայությանը` ՌԴ զլմ-ները փոխանցում են, որ 2007թ. Ալեքսանդր Խոդիրյովը Տյու-մենում ստեղծել է ծայրահեղականների խմբավորում, որը տարածել է ազգայնամոլների ռուսա-ֆաշիստական գաղափարախոսությունն ու բացա-հայտ թշնամություն արտահայտել ազգությամբ ոչ ռուսների նկատմամբ:
Խմբավորման անդամներ են եղել նաեւ անչափահասներ: Ծայրահեղական սափրագլուխները զինված հարձակում են գործել Տաջիկստանի, Հայաստա-նի, Ուզբեկստանի եւ այլ երկրների քաղաքացիների վրա: Հանցագործների գործողություններից տուժել է 14 մարդ, որոնցից 6-ը ծանր վիրավորվել են, իսկ 2-ը՝ սպանվել:
Հիշեցնենք, որ սափրագլուխ-մոլագարների խմբերը նախկինում գործում էին. «Խփի՛ր ջհուդներին՝ փրկիր Ռուսաստանը» կարգախոսով, հետո եւ այժմ էլ գործում են «Խփի՛ր կովկասցիներին» կամ «Խփի՛ր սեւերին ու դեղիններին» կարգախոսներով: Վերջերս պարզվեց, որ նմանատիպ խմբավորումների առաջնորդներից մեկն ազգությամբ հրեա է (եւ ոչ միայն այդ մեկը)… Չնայած մինչ այդ էլ հասկանալի էր, թե ովքեր կարողացան փոխել «Խփի՛ր ջհուդներին՝ փրկիր Ռուսաստանը» կարգախոսը…
Արամ Ավետյան
Եվրաղազախն էլ բռնվեց…
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը Անթալիայում «Սավարոնա» զբոսանավի վրա ձերբակալվածների թվում էր… Այս անհարմար միջադեպից անմիջապես հետո ղազախ պաշտոնյաները թուրքական կողմին ցույց են տվել իրենց դիվանագիտական անձնագրերը, ազատ են արձակվել եւ մասնավոր օդանավով հեռացել Թուրքիայից: Իսկ մոտ 2 շաբաթ առաջ թուրքական ոստիկանությունը այդ զբոսանավի վրա ձերբակալել էր մեկ տասնյակ ռուսաստանցի եւ ուկրաինացի մարմնավաճառների:
…Իսկ ահա Արցախի «միամիտ» քաղաքական եւ հանրային ուժերը նամակով դիմել են… մարմնավաճառներից մի կերպ փախած Կանատ Սաուդաբաեւին, որ պատերազմի վերսկսման դեպքում հետեւանքների համար պատասխանատու են Ադրբեջանը եւ Մինսկի խումբը…
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 35 (166), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



