Աշխարհի չարությունը ՄԱՐԴ չմնալու մոլուցքից է (սատանան ոչ մի կապ չունի)

* * *
Հայտարարություն –
Հզորացնե՛նք պայքարը մարդկային բոլոր հիվանդագին եւ
արհեստական թերությունները վերացնելու ուղղությամբ

Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ) իր վճռական բողոքն է հայտնում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կատարված հարյուրավոր մարդկանց ձերբակալությունների առիթով:
Օրերս այստեղ համասեռականների անցկացրած շքերթի դեմ սերբ ազգի արժանավայել ներկայացուցիչները բողոքի ցույց էին կազմակերպել եւ հանդիպելով ոստիկանների ու այլ ուժային կառույցների ոչ արժանապատիվ դիմադրությանը, կատարել էին համարժեք քայլեր՝ դրսեւորե-լով իրենց արդար եւ զգացմունքային ցասումը՝ սերբերի մարդկային եւ ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար:

Հայ Արիական միաբանությունը երկար տարիներ է ինչ պայքարում է համասեռամոլագարական հիվանդների դեմ (Հայաստանում եւ արտերկրում), ո-րոնց նպատակայնորեն գործածում են արեւմտյան ուժերը՝ անկախ երկրների բարոյա-հոգեբանական մթնոլորտը ապականելու եւ այդ երկրների ներ-քին գործերին խառնվելու համար: Այս սեռական փոքրամասնություն կոչվածները բնական-մարդկային կացութաձեւը փոխարինել են անբնական-ան-մարդկային ապրելակերպով եւ հրաժարվում են ապրել մեկուսի (իրենք իրենց համար) եւ փորձում են հաստատվել մարդ մնացած մարդկանց զանգվածա-յին միջավայրում: Նրանք հիվանդ են, եւ այդ հիվանդությունը փորձում են պարտադրել աշխարհի առաջադեմ ու նորմալ մարդկանց (իհարկե` աշ-խարհի մութ ուժերի աջակցությամբ):
Անգամ ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր նախկին տարեկան զեկույցներում Հայ Արիական միաբանությանն ու ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյա-նին ներառել է որպես այսպես կոչված սեռական փոքրամասնությունների դեմ հանդես եկողների շարքում, ինչն էլ ժամանակին անուղղակի հրահանգ է ծառայել նաեւ ՀՀ իշխանական որոշ շրջանակների համար՝ ՀԱՄ առաջնորդի նկատմամբ հալածանքներ կիրառելու առումով…
Ուստի՝ Հայ Արիական միաբանության կառույցը հասկանում եւ աջակցում է սերբ առաջադեմ հանրության բողոքի դրսեւորումներին. ովքեր ի-րենց վտանգելով` փորձում են առանց այն էլ հալածանքների ու մասնատումների արժանացած Սերբիան փրկել եւս մեկ անմարդկային ու հիվանդա-գին երեւույթից:
Հայ Արիական Միաբանությունը պահանջում է ազատ արձակել ձերբակալվածներին եւ աշխարհի առաջադեմ ու նորմալ մարդկությանը կոչ է անում հզորացնել պայքարը մարդկային բոլոր հիվանդագին եւ արհեստական թերությունները վերացնելու ուղղությամբ:

Հայ Արիական Միաբանություն
11.10.2010թ. – ք. Երեւան

* * *
Վերջերս Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվել է համասեռամոլների շքերթ, որի մասնակիցների քանակը 1000-ի է հասել: Սա 2001թ. հետո 1-ին արտոնված շքերթն էր: Միջոցառմանը բացահայտ մասնակցել են այդ երկրի մարդու իրավունքների ու փոքրամասնություննե-րի հարցերով նախարար Սվետոզոր Չիպլիկը, Բելգրադում ԱՄՆ դեսպանը, Սերբիայիում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավարը, ԵԱՀԿ առաքելության ղեկավար Դիմիտրիոս Կիպրեոսը:
Պատվիրատուներն ակնհայտ են ու երեւում են…
«Nacional» սերբական թերթի փոխանցմամբ, անվտանգության գործում ներառված են եղել ոստիկանության մեծ թվով ուժեր՝ իրավապահ մարմիննե-րի ներկայացուցիչների թիվը 5 անգամ գերազանցել է շքերթի մասնակիցների թվին: Այգին, որտեղ անցկացվել է միջոցառումը, շրջապատված է եղել օմոնականներով ու զրահապատ մեքենաներով: Բելգրադի կենտրոնը դիտմամբ մաքրվել է քարերից, մետաղական իրերից:
Սակայն, դա չի փրկել իրավիճակը, եւ «գոմիկների» վրա հարձակվողները շքերթի մասնակիցների ու ոստիկանների վրա նետել են աղյուսներ, մե-տաղներ, բղավել՝ «մա՛հ հոմոսեքսուալներին»:
Հատուկ ծառայության աշխատակիցները չեն թողել, որ բողոքավորները մոտենան շքերթի մասնակիցներին, եւ բարկացած սերբերն այդ ժամանակ սկսել են ջարդուփշուր անել շրջակայքում ամեն ինչ, կողոպտել խանութները: Միայն երեկոյան ոստիկանությանը հաջողվել է հանդարտեցնել ցուցարարներին: Բելգրադին պատճառած վնասը հաշվվում է 1 մլն. եվրո: Վնասվածքներ է ստացել 141 մարդ, որոնց մեծ մասը ոստիկանության աշխատա-կիցներ են:
Այս միջադեպը խստորեն դատապարտել է Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը եւ պահանջել  պատժել «վանդալներին»: «Սերբիան բոլոր քաղաքացինե-րի համար երաշխավորելու է մարդու իրավունքների պաշտպանությունը, չնայած նրանց միջեւ տարբերություններին, եւ ամեն մի փորձ՝ խախտելու այն, արգելվելու է»,- հայտարարել է եվրաարժեքակիր այս նախագահը:
Ոստիկանները կատարել են զանգվածային ձերբակալություններ, նրանց օգնել են կողմնորոշվել քաղաքի կենտրոնում տեղադրված տեսախցիկները: Նախապես 207 ցուցարար էլ ձերբակալվել է, նրանցից շուրջ 100-ը որոշ ժամանակ մնացել է փակի տակ` անկարգություններին մասնակցելու կասկած-անքով: Հանցանքը ապացուցվելու դեպքում սպառնում է մինչեւ 8 տարի ազատազրկում:
Համասեռամոլները ցանկություն էին հայտնել շքերթ անցկացնել նախորդ տարի, սակայն իշխանությունները հայտարարել էին, թե չեն կա-րող ապահովել նրանց անվտանգությունը: Իսկ այս տարի սերբ իշխանավորները որոշել են «եվրոպականանալ»… սակայն շատ սերբեր հասկացրել են, որ թքած ունեն անասնական կրքերից ցածր մակարդակով ապրողների «մարդկային» իրավունքների վրա:
Այս վտանգը արդեն ոչ միայն եվրոպական է կամ ամերիկյան ու ռուսական, արդեն ասիական է, աֆրիկյան, ավստրալիական… Դրա համար էլ շատերին է հե-տաքրքրում, թե ինչպե՞ս արտաքինից տարբերակել համասեռամոլին:
Համացանցից քաղված տվյալների համաձայն, Հայաստանում տղաների 5%-ը համասեռամոլներ են, իսկ աղջիկների 3-4%-ը` լեսբուհիներ. այս տվյալն է ներկայացրել սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը վերջերս՝ ընդգծելով, որ դրանց թիվը նախորդ տարիների համեմատ չի ավելացել:
(Ասում են` այսպես է հարաբերակցությունը աշխարհում, ուրեմն եւ` Հայաստանում… Ա՜յ քեզ բան: Ի՞նչ կապ ունի այս եվրաաղբը մեր միջավայրի հետ):
Մասնագետի խոսքով, համասեռամոլների մասին շատ է խոսվում, քանզի դաշտն է ազատականացվել, այլեւս թաքնված չէ նրանց ոչ մի գործողութ-յուն. «Նրանց մասին շատ խոսելը չի նշանակում, թե նրանց թիվն է ավելացել…, այժմ կա համապատասխան ակումբ, հաճախում են, այլեւս ծպտյալ չեն»:
Համասեռամոլի էգոդիստոնիկ տեսակը, երբ մարդն ամուսնացած է, բայց միեւնույն սեռի ներկայացուցչի նկատմամբ սեռական հակումներ ունի, ըստ մասնագետի, բուժելի է: «Նրանք դիմում են մեզ, բացատրում՝ ինչ է իրենց հետ կատարվում, մենք էլ սկսում ենք բուժումը»,- հայտնել է Վ. Շահրամանյանը: Ընդհանրապես, հոմոսեքսուալիզմի առաջացման պատճառը 90%-ով մասնագետը կապում է երեխայի` մանկուց սխալ դաստիարա-կության հետ:
Կարելի՞ է արդյոք համասեռամոլին տարբերակել արտաքինից, նրա շարժուձեւից. հարցին մասնագետը պատասխանել է, որ արտաքինն ամենեւին էլ կապ չունի նրա սեռական կողմնորոշման հետ: «Առաջ զարմանում, հիմա զայրանում եմ, երբ նուրբ շարժումներով մարդուն տեսնում են ու շտապ որակում են նրան որպես համասեռամոլ: Այդպես պետք չէ անել: Օրինակ, ինչքան շատ են մարդիկ մեր քաղաքական դաշտում, մշակույթի մեջ, որ այդպիսի անուն են վաստակել: Իսկապես, սխալ է այդպես վարվելը»,- նկատել է սեքսապաթոլոգը՝ հավելելով, որ իրենք՝ մասնագետներն են նույ-նիսկ արտաքինից դժվար տարբերակում համասեռամոլին մյուսներից:
Ըստ այս մասնագետի` արտաքինից կան որոշ շարժումներ, ասենք, քայլվածքի մեջ, որի միջոցով իրենց մոտ «մասնագիտական հավանականության սահ-մաններում» ստացվում է համասեռամոլին տարբերակել մյուսներից: «Բայց մինչեւ մենք նրա հետ չխոսենք, մինչեւ չզրուցենք նրա հետ, չիմանանք նրա սեռական նախասիրությունների մասին, ոչ մի հաստատ ախտորոշում չենք կարող անել»:
Իսկ որքանո՞վ է աստղագիտությունը ազդում մարդու սեքսուալ խառնվածքի վրա, եւ ինչո՞ւ են շատ երկրներում նախընտրում ամուսնությու-նից առաջ խորհրդակցել աստղագետների հետ: Վ. Շահրամանյանը հայտնում է, որ շատ ընտանիքներ քանդվում են ոչ թե որովհետեւ կնոջ եւ տղամար-դու աստղակերպերը չեն համընկել, այլ որովհետեւ նրանք սխալ սեռական դաստիարակություն են ստացել. «Ուղղակի ամաչում են կամ էլ չգիտեն տարրական մանրուքներ եւ դրա պատճառով տուժում են կողակցի հետ հարաբերությունները»: Իսկ աստղագետ Հովհաննես Գրիգորյանը կարծում է, որ այս դեպքում որոշակի դեր է խաղում մարդու շուրջ ձեւավորված կարման…
Ռուսաստանում եւս համասեռամոլական խիստ վտանգ կա: Նրանք պարբերաբար փորձում են շքերթներ կազմակերպել, սակայն դրանք պետության կող-մից չեն քաջալերվում: Եվ ռուս արվամոլները աջակցություն են փնտրում այլ տեղերից: Այս օգոստոսին Մոսկվայում «Ստրատեգիա 31» հասարակա-կան շարժման ակտիվիստների հանրահավաքը համալրվել էր մի քանի հարյուր համասեռամոլներով, եւ սա տարածում էր մոսկովյան «գեյ-շքերթի» կազմակերպիչներից մեկը՝ նույնպես «գեյ» Նիկոլայ Ալեքսեեւը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ հետագայում ռուսաստանցի արվամոլները կցան-կանային միանալ այդ շարժմանը եւ նմանատիպ այլ շարժումների: Սա մի նոր վտանգ է:
ՌԴ արվամոլները փոխադարձաբար հրավիրել էին «Ստրատեգիա 31» շարժման հիմադիրներին մասնակցել մոսկովյան «գեյ-շքերթին»: Արվամոլ-ակտի-վիստներից մեկը նշել է, որ Մոսկվայում «գեյ-շքերթի» կազմակերպիչները լիովին համամիտ են որոշ շարժումների նպատակներին ու խնդ-իրներին: Նա բողոքել է, որ «արվամոլների, լեսբուհիների, բիսեքսուալների եւ տրանսսեռային մարդկանց խմբավորումների ներկայա-ցուցիչները միակ սոցիալական խավն են, որոնց իշխանությունները Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում թույլ չեն տալիս հրապարակա-յին հանդես գալ»…
Դարձյալ դիմենք աստղագիտությանը: Մինչեւ 2050թ. Պլուտոնի ուղեծրից այն կողմ գտնվող եւ բոլորովին վերջերս հայտնաբերված 10-րդ՝ Պրազերպինա մոլորակը կգտնվի Կարիճի համաստեղության տակ, իսկ դա նշանակում է, որ մարդկանց մոտ կմեծանան սեքսուալ խանգարումների հավանակա-նությունը, կավելանան ամուսնալուծությունները (Պրազերպինան հունական դիցաբանությունում ցորենի աստված Ցիցերի դուստրն է, հավա-քել է վարդեր, մանուշակներ, նարցիսներ եւ այդ ժամանակ նրան է տեսել ստորգետնյա աշխարհի արքա Պլուտոնը ու սիրահարվել): Այսպիսի հետե-ւությունների է հանգել աստղաբան-էզոթերիկ Հովհաննես Գրիգորյանը: Նրա խոսքով, հին ժամանակներում կարիճն ունեցել է սեքսուալ իմաստ, եւ երբ մարդիկ սեռական խանգարումներ են ունեցել, մետաղյա կարիճներ են կախել վզներից:
Իսկ սեքսապաթոլոգ Վ. Շահրամանյանը համաձայն չէ Հ. Գրիգորյանի տեսակետին ու հայտարարել է, որ սեռական խանգարումների պատճառները կա-րող են լինել սոցիալ-հոգեբանական, իսկ աստղաբանությունը դրանում կարող է «մեղավոր» լինել շատ չնչին տոկոսով: Աստղաբան-էզոթերիկի խոսքով, կան աստղագուշակություններ, որոնց միջոցով կարելի է համապատասխան սեռական զուգընկեր գտնել: Այդպես է, օրինակ, Հնդկաստանում, որտեղ սեր գրեթե չկա, եւ աստղերն են որոշում՝ երբ, ինչպես եւ ում հետ ամուսնանալ:
Սակայն սեքսապաթոլոգն այլ կարծիքի է. «Ամեն ազգ ունի իր սեքսուալ մշակույթը, մենք էլ ունենք մեր ավանդականը»: Ուղղակի խնդիրը, ըստ Վ. Շահրամանյանի, այն է, որ պետք է հղկել այդ մշակույթը եւ ընտանիքներում վաղ հասակից ճիշտ սեռական դաստիարակություն տալ երեխանե-րին:
Բայց ինչո՞ւ սեռական խանգարումների հարցում սեքսապաթոլոգները աստղագիտությանը շատ մեծ տեղ չեն տալիս իրենց գործնական կյանքում: «Որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ սեռական խանգարումների պատճառները սոցիալ հոգեբանական են», – բացատրել է մասնագետը: «Սակայն, պետք է փնտրել դրանց պատճառահետեւանքային կապը, իսկ դա կարող է պայմանավորված լինել աստղերի ազդեցությամբ: Եթե կինը չի թողնում, որ ամու-սինը մոտենա իրեն, ի վերջո դա կարող է նաեւ աստղերի ազդեցության պատճառով լինել»,- հակառակն է պնդում էզոթերիկ Հ. Գրիգորյանը:
Վերջին տվյալների համաձայն, 2009թ. սեռական խնդիրներով սեքսապաթոլոգին է դիմել տղամարդկանց 70%-ը, իսկ կանանց` 30%-ը: Իսկ մասնագե-տին դիմած ամուսնական զույգերի թիվը կազմել է 25%: Վ. Շահրամանյանի խոսքով, սեռական խնդիրներով դիմում են միայն քաղաքաբնակ զույգերը: «Այդ իմաստով շրջանների բնակիչների վիճակը շատ տխուր է՝ մարդիկ իրենց հետ քարշ են տալիս այդ ծանր բեռը: Ամաչում են»,- նշել է սեքսապաթոլոգը:
Մի խսքով, այս հիվանդագին վտանգը «թափառում» է աշխարհի մայրցամաքներով եւ նաեւ մեր տարածաշրջան է մտել…
Ադրբեջանում նույնիսկ համասեռամոլների ամուսնություն է արձանագրվել (այս մասին «Լուսանցք»-ը նշել է իր թողարկումներում), չնայած այդ երկրում օրենքով միասեռական ամուսնություններն արգելված են: Բայց հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ համակարգում է Ադրբեջանի եւ տարածաշրջանի համասեռականների «թափառման» քաղաքականությունը…
Հատկանշական է, որ ադրբեջանցի մի նախարարի ստրիպտիզ ակումբն էլ դարձել է սեռական փոքրամասնությունների հավաքատեղի: Դա Սումգայի-թում գործող ստիպտիզ ակումբ է: Բայց Ադրբեջանում սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծվում, իսկ Բաքվում ձերբակալվում են նրանք, ովքեր սեռական փոքրամասնության ներկայացուցիչների են սպանել:
Այս օգոստոսին Վրաստանում նույնպես փորձել են առաջին անգամ գեյ-շքերթ անցկացնել: Շքերթն անցկացնելու ամսաթիվն ընտրելիս կազմա-կերպիչներն առաջնորդվել են այն հանգամանքով, որ օգոստոսը արձակուրդային ամենաթեժ սեզոնն է, եւ հանրության դիմադրությունը փոքր կլինի: Բայց վրացական իշխանությունները չեն համարձակվել այդքան «եվրոպականանալ»……
Հայաստանի, այսպես ասենք, հակա«գեյ»ական շարժումը շատ մեծ թափով նախաձեռնեց Հայ Արիական միաբանությունը, եւ մի քանի տարի լուրջ դիմակայություն եղավ «գեյերի» եւ հակա«գեյերի» միջեւ, ինչը ավարտվեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի կալանավորմամբ (իհարկե նրան այլ, նույնպես մի սարքովի գործով՝ հակասեմական (ազգային փոքրամասնությունների անունը շահարկելով) պիտակով դատեցին): Բայց այդ աղմ-կոտ պայքարը կասեցրեց Հայաստանում, հատկապես «վերնախավային կյանքում» համասեռականների հաղթական գործընթացը… եւ հետագա տարիներին դրա արձագանքներն անգամ նպաստեցին ՀՀ քաղաքական, հանրային եւ այլ ոլորտների «մաքրմանը»…  
Բայց վերջերս Երեւանի բնակիչները ականատես են լինում համասեռական դրսեւորումների նոր բացահայտ երեւույթների: ՀՀ-ի միասեռական-ներն էլ բողոքում են, թե հայ հանրությունը լավ չի վերաբերում իրենց եւ անգամ աշխատանք չեն կարողանում գտնել՝ իրենց սեռական կողմնորոշման պատճառով: Հետաքրքիր են սրանք՝ է՜…, ո՞ր մի հայ տղամարդը պետք է սրանց սարքած կամ սեղանին դրված հացն ուտի (մեծամասամբ  համասեռականները փորձում են սննդի օբյեկտներ մտնել, հատկապես մատուցողներ աշխատել)…
Հայաստանում LGBT համայնքի (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսգենդերներ) վերաբերյալ հստակ տվյալներ չկան: Պաշտոնական վի-ճակագրական տվյալներ կան ընդամենը տղամարդկանց հետ հարաբերություն ունեցող կամ գոնե մեկ անգամ hարաբերություն ունեցած տղամարդկանց թվի վերաբերյալ: Այսպես՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, ՀՀ-ում իրար հետ հարաբերվող 12.000 «տղամարդ» կա:
Մոտավոր պատկեր կարելի է ստանալ նաեւ ՄԱԿ-ի՝ աշխարհում  ընդհանուր համարվող տվյալներով, որոնց համաձայն՝ ամեն երկրում LGBT հա-մայնքը կազմում է բնակչության 4-7%-ը:
ՀՀ-ի LGBT համայնքի ներկայացուցիչների հայտնի հանդիպման վայրերից մեկը Երեւանի քաղաքապետարանին հարող Մանկական զբոսայգին է (ի՜նչ զուգադիպություն…): Այդ այգուն հարող Գրիգոր Լուսավորիչ փողոցում (էլի ի՜նչ զուգադիպություն…) էլ երեկոյան ժամը 10-11-ից հետո սկսում են կանգնել առեւտրային սեքսով զբաղվող տրանսվիստիտները: Միասեռական-նույնասեռականները նշում են, որ չնայած մար-մնավաճառությունը ՀՀ-ում արգելված է, ոստիկանությունը հազվադեպ է նույնասեռական մարմնավաճառներին խանգարում: Ավելին՝ նրանք այ-գում պահպանում են հասարակական անդորրն, ու վտանգի դեպքում նույնասեռականները կարող են դիմել ոստիկանների օգնությանը:
ՀՀ-ում, այդ թվում՝ LGBT համայնքի ներսում սեռավարակների տարածումը կանխելու գործունեությամբ զբաղվող Public Information and Need of Knowledge (PINK) ՀԿ ղեկավար Մամիկոն Հովսեփյանն ասում է՝ հիմնական խնդիրը հայ հասարակությունում տարածված կարծրատիպերն են, ինչի հետեւանքով միասեռականները հիմնականում թաքնված կյանքով են ապրում. «Անհանդուրժողականությունը սկսվում է հիմնականում ընտանիքից, հայերը չեն ընդունում, որ դա մարդու սեռական կողմնորոշում է, այլ ոչ թե ձեռքբերովի հիվանդություն»:
«Մեզ դիմում են միայն կցկտուր մեղադրանքներով՝ ասենք, որ իրենց արհամարհում են, անտեսում են: Հայկական հոգեկերտվածքի առանձնահատ-կությունից ելնելով՝ անհանդուրժողականությունը միասեռականների նկատմամբ Հայաստանում առկա է, բայց իրավական խախտումներ նրանց հան-դեպ չեն լինում կամ մեզ չեն դիմել նման խախտումի կապակցությամբ»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի քար-տուղար Գրիգորի Գրիգորյանցը:
PINK-ի ղեկավարի խոսքերով, մարմնավաճառությամբ զբաղվող մի քանի տասնյակ միասեռականները‘ հիմնականում այլ աշխատանք չունենալու պատճառով են այդ ուղին բռնել. «Իհարկե, կան միասեռականներ, ում համար դա հոբբի է, բայց հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով են այդ գործով զբաղվում»:
Մինչդեռ, աշխատավայրում սեռական կողմնորոշումը թաքցնելը ոչ բոլորին է հաջողվում… Եվ` ոչ միայն աշխատավայրում…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 35 (166), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.