Հայկական խոհանոց… եւ շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,
հեռ` 531-027, 531-028)

Լցոնած դդում

Բաղադրությունը
Դդում – 1 հատ
սալորի չիր – 400գ
ծիրանի չիր – 400գ
նուշ – 250գ
չամիչ – 250գ
դարչին – 10գ
կարագ – 100գ

Պատրաստման եղանակը
Միջին չափի դդումը լվանալ, վերեւի մասից այնպես կտրել, որ հնարավոր լինի միջուկը մաքրել եւ սառը ջրով լվանալ: Մեջը մի փոքր շա-քարավազ ցանել, թողնել մի կողմ:
Սալորի չիրը, ծիրանի չիրը, նուշը, չամիչը (ցանկալի է՝ դեղին) կարագով տապակել: Այնուհետեւ ավելացնել դարչին:
Այս ամենը լցնել դդումի մեջ, ծածկել իրենից իսկ կտրած կափարիչով, փաթաթել թրջած յուղաթղթով եւ դնել վառարանը (ժամանակ առ ժամանակ թուղթը թրջել):
40 րոպե հետո հեռացնել թուղթը:
Թուղթը հեռացնելուց հետո դդումը վառարանում թողնել եւս 25 րոպե, որպեսզի ստանա վարդագույն երանգ: Եփել եւս 10 րոպե:
Մատուցել սառը վիճակում:
Անուշ վայելեք, եւ թող Ձեր կյանքի գործերն ու նպատակներն էլ միշտ վարդագույն երանգ ունենան:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

«Ախպերական» վրեժխնդրություն
Վերջերս Ստամբուլի օդանավակայանում ադրբեջանական «Խազար» թիմի 6 ֆուտբոլիստների թույլ չեն տվել նստել ինքնաթիռ՝ պատճառաբանելով, որ նրանք ուշացել են գրանցումից: Ուշագրավն այն է, որ միեւնույն ժամանակ շարունակվել է մնացած ուղեւորների գրանցումը:
Երբ ադրբեջանցի ֆուտբոլիստներից մեկը օդանավակայանի աշխատակցից հետաքրքրվել է, թե ինչու են նման խտրականություն դնում իրենց եւ մյուսների միջեւ, նրան պատասխանել են. «Պետք չէր, որ ձեր հավաքականը հաղթեր»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին ֆուտբոլի Ադրբե-ջանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Բաքվում պարտության էր մատնել հենց Թուրքիայի ազգային թիմին (1:0): Ադր-բեջանական թիմը, որը վերադառնալիս է եղել ուսումնամարզական հավաքից, թերի կազմով է մեկնել Բաքու: Ինչ վերաբերում է «ուշացած» ֆուտբոլիստներին, ապա նրանք մեկնել են հաջորդ չվերթով, ինչի համար հավելավճար են մուծել:
Թուրքը մնում է թուրք նաեւ «փոքր» եղբոր հանդե՞պ…
 
«Անմաքուր» խաղեր
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում ավարտվեցին Համագործակցության 19-րդ խաղերը, որին մասնակցեցին նախկին բրիտանական կայսրության մեջ մտնող 71 երկրների մոտ 6.000 մարզիկ-մարզուհիներ: Տարբեր մարզաձեւերում բոլորից շատ մեդալներ նվաճեցին Ավստրալիայի ներկա-յացուցիչները՝ 174 մեդալ, այդ թվում 74-ը՝ ոսկե, 2-րդ տեղը զբաղեցրեց Անգլիան՝ 142 (37 ոսկե), 3-րդը՝ Հնդկաստանը՝ 101 (38 ոսկե): Խա-ղերի մասնակիցները բավականին դժգոհ են մնացել կազմակերպիչներից: Ինչպես տեղեկացնում են օտարերկրյա զլմ-ները, մարզակառույց-ներում շատ վատ են աշխատել սանհանգույցները, ինտերնետով ձեռք բերված տոմսերը շատ դեպքերում չեն հասել տերերին, տրանսպորտային խնդիրների պատճառով մրցումները հաճախ ուշացումով են սկսել: Ավելին, լողորդների մոտ զանգվածային սննդային թունավորումներ են արձանագրվել: Դա մասնակիցները բացատրել են լողավազանի ջրի ոչ լիարժեք մաքրման հետ:

Արհեստավարժ մարտեր
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բեռնեցյանը հերթական հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անպարտե-լի Արթուրը 6 ռաունդից բաղկացած մենամարտ անցկացրեց ամերիկացի Ռայնել Գրիֆինի հետ եւ հաղթանակ տոնեց մրցավարների միաձայն ո-րոշմամբ՝ 58:56, 59:55 եւ 59:55:

*  *  *
ՌԴ Մյակինինո քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ մարզիկ Կարեն Ավետիսյանը մրցակցել է ռուսաստանցի Կոնստանտին Պիտեռնովի հետ: 6 ռաունդից բաղկացած մենամարտը ավարտվել է 2-րդ ռաունդում, եւ Պիտեռնովը հաղթանակ է տոնել տեխ-նիկական նոկաուտով:

Առաջադիմել են
2010թ. հոկտեմբերի 20-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Սեպտեմբերի 15-ին հրապարակված տարբերակի համեմատ ՀՀ ազգային ընտրանին բարձրացել է 45 տեղով եւ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 60-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշը, ինչպես նաեւ միավորների քանակը՝ 514, ռեկորդային են Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ:
1. Իսպանիա – 1881 (միավոր)
2. Հոլանդիա – 1683
3. Բրազիլիա – 1493
4. Գերմանիա – 1481
5. Արգենտինա – 1320
6. Անգլիա – 1205
7. Ուրուգվայ – 1167
8. Պորտուգալիա – 1123
9. Խորվաթիա – 1086
10. Ռուսաստան – 1061
20. Սլովակիա – 865
< font size="2">32. Իռլանդիա – 710
35. Ուկրաինա – 706
42. Բելառուս – 623
48. Լիտվա – 577
60. Հայաստան – 514
70. Մակեդոնիա – 455
72. Լատվիա – 448
74. Էստոնիա – 435
75. Վրաստան – 431
78. Մոլդովա – 424
91. Ադրբեջան – 361
96. Ուզբեկստան – 333
137. Ղազախստան – 167
142. Թուրքմենստան – 156
150. Տաջիկստան – 112
173. Ղրղզստան – 60
202. Անդորրա – 2

* * *
Ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը (մինչեւ 19 տարեկաններ) երկրորդ պարտությունը կրեց Եվրոպայի 2011թ. աջնության որոկավոր-ման 1-ին փուլում: Մեր պատանի ֆուտբոլիստները 0:3 խոշոր հաշվով զիջեցին Իսպանիայի պատանեկան թիմին: Հիշեցնենք, որ երկու օր առաջ մեր պատանեկանը նույն հաշվով պարտվել էր Իսրայելի ընտրանուն:
Հայաստանի թիմի հաջորդ փուլ մտնելու համար նախ հարկավոր է, որ կայանալիք Լիտվա-Իսրայել խաղում լիտվացիները նվազագույն հաշվով հաղթանակ տանեն, երկրորդ` 3-րդ տուրում իսրայելցիները պարտվեն Իսպանիային, եւ երրորդ` մեր ֆուտբոլիստները խոշոր հաշվով հաղ-թեն դաշտի տերերի թիմին:

Ակումբային մրցապայքար
Երեւանի «Միկա» շախմատի տղամարդկանց թիմը շարունակում է վստահ ելույթները Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող Եվրոպայի ա-կումբային առաջնությունում:
4-րդ փուլում մեր շախմատիստները 5:1 հաշվով ջախջախեցին առաջատարներից մեկին՝ բոսնիական «Բիհաց»-ին, եւ 8 միավորով (լրացուցիչ ցուցանիշներով) գլխավորեցին մրցաշարային աղյուսակը:
«Միկա»-ի կանանց թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց Սերբիայի ԲԱՍ-ին եւ 6 միավորով ընդհուպ մոտեցավ առաջատարներին՝ վրացական «Սամա-յա»-ին եւ ռուսական ԱՎՍ-ին:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 36 (167), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.