Ըստ «Ա1+» կայքէջի, առաջին լուրջ պատահարը գրանցվել էր 2004թ. սեպտեմբերի 17-ին՝ հրեական Նոր տարվա տոնակատարությունների վերջին օրը: Անհայտ անձինք սպիտակ ներկով հուշաքարի վրա խաչ եւ «սատանայական» 666 թիվն էին նկարել:
2010թ. հոկտեմբերի 19-ի երեկոյան ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում, «Առագաստ» սրճարանի հետեւի մասում գտնվող հուշարձանը ներկել են: Դեպքի վայր մեկնած ոստիկա-նության ծառայողները պարզել են, որ Օղակաձեւ զբոսայգու 1-ին մասում գտնվող Հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի վրա կարմիր ներկով գրառումներ են արվել, որոնք մաքրվել են:
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցա-ռումներ հիշյալ գրառումները կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Այնուամենայնիվ, ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավար Ռ. Վարժապետյանը տեսակետ է հայտնել եւ կարծում է, որ Հոլոքոստի եւ Ցեղասպա-նության զոհերի հիշատակի հուշարձանի պղծումն ուղղված է հայերի դեմ: «Հայաստանում գործում է ֆաշիստական կազմակերպություն, որը նման վանդալիզմ է իրականացնում: Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պղծումը, իմ կարծիքով, ավելի շուտ ուղղված է հայերի, քան հրեաների դեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է նա եւ հավելել, որ այս ամենում իր բա-ժին մեղքն ունի նաեւ անվտանգության համակարգը, քանի որ մինչեւ օրս հուշարձանի մոտ տեսախցիկներ չեն տեղադրվել: Հուշաքարը նախ-կինում պղծողների հետ հրեական կազմակերպության ներկայացուցիչները չեն հանդիպել, հիմա էլ որեւէ կասկած դեռ չունեն, թե ով կա-րող էր այս անգամ պղծել հուշարձանը: «Ոստիկանությունը արդեն քրեական գործ է հարուցել: Վանդալիզմի հետքերն արդեն վերացված էին»,- նշել է Ռ. Վարժապետյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը հայտնել է, որ «վանդալիզ-մը իրականացնողների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Գործը ընթացքի մեջ է, դեռ նյութեր ենք նախապատրաստում»,- ասել է նա:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Հոլոքոստի եւ Ցեղասպանութ-յան զոհերի հիշատակի հուշարձանի պղծումը: Օմբուդսմենը նաեւ իրավապահ մարմիններին կոչ է արել գտնել եւ պատասխանատվության ենթարկել այդ վանդալիզմն իրականացնող սադրիչներին:
Հրեական համայնքը այս խնդրով դիմել է նաեւ ՀՀ նախագահին, ում աշխատակազմի պատասխանատուները հայտնել են, որ հետեւողական կլինեն եւ օրենքի սահմաններում կպատժեն մեղավորներին:
«Ինչպե՞ս կարող է որեւէ հայ վերաբերվել հայ եւ հրեա ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների զոհերի հի-շատակը հավերժացնող հուշակոթողի պղծմանը: ՀՀ-ում երբեւէ չի եղել եւ չի կարող լինել այլատյացություն: Մենք, որպես Ցեղաս-պանություն ապրած ժողովուրդ, շատ լավ ենք հասկանում դրա վտանգավորությունը»,- մեկնաբանելով Օղակաձեւ զբոսայգում Հայոց ցեղասպա-նության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի նկատմամբ իրականացված վանդալիզմի դեպքը՝ հայտարարել է ՀՀ -նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը: «Անկախ նրանից՝ դա հոգեկան խանգարման արդյունք է, թե հանցավոր միտում, այն առաջին հերթին ուղղված է մեր ժողովրդի արժեհամակարգի եւ շահերի դեմ»,- հավելել է մամլո խոսնակը:
Արտակ Հայոցյան
ՄԻՊ-ն ընդդեմ «Facebook»-ի
Հիմնվելով բազմաթիվ բողոքների վրա՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նամակով դիմել է «Facebook»-ի ա
դմինիստրա-ցիային՝ հայտնելով իրենց անհանգստությունն ու բողոքը բացված կեղծ էջի վերաբերյալ:
«Հարգելի «Facebook» վեբ-կայքի ադմինիստրացիա, հայտնում ենք, որ ձեր կայքում անհայտ անձանց կողմից բացված, այսպես կոչված, ՀՀ -մարդու իրավունքների պաշտպանի էջը HUMAN RIGHTS DEFENDER OF THE REPUBLIC OF ARMENIA կարող է մոլորության մեջ գցել «Facebook»-ից օգտվողներին եւ, հատկապես, մեր բազմաթիվ դիմումատուներին: Բացի դա, մենք ունենք հավաստի տեղեկատվություն, որ այդ էջում գրանցված 700-ից ավելի անդամների որոշ մասը անդամակցել է վերոնշյալ խմբին՝ թյուրիմացաբար կարծելով, որ այն իսկա-պես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի էջն է:
Ավելին՝ մեր աշխատակիցները, հետաքրքրությունից դրդված, դարձել են այդ էջի անդամներ՝ ստուգելու, թե ինչ բնույթի հաղորդագրութ-յուններ կստանան: Պարզվել է, որ հիմնականում էջի պատասխանատուներն իրենց անդամներին ուղարկում են տարբեր ապրանքների վաճառքը խրախուսող գովազդներ: Մենք մեր անհանգստությունը եւ բողոքն ենք հայտնում վերոնշյալի կապակցությամբ ու պաշտոնապես խնդրում փակել տվյալ էջը»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի հրապարակած նամակում:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 36 (167), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



