Դաս Երուսաղեմի հոգեւորականին… – Անդրանիկ Աթոյան

Քրիստոնյաները ցեղակրոնության մասին չնչին իսկ պատկերացում չունեն

Դաս Երուսաղեմի (եւ ոչ միայն) հոգեւորականին, որ «հետապնդման բարդույթի» պատճառով պարզունակ է դարձել

Վերջերս համացանցում պատահաբար ընթերցեցի Երուսաղեմի ոմն քրիստոնյա հոգեւորական Ղեւոնդի հոդվածը՝ հետեւյալ վերնագրով. «նՑվՏՉպՐՈ Ռ պրՑՖ ղՐՌրՑՌՈվրՑՉՏ! ԿոՐՈքպվՌպ Ս ԸՐՎÿվրՍՏռ ԾՏսՏՊպՋՌ!!!» (ցանկացողները կարող են ծանոթանալ բովանդակությանը այստեղ – http://frghev-ond.livejournal.com/46010.html):
Հոդվածի հեղինակը բավականին պերճախոս շարադրում է իր տեսակետը՝ անհերքելի ճշմարտության ոգով: Եվ ընթերցողներից քչերը կկռահեն, որ հոդվածը մարդու եւ իր երեւակայության երկխոսության արդյունք է:


Հոդվածագիրը չի ալարել հայ ցեղակրոններին իմիջայլոց վերագրել նաեւ ռուսական իրականության թափթփուկային դրսեւորումները, թե իբր ցեղակրոնները ծեծում են քրիստոնյաներին եւ հեռախոսով նկարահանածը տեղադրում համացանցում: Սակայն Ռուսաստանում թափթփուկ-ներն այդ արարքները կրոնական հողի վրա չէ, որ կատարում են: Եվ նման արարքներով զբաղվում են նույնիսկ ոչ թե սափրագլուխները (ի՞նչ -ցեղակրոնի մասին է խոսքը), այլ դեռահասների թափառախմբերը (սրա-նրա պատվերը կատարող թալանչիական խմբերը)…
Եվ սա քրիստոնեական հոգեւորականի միակ «սուրբ» վրիպումը չէ: Նա անընդհատ պնդում է, որ ցեղակրոններն ատելություն են սերմանում եկե-ղեցու հանդեպ:
Հոգեբանության մեջ տվյալ երեւույթը կոչվում է «հետապնդման բարդույթ»:
Որտեղի՞ց պիտի ատողներն իմանան, որ կա գիտակցության մի տեսակ, որի համար խորթ է ատելության յուրաքանչյուր դրսեւորում: Եվ նման գի-տակցությունը բնորոշ է ցեղակրոններին (անկախ ազգությունից):
Գուցե եկեղեցու որոշ ներկայացուցիչներ այսկե՞րպ են ուզում սեփական ատելության փոխադարձը գտնել:  
Մի՞թե սիրել կարողացողը ատելություն կարող է փնտրել:
Տեղին է մեծն Տոլստոյի միտքը մեջբերել. «Մարդիկ առավել հաճախ ատում են ոչ թե իրենց վատություն անողներին, այլ ում իրենք են վա-տություն արել»…
Բոլոր հիմքերը կան ասելու, որ քրիստոնյաներից միայն Քրիստոսը գիտեր սիրել: Այն էլ այդ սիրո մասին նրանից 5 դար առաջ մեծն մտածող Պղատոնն է խոսել:
Ի դեպ, Ղեւոնդը հաճախ է Հայ Դիցերի հասցեին կիրառում «մեռած աստվածներ» ձեւակերպումը: Նախ նա (եւ ոչ միայն) չի տարբերակում Աստված եւ Դից հասկացությունները: Դիցերից մեկը Քամու Դիցն է՝ Մարութ անունով: Ցանկացողները կարող են փորձել թքել նրա վրա: Համ էլ կճշտեն՝ մեռա՞ծ է, թե՞ ոչ:
Եվ որքա՞ն պետք է մարդ լինի մակերեսային, որ քրիստոնեական աղանդների առատության մեղքը ցանկանա ցեղակրոնների վրա բարդել:
Ղեւոնդը նաեւ չի զլանում Նժդեհին քրիստոնեական «լույս»-ի ներքո ներկայացնել, թե իբր Քրիստոսը նրա համար իդեալ է եղել: Մի-՞թե Նժդեհը յուր իդեալին «ցնորամիտ նազովրեցի» կանվաներ… եւ հեթանոս Աստվածների հավատը կհառներ… ցեղակրոնն էլ իր երդումը Վա-հագն Աստծուն ուղղված կասեր…
Քրիստոնյա հոգեւորականը իր լսարանին է ներկայացնում 3 պատճառ, իբր որոնցով ցեղակրոնները մերժում են իր տիրոջը եւ առաջարկում են վերադառնալ Ցեղային Աստվածներին:
1. Քրիստոնեությունը հաստատվել է ուժով.
2. Քրիստոսը եբրայական աստված է, այլ ոչ մեր ազգային-հայկական.
3. Ցեղակրոն գաղափարախոսություն.
Ըստ երեւույթին «հոգեւոր» Ղեւոնդը պարտք է համարել նման չնչին հարցերով ցեղակրոններին չանհանգստացնել, եւ իր իսկ հարցերին իր պատկերացրած պատասխաններն է տվել (արդյոք չի՞ մեղանչել յուր տիրոջ հանդեպ նման զազիր երեւակայությամբ… մեղա, մեղա, մեղա… կասենք իր փոխարեն):   
Կարծում եմ՝ մեր կողմից միանգամայն մարդասիրական կլինի քրիստոնյա հոգեւորականին եւ ընդսմին նաեւ նրա լսարանը իրական պատասխաննե-րով մոլորությունից դուրս բերելը:
1-ին կետի առումով.
Միայն հուդարմատ կրոնների ներկայացուցիչները կարող են կարծել, որ ինչ-որ բանի ուժով են հասել:
Ցեղակրոնները նենգ բանսարկությունները երբեք էլ ուժ չեն համարել: Անհրաժեշտության դեպքում կարող ենք նկարագրել այդ նենգ բանսար-կությունները՝ նույնպես հղում անելով նույն Ագաթանգեղոսի եւ այլ քրիստոնյա պատմիչ-գաղափարախոսների աշխատանքներին: Ի դեպ, նրանց աշխատանքները բազում փաստեր են ներառում քրիստոնյաների ագրեսիվ ու դավադիր բնույթի մասին:
2-րդ կետի առումով.
Ոչ մի ցեղակրոն Քրիստոսին եբրայական աստված չի համարում (հայ քրիստոնյաները վաղուց խուսափում են Եհովա աստծու անունը տալ… կարծում եմ՝ խուսափում են հենց նրա ոչ ազգային-հայկական լինելու համար…):
Ցեղակրոնները նրան առհասարակ աստված չեն համարում, այլ՝ եբրայական ծագումով մարդ (ոչ էլ՝ աստծո որդի):
Ոչ մի ցեղակրոն չի հավատում, որ թլպատվածը կարող է աստված լինել, կամ աստծուն հնարավոր է թլպատել:
Ցեղակրոնների համար անընդունելի է աստծուն կոչել օտար, տվյալ դեպքում՝ հունարեն կամ եբրայերեն լեզվով:
3-րդ կետի առումով.
Ղեւոնդը շփոթում է ցեղակրոնությունը կրոնի հետ, եւ այդ պատճառով է կարծում, թե ցեղակրոննությունն էլ է հիմնված գաղափարախոսութ-յան վրա:
Ցեղակրոնները գաղափարը ոչ թե խոսում են (գաղափարա-խոսում), այլ իրագործում են: Ցեղակրոնությունն իմաստնություն է, ազգային ար-ժեքային համակարգի կրում-գործադրում:
Քրիստոնեական գաղափարախոսությունը մերժելը շատ ավելի մեծ ու սկզբունքային պատճառներ ունի, քան որեւէ քրիստոնյա հոգեւորական կա-րող է պատկերացնել: Անհրաժեշտության դեպքում կարող ենք օգնել դա էլ հասկանալ:
Մասնավորապես ուղղելով թափառող ուշադրության պատասխանները, տրամադրում ենք մեր պատասխանները Ղեւոնդի հարցադրումներին (մանկա-կան), որոնք նա իր հոդվածի վերջում անհայտությանն է ուղղել:
1. Ինչպե՞ս «մեռած եբրայեցին» կարողացավ հաղթել «հայոց աստվածներին» եւ գրավել մեր ժողովրդի սրտերը:
Ոչ ոք մեռած եբրայեցու եւ Հայոց Դիցերի, առավել եւս Հայ Աստվածների գոտեմարտի ականատեսը չի եղել: Իսկ առհասարակ ինչ-որ մեկը պատկերաց-նու՞մ է Քրիստոսի «մենամարտը» Հայոց Վահագն Աստծու հետ… Ըստ երեւույթին՝ մեռած եբրայեցու «հաղթանակ»-ի ներքո նկատի է առնված 317թ. տեղի ունեցած հավատակործան ողբերգությունը, որի ժամանակ լուսավորիչ կոչվող պարթեւի որդին կազմակերպեց հայ շինականների կոտորածը եւ հռոմեական ազդեցության ու աջակցության ներքո ներխուժեց Հայաստան: Իրականում հայոց առաջին մեծ ցեղասպանության մասին է խոսքը: Այդ ցեղասպանությունը ոչ միայն հոգեւոր առումով էր, այլեւ՝ ֆիզիկական, պատմա-մշակութային, ազգային-պետական եւ այսպես շարունակ…
2. Ինչո՞ւ «հայկական աստվածները» չպաշտպանեցին իրենց պաշտողներին օտարից:
Հայ Դիցերն ու Աստվածները երբեք մարդկանց փոխարեն չեն մարտնչել, ու նման բան չեն խոստացել (եւ դա Աստծու գործը չէ… քանզի աստվածային չէ): Նրանք մարմնավորում են Ճշմարտությունը՝ հենված Տիեզերակարգին, եւ համապատասխանաբար չեն խառնվում մարդկանց ընտրություննե-րին (լավ, թե վատ): Մարդիկ պետք է հետեւեն Դիցերին ու Աստվածներին, այլ ոչ Նրանք՝ մարդկանց:
Այս հարցը նաեւ ունի հանդիպակացը:
Ինչո՞ւ է քրիստոնեական «աստված»-ը թույլատրում իր անունից այդքան մեծաքանակ աղանդներ բացել, այլասերվածների աջակցել, ազգեր ու երկր-ներ ապականել…
3. Ինչու՞ «հայկական աստվածները» 17 դար շարունակ սեփական ժողովրդին թողեցին բախտի քմահաճույքին եւ միայն այսօր հիշեցին…
Արդեն նշեցի, որ միայն մարդիկ պետք է հետեւեն Դիցերին ու Աստվածներին, այլ ոչ թե հակառակը:
Իսկ ով հետեւել է, ինքնագովազդով չի զբաղվել ու չի զբաղվում հիմա էլ…
Անդրհասարակածային մտածելակերպով դա դժվար է հասկանալ:
Կրկին հանդիպակաց հարց.-Իսկ ինչո՞ւ թլպատվածը երբեւէ չհիշեց ու տիրություն չարեց մեր ժողովրդին, երբ հզոր պետականությունն ու ազգային դիմագիծը կորցրեցինք, օտարների կողմից հալածվեցինք ու զավթվեցինք, ցեղասպանվեցինք ու այլն…
4. Ի՞նչ են տվել մեր ժողովրդին «հայկական աստվածները» 17 դարերի ընթացքում եւ ի՞նչ կարող են տալ այսօր:
Առողջ դատողություն: Իմաստնություն եւ ողջախոհություն: Տիեզերական հավատ ու սեր… Բայց ոչ բռնությամբ (խաչի խաչակրաց ջարդարա-րությամբ), քանզի բռնությամբ անհնար է լուսավորել:
Միշտ են տվել եւ տալիս են: Իմաստ ունեցողը ստանում է: Անիմաստը միշտ էլ հոխորտում է:
5. Ինչպե՞ս եք պատկերացնում ազգային կերպարը հեթանոսական գաղափարախոսության լույսի ներքո:
Առողջ, Զորեղ եւ Ազնիվ: Առանց երկնային ու երկրային տերերի, բայց ոչ որեւէ գաղափարախոսության ներքո, այլ Գաղափարի մեջ: Հեթանո-սությունը-էթնոսությունը ազգային հավատն է եւ քրիստոնեական օտարաբանության պես այլակրոն գաղափարախոսություն չէ:
6. Ինչի՞ց պետք է հրաժարվենք եւ ի՞նչ ընդունենք:
Պետք է հրաժարվել սնահավատ ու սնափառ «հոգեւոր» նյութապաշտությունից, կրոնական ընչաքաղցությունից եւ ընդունել Կենդանի Բնությու-նը, այլ ոչ անապատը:
7. Արդյոք գործածվելու՞ են «եբրայեցու» շնորհած «աստվածատուր գրերը»:
Նախ՝ գրերը շնորհված չեն ոմն եբրայեցու կողմից: Դրանք Արարչաբնույթ են եւ Հայ Հանճարեղ Մտքի արգասիքն են (նախապաշարվածները դա չեն հասկանա): Եվ հետո՝ Մաշտոցից առաջ են եղել գրերը, եւ այն գործածել են Ղեւոնդի ու նմանների չսիրած Հայ Աստվածները, հայ քրմերը (ովքեր աշ-խարհի քաղաքակրթությունն ու արժեքները ստեղծել են բոլոր հին ազգերից առաջ), որոնց գրած հազարամյակների պատմություն-մատյաննե-րը այրեցին թշնամաբար: Եթե ոմանք կարծում են, թե իմաստության եւ դպրության Տիր Աստվածը (իհարկե՝ նաեւ այլ Աստվածները) մինչեւ Մաշտոցը «եբրայեցու շնորհած աստվածատուր գրերն» են գործածել, ապա…
Իսկ մեծն Մաշտոցին հավերժ փա՛ռք, որ վեր հառնեցրեց Հայոց Գրեր-Տիեզերագրերը քրիստոնեական ավերածությունների միջից… ինչպես հիմա վեր են հառնում հայ պատմության, հավատի, մշակույթի, գիտության այլ արժեքներ, որոնք ավերվել ու այրվել են քրիստոնյա բարբարոս-ների կողմից…
Ուրեմն՝ այդ գրերն օգտագործվելու են, եւ դեռ շատ հայկական արժեքներ են վերհանվելու եւ օգտագործվելու… հանուն եւ ի փառս հայրենյաց:

Անդրանիկ Աթոյան
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) լիազոր-ներկայացուցիչը
Ռուսաստանի Դաշնությունում

Զբաղվում է առողջարարական յոգայով, նաեւ ու-շու արեւելյան մարտարվեստի մրցավար եւ մարզիչ է
areguny@gmail.com – հեռ.՝ 099-89.97.31:

Հ.Գ. – Համայն ցեղակրոնների անունից շնորհակալություն եմ հայտնում Ղեւոնդ քահանային՝ աշխարհին հերթական ապացույցը մատուցե-լու համար առ այն, որ քրիստոնյաները ցեղակրոնության մասին չնչին իսկ պատկերացում չունեն: Այսինքն՝ նրանք «եբրայեցու շնորհած կրոնը» իրենց մեջ կրելով, չեն կարող լինել ցեղակրոն՝ կրել ցեղը՝ ցեղային-ազգայինը, ուստի միշտ էլ հեռու են մնալու ազգային-հայկականից:

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.