Երբ անգրագետ է նախագահը… եւ ,,հեյդարիզմի,, ուրվականը

Ադրբեջանը ինչպես որ է –
Երբ անգրագետ է նախագահն ու նրա ղեկավարած հանրությունը
Գլխաքանակն արդեն դեր չի խաղում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խելքից դուրս հայտարարություններ է արել: Այս անգամ նշել է, որ ոչ միայն Արցա-խը, այլեւ Զանգեզուրը, Երեւանը եւ Սեւանը «ադրբեջանական պատմական տարածքներն են»: Ժամանակին այս կարգի ելույթներ էր ունենում ադր-բեջանական մեկ այլ տխրահռչակ նախագահ՝ Աբուլֆազ Էլչիբեյը, ով հայտարարել էր, որ արցախյան պատերազմի տարիներին «ոտքերը շուտով պետք է լվանա Սեւանա լճում»…
Ադրբեջանում սա նախագահական հիվանդություն է…
Ի. Ալիեւը վերջերս մեղադրական խոսքեր է հնչեցրել նաեւ հայ հայտնի հեղափոխական Ստեփան Շահումյանի հասցեին: Նա հպարտությամբ նշել է, որ իր հրամանով է ապամոնտաժվել 26 կոմիսարների հուշարձանը:

Հայր եւ որդի Ալիեւներն այս հարցում կարծես տարաձայնություններ ունեն. Հայր Ալիեւը այլ կարծիք ուներ Շահումյանի մասին: Իսկ որդի Ալիեւը հրապարակային ելույթում Բաքվի բոլշեւիկների հայազգի ղեկավարին «բանդիտ» ու «ահաբեկիչ» է որակել: Ընդհանրապես, Ի. Ալիեւը սիրում է իր հակահայկական գործունեությունը փաստարկել Ստեփան Շահումյանին «բանդիտ» անվանելով ու պարծենալ Բաքվի 26 կո-միսարների հուշարձանն ապամոնտաժելու եւ բոլշեւիկ գործիչների աճյունները վերաթաղելու իր հակամարդկային որոշմամբ:
Ադրբեջանի ժամանակակից իշխանությունների կեղծ ու մտացածին էությունը ցույց տալու նպատակով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սփյուռ-քահայ լրագրողներին մի օրինակ է բերել՝ կապված Ս. Շահումյանի անձի հետ. «Մի՞թե Մոսկվայի լավագույն համալսարաններից մեկի ուսա-նողը չպետք է տեղյակ լիներ նույն ժամանակ Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւի՝ բուռն ծափահարությունների ներքո հնչեցրած մտքե-րին. «Ստեփան Գեորգիի Շահումյանի վեհանձն կերպարը Ադրբեջանի աշխատավորների բոլոր սերունդների համար ներշնչման օրինակ է», «Եվ այսօր մենք հպարտությամբ ու սիրով ասում ենք (Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարը խոսում էր Ադրբեջանի ժողովրդի անունից), որ Ստե-փան Շահումյանը նաեւ ադրբեջանցի ժողովրդի զավակն է»: Այսպես էր խոսում Հեյդար Ալիեւը»:
«Ադրբեջանի նախագահ կրտսեր Ալիեւի հայտարարությունները վաղուց դադարել են զարմացնել, իսկ այս վերջինն արդեն զավեշտականի շարքը կա-րող է դասվել»,- այսպես է կարծում Եվրոպայի հայերի միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: «Իր հորից բաժին հասած նախագահական պոստում նա կատարում է պատմական ակնարկներ, որից հարեւան երկրների ժողովուրդները հասկանում են մի կարեւոր բան. ահավոր է, երբ քո հարեւան երկրի ղեկավարը տգետ է: Բրատիսլավայում տարիներ առաջ ՆԱՏՕ-ի նստաշրջանում ելույթ ունենալով՝ Ալիեւ կրտսերը, խոսելով Արցախի անկախության շուրջ, հայտարարեց. «Աշխարհի շատ երկրներում ապրում են հայեր եւ պատկերացրեք, որ նրանք այդ երկրներում պահան-ջեն անկախություն եւ տարածքներ իրենց համայնքների համար»,- մեջբերում է Ալիեւին Ա. Գրիգորյանը` հավելելով, որ վերլուծելու թույլ ունակություններ ունենալու հետեւանքով Ալիեւն ունակ է այսպիսի զավեշտական համեմատություններ անել՝ չհասկանալով, որ «հազարամյակներ իր տարածքների վրա ապրած եւ երկարատեւ պետականություն ունեցած Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարելի խառնել այլ տարածքների վրա ապրող համայնքների իրավունքների հետ»:
Կարա-կոյունլու ցեղախմբերը, ապրելով ուրիշների տարածքների վրա եւ տիրանալով դրանց, վերջապես 1918-1920թթ. առաջին անգամ ստեղծեցին պետականություն ու բոլշեւիկների շնորհիվ այն ամրագրեցին որպես կիսաանկախ պետություն՝ վերջիններից նվեր ստանալով ոչ միայն Ար-ցախն ու Գարդմանը, այլեւ Նախիջեւանը:
Այսօր, կատարվածի անօրինականությունը գիտակցելով, Ի. Ալիեւը փորձում է աշխարհին համոզել, որ հայերն են ունակ նման քայլի` առանց հասկանալու, որ թուրքական ցեղախմբերի՝ նախկին դարերում կատարածը ոչ մի քաղաքակիրթ ժողովուրդ ի վիճակի չէ կրկնելու այսօր…
Ցավոք, ադրբեջանական ղեկավարի հիվանդ երեւակայությունը սահմաններ չունի եւ, հետեւաբար, չունի նաեւ պատասխանատվության անհրաժեշտ մա-կարդակ: Այսպես էին կազմակերպում նաեւ երիտթուրքերի այլատյացության քարոզչությունը: Ի. Ալիեւի «հայրենասիրության» այսօ-րինակ զեղումները քաղաքակիրթ աշխարհում կոչվում են տգիտություն, անտեղյակություն եւ խաբեություն:  
Բնականաբար, Ադրբեջանում որեւէ մեկը չի հանդգնի բարձրաձայն հակառակվել Ի. Ալիեւին, բայց ամենուր արված պեղումները վկայում են, որ այսօրվա Ադրբեջանի տարածքում ակնհայտ են հայկական հետքերը, եւ այս մասին գիտի Ալիեւը:
Վերջերս սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Ս. Սարգսյանը խոսել է նաեւ պատմությունը սեփական հայեցո-ղությամբ խեղաթյուրելու՝ ադրբեջանական իշխանությունների մոլուցքի մասին, բայց եւ նշել, որ դա իրենց գործն է:  «Լեզու փո-խելը, ազգ ու կրոն փոխելը, աշխարհագրություն ու պատմություն փոխելն իրենց գործն է, բայց հակահայ ֆաշիզմի դրսեւորումն արդեն մեր գործն է»,- ասել է ՀՀ նախագահն ու հավելել, որ «ռազմատենչ հայտարարությունների գեներատորը հարեւան երկրում ակադեմիական շրջա-նակներն են… Նույնիսկ դժվար է որոշել, թե որտեղ է ավարտվում գիտությունը եւ սկսվում խամաճիկությունը: Արցախի դեպքում բերվում է այն «փաստարկը», որ որոշ տեղանուններ ադրբեջաներեն են (գոնե ասեն թուրքերեն կամ պարսկերեն) եւ` ոչ հայերեն: Ինչպե՞ս կարող էր 200-300 տարի առաջ ադրբեջանական անվանում ունենալ բնակավայրը: Ահա այսպիսի «գիտական փաստարկներով» դաստիարակվում է մի ամբողջ սերունդ, որը վաղը «հերոսաբար» պիտի ազատագրի «պատմական ադրբեջանական հողերը»: Եվ այդ սերնդին այդպես էլ թույլ չեն տա տեղեկանալ, որ երկրամասի Արցախ հայկական անունը վկայված է Ք.ծ.ա. 8-րդ դարում, եւ վկայել է Երեւանը հիմնադրող Արգիշտի 1-ին արքայի որդին՝ Սարդուր 2-րդը, որ Ք.ծ.ա. 1-ին դարում այն օտարերկրյա աշխարհագրագետներին հայտնի էր, ինչպես Ստրաբոնն է գրում, որպես Հայաստանի Արցախ նահանգ, որի հեծելա-զորը ամենախոշորն էր, որ սկսած 5-րդ դարից ներկայիս Ստեփանակերտի տեղում՝ Վարարակն հայկական բնակատեղին էր, որի անվանումը զուտ հայկա-կան է եւ նշանակում է «Վարար աղբյուր», եւ որ երկրամասի բնակչությունը հազարամյակների ընթացքում միատարր էր, այնտեղ ապրում էին բացառապես հայեր, ինչը հաստատում են նույնիսկ 18-րդ դարի թուրքական պաշտոնական աղբյուրները: Միայն 18-րդ դարի երկրորդ կեսից այս-տեղ սկսում են բնակվել աննշան քանակությամբ թուրք-մահմեդական քոչվոր ցեղեր, որոնց թվաքանակը անցյալ դարի սկզբներին հասավ հազիվ բնակչության ընդհանուր թվի 5%-ին:
Այդ սերնդին այդպես էլ թույլ չեն տա իմանալ, որ հազարավոր պատմական մատյաններում, որտեղ խոսվում է Արցախ հողի ու նրա քաջարի մարդ-կանց մասին, Ադրբեջան բառ չկա, որովհետեւ չէր կարող լինել: Իսկ այդ բառը որեւէ տեղ առաջին անգամ հայտնվել է ընդամենը մեկ դար առաջ: Կրկնում եմ՝ ընդամենը 1 դար առաջ»,- ասել է ՀՀ նախագահը:
Ի. Ալիեւի հիվանդ երեւակայությունը հասել է այնտեղ, որ Արցախի քրիստոնեական եկեղեցիները՝ Ամարասը, Գանձասարը եւ այլք հռչակ-վում են ադրբեջանական: Երեւի իրենք էլ առաջինն են աշխարհում ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն…
Ադրբեջանցիները զարմացնում են նաեւ իրենց եղբայր թուրքերի հարցում, առաջ են քաշում. «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, այսինքն՝ թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են, բայց ապրում են երկու պետության մեջ, բայց հետո հանկարծ ասում, որ իրենք թուրք չեն, ավելի ճիշտ՝ թուրք չեն եղել, եղել են աղվան (նաեւ պարսիկ կամ մար), եւ Աղվանքն ու Պարսկաստանը կամ Մարաստանը իրենցն են… իբր գրել են գրքեր, որ մեզ չեն հասել, որովհետեւ հայերը բոլոր այդ մատյանները վառել են……
Մի խոսքով, ըստ ստագիտական տեսության, իրենք աղվաններն են եւ կառուցել են քրիստոնեական ճարտարապետության գլուխգործոցներ, որոնք բո-լորը յուրացվել են հայերի կողմից, հետո փոխել են իրենց լեզուն, դարձել թուրք: Իսկ դրանից հետո աշխարհի առաջին քրիստոնյա-աղվան-ադրբեջանցիները փոխել են նաեւ իրենց հավատը եւ դարձել աշխարհի ամենաբարեպաշտ մահմեդականները… Բայց զուգահեռ զարգացնում են նաեւ այն ստագիտական թեզը, որ իրենք իրանալեզու մարերի ուղիղ ժառանգներն են եւ Իրանի կամ Հայաստանի պատմական Ատրպատականի օրի-նական տերերն են:
Ահավոր է, երբ հարեւան երկրի ղեկավարը (նաեւ նրա ղեկավարած հանրությունը) տգետ է:
Աշխարհի պատմությունն իմացողները ծանոթ են «Ադրբեջան» տերմինի ստեղծմանը. սիոնա-մասոնա-բոլշեւիկյան ծրագրով թուրքալեզու կո-վկասյան թաթարներին կոչեցին ադրբեջանցիներ, եւ Ադրբեջանը աշխարհի քարտեզի վրա հայտնվեց միայն 20-րդ  դարասկզբին՝ արհեստականորեն, հատուկ նպատակով: Եվ թյուրքական ցեղախմբերն ընդհանուր ոչինչ չունեն Ատրպատականի մշակույթի ու պատմության տեր հանդիսացողների հետ, որոնք ապրում են Հայաստանի եւ Իրանի տարածքում: Առավել եւս կապ չունեն քրիստոնյա կովկասյան ալբանների, ասել է թե` Աղվանքի բնակիչ-ների հետ: Վերջին 100-ամյակում Նախիջեւանում կատարված էթնիկական զտումները եւ մշակութային ցեղասպանությունը դեռեւս նոր են դա-ռնալու միջազգային քննարկումների առարկա եւ, անկասկած, Ադրբեջանը խիստ ծանր պատասխան է տալու կատարվածի համար:
Ուստի՝ Հայկական տարածքների եւ Հայաստանի շուրջ արված բարբաջանքներն ապացուցում են, որ Ադրբեջանի անգրագետ նախագահը (հիշեցնենք, որ այս հիվանդությունը սրանց մոտ նախագահական է…) մեծ վտանգ է ներկայացնում եւ իր ժողովրդի, եւ հարեւան ժողովուրդների համար: Այս մասին պետք է մտածեն կովկասյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի բոլոր երկրներն ու ուժերը:
Բայց Ի. Ալիեւին ամենաշատը հիմա կատաղեցնում է Արցախի անկախության անխուսափելիության փաստը: Ահա թե ինչու են վերջին շրջանում Ադրբեջանում մեծ թափ ստացել «հակահայկական ֆաշիզմի դրսեւորումները», հատկապես՝ երկրի ամենաբարձր ղեկավարների մասնակցությամբ: «Ա-դրբեջանը զարմանում ու զայրանում է, որ միջազգային հանրությունը եւ եռանախագահող երկրների նախագահները հրապարակայնորեն ճա-նաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ավելին՝ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը ԼՂՀ քաղաքական կարգավիճակի վե-րաբերյալ եւ դրա արդյունքները պետք է պարտադիր իրավական ուժ ունենան բոլորի համար: Ադրբեջանի հուսահատական ջղաձգումների մեխը հենց այստեղ է: Նրանք իրենց ժողովրդին չեն նախապատրաստել նման որոշումներ կյանքի կոչելու համար: Դատելով հռետորաբանությու-նից՝ կարծես դեռ չեն էլ պատրաստվում»,- նշել է ՀՀ նախագահը:
Իսկ «ղարաբաղա-ադրբեջանական բանակցությունների օրակարգում», այսպես կոչված, մադրիդյան սկզբունքներն են եւ դրանց վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդեւը եւ Նիկոլա Սարկոզին, ովքեր հանդես են եկել 2 համատեղ հայտարա-րությամբ՝ 2009թ. իտալական Լ՛Աքվիլայում եւ 2010թ.՝ կանադական Մուսկոկայում: 2 դեպքում միջնորդ երկրների ղեկավարներն, ի թիվս մյուս սկզբունքների, հիշատակել են նաեւ այն դրույթը, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է սահմանվի ԼՂ բնակչութ-յան իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության արդյունքում, այսինքն՝ հանրաքվեով» (Արցախում անցկացված հանրաքվեների կամ Հա-յաստանի հետ վերամիավորման մասին այստեղ էլ չենք խոսում…):
ՀՀ նախագահն ասել է (սա այն եզակի դեպքն է, երբ նախագահի հայտարարությանը սկզբից մինչեւ վերջ համամիտ ենք. քոչվորին հարկ է ցույց տալ իր տեղը, – խմբ.), որ Ադրբեջանն ինքն է սկսել պատերազմը, ինքն էլ Արցախից զինադադար է խնդրել (այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարից): Հետո նաեւ «լաց ու կոծ» է դրել պատերազմի ծանր հետեւանքների մասին: «Կարծես պատերազմի հետեւանքնե-րը կարող էին հաճելի լինել: Այսքանից հետո ինքը սկսեց «խրոխտ» կեցվածքով պայմաններ թելադրել: Կարծես աշխարհում եղել է մի դեպք, երբ պարտվող զավթիչներն են պայմաններ թելադրել»,- հայտարարել է ՀՀ նախագահը:
ՀՀ ղեկավարի կարծիքով՝ ադրբեջանցիներն իրենց դեմքը փրկելու համար ամենուր վայհռետորություն են անում, թե հայերն այլ երկրի օգնությամբ են պատերազմում հաղթանակ տարել: Դե էլ ո՞նց արդարանան, այլապես ինչպե՞ս պետք է բացատրեին փոքրաթիվ հայ կամավորներից ջախջախիչ պարտություն կրելու փաստը. «Բայց այդպես էլ քաջություն չունեն հրապարակավ պաշտոնապես հայտարարելու, թե այդ ի՞նչ 3-րդ երկրի մասին է խոսքը: Հիմա էլ որոշել են, որ Հայաստանը սեփական տնտեսական միջոցներով չի կարող գոյատեւել ու ապագա չունի: Այսպիսի առասպելներով սնում են իրենք իրենց, հետո էլ ապշում, երբ պարզվում է, որ բազմաթիվ խնդիրների վերաբերյալ աշխարհը բոլորովին այլ տեսակետ ունի»:
Հատկանշական է, որ ՀՀ նախագահը չի խուսափել անդրադառնալ նաեւ Գենետիկների եւ լեզվաբանների մի մեծ գիտական խմբի վերջին ուսումնա-սիրության արդյունքներին, ըստ որի հայոց լեզուն առնվազն 8 հզ. տարվա պատմություն ունի:
«Սա նշանակում է, որ մենք՝ իբրեւ ազգ, գոյություն ունենք առնվազն 8.000 տարի: Այս ընթացքում մեր դեմ ճոռոմ-ճոռոմ խոսել են շա-տերը, այդ թվում եւ՝ ավելի շատ տարածք, ավելի մեծ գլխաքանակ եւ ավելի շատ փող ունենալու դիրքերից: Այո՛, նրանց հաջողվել է մեզ տկարաց-նել, բայց նրանց բացարձակ մեծամասնությունն այսօր չկա, լքել է պատմության թատերաբեմը, բայց մենք շարունակում ենք մեր ճանապար-հը՝ հանգիստ ու վստահ, որովհետեւ դեռ անելիք ունենք առնվազն առաջիկա 8.000 տարիներին»,- նշել է Ս. Սարգսյանը:
Ալիեւը չի համարձակվել այդպես էլ արցախյան պատերազմի 3-րդ կողմ նշել Ռուսաստանին, սակայն Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայա-ցուցիչ Պիտեր Սեմնեբին հայտնելով իր տեսակետը ԼՂ-ի հակամարտության, ինչպես նաեւ Հայաստանում ռուսական բազայի տեղակայման ժամ-կետը 49 տարով երկարացման համաձայնագրի շուրջ, ակամա նշել է այդ 3-րդ կողմին:
Չմոռանանք նշել, որ սովետա-ռուսական ռազմական աջակցությամբ ադրբեջանցիները կարողացան վերագրավել ազատագրված Շահումյանի շրջանը, բայց հետո՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ… կողմերի աջակցությամբ (թուրքական գորշ գայլեր, աֆղանական մոջահեդներ, չեչենական վահաբիտներ…) այլեւս չկարո-ղացան դիմակայել հայկական ուժերի ազատագրական հարվածներին…
«…Ողբերգական կլիներ, եթե ղարաբաղյան հակամարտությունը չլուծվեր եւս 40 տարի: Այն արդեն շատ երկար է շարունակվում եւ վտանգ է պարունա-կում տարածաշրջանի երկրների համար, հարեւան երկրների համար, քանի որ այդ հակամարտությունը վակումում չի գտնվում: Ջանքեր են պետք գործադրել այն լուծելու համար: Անհրաժեշտ է ամրապնդել շփման գիծը, որտեղ վերջին ժամանակներս փոխհրաձգությունների ու միջադեպե-րի ականատեսն ենք լինում: Զինադադարը, իհարկե, չի լուծում խնդիրները, սակայն այն խթանում է բանակցային գործընթացի կարգավորմանը»,- ասել է Պ. Սեմնեբին:
ԵՄ ներկայացուցիչը մեկնաբանելով ՌԴ ռազմաբազայի տեղակայման ժամկետը ՀՀ-ում երկարացնելու մասին որոշումը, ասել է, որ ԵՄ պաշտո-նական դիրքորոշումն այն է, որ դա 2 երկրների ներքին գործն է: «Դա Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ հարցն է: Մեզ, իհարկե, այդ հարցը հետաքրքրում է, եւ կարծում եմ՝ այսօր անհրաժեշտություն կա խորհրդակցել տարբեր կողմերի հետ եւ համոզել հարեւան երկրներին, որ այդ համաձայնագիրը չի սպառնում իրենց»,- նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Մեզ հետաքրքրում է պատմական, ազգային, իրավական արդարության հաղթանակը, ու այն կիրագործվի ռուսաստանյան, ամերիկյան, եվրոպական, թե այլ կողմի աջակցությամբ՝ արդեն կարեւոր չէ…

Արամ Ավետյան

*  *  *
Կարծր դիրքորոշում՝ ոչ միայն Արցախի ու Նախիջեւանի,
այլեւ Արեւմտյան Հայաստանի ու Ջավախքի մասով

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին անդրադարձը՝ հայ-ադրբեջանական խնդիրներին եւ պատ-մությանն առնչվող, որտեղ ՀՀ ղեկավարը խոսում է հազարամյակների պատմություն ունեցող հայկական լեզվից, տարածքներից եւ արժեք-ներից, երբ թյուրք-ադրբեջանցի տերմինն անգամ չկար……
Ավելի կարծր է դարձել ՀՀ տեսակետը նաեւ Արցախի հարցում, ակնկալում ենք նույնը՝ Նախիջեւանի առումով:
Մենք ժամանակին ողջունեցինք նաեւ ՀՀ նախագահի հայկական տեսակի՝ հայ գենի կարեւորումը՝ անկախ կրոնական, քաղաքական, բնակության վայրի կամ այլ պատկանելությունից:
Հայ Արիական Միաբանությունը հույս է հայտնում, որ ՀՀ իշխանությունները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, այսօրինակ դիրքո-րոշում կորդեգրեն նաեւ Արեւմտյան Հայաստանի (հայ-թուրքական հարաբերությունների ու պատմության) եւ Ջավախքի (հայ-վրացական-հարա-բերությունների ու պատմության) առումով:
Հայ արիները, հայ ազգայնականները իրենց աջակցությունն են հայտնում հայկականության վերազարթոնքին եւ պատրաստակամ են բոլոր ու-ժերը ներդնելու համահայկական արդարության հաղթանակի եւ համահայկական խնդիրների վերջնական լուծման համար՝ վասն եւ ի փառս Հայի ու Հայքի:
Բարի վերադարձ Հայ Աստվածներին:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն խորհուրդ
20.10.2010թ.

*  *  *
Առակս կցուցանե

Երբ Հայ ազգայնականների համախմբումն է խոսում մեր լեզվի, ազգի տարիքից, շան պես վրա պրծնողներ են լինում: «Երկրորդ Հերունի՞ն եք գլխներիս»,- անգամ այսպես ասողներ են լինում: Սրանց հետ անիմաստ է լինում խոսել, որովհետեւ սրանք բանավիճել չգիտեն ու նյարդային ցնցումների մեջ են ընկնում, երբ հայն ուզում է գտնել իր արմատների իրական խորքը: Բայց սրանց հանգիստ եմ վերաբերում, քանզի հայն իր արմատները փնտրելիս չի գազազում: Գազազողը հայ չէ, կամ էլ՝ լիովին հայ չէ: Լավ է, որ հիմա երկրի նախագահն է մեր ազգի ու լեզվի տարիքից խոսում, նրա վրա հարձակվել չեն համարձակվի…
Հա, այդ գազազածներին էլ հիշեցնեմ, որ գենետիկների ու լեզվաբանների գիտական խըմբում ոչ մի հայ չի եղել, հետեւաբար հայի՝ իբր սնապարծությունից խոսելն անիմաստ է:
Մի բան էլ՝ մորուքով ու չիբուխով ման գալը դեռ մտավորական լինել չի ենթադրում, ու ազգանվան յան-ն էլ դեռ չի խոսում այն մասին, որ այդ «մտավորականը» հայ է:
Ի դեպ, եթե հանկարծ համբերանքի իմ չիբուխը կես ճամփին կոտրվեց, ապա ստիպված եմ լինելու հիշել գազազած «մտավորականների» իրական քոքը՝ անուն առ անուն, ընտանիք առ ընտանիք… Այլապես ամեն հայարմատ հրապարակումից հետո խմբագրություն զանգահարողներից կամ ներխուժողներից հետո գազազության դեմ պատվաստվել չեմ կարող:
Ժամանակ չունեմ…

Արմենուհի Մելքոնյան

* * *
Ճանաչենք հարեւանի արժեքային համակարգը –

Հեյդարիզմի ուրվականը

Ստամբուլում գտնվող Հեյդար Ալիեւի արձանի դիմաց մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց էին կազմակերպել: Պատճառը Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների ոտնահարման փաստերն ու ժողովրդավարության հետ կապված խնդիրներն են:
Կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ բողոքի հիմնական նպատակը Ադրբեջանում առկա խնդիրների վրա ուշադրություն բեւեռելն է. ներ-կայիս վարչակարգի օրոք մարդկանց գոյատեւման համար անտանելի պայմաններ են ստեղծվել:
«Չնայած այն հանգամանքին, որ մենք այս պահին Ադրբեջանում չենք ապրում, սակայն մեր հայրենակիցների վիճակը մեզ անհանգստացնում է: Այդ պատճառով էլ մենք որոշեցինք մեր բողոքն արտահայտել հեյդարիզմի նկատմամբ՝ այն բանի համար, ինչը դրված է այս ռեժիմի հիմ-քում: Նման ցույցեր իրականացվելու են նաեւ այն քաղաքներում, որտեղ Հեյդար Ալիեւի հուշարձանը տեղադրված կլինի, ինչն, ի դեպ, ադր-բեջանցի հարկատուների հաշվին է կառուցվել»,- նշել են ցույցի կազմակերպիչները: Նրանք ադրբեջանական իշխանություններին կոչ են ա-րել՝ ժողովրդավարության սկզբունքներին համահունչ ընտրություններ անցկացնել, իսկ ձերբակալված լրագրողներին եւ բլոգերներին ազատ արձակել:
Թուրքիան դարձել է ալիեւյան դինաստիայի գերին. այսպես է արտահայտվել Բողազիչի համալսարանի արտաքին քաղաքականության դասախոս, Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի սան Բեհլուլ Օզքանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նա նշել է, որ այս հարցում շատ լուրջ է ադրբեջանական գործոնը. «Ադրբեջանը ժողովրդավարական պետություն չէ, եւ սա է հարկավոր նշել, որ Ալիեւը չի ցանկա-նում, որ ղարաբաղյան հարցը լուծվի: Ալիեւի համար միակ լուծումը կա՝ ամբողջ Ղարաբաղն իր տարածքներով հետ գնա Ադրբեջանին: Բոլոր ոչ ժողովրդավարական երկրների ոչ ժողովրդավար ղեկավարները ժողովրդին տրամադրում, համախմբում են արտաքին թշնամիների դեմ: Այդ պատճառով Ադրբեջանում առաջնահերթ է «հայկական վտանգը»: Հենց այս պատճառով էլ ես անընդհատ ասում եմ, որ ղարաբաղյան պատերազմն անհավանական է: Պատ-ճառն այն է, որ Ալիեւը նավթային հարստություն ունի, միլիոններով, իսկ պատերազմի դեպքում կսկսվի անորոշ վիճակ»:
Բ. Օզքանի կարծիքով, երբ Թուրքիայում հայ-թուրքական սահմանի բացումն օրակարգ է մտնում, Ալիեւի պատգամավորները, գալով Թուրքիա, լոբբինգ են անում, եւ ընդդիմադիր կուսակցությունները միանգամից հայտարարում են, որ թուրքական կառավարությունն ադրբեջանական հո-ղերը «զավթած» լինելու պայմաններում Հայաստանի հետ է համագործակցում:
Այսպես թուրքաբնակ ադրբեջանցիները պաշտոնական Բաքվին կոչ են արել ՝ վերջ դնել «հեյդարիզմին», իսկ թուրք մտավորականները դժգոհում են «ոչ դեմոկրատ Ադրբեջանից»……

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 36 (167), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.